Գլխավոր տեղեկություն
Համար
N 3439-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.08.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

01 օգոստոս 2022 թ.

N 3439-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԳՐՈ ԻՆԴԸՍԹՐԻ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-XX-000001 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 36-րդ հոդվածի 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԱԳՐՈ ԻՆԴԸՍԹՐԻ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի հուլիսի 19-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԱԳՐՈ ԻՆԴԸՍԹՐԻ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ին տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-XX-000001 լիցենզիայի գործողությունը մինչև 2022 թվականի նոյեմբերի 19-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2022 թվական: