Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 09.01.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.12.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 դեկտեմբերի 2022 թ.

N 84-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1155-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 14-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1155-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ժ. Անդրեասյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 30 դեկտեմբերի 2022 թ.

N 84-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 14 նոյեմբերի 2016 թ.

N 1155-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732.10.4 «ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732.10.01.4 «ԳԱԶԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՓԱԿԱՆԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստեռնատ):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 « Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի:

2) դրսեկության (էքստեռնատ) ձևով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման։

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732.10.4 «ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732.10.01.4 «ԳԱԶԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՓԱԿԱՆԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) կենցաղային ու արդյունաբերական ձեռնարկությունների գազամատակարարման համակարգի սարքավորումների ու դրանց համակարգերի չափանշման, հավաքակցման (մոնտաժման) ու տեղակայման աշխատանքներ իրականացնող,

2) կենցաղային ու արդյունաբերական ձեռնարկությունների գազամատակարարման համակարգի սարքավորումների ու դրանց համակարգերի փորձարկման, շահագործման ու սպասարկման աշխատանքներ իրականացնող,

3) կենցաղային ու արդյունաբերական ձեռնարկությունների գազամատակարարման համակարգի սարքավորումների ու դրանց համակարգերի ստուգման, սարքահանման (ապամոնտաժման), ընթացիկ ու հիմնանորոգման աշխատանքներ իրականացնող,

4) գազի կարգավորման կետերի ու գազի բաշխման կայանների հավաքակցման (մոնտաժման), սպասարկման, նորոգման ու ապահավաքակցման աշխատանքներ իրականացնող:

 7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) չափանշել, հավաքել, հարմարեցնել, հավաքակցել, փորձարկել, շահագործել, սպասարկել, նորոգել և ապահավաքակցել բնակիչ բաժանորդների ներտնային գազամատակարարման համակարգի սարքավորումները,

2) չափանշել, հավաքել, հարմարեցնել, հավաքակցել, փորձարկել, շահագործել, սպասարկել, նորոգել և ապահավաքակցել կենցաղային ու արդյունաբերական գազամատակարարման համակարգի, գազի կարգավորման կետերի և գազաբաշխման կայանների սարքավորումներն ու դրանց համակարգերը,

3) բացահայտել ու վերացնել գազամատակարարման համակարգի սարքավորումների անսարքություններն ու դրանք ծնող պատճառները,

4) ընտրել ու ճիշտ օգտագործել գազամատակարարման համակարգի սարքավորումների շահագործման ու նորոգման ժամանակ կիրառվող անհրաժեշտ փականագործական գործիքները,

5) ընտրել ու ճիշտ օգտագործել գազի հարաչափերի (պարամետրերի) չափագրման համար անհրաժեշտ սարքերը և այլ նյութերը,

6) ճիշտ շահագործել կլանող (աբսորբցիոն) գազազտիչները,

7) հատակագծերի և նախագծերի համաձայն ընտրել հորատման, պատերի գայլիկոնման (շաղափման), հավաքակցման, գամակարման, եռակցման, զոդման, սոսնձման ու կապակցման համապատասխան ապարատներ, գործիքներ ու սարքեր,

8) պատրաստել գազամատակարարման համակարգի սարքավորումների շահագործման ու նորոգման փականագործական հարմարանքներ,

9) ենթակարգաբերել գազամատակարարման համակարգի սարքավորումները,

10) բացահայտել գազի հնարավոր արտահոսքն ու վերացնել դրանց պատճառները,

11) կատարել գազամատակարարման համակարգի տարբեր բարդության դետալների և հանգույցների փականագործական մշակում,

12) գործարկել ու լրահավաքել գազամատակարարման համակարգի նոր սարքավորումներն ու դրանք հագեցնել համապատասխան քսայուղերով և այլ նյութերով,

13) գազամատակարարման համակարգի սարքավորումների առանձին հանգույցներ և ագրեգատներ ապահավաքակցել, վնասված և անսարք դետալները նորերով փոխարինել ու դրանք վերստին հավաքակցել,

14) վարել հավաքման բարձր ճշտություն պահանջող տեխնոլոգիական գործընթացներ,

15) խստագույնս պահպանել գազամատակարարման համակարգի սարքավորումների շահագործման ու նորոգման տեխնիկական պահանջներն ու պայմանները,

16) ղեկավարել բրիգադի անդամներին,

17) կատարել բովանդակությամբ հարակից մասնագիտությունների պարտականությունները,

18) բացահայտել գազամատակարարման համակարգերում ու դրանց սարքավորումներում անսարքություններն ու դրանց ծնող պատճառները,

19) ստուգել ու փորձարկել գազամատակարարման համակարգերն ու դրանց սարքավորումները,

20) ապահովել գազամատակարարման համակարգերի և գազ սպառող սարքավորումների տեխնիկական շահագործումն և սպասարկումը:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732.10.4 «ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732.10.01.4 «ԳԱԶԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՓԱԿԱՆԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են սույն իրավական ակտով և այլ իրավական ակտերով շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ունենա մասնագիտական գործողությունները՝ գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732.10.4 «ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732.10.01.4 «ԳԱԶԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՓԱԿԱՆԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

4) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

5) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

6) տիրապետի բնապահպանական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

7) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,

8) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, ճիշտ օգտագործի անհատական պաշտպանության միջոցները։

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732.10.4 «ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732.10.01.4 «ԳԱԶԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՓԱԿԱՆԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է։

2) ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։

3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը։

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. հայոց լեզվի,

բ. օտար լեզուների,

գ. լինգաֆոնային,

դ. ընդհանուր հումանիտար առարկաների,

ե. կենսագործունեության անվտանգության և առաջին օգնության,

զ. համակարգչային,

է. գծագրության,

ը. նյութագիտության:

2) ՈՒսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը՝

ա. գազամատակարարման համակարգի սարքավորումների և դրանց համակարգերի,

բ. չափիչ և ախտորոշիչ սարքերի,

գ. գազային տնտեսության:

3) Սպորտային համալիր՝

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ։

 

4) Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ։

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) ձևով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ կամ առանց տեսական ուսուցման կամ դրանց զուգորդմամբ), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ.

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները.

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում.

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռք բերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732.10.4 «ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732.10.01.4 «ԳԱԶԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՓԱԿԱՆԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-4-22-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:

3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,

2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,
3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,
4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,
5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,
2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,
3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,
4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,
5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:

10.

ՈՒսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,
2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,
3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,
4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,
5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,
6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,
7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:

12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,

2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,

3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,

6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,

7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

14.

ՈՒսումնառության արդյունք 5

Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար

15.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),

2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,

3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,

6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

16.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-4-22-001

17.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

21.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,

2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,

5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,

6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:

23.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),

2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառագայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)

3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,

4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,

25.

ՈՒսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

26.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,

2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,

3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,

4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

27.

ՈՒսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

28.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,

2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,

3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,

4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,

5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,

6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,

7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»

29.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ՀՕ-4-22-001

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Մայքրոսոֆթ Օֆիս (Microsoft Office)) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները:

31.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

34.

ՈՒսումնառության արդյունք 1

Կիրառել համակարգչային համալիրում ներառվող բաղադրիչները և օպերացիոն համակարգը

35.

Կատարման չափանիշներ

1) համակարգչային համալիրում ներառվող հիմնական և լրացուցիչ բաղադրիչները բնութագրում է,

2) ճիշտ է պահպանում համակարգիչը և բաղադրիչները միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմանները,

3) օգտվում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից,

4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,

5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը,

6) բացում է առաջադրված թղթապանակը և ֆայլը,

7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,

8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,

9) կատարում է փաստաթղթի տպագրում:

36.

ՈՒսումնառության արդյունք 2

Խմբագրել և ֆորմատավորել տեքստեր

37.

Կատարման չափանիշներ

1) հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար ծրագրերը պատրաստել է,

2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,

3) տեքստային ցուցիչը տեղաշարժելով կատարում է ուղղումներ, ջնջումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորման գործողությունները ճիշտ է կատարում,

5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ:

38.

ՈՒսումնառության արդյունք 3

Պատրաստել և խմբագրել աղյուսակներ

39.

Կատարման չափանիշներ

1) աղյուսակներ կազմելու համակարգչային ծրագրերը և դրանց կիրառումը ներկայացնում է,

2) առաջադրված չափերով կազմում է աղյուսակ և մուտքագրում տվյալներ,

3) աղյուսակում կատարում է ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) աղյուսակի տվյալների մեջ ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն:

40.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել գրաֆիկական խմբագրում և նկարազարդում

41.

Կատարման չափանիշներ

1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով նաև Աութըշեյփս (Autoshapes) պատուհանի պատրաստի ձևերը,

2) գծագրում է կանոնավոր պատկերներ,

3) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,

4) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,

5) գծագրում է տեքստային բլոկներ,

6) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:

42.

ՈՒսումնառության արդյունք 5

Համակարգչային ծրագրերով կազմակերպել ցուցադրություն

43.

Կատարման չափանիշներ

1) ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը ճիշտ է ներկայացնում,

2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,

3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ՝ աղյուսակի, գրաֆիկի տեսքով,

4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,

5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:

44.

ՈՒսումնառության արդյունք 6

Աշխատել համացանցում

 

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,

2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,

3) ներկայացնում է Հիսթրի (History), Ֆևըրիթս (Favorites), Սթոփ (Stop), Ռիֆրեշ (Refresh) հրամանների, Բեք (Back) և Ֆորվըրդ (Forward) կոճակների նշանակությունը,

4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),

5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,

6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,

7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»

45.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Ձ-4-22-001

46.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:

47.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

48.

Մուտքային պահանջները

Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:

49.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

50.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը

51.

Կատարման չափանիշներ

1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,

2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,

3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,

4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,

5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,

6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,

7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,

8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:

52.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

53.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,

2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,

3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,

4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,

5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,

6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,

7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,

8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,

9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,

10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,

11) կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,

12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

54.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

55.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,

2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,

4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,

5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,

6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,

7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,

8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,

9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,

10) մարքեթինգի գաղափարների /4ՓԻ (4P) և 7ՓԻ (7P)/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,

11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:

56.

ՈՒսումնառության արդյունք 4

Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը

57.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,

2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,

5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,

6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,

7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,

8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,

9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:

58.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը

59.

Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,

2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,

4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,

5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,

6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,

7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,

8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,

9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,

10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,

11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:

60.

ՈՒսումնառության արդյունք 6

Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր

61.

Կատարման չափանիշներ

1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,

2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,

3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,

4) ճիշտ է կատարում ՍՎՕԹ (SWOT) վերլուծություն,

5) ՍՎՕԹ (SWOT) վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,

6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,

7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,

8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,

9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:

62.

ՈՒսումնառության արդյունք 7

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

63.

Կատարման չափանիշներ

1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,

2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,

3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,

4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,

5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,

6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,

7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,

8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,

9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ համաշխարհային և ազգային տնտեսությունների կառուցվածքում էներգետիկայի, մասնավորապես, գազարդյունաբերության դերի ու նշանակության, բնական գազի արդյունահանման ծավալի շարժընթացի, հիմնական արտահանող ու ներկրող պետությունների, ինչպես նաև գազի տնտեսության կառուցվածքի մասին` միաժամանակ ձևավորելով վերլուծություններ, պարզաբանումներ, կանխատեսումներ ու գնահատումներ կատարելու կարողություններ:

3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել համաշխարհային (տարածաշրջանային, ազգային) տնտեսության կառուցվածքում արդյունաբերական համալիրի դերն ու նշանակությունը

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալներն ու զարգացման փուլերը,

2) ճիշտ է բացատրում համաշխարհային տնտեսության կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում համաշխարհային տնտեսության տեղաբաշխման ու զարգացման գործոնները,

4) ճիշտ է բնութագրում համաշխարհային արդյունաբերության բովանդակությունն ու ճյուղային կառուցվածքը:

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրի դերն ու նշանակությունը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրի կառուցվածքը,

2) ճիշտ է բնութագրում գազարդյունաբերությունը, որպես վառելիքաէներգետիկ համալիրի առաջատար ենթաճյուղ,

3) ճիշտ է ներկայացնում համաշխարհային գազարդյունաբերության առաջատար գազատար ավազաններն ու բնական գազի համաշխարհային արդյունահանման ծավալի շարժընթացը,

4) ճիշտ է թվարկում բնական գազի արդյունահանմամբ, արտահանմամբ ու ներկրմամբ աշխարհի առաջատար պետությունները,

5) ճիշտ է ներկայացնում աշխարհի խոշորագույն գազատար խողովակագծերը (գազամուղները),

6) ճիշտ է բնութագրում աշխարհում ջերմային էներգետիկայի զարգացման ուղղություններն ու հեռանկարները:

10.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել բնական գազը, որպես բնապահպանական առումով ամենամաքուր էներգակիր

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է թվարկում վառելիքային բնական պաշարների (ռեսուրսների) հիմնական տեսակները,

2) ճիշտ է ներկայացնում հիմնական էներգակիրների (վառելիքաէներգետիկ բնական պաշարների) ռեսուրսաապահովվածության տարածաշրջանային տարբերությունները,

3) ճիշտ է ներկայացնում հիմնական էներգակիրների ջերմային գործակիցներն ու կատարում է դրանց արդյունավետության ճիշտ համեմատություն,

4) ճիշտ է բնութագրում բնական գազերի ֆիզիկա-քիմիական հատկությունները,

5) ճիշտ է մեկնաբանում բնական գազի բնապահպանական առումով բարձր արդյունավետությունն ու արդյունահանման համեմատաբար ցածր ինքնարժեքը:

12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել գազի տնտեսության կառուցվածքը

13.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում «գազի տնտեսության» բովանդակությունը,

2) ճիշտ է ներկայացնում գազի տնտեսության կառուցվածքային բաղադրիչները` գազամատակարար կազմակերպությունն ու դրա ենթակառուցվածքները, ինչպես նաև գազասպառող հիմնական օբյեկտները (ազգաբնակչություն, արդյունաբերական ձեռնարկություններ),

3) ճիշտ է ներկայացնում գազամատակարար կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները,

4) ճիշտ է ներկայացնում գազ սպառողների իրավունքներն ու պարտականությունները,

5) ճիշտ է բնութագրում Հայաստանի Հանրապետության գազի տնտեսության ժամանակակից կառուցվածքը,

6) ճիշտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում “Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ-ի դերակատարությունը և առաքելությունը։

14.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել բնական և արհեստական գազերն ու դրանց բնութագրերը

15.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բնական և արհեստական գազերի ստացումը,

2) ճիշտ է ներկայացնում այրվող գազերի հիմնական բնութագրերն (ճնշում, ջերմաստիճան, խտություն, ջերմատարություն և այլ բնորոշիչ մեծություններ) ու գազերի այրման երևույթը,

3) ճիշտ է ներկայացնում մատակարարվող գազի քանակի հաշվառման հետ կապված հարցերը,

4) ճիշտ է ներկայացնում բնակարանների, թաղամասերի և բնակավայրերի գազի ծախսի հաշվարկման հիմունքները,

5) ճիշտ է ներկայացնում բնակավայրի, թաղամասի և բակային ցանցերի ուղեգծերի ընտրությունը (ստորգետնյա և վերգետնյա ցանցեր),

6) ճիշտ է ներկայացնում փակուղային և օղակային ցանցերի տարբերությունները, խողովակագծերի տրամագծերի ընտրության հիմունքները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱՖԻԿԱ»

16.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-002

17.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել շրջապատող առարկայական ու նյութական աշխարհի օբյեկտների և երևույթների ընկալման ու վերարտադրման տեխնիկական, շինարարական ու տեղագրական (տոպոգրաֆիական) գծագրության պարզագույն մեթոդները ներառող կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

21.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել գրաֆիկական (գծանկարչական) լեզուն

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում «գրաֆիկական տեղեկատվության» բովանդակությունը,

2) ճիշտ է ներկայացնում գծագիր պատկերը, որպես իրականության արտացոլման մանրակերտ (մոդել),

3) ճիշտ է թվարկում գծանկարչական պատկերների տեսակները,

4) ճիշտ է մեկնաբանում գրաֆիկական լեզվի դերն ու նշանակությունը գրաֆիկական համընդհանուր մշակույթի համատեքստում,

5) ճիշտ է բացատրում գրաֆիկական տեղեկատվության կարևորությունը մասնագիտական գործունեության բնագավառում,

6) ճիշտ է ներկայացնում նախագծային փաստաթղթավորման միասնական համակարգի (ՆՓՄՀ) կանոններն ու պահանջները:

23.

ՈՒսումնառության արդյունք 2

Կառուցել գծանկարչական ու գծագրական պատկերներ

24.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պրոյեկտման` հարթության (թղթի) վրա տարածաչափական մարմինների և հարթաչափական պատկերների չափի և ձևի գրաֆիկական եղանակով փոխանցման, առանձնահատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում հորիզոնական պրոյեկտման եղանակը, կառուցում է պարզագույն երկրաչափական պատկերների և մարմինների հորիզոնական պրոյեկցիաներ,

3) ճիշտ է ներկայացնում ուղղահայաց պրոյեկտման եղանակը, կառուցում է պարզագույն երկրաչափական պատկերների և մարմինների ուղղահայաց պրոյեկցիաներ,

4) ճիշտ է կառուցում հարթ պատկերների հավասարաչափական (իզոմետրիական) պրոյեկցիաները,

5) ճիշտ է կառուցում բազմանիստերի և պտտվող մարմինների ուղղանկյուն պրոյեկցիաները,

6) ճիշտ է վերլուծում առարկաների երկրաչափական ձևի առանձնահատկություններն` ըստ դրանց պրոյեկցիաների, տեխնիկական գծանկարների և էսքիզների,

7) ճիշտ է օգտագործում ու կիրառում գծագրական գործիքներն ու պարագաները:

25.

ՈՒսումնառության արդյունք 3

Գծանկարել ընդհանուր բնույթի գծագրեր և ընթերցել

26.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում «հատակագիծ» հասկացությունը, ներկայացնում է դրա պայմանանշանային համակարգը,

2) ճիշտ է ներկայացնում սահմանափակ փոքր տարածքի հատակագծման կանոնները, կառուցում է պարզագույն հատակագծեր,

3) ճիշտ է սահմանում «մասշտաբ» հասկացությունը, կառուցում է պարզագույն գծագրեր` ըստ նախապես տրված մասշտաբի,

4) ճիշտ է կառուցում կտրվածքների, հատվածքների, փորվածքների և տաշվածքների պարզագույն գծագրերը,

5) ճիշտ է օգտագործում գծագրերի ձևավորման կանոնները` ՏՓՄՀ-ն, ձևաչափ, հիմնական մակագրություն, տառաձև, ստվերարկում, հատվածաբաժանում, գունաբաժանում և այլն,

6) ճիշտ է ընթերցում գծագրերը` վերարտադրելով տարբեր մանրամասնությունների առանձնահատկությունները:

27.

ՈՒսումնառության արդյունք 4

Գծանկարել ճարտարապետաշինարարական գծագրեր և ընթերցել

28.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում «տեղագրական քարտեզ» հասկացությունը, ներկայացնում է դրա հիմնական տարբերությունը հատակագծից,

2) ճիշտ է ընթերցում տեղանքի տեղագրական քարտեզն ու դրանում օգտագործվող պայմանանշանային համակարգի բացատրագիրը (լեգենդը),

3) ճիշտ է ներկայացնում ՏՓՄՀ պետական չափորոշիչներից բխող պահանջները,

4) ճիշտ է ներկայացնում «Գլխավոր հատակագծի» (Գենպլանի) մանրամասներն ու կազմում է աշխատանքային գծագրեր,

5) ճիշտ է պարզաբանում գծագրական տարատեսակ մանրամասնությունները,

6) ճիշտ է կառուցում կետի, ուղղի և հարթության պրոյեկցիաները,

7) ճիշտ է կառուցում բնակարանների, շենքերի և շինությունների հատակագիծ-գծագրերը` դրանցում պատկերելով ջերմամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման ու ջրամատակարարման խողովակագծերը,

8) ճիշտ է կազմում գազատար խողովակագծերի սխեմաներն ու գազասարքավորումների պարզագույն գծապատկերները:

29.

ՈՒսումնառության արդյունք 5

Պատկերել սխեմաներ

30.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում սկզբունքային սխեմաների և գծագրերի վրա պատկերված պայմանական նշանները,

2) ճիշտ է պատկերում սխեմաները,

3) ճիշտ է մեկնաբանում սխեմաները:

31.

ՈՒսումնառության արդյունք 6

Կատարել էսքիզներ ու մոնտաժման գծագրեր, պատկերել մանրամասերի (դետալների) միացման հանգույցների տեսակները, ձևերը, չափերը

32.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում էսքիզներն ու մոնտաժման գծագրերը,

2) ճիշտ է կատարում մանրամասերի (դետալների) չափագրումները,

4) ճիշտ է պատկերում աշխատանքային գծագրի վրա միացման հանգույցների տեսակներն ու ձևերը:

33.

ՈՒսումնառության արդյունք 7

Կարդալ տիպային մանրամասերի (դետալների) էսքիզներ, բանվորական գծագրեր և սկզբունքային սխեմաներ

34.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է գծում տիպային մանրամասերի (դետալների) էսքիզները,

2) ճիշտ է մեկնաբանում աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա պատկերված պայմանական նշանները,

3) ճիշտ է մեկնաբանում աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա պատկերված մանրամասերի (դետալների) թույլատրելի շեղումները,

4) ճիշտ է մեկնաբանում աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա ներկայացված տեխնիկական ծանոթագրություններն ու պահանջները,

5) ճիշտ է մեկնաբանում հավաքական գծագրի և մասնագրի փոխադարձ կապը,

6) գծագրի փաթեթից օգտվելով` հավաքական գծագրից ճիշտ է առանձնացնում համապատասխան գծագիրը,

7) ճիշտ է վերծանում սկզբունքային սխեմաները,

8) կատարում է անհրաժեշտ փոփոխություններ սկզբունքային սխեմաներում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»

35.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-003

36.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ էլեկտրատեխնիկայի հիմնական հասկացությունների, հաստատուն ու փոփոխական հոսանքների շղթաների, էլեկտրաչափման սարքերի, չափման տեխնիկայի, հաղորդալարերի, մալուխների և էլեկտրամատակարարման վերաբերյալ։ Արդյունքում ուսանողը ձեռք կբերի էլեկտրական հոսանքի շղթաների էլեկտրաչափման տեխնիկայի և էլեկտրական սարքավորումները սնման աղբյուրին ճիշտ միացնելու և դրա անխափան ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման հմտություններ ու դրանք մասնագիտական գործունեության բնագավառում կիրառելու կարողություններ:

37.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

38.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

39.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

40.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել էլեկտրականացման երևույթը, ինչպես նաև լիցքերն ու լիցքավորված մարմինների փոխազդեցությունը

41.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում մարմինների էլեկտրականացման երևույթը,

2) ճիշտ է ներկայացնում էլեկտրական լիցքերն ու լիցքավորված մարմինների փոխազդեցությունը,

3) ճիշտ է սահմանում «էլեկտրական դաշտ» և «հոսանքի ուժ» հասկացությունները, ներկայացնում է Կուլոնի օրենքը,

5) ճիշտ է բացատրում էլեկտրական երևույթների բովանդակությունը և դրա առանձնահատկությունները:

42.

ՈՒսումնառության արդյունք 2

Սահմանել հաստատուն էլեկտրական հոսանքն ու հավաքել հաստատուն հոսանքի էլեկտրական շղթաներ

43.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում «Հաստատուն էլեկտրական հոսանք» հասկացությունն ու ներկայացնում է հաստատուն հոսանքի աղբյուրները (էլեկտրակիր մեքենա, ջերմաէլեմենտ, լուսաէլեմենտ, գալվանական էլեմենտ, էլեկտրական մարտկոց գեներատոր),

2) ճիշտ է ներկայացնում հաստատուն հոսանքի էլեկտրական շղթան և դրա բաղադրիչները,

3) ճիշտ է բացատրում հաջորդական միացմամբ հաստատուն հոսանքի էլեկտրական շղթան ու գծանկարում է դրա սխեման` ըստ կիրառվող պայմանանշանների,

4) ճիշտ է բացատրում զուգահեռ միացմամբ հաստատուն հոսանքի էլեկտրական շղթան ու գծանկարում է դրա սխեման` ըստ կիրառվող պայմանանշանների,

5) ճիշտ է կատարում հաստատուն հոսանքի հաջորդական ու զուգահեռ միացմամբ շղթաների հավաքումը,

6) ճիշտ է սահմանում Օհմի օրենքը, կատարում է հոսանքի ուժի (ամպերմետրով) և լարման (վոլտմետրով) ճշգրիտ չափումներ,

7) ճիշտ է հաշվարկում էլեկտրական հոսանքի աշխատանքը շղթայի տեղամասում,

8) ճիշտ է հաշվարկում էլեկտրական հոսանքի հզորությունը շղթայի տեղամասում:

44.

ՈՒսումնառության արդյունք 3

Սահմանել փոփոխական էլեկտրական հոսանքն ու հավաքել փոփոխական հոսանքի էլեկտրական շղթաներ

45.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում «Փոփոխական էլեկտրական հոսանք» հասկացությունն ու ներկայացնում է փոփոխական հոսանքի աղբյուրները,

2) ճիշտ է ներկայացնում փոփոխական հոսանքի էլեկտրական շղթան ու դրա բաղադրիչները,

3) ճիշտ է բացատրում հաջորդական միացմամբ փոփոխական հոսանքի էլեկտրական շղթան ու գծանկարում է դրա սխեման` ըստ կիրառվող պայմանանշանների,

4) ճիշտ է բացատրում զուգահեռ միացմամբ փոփոխական հոսանքի էլեկտրական շղթան ու գծանկարում է դրա սխեման` ըստ կիրառվող պայմանանշանների,

5) ճիշտ է կատարում փոփոխական հոսանքի հաջորդական ու զուգահեռ միացմամբ շղթաների հավաքումը,

6) ճիշտ է սահմանում Օհմի օրենքը, կատարում է հոսանքի ուժի (ամպերմետրով) և լարման (վոլտմետրով) ճշգրիտ չափումներ,

7) ճիշտ է հաշվարկում էլեկտրական հոսանքի աշխատանքը շղթայի տեղամասում,

8) ճիշտ է հաշվարկում էլեկտրական հոսանքի հզորությունը շղթայի տեղամասում:

46.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը

47.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է նկարագրում էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը,

2) ճիշտ է բացատրում էլեկտրական հոսանքով մետաղե հաղորդիչների տաքացման (ջերմացման) ընթացքն` ըստ Ջոուլ-Լենցի օրենքի,

3) ճիշտ է ներկայացնում շիկացման լամպի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

4) ճիշտ է ներկայացնում էլեկտրաջեռուցիչ սարքերի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

5) ճիշտ է բացատրում կարճ միացման պատճառներն ու դրանից խուսափելու տարբերակները:

48.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել էլեկտրական սարքերն ու մեքենաները

49.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տրանսֆորմատորների կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը, դրանց տեսակները, նշանակությունն ու կիրառությունը,

2) ճիշտ է ներկայացնում կոնդենսատորների կառուցվածքը, դրանց տեսակները, նշանակությունն ու կիրառությունը,

3) ճիշտ է ներկայացնում գեներատորների (մեխանիկական էներգիան էլեկտրականի փոխարկող մեքենաների) կառուցվածքը, դրանց տեսակները, նշանակությունն ու կիրառությունը,

4) ճիշտ է ներկայացնում ասինխրոն շարժիչների կառուցվածքը, դրանց տեսակները, նշանակությունն ու կիրառությունը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ` ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԳԱԶԵՐ»

50.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-004

51.

Մոդուլի նպատակը

 Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ՝ բնական և արհեստական գազերի տեսակների, հատկությունների և վերամշակման հետ առնչվող աշխատանքների վերաբերյալ։

52.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

53.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը յուրացնելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

54.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

55.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել վառելիքների տեսակները, դրանց ֆիզիկա - քիմիական հատկությունները

56.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում վառելիքային պաշարների (ռեսուրսների) տեսակներն ու դրանց առաջացման պայմանները, սահմանում է «պայմանական վառելիք» հասկացությունը,

2) ճիշտ է ներկայացնում վառելիքների դասակարգումն ու դրանց կազմը,

3) ճիշտ է ներկայացնում այրման տեսական ջերմաքանակի և այրման համար անհրաժեշտ օդի քանակի որոշումը,

4) ճիշտ է սահմանում «վառելիքի այրման տեսակարար ջերմություն» հասկացությունը, կատարում է վառելիքի լրիվ այրման դեպքում անջատվող ջերմաքանակի ճիշտ հաշվարկներ,

5) ճիշտ է ներկայացնում նավթի և գազի առաջացումն ու դրանց հիմնական հանքավայրերը, ժամանակակից տեսանկյունից պաշարների գնահատումը։

57.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել գազերի կինետիկ տեսությունը

58.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գազերի տեսությունը, Բոյլ – Մարիոտի, Գեյ – Լուսակի և Մենդելևի, ինչպես նաև Ավոգադոյի և Դալտոնի օրենքները,

2) ճիշտ է ներկայացնում նորմալ և ստանդարտ պայմանները,

3) ճիշտ է ներկայացնում գազի բերված ու կրիտիկական հարաչափերը (պարամետրերը),

4) ճիշտ է ներկայացնում ռեալ գազերը, դրանց հավասարումը, գազերի սեղմելիությունը և սեղմելիության գործակիցը,

5) ճիշտ է ներկայացնում բնական և արհեստական գազերը, դրանց ստուգումն ու վերամշակումը։

59.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել բնական և արհեստական գազերն ու դրանց ջերմային բնութագրերը

60.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գազերի կառուցվածքն ու դրանցում մոլեկուլների փոխազդեցության առանձնահատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում բնական և արհեստական գազերը, դրանց նմանություններն ու տարբերությունները,

3) ճիշտ է ներկայացնում գազային խառնուրդները, զանգվածային, ծավալային ու մոլյար կազմը, գազերի խտությունը, մածուցիկությունը, մածուցիկության գործակիցը,

4) ճիշտ է ներկայացնում բրոունյան շարժումը և դիֆուզիայի երևույթը գազերում,

5) ճիշտ է ներկայացնում գազերի խոնավությունը, հիդրատաբյուրեղների առաջացումը, հագեցած գազերի առաձգականությունը, դրանցում պարունակող խոնավության ցողի կետը,

6) ճիշտ է ներկայացնում ջերմաստիճանը, ջերմային փոխակերպումները,

7) ճիշտ է ներկայացնում այրման տեսական և իրական ջերմաքանակները։

61.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել գազերի այրման պրոցեսը

62.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գազերի այրման պրոցեսը,

2) ճիշտ է ներկայացնում գազի բռնկման ջերմաստիճանն ու բռնկման սահմանները` վերին ու ստորին սահմանների միջակայքերը,

3) ճիշտ է ներկայացնում բոցի տարածման արագությունը:

63.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել գազերի վերամշակման գործընթացը տեղափոխումից առաջ

64.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում փոշուց գազերի մաքրման եղանակները,

2) ճիշտ է ներկայացնում գազերի մաքրումը ծծմբաածխածնային միացություններից,

3) ճիշտ է ներկայացնում այրվող գազերի չորացման եղանակները,

4) ճիշտ է ներկայացնում բնական գազին հոտատվության նպատակն (օդորիզացիա) ու դրա իրականացման ձևը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

65.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-005

66.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել սև ու գունավոր մետաղների, դրանց համաձուլվածքների, հատկությունների, դասակարգման, մակնշավորման սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ, դրանք գործնականում կիրառելու, ինչպես նաև նախապատրաստվածքների պրոֆիլները տարբերակելու, մակնշելու, դետալների մետաղի նյութն ընտրելու և գործնականում կիրառելու կարողություններ:

67.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

68.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

69.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

70.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել նյութագիտության ուսումնասիրության առարկան

71.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում նյութագիտության ուսումնասիրության առարկան,

2) ճիշտ է բացատրում նյութերի կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում նյութերի ագրեգատային վիճակները (պինդ, հեղուկ, գազային),

4) ճիշտ է բացատրում նյութերի ագրեգատային վիճակների փոփոխությունները` հալման ու բյուրեղացման երևույթները,

5) ճիշտ է կառուցում բյուրեղային մարմինների հալման ու պնդացման գրաֆիկները,

6) ճիշտ է սահմանում «հալման տեսակարար ջերմություն» հասկացությունը,

7) ճիշտ է բացատրում գոլորշիացման ու խտացման երևույթները, ինչպես նաև դրանցով պայմանավորված էներգիայի կլանումն ու անջատումը:

72.

ՈՒսումնառության արդյունք 2

Դասակարգել թուջը և պողպատը, ներկայացնել դրանց կիրառման բնագավառներն ու հիմնական ֆիզիկա-մեխանիկական հատկությունները

73.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պողպատն ու թուջը որպես երկաթ-ածխածնային միացություն ու կարողանում է դասակարգել դրանք,

2) ճիշտ է մեկնաբանում պողպատի և թուջի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները,

3) ճիշտ է մեկնաբանում պողպատի և թուջի կիրառման բնագավառները` ելնելով դրանց ֆիզիկա-մեխանիկական հատկությունից,

4) կարողանում է տարբերել թուջի և պողպատի մետաղյա նմուշները:

74.

ՈՒսումնառության արդյունք 3

Վերծանել թուջի և պողպատի մակնշումն ըստ լեգիրող տարրերի նշանակումների

75.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է վերծանում պողպատի մակնշումը,

2) ճիշտ է վերծանում թուջի մակնշումը,

3) ճիշտ է բացատրում լեգիրող տարրերի նշանակությունը,

4) ճիշտ է վերծանում պողպատի և թուջի մակնշումներն ըստ լեգիրող տարրերի նշանակումների:

76.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել առավել հաճախ օգտագործվող գունավոր մետաղների և դրանց համաձուլվածքների ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, կիրառման բնագավառները, դասակարգել դրանք ու մակնշել

77.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գունավոր մետաղների և դրանց համաձուլվածքների ֆիզիկա-մեխանիկական հատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում գունավոր մետաղների և դրանց համաձուլվածքների օգտագործման բնագավառները,

3) ճիշտ է դասակարգում գունավոր մետաղները,

4) ճիշտ է վերծանում գունավոր մետաղների մակնշումները,

5) ճիշտ է մակնշում գունավոր մետաղները և դրանց համաձուլվածքները։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: ԳԾԱՅԻՆ, ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՅԼ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

78.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-006

79.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել չափագիտությանն առնչվող ընդհանուր գիտելիքներ ու դրանք մասնագիտական գործունեության բնագավառում կիրառելու կարողություններ:

80.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

81.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու համար ուսանողը նախապես պետք է ուսումնասիրած լինի ԳՍՇ-4-16-002 «Տեխնիկական գրաֆիկա» և ԳՍՇ-4-16-003 «Էլեկտրատեխնիկայի հիմունքներ» մոդուլները:

82.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

83.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել չափագիտության ուսումնասիրության առարկան ու խնդիրները

84.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում և ներկայացնում չափագիտության ուսումնասիրության առարկան,

2) ճիշտ է ներկայացնում չափման ենթակա ֆիզիկական մեծություններն ու դրանց չափողականությունը,

3) ճիշտ է ներկայացնում չափումների Միջազգային համակարգն (SI) ու դրանում տեղ գտած չափման միավորները,

4) ճիշտ է ներկայացնում «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթները,

5) ճիշտ է մեկնաբանում չափագիտության հիմնական սահմանումները, հասկացությունները և եզրույթները (տերմինները),

6) ճիշտ է բնութագրում ժամանակակից չափագիտության խնդիրները:

85.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել գծային մեծությունների չափման միջոցները և կատարել գործնական չափումներ

86.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է թվարկում չափման ենթակա գծային մեծությունները (երկարություն, լայնություն, բարձրություն, մակերես, ծավալ),

2) ճիշտ է ներկայացնում գծային չափումներում կիրառվող չափագրական գործիքներն ու սարքերը (մետաղաձողաչափ, միկրոմետր, տրամաչափիչ, կորաքանոն, ստուգիչ ուղղալար, ստուգիչ սալաքար և այլն),

3) ճիշտ է ներկայացնում գծային չափումների սանդղակը, վերջինիս բաժանմունքները, բաժանմունքի արժեքը, սկզբնական ու վերջնական ցուցանիշները, չափագրման լայնույթն (դիապազոն) ու միջակայքը,

4) ճիշտ է առանձնացնում գծային չափումների ուղղակի և անուղղակի (միջնորդավորված) տեսակները,

5) ճիշտ է սահմանում չափումների սխալմունքի հավանականությունը, դրա բացարձակ ու հարաբերական արժեքները,

6) ճիշտ է ներկայացնում չափումների թույլատրելի առավելագույն սխալմունքի սահմանները,

7) ճիշտ է կատարում հանձնարարված գծային չափումները:

87.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել չափումներ անկյունային մեծությունների չափման միջոցներով և մեթոդներով

88.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում չափման ենթակա անկյունային մեծությունները` ներքին և արտաքին անկյուններն ու դրանց տարբերությունը,

2) ճիշտ է ներկայացնում անկյունային չափումներում կիրառվող չափագրական գործիքները (УМ, УН),

3) ճիշտ է ներկայացնում անկյունաչափերի սանդղակն ու վերջինիս բաժանմունքների արժեքը, սկզբնական ու վերջնական ցուցանիշները, չափագրման լայնույթն ու միջակայքը,

4) ճիշտ է սահմանում անկյունային չափումների սխալմունքի հավանականությունն ու դրա թույլատրելի առավելագույն սահմանները,

5) ճիշտ է կատարում հանձնարարված անկյունային չափումները:

89.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել չափումների որակի տեսության տարրերը

90.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում չափման որակը, սխալանքի առաջացման աղբյուրները,

2) ճիշտ է ներկայացնում բացարձակ, հարաբերական ու բերված սխալանքների գնահատումը, սխալանքների դասակարգումը,

3) ճիշտ է ներկայացնում չափումների հիմնական եղանակները` ուղղակի և անուղղակի,

4) ճիշտ է ներկայացնում չափման արդյունքների մշակման եղանակները։

91.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել չափումների արդյունքների մշակման հիմունքները

92.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սխեմատիկ սխալանքները, դրանց դասակարգումն ու հայտնաբերումը,

2) ճիշտ է ներկայացնում պատահական սխալանքը,

3) ճիշտ է ներկայացնում կոպիտ չափումներն ու դրանց վերացման մեթոդները,

4) ճիշտ է ներկայացնում ուղղակի և անուղղակի չափման ճշտության ցուցանիշները։

93.

ՈՒսումնառության արդյունք 6

Ներկայացնել ֆիզիկական մեծությունների չափման մեթոդներն ու միջոցները, կատարել չափումներ

94.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում չափման միջոցները, դրանց բնութագրերը,

2) ճիշտ է ներկայացնում օրինակելի և բանվորական չափման միջոցները,

3) ներկայացնում է չափման միջոցների ճշտության դասը, չափման նորմալ պայմանները,

4) կատարում է գազերի կազմի և հատկությունների չափումները։

95.

ՈՒսումնառության արդյունք 7

Կատարել բնական և արհեստական գազերի ու գազախառնուրդների ֆիզիկական մեծությունների չափումներ և հաշվարկ

96.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բնական և արհեստական գազերի, ինչպես նաև գազային խառնուրդների չափագրելի ֆիզիկական մեծությունները,

2) ճիշտ է չափում բնական և արհեստական գազերի, ինչպես նաև գազային խառնուրդների խտությունը,

3) ճիշտ է չափում բնական և արհեստական գազերի, ինչպես նաև գազային խառնուրդների դինամիկ ու կինեմատիկ մածուցիկությունները,

4) ճիշտ է չափում բնական և արհեստական գազերի, ինչպես նաև գազային խառնուրդների ջերմահաղորդականության գործակիցները,

5) ճիշտ է չափում բնական և արհեստական գազերի, ինչպես նաև գազային խառնուրդների ջերմունակությունը,

6) ճիշտ է չափում բնական և արհեստական գազերի, ինչպես նաև գազային խառնուրդների ջերմահաղորդականությունը,

7) ճիշտ է հաշվարկում չափումների արդյունքների միջին թվաբանական և միջին երկրաչափական ցուցանիշները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՓԱԿԱՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»

97.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-007

98.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել փականագործական սարքերի, գործիքների և աշխատանքների մասին ընդհանրացված գիտելիքներ ու դրանք մասնագիտական գործունեության բնագավառում դրսևորելու կարողություններ:

99.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

100.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու համար ուսանողը նախապես պետք է ուսումնասիրած լինի ԱՀ-ԱԱՕ-4-16-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԳՍՇ-4-16-001 «Գազի տնտեսություն», ԳՍՇ-4-16-004 «Գազային վառելիք` բնական և արհեստական գազեր», ԳՍՇ-4-16-005 «Նյութագիտություն», ԳՍՇ-4-16-006 «Չափագիտություն: Գծային, անկյունային և ֆիզիկական այլ մեծություններ» մոդուլները:

101.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

102.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատաշուկայում տվյալ մասնագետի՝ տեղը, դերն ու պահանջվածությունը

103.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում աշխատաշուկայի ձևավորման սկզբունքներն ու դրանց վրա ազդող գործոնները,

2) ճիշտ է ներկայացնում մասնագիտության էությունն ու սոցիալական նշանակությունը,

3) ճիշտ է ներկայացնում մասնագետի մասնագիտական գործունեության խնդիրները,

4) ճիշտ է ներկայացնում մասնագետի աշխատանքային գործառույթներին ներկայացվող պահանջները,

5) ճիշտ է ներկայացնում մասնագետի տեղն ու դերը ՀՀ աշխատաշուկայի առկա իրողության պայմաններում,

6) ճիշտ է ներկայացնում մասնագետի տեղն ու դերը տնտեսության սպասարկման ոլորտի համընդհանուր կառուցվածքում:

104.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել գազամատակարարման համակարգի սարքավորումների շահագործման ու նորոգման փականագործի աշխատանքային գործառույթները

105.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է թվարկում գազամատակարարման համակարգի սարքավորումներ շահագործող ու նորոգող փականագործի հիմնական աշխատանքային գործառույթները,

2) ճիշտ է ներկայացնում հիմնական գազամատակարարման համակարգի սարքավորումների տեսակներն ու դրանց կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում հիմնական գազամատակարարման համակարգի սարքավորումների աշխատանքի սկզբունքները,

4) ճիշտ է նկարագրում գազամատակարարման համակարգի սարքավորումների շահագործման տեխնիկական պահանջները,

5) ճիշտ է նկարագրում և կատարում գազամատակարարման համակարգի և դրա սարքավորումների չափանշման ու հավաքակցման (մոնտաժման) աշխատանքները,

6) ճիշտ է նկարագրում գազամատակարարման համակարգի սարքավորումների և դրանց համակարգերի տեղակայման փորձարկման աշխատանքները,

7) ճիշտ է նկարագրում գազամատակարարման համակարգի սարքավորումների և դրանց համակարգերի շահագործման ու սպասարկման աշխատանքները,

8) ճիշտ է նկարագրում գազամատակարարման համակարգի սարքավորումների և դրանց համակարգերի ստուգման ու նորոգման աշխատանքները,

9) ճիշտ է նկարագրում գազամատակարարման համակարգի սարքավորումների և դրանց համակարգերի ապահավաքակցման (ապամոնտաժման) աշխատանքները:

106.

ՈՒսումնառության արդյունք 3

Աշխատել փականագործական գործիքներով

107.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է պատկերացնում փականագործական եղանակով հավաքական հանգույցների հավաքման աշխատանքները (հավաքական հանգույցների հավաքում, ընդհանուր հավաքում, բաղադրիչ տարրերի միացում, բաղադրիչ տարրերի չափաբերում և այլն),

2) ճիշտ է ներկայացնում փականագործական եղանակով հավաքական հանգույցների միացման ձեռքի գործիքները (մանեկի դարձակ, պտուտակիչ, սովորական և փափուկ մուրճ, կալակ և այլն),

3) կատարում է փականագործական եղանակով հավաքական հանգույցների միացում ձեռքի գործիքներով (մանեկի դարձակ, պտուտակիչ, սովորական և փափուկ մուրճ, կալակ և այլն),

4) ճիշտ է ներկայացնում փականագործական եղանակով հավաքական հանգույցների միացման մեխանիկական գործիքները (պնևմատիկ և էլեկտրական պարուրակիչներ, էլեկտրամուրճ, մամլակցման չափոց, գամելու փոխադրովի չափոց և այլն),

5) կատարում է փականագործական եղանակով հավաքական հանգույցների միացումներ մեխանիկական գործիքներով (պնևմատիկ և էլեկտրական պարուրակիչներ, էլեկտրամուրճ, մամլակցման չափոց, գամելու փոխադրովի չափոց և այլն),

6) ճիշտ է ներկայացնում փականագործական եղանակով մանրամասերը (դետալները) չափաբերելու գործիքները (խարտոց, քերան, կիպահղկիչ, հատիչ, գայլիկոն, անցքակոկիչ և այլն),

7) կատարում է փականագործական եղանակով մանրամասերի (դետալների) չափաբերում գործիքներով (խարտոց, քերան, կիպահղկիչ, հատիչ, գայլիկոն, անցքակոկիչ և այլն):

108.

ՈՒսումնառության արդյունք 4

Իրականացնել փականագործական աշխատանքները

109.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում չափանշման, կտրման, հղկման, գայլիկոնման, պարուրակահանման, անցալայնացման, եզրալայնման, ծռման, գամման սկզբունքները,

2) ճիշտ է կատարում չափանշման, կտրման, հղկման, գայլիկոնման, գամման ու զոդման աշխատանքները` տրված բանվորական գծագրերին համապատասխան,

3) ճիշտ է հայտնաբերում ու վերացնում բանվորական հնարքների կատարման ժամանակ թույլ տված թերությունները,

4) ճիշտ է տարբերակում խողովակների տեսակներն ըստ արտաքին տեսքի և մակնիշավորման,

5) ճիշտ է ընտրում խողովակների միացման դետալներն ու նյութերը` բացատրելով դրանց բնութագրերն ու գործառույթները,

6) ճիշտ է ներկայացնում փականային հանգույցները` կատարելով դրանց փոխարինման կամ վերանորոգման աշխատանքները,

7) ճիշտ է կատարում խողովակների՝ ձեռքով, մեխանիկական եղանակով, ջերմային կցմամբ հարմարեցման աշխատանքները,

8) ճիշտ է կատարում խողովակների միացումային դետալների փորձարկումն` ըստ ամրության և կիպության:

110.

ՈՒսումնառության արդյունք 5

Կազմակերպել մոնտաժման աշխատանքները

111.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գազ օգտագործող սարքավորումների ու շինարարական կոնստրուկցիաների փոխադարձ դիրքը,

2) ճիշտ է ներկայացնում գազ օգտագործող սարքի տեղադրման սենքին ներկայացվող պահանջները,

3) ճիշտ է նախապատրաստում շինարարական կոնստրուկցիաները գազասարքավորման տեղադրման պահանջների բավարարման տեսանկյունից,

4) ճիշտ է կատարում գազասարքավորումների միացումը նոր մոնտաժված կամ գործող գազամատակարարման ցանցերին,

5) ճիշտ է ստուգում ու կարգաբերում նոր տեղադրված կամ գործող գազ օգտագործող սարքավորումների աշխատանքը` գազի նորմալ այրումն ապահովելու տեսանկյունից,

6) ճիշտ է ներկայացնում ծխաօդատար համակարգին ներկայացվող պահանջները,

7) ճիշտ է ստուգում ու կարգաբերում ծխաօդատար համակարգերը:

112.

ՈՒսումնառության արդյունք 6

Ներկայացնել մասնագիտական գործունեության և աշխատանքի արդյունքի որակի ապահովման հիմքերը, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների օգտագործման ձևերը

113.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է վերլուծում աշխատանքային իրավիճակը,

2) ճիշտ է պատկերացնում իր առջև դրված աշխատանքային խնդիրը և այն արդյունավետ լուծելու անհրաժեշտ գործողությունները,

3) ճիշտ է իրականացնում սեփական մասնագիտական որակները կատարելագործելուն ուղղորդված անհրաժեշտ տեղեկատվության որոնումն ու հավաքագրումը,

4) ճիշտ է կիրառում սեփական մասնագիտական որակները բարձրացնելուն միտված տեղեկատվական տեխնոլոգիաները,

5) ճիշտ է գնահատում սեփական աշխատանքային գործունեությունն ու վերադասավորում է այն` ըստ իրավիճակի,

6) ճիշտ է գնահատում ու ստուգում սեփական աշխատանքի վերջնարդյունքը,

7) ճիշտ և հարգալից է հարաբերվում հաճախորդների հետ` նրանց տրամադրելով գազասարքավորումների անվտանգ շահագործմանը վերաբերող խորհրդատվություն,

8) ճիշտ է ներկայացնում հորերում, անցումային կապուղիներում, փոսորակներում ու բարձրությունների վրա կատարվող աշխատանքների տեխնոլոգիան,

9) ճիշտ է ներկայացնում գործիքների և նյութերի միմյանց փոխանցման եղանակները տարբեր տեղամասերի համար,

10) ճիշտ է օգտվում անհատական պաշտպանության միջոցներից` հակագազ, ապահովիչ գոտի, աշխատանքային արտահագուստ և այլն:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԳԱԶ ՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ»

114.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-008

115.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գազասպառման համակարգի սարքավորումների կառուցվածքին, տեղակայման ու շահագործման պայմաններին ու նորոգման աշխատանքների հիմնական սկզբունքներին վերաբերող մասնագիտական (փականագործական) գիտելիքներ ու կարողություններ:

116.

Մոդուլի տևողությունը

108 ժամ

117.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու համար ուսանողը նախապես պետք է ուսումնասիրած լինի ԳՍՇ-4-16-007 «Փականագործական աշխատանքների տեխնոլոգիա» մոդուլը:

118.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

119.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել կենցաղային գազ օգտագործող սարքերի այրիչները

120.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջրատաքացուցիչների այրիչների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջեռուցման կաթսաների այրիչների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների այրիչների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

4) ճիշտ է ներկայացնում այրիչների տեսակներն ըստ օդի մատուցման ու ծխագազերի հեռացման:

121.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել ներտնային գազասպառման համակարգի սարքավորումները

122.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ներտնային գազասպառման համակարգի սարքավորումներն ու դրանց նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազ սպառող սարքավորումների տեսակները,

3) ճիշտ է թվարկում ՀՀ-ում ներտնային գազասպառման համակարգի կառուցվածքում առավել լայն տարածում գտած կենցաղային գազ սպառող սարքավորումների ապրանքանիշերը,

4) ճիշտ է ներկայացնում ներտնային համակարգում օգտագործվող գազ սպառող սարքավորումների աշխատանքի սկզբունքը,

5) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազ սպառող սարքավորումների տարբեր տեսակների գազասպառման միջին ժամային մոտավոր ծախսերը,

6) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազ սպառող սարքավորումների տարբեր տեսակների փաստացի գազածախսի հաշվարկման մեթոդները` կատարելով ճիշտ չափումներ և հաշվարկներ (хронометраж),

7) ճիշտ է մեկնաբանում կենցաղային գազ սպառող սարքավորումների տեխնիկական անձնագրերում ամրագրված դրույթները,

8) ճիշտ է մեկնաբանում գազամատակարարի և գազ սպառող բաժանորդի հաստատված պայմանագրային պարտավորություններն ու իրավունքները:

123.

ՈՒսումնառության արդյունք 3

Իրականացնել կենցաղային գազօջախների տեղակայում, շահագործում ու նորոգում

124.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների հիմնական տեսակները, դրանց առավելություններն ու թերությունները,

2) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների կառուցվածքային առանձնահատկություններն ու ընդհանրությունները,) կենցաղային գազօջախների աշխատանքի ջերմատեխնիկական բնութագիրը,

3) ճիշտ է նկարագրում կենցաղային գազօջախների աշխատանքի հիգիենիկ բնութագիրը,

4) ճիշտ է նկարագրում ներբնակարանային (ներտնային) կենցաղային գազօջախների աշխատանքի տեխնոլոգիական բնութագիրը,

5) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների տեղակայման պայմանները, կանոններն ու կարգը,

6) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների շահագործման պայմանները, կանոններն ու կարգը,

7) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների հիմնական անսարքությունները, նորոգման աշխատանքներն ու դրանց կատարման ընթացքում անվտանգության կանոնների ու նորմերի պահանջները,

8) ճիշտ է կատարում կենցաղային գազօջախների սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները:

125.

ՈՒսումնառության արդյունք 4

Իրականացնել կենցաղային ջրատաքացուցիչների տեղակայում, շահագործում ու նորոգում

126.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջրատաքացուցիչների ջեռոցային հիմնական տեսակները, դրանց առավելություններն ու թերությունները,

2) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջրատաքացուցիչների կառուցվածքային առանձնահատկություններն ու ընդհանրությունները,

3) ճիշտ է նկարագրում կենցաղային ջրատաքացուցիչների տեխնիկական բնութագիրը,

4) ճիշտ է նկարագրում կենցաղային ջրատաքացուցիչների աշխատանքի հիգիենիկ բնութագիրը,

5) ճիշտ է նկարագրում կենցաղային ջրատաքացուցիչների աշխատանքի տեխնոլոգիական բնութագիրը,

6) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջրատաքացուցիչների տեղակայման պայմանները, կանոններն ու կարգը,

7) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջրատաքացուցիչների շահագործման պայմանները, կանոններն ու կարգը,

8) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջրատաքացուցիչների հիմնական անսարքությունները, նորոգման աշխատանքներն ու դրանց կատարման ընթացքում անվտանգության կանոնների ու նորմերի պահանջները,

9) ճիշտ է կատարում կենցաղային ջրատաքացուցիչների սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները:

127.

ՈՒսումնառության արդյունք 5

Իրականացնել կենցաղային ջեռուցման վառարանների տեղակայում, շահագործում ու նորոգում

128.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջեռուցման վառարանների հիմնական տեսակները, դրանց առավելություններն ու թերությունները,

2) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջեռուցման վառարանների կառուցվածքային առանձնահատկություններն ու ընդհանրությունները,

3) ճիշտ է նկարագրում կենցաղային ջեռուցման վառարանների աշխատանքի ջերմատեխնիկական բնութագիրը,

4) ճիշտ է նկարագրում կենցաղային ջեռուցման վառարանների աշխատանքի հիգիենիկ բնութագիրը,

5) ճիշտ է նկարագրում կենցաղային ջեռուցման վառարանների աշխատանքի տեխնոլոգիական բնութագիրը,

6) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջեռուցման վառարանների տեղակայման պայմանները, կանոններն ու կարգը,

7) ճիշտ է ներկայացնում ներբնակարանային (ներտնային) ջեռուցման վառարանների շահագործման պայմանները, կանոններն ու կարգը,

8) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջեռուցման վառարանների հիմնական անսարքությունները, նորոգման աշխատանքներն ու դրանց կատարման ընթացքում անվտանգության կանոնների ու նորմերի պահանջները,

9) ճիշտ է կատարում կենցաղային ջեռուցման վառարանների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները:

129.

ՈՒսումնառության արդյունք 6

Կատարել գազի հաշվիչների և գազաազդանշանային (գազաազդանշանիչ) սարքերի տեղակայում ու շահագործում

130.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազահաշվիչների տեսակները, կառուցվածքն ու դրանց աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է ներկայացնում գազամատակարարման համակարգում օգտագործվող ազդանշանային սարքերի տեսակները, կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազի հաշվիչների տեղակայման ու շահագործման պայմանները,

4) ճիշտ է կատարում կենցաղային գազահաշվիչների տեղակայման, հավաքակցման և ապահավաքակցման աշխատանքները,

5) ճիշտ է ներկայացնում գազաազդանշանային սարքերի տեղակայման ու շահագործման պայմանները,

6) ճիշտ է մեկնաբանում ու բացատրում գազաազդանշանային սարքերի նշանակությունն ու անհրաժեշտությունը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶ ՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ»

131.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-009

132.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ արդյունաբերական ձեռնարկությունների գազամատակարարման համակարգերի սխեմաների, շահագործվող սարքավորումների, մասին, ինչպես նաև դրանց տեղակայանքների մոնտաժման, շահագործման, նորոգման ու կարգաբերման աշխատանքների իրականացումը հսկելու հմտություններ:

133.

Մոդուլի տևողությունը

42 ժամ

134.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու համար ուսանողը նախապես պետք է ուսումնասիրած լինի ԳՍՇ-4-16-007 «Փականագործական աշխատանքների տեխնոլոգիա» մոդուլը:

135.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

136.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել արդյունաբերական գազամատակարարման համակարգերը

137.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում արդյունաբերական գազամատակարարման համակարգերի սխեմաները,

2) ճիշտ է ներկայացնում արդյունաբերական գազամատակարարման ցանցերի ճնշումային ռեժիմները,

3) ճիշտ է մեկնաբանում ճնշման կարգավորիչների աշխատանքը,

4) ճիշտ է ներկայացնում արդյունաբերական գազամատակարարման համակարգերի հիմնական սարքավորումներին ներկայացվող պահանջները:

138.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել արդյունաբերական ձեռնարկություններում շահագործվող գազ սպառող սարքավորումների հիմնական տեսակները

139.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է թվարկում արտադրական կաթսայատների գազի սնուցման համակարգի շահագործման սկզբունքները,

2) ճիշտ է ներկայացնում արտադրական վառարանների գազի սնուցման համակարգի շահագործման սկզբունքները,

3) ճիշտ է ներկայացնում արտադրական գազօջախային տաքացուցիչների գազի սնուցման համակարգի շահագործման սկզբունքները,

4) ճիշտ է նկարագրում կերակրի պատրաստման արտադրական կաթսաների գազի սնուցման համակարգի շահագործման սկզբունքները,

5) ճիշտ է նկարագրում հացաթխման փռերի և ծխեցման վառարանների գազի սնուցման համակարգի շահագործման սկզբունքները,

6) ճիշտ է նկարագրում ջերմոցային տնտեսության գազի սնուցման համակարգի շահագործման սկզբունքները:

140.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել արդյունաբերական ձեռնարկությունների գազ օգտագործող սարքերի այրիչները

141.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում արդյունաբերական ջրատաքացուցիչ կաթսաների այրիչների տեսակները,

2) ճիշտ է ներկայացնում շոգեկաթսաների այրիչների տեսակները,

3) ճիշտ է ներկայացնում գազամազութային այրիչների կառուցվածքը,

4) ճիշտ է ներկայացնում այրիչների տեսակներն ըստ օդի խառնման,

5) ճիշտ է ներկայացնում ինֆրակարմիր այրիչների աշխատանքի սկզբունքը:

142.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել արդյունաբերական գազամատակարարման համակարգերում կիրառվող խողովակները, անջատիչ-հսկիչ և այլ սարքավորումները

143.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մետաղական խողովակների կիրառման ոլորտն ու խողովակների միացման եղանակները,

2) ճիշտ է ներկայացնում ոչ մետաղական խողովակների (պոլիէթիլենային) կիրառման ոլորտն ու խողովակների միացման եղանակները,

3) ճիշտ է ներկայացնում խողովակագծերի միացման դետալներն ու ձևավոր մասերը,

4) ճիշտ է ներկայացնում գազատար խողովակագծերի վրա տեղադրվող ինժեներական կառույցները` փոխհատուցիչներ (կոմպենսատոր), կոնդենսատահավաքիչ, մեկուսիչ կցաշուրթ, ստուգիչ ձողեր, փականներ, ճնշակայաններ, գազի կարգավորման կետեր և այլն,

5) ճիշտ է ներկայացնում գազամատակարարման համակարգում կիրառվող չափիչ-հսկիչ սարքերը:

144.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել արդյունաբերական ձեռնարկություններում հեղուկացված ու սեղմված գազերի օգտագործման սկզբունքները

145.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սեղմված ու հեղուկացված գազի մատակարարման սխեման,

2) ճիշտ է ներկայացնում սեղմված ու հեղուկացված գազերով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող տեղակայումների սխեմաները,

3) ճիշտ է ներկայացնում ավտոմեքենաների գազալցավորման ճնշակայանի գազամատակարարման սխեման,

4) ճիշտ է ներկայացնում հեղուկացված ու սեղմված գազի օգտագործման ժամանակ գազասարքավորումների անվտանգ շահագործման կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

146.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-010

147.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գազամատակարարմանն ու օդափոխությանն առնչվող աշխատանքների կազմակերպման կարողություններ:

148.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

149.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու համար ուսանողը նախապես պետք է ուսումնասիրած լինի ԳՍՇ-4-16-007 «Փականագործական աշխատանքների տեխնոլոգիա», ԳՍՇ-4-16-008 «Կենցաղային գազ սպառող սարքավորումներ, դրանց շահագործումն ու նորոգումը» և ԳՍՇ-4-16-009 «Արդյունաբերական ձեռնարկությունների գազասարքավորումներ գազ սպառող սարքավորումներ» մոդուլները:

150.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

151.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել գազասպառման ռեժիմները, կատարել տարեկան, միջին, օրական և ժամային ծախսերի հաշվարկ

152.

Կատարման չափանիշներ

1) կատարում է գազի տարեկան ծախսի հաշվարկը, ելնելով սպառողների բազմազանությունից,

2) ճիշտ է ներկայացնում գազի միջին, օրական և ժամային ծախսի հաշվարկի մեթոդիկան,

3) ճիշտ է ներկայացնում գազի ծախսի ռեժիմներն ըստ տարվա ամիսների,

4) հաշվարկում է գազի ծախսի օրական ու ժամային ռեժիմները, անհավասարաչափությունը։

153.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել գազատար ցանցերը (արդյունաբերական, քաղաքային, բակային և ներտնային), նրանց մոնտաժման պայմանները, վերգետնյա և ստորգետնյա գազատարերի մոնտաժման տեխնոլոգիաները, ինչպես նաև տարբեր կոմունիկացիաներից գազատարերի անցկացման թույլատրելի հեռավորությունները

154.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գազատար ցանցերը (արդյունաբերական, քաղաքային, բակային և ներտնային),

2) ճիշտ է ներկայացում գազատար ցանցերի մոնտաժման պայմանները,

3) ճիշտ է ներկայացում գազատար ցանցերի մոնտաժման տեխնոլոգիաները,

4) ճիշտ է թվարկում գազատարերի անցկացման թույլատրելի հեռավորությունները տարբեր կոմունիկացիաներից։

155.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել գազատար ցանցերի հիդրավլիկական հաշվարկներն ըստ տարբեր մեթոդների

156.

Կատարման չափանիշներ

1) կատարում է գազատար ցանցի հիդրավլիկական հաշվարկն ըստ ցածր ճնշման,

2) կատարում է գազատար ցանցի հիդրավլիկական հաշվարկն ըստ միջին ճնշման,

3) կատարում է գազատար ցանցի հիդրավլիկական հաշվարկն ըստ բարձր ճնշման,

4) որոշում է ճնշման կորուստները։

157.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել գազատար ցանցերի շահագործումը, իրականացնել նրանց հուսալիության ու երկարակեցության ապահովումը և գազատար ցանցերի պաշտպանությունը կոռոզիայից

158.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գազամատակարարման ցանցերի անվտանգ շահագործման պահանջները,

2) ճիշտ է ներկայացնում գազամատակարարման ցանցերի հուսալիության ու երկարակեցության ապահովման միջոցառումները,

3) ճիշտ է ներկայացնում ստորգետնյա գազատարերի վրա տեղադրված քիմիական և էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքները, ինչպես նաև խողովակաշարերում գազի արտահոսման որոշման սարքերը և կոռոզիայից գազատարերի պաշտպանությունը։

159.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել օդափոխության համակարգերը, գազաֆիկացված շինություններում ներածման և արտածման համար անհրաժեշտ օդաքանակների որոշումը, ինչպես նաև ծխատար խողովակների և քարշի հաշվարկի մեթոդիկան

160.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացում օդափոխության համակարգերը,

2) ճիշտ է ներկայացում գազաֆիկացված շինություններում ներածման և արտածման համար անհրաժեշտ օդաքանակների որոշումը,

3) ճիշտ է ներկայացում ծխատար խողովակների և քարշի հաշվարկի մեթոդը։

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ»

161.

Մոդուլի դասիչը

ԳՍՇ-4-22-011

162.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակները կոռոզիայից պաշտպանելուն առնչվող աշխատանքների կազմակերպման կարողություններ։

163.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

164.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու համար ուսանողը նախապես պետք է ուսումնասիրած լինի ԳՍՇ-4-16-007 «Փականագործական աշխատանքների տեխնոլոգիա» մոդուլը:

165.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

166.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակների կոռոզիայի տեսակներն ու դրանց պատճառները

167.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բնութագրում մետաղների կոռոզիան,

2) ճիշտ է ներկայացնում ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակների կոռոզիայի տեսակները,

3) ճիշտ է ներկայացնում ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակների կոռոզիայի պատճառները,

4) ճիշտ է ներկայացնում ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակների կոռոզիայի վտանգը։

168.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակները կոռոզիայից պաշտպանելու աշխատանքներ

169.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակները կոռոզիայից պաշտպանելու եղանակները,

2) ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա գազատար խողովակները գրունտային կոռոզիայից պաշտպանելու եղանակները,

3) ներկայացնում է ստորգետնյա գազատար խողովակները էլեկտրաքիմիական կոռոզիայից պաշտպանելու եղանակները,

4) կազմակերպում է ստորգետնյա գազատար խողովակների հակակոռոզիոն միջոցառումների նպատակով կատարվող աշխատանքներ։

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.10.4 «Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում» մասնագիտության 0732.10.01.4 «Գազային սարքավորումների շահագործման և նորոգման փականագործ» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

 Ուսանողի առավելագույն բեռնվածությունը, ժամ

 Պարտադիր լսարանային պարապմունքներ, ժամ

ՈՒսուցման երաշխավորվող տարին

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

108

72

1

2.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

27

18

1

3.

Իրավունքի հիմունքներ

 

54

36

1

4.

Պատմություն

 

54

36

1

5.

Օտար լեզու

 

90

60

1

6.

Ֆիզկուլտուրա

 

93

62

1

7.

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

 

54

36

1

8.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

42

28

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

522

348

 
 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.

Հաղորդակցություն

 

54

36

1

2.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

1

3.

Համակարգչային օպերատորություն

 

54

36

1

4.

Ձեռներեցություն

 

108

72

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

270

180

 
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Գազի տնտեսություն

 

54

36

1

2.

Տեխնիկական գրաֆիկա

 

54

36

1

3.

Էլեկտրատեխնիկայի հիմունքներ

 

54

36

1

4.

Գազային վառելիք` բնական և արհեստական գազեր

 

81

54

1

5.

Նյութագիտություն

 

54

36

1

6.

Չափագիտություն: Գծային, անկյունային և ֆիզիկական այլ մեծություններ

 

54

36

1

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

351

234

 
 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Փականագործական աշխատանքների տեխնոլոգիա

 

81

54

1

2.

Կենցաղային գազ սպառող սարքավորումներ, դրանց շահագործումն ու նորոգումը

 

162

108

1

3.

Արդյունաբերական ձեռնարկությունների գազ սպառող սարքավորումներ

 

63

42

1

4.

Գազամատակարարում և օդափոխություն

 

81

54

1

5.

Գազատար խողովակաշարի պաշտպանությունը կոռոզիայից

 

81

54

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

468

312

 
 

ԸՆՏՐՈՎԻ

 

45

30

1

 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

18

12

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

31

1674

1116

 
 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

100

   
 

ՊՐԱԿՏԻԿԱ

7

     
 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2

     
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     
 

ԸՆԴԱՄԵՆԸ

41

     
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական: