Basic information
Number
ՀՕ-129-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (27.06.2009-01.07.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.701
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
20.05.2009
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
09.06.2009
Effective date
27.06.2009
Interrupt date
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի մայիսի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման, բացառությամբ օրենքին հակասելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ ընդունվելու դեպքերի:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. հունիսի 9
Երևան
 ՀՕ-129-Ն