Գլխավոր տեղեկություն
Համար
N 1320-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2022
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

16 դեկտեմբերի 2022 թ.

N 1320-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների, տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի՝

1) N 1 հավելվածով հաստատված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ձևի 2-րդ բաժնում՝

ա. լրացման կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16. 2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկման բազա հանդիսացող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող, ընդ որում՝

1) 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածներին վերագրվող (այդ հաշվետու ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող մասնակցի ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,

2) 2023 թվականի հունվարի 1-ից հետո տոկոսների (բացառությամբ բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց տոկոսների) մասով եկամտային հարկը հաշվարկվում է ընդհանուր սահմանված դրույքաչափով: Բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով։»,

բ. 2-րդ աղյուսակի 2-րդ կետում բոլոր «10%» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ (10%)» բառերով, 14-րդ կետում «Նվազեցման կատարման» բառերը փոխարինել «Եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային» բառերով,

2) N 3 հավելվածով հաստատված եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի ձևի 2-րդ բաժնի՝

ա. 1-ին աղյուսակի 2-րդ կետում «10%» բառերը փոխարինել «ընդհանուր սահմանված դրույքաչափ (10%)» բառերով,

բ. 1-ին աղյուսակի 5-րդ կետում «Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի (բացառությամբ սույն աղյուսակի 6-րդ կետում նշվածի) օտարման դիմաց եկամուտ» բառերը փոխարինել «Գույքի (բացառությամբ սույն աղյուսակի 4-րդ և 6-րդ կետերում նշվածների) օտարման դիմաց եկամուտ» բառերով, իսկ «10%(20%)» բառերը փոխարինել «10%» բառերով,

գ. 1-ին աղյուսակի 8-րդ կետից հետո լրացնել 9-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

 

9․ Եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտներ

[2.13]

 

5% (10%, 20%)

 

 

դ. 1-ին աղյուսակի վերջին տողում «Ընդամենը [2.13]» բառերը փոխարինել «Ընդամենը [2.14]» բառերով,

ե. լրացման կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետում «տոկոսները (տող [2.5])» բառերից հետո լրացնել «ընդ որում՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո տոկոսների (բացառությամբ բանկային ավանդի և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց տոկոսների) մասով եկամտային հարկը հաշվարկվում է ընդհանուր սահմանված դրույքաչափով» բառերով,

զ. լրացման կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի և կառուցապատողի կողմից օտարվող գույքի) օտարման դիմաց եկամուտը (տող [2.9]),»,

է. լրացման կարգի 11-րդ կետը լրացնել 9-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«9) եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտները (տող [2.13]), որոնց մասով եկամտային հարկը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափով։»,

ը. լրացման կարգի 12.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12.2. [2.14] տողում (սյունակ [2.3]) լրացվում է [2.4]-ից [2.13] տողերում հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող [2.14] = 1-ին աղյուսակի սյունակ [2.3]-ի տողերի հանրագումարը):»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան