Գլխավոր տեղեկություն
Համար
N 933-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.10.16/25(234) Հոդ.344
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.08.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ
10006301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

N 933-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄՆԵՐ (ՌՀ ԷՄՃ)» ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.8-010-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 17.10.22 N 69-Ն)

 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել «Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների (ՌՀ ԷՄՃ) սանիտարական կանոններ և նորմեր» ՍՆ N 2.1.8-010-06 (կցվում է):

 

Նախարար՝

Ն. Դավիդյան

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թ. օգոստոսի 16-ի
N 933-Ն հրամանով

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄՆԵՐ (ՌՀ ԷՄՃ)

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.8-010-06

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. «Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումներ» (այսուհետ` ՌՀ ԷՄՃ) սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Սանիտարական կանոններ) սահմանում են 30 կՀց-300 ԳՀց էլեկտրամագնիսական ճառագայթումների (ՌՀ ԷՄՃ) մարդկանց վրա ազդեցության սահմանային թույլատրելի մակարդակները, ինչպես նաև ՌՀ ԷՄՃ աղբյուրների մշակմանը, պատրաստմանը, ձեռքբերմանը և օգտագործմանը ներկայացվող հիմնական սանիտարահիգիենիկ պահանջները մարդկանց աշխատանքի, ուսուցման, կենցաղի և հանգստի գործընթացներում։

1.2. Սույն սանիտարական կանոնները պարտադիր են իրավաբանական անձանց համար, որոնք օգտագործում են 30 կՀց-300 ԳՀց էլեկտրամագնիսական ճառագայթումների տիրույթները:

1.3. ՌՀ ԷՄՃ աղբյուրների ձեռքբերման, օգտագործման պայմանները և ՌՀ ԷՄՃ աղբյուրների նորմատիվատեխնիկական փաստաթղթերը պետք է համապատասխանեցվեն սույն սանիտարական կանոնների պահանջներին։

 

2. Մարդու վրա ՌՀ ԷՄՃ ազդեցության սահմանային թույլատրելի մակարդակներ (ՍԹՄ)

 

2.1 Հավելված 1.3-ում շարադրված դեպքերում, էներգետիկ էքսպոզիցիան աշխատանքային օրվա (աշխատանքային հերթափոխի) ընթացքում չպետք է գերազանցի աղյուսակ 1-ում նշված մակարդակները։ Սույն սանիտարական կանոններում և նորմերում հաճախականության տիրույթը նշվելու բոլոր դեպքերում, յուրաքանչյուր տիրույթը բացառում է հաճախականության ստորին սահմանը և ներառում է վերինը։

Աղյուսակ 1

 

Էներգետիկ էքսպոզիցիայի (ԷԷ) սահմանային թույլատրելի մակարդակներ

 

Հաճախականության
միջակայքեր 
Սահմանային թույլատրելի էներգետիկ
էքսպոզիցիան (ԷԷ) 
ըստ էլեկտրական
բաղադրիչների
(E) (Վ/մ)2.ժ 
ըստ
մագնիսական
բաղադրիչների
(H) (Ա/մ)2 .ժ 
ըստ էներգիայի
հոսքի խտության
(ԷՀԽ) (մկ.Վտ/սմ2).ժ
 
30 կՀց-3 ՄՀց  20000.0  200.0 
3-30 ՄՀց  7000.0  մշակված չէ   
30-50 ՄՀց  800.0  0.72   
50-300 ՄՀց  800.0  մշակված չէ   
0 ՄՀց-300 ԳՀց - - 200.0 

(աղյուսակը փոփ. 17.10.22 N 69-Ն)

(2.1-ին կետը փոփ. 17.10.22 N 69-Ն)

2.2. ՌՀ ԷՄՃ ինտենսիվության սահմանային թույլատրելի մակարդակը (Eսթմ, Hսթմ, ԷՀԽսթմ), կախված աշխատանքային օրվա (աշխատանքային հերթափոխի) ընթացքում ազդեցության տևողությունից և ազդեցության թույլատրելի տևողությունից, կախված ՌՀ ԷՄՃ-ի ինտենսիվությունից, որոշվում է հետևյալ բանաձևով.

Eսթմ=(ԷԷEսթմ)1/2

T= ԷԷ/E2
Hսթմ=(ԷԷHսթմ/T)1/2 T= ԷԷ/H2
ԷՀԽսթմ=(ԷԷԷՀԽսթմ/T)1/2 T= ԷՀԽսթմ/ԷՀԽ

    
      2.3. Էլեկտրական (Eսթմ) և մագնիսական (Hսթմ) բաղադրիչների լարվածության սահմանային թույլատրելի մակարդակների արժեքները, կախված ազդեցության տևողությունից, բերված են աղյուսակ 2-ում։

 

Աղյուսակ 2

 

Էլեկտրական և մագնիսական բաղադրիչների լարվածության սահմանային թույլատրելի մակարդակները կախված ազդեցության տևողությունից, հաճախականությունների 30 ԿՀց-300 ՄՀց միջակայքում

(վերնագիրը փոփ. 17.10.22 N 69-Ն)

 

Ազդեցության
տևողություն
T, ժամ

Eսթմ Վ/մ

Hսթմ Ա/մ

0.03-3 ՄՀց

3-30 ՄՀց

30-300 ՄՀց

0.03-3 ՄՀց

30-50 ՄՀց

8.0 և ավելի

50

30

10

5.0

0.30

7.5

52

31

10

5.0

0.31

7.0

53

32

11

5.3

0.32

6.5

55

33

11

5.5

0.33

6.0

58

34

12

5.8

0.34

5.5

60

36

12

6.0

0.36

5.0

63

37

13

6,3

0,38

4.5

67

39

13

6.7

0.40

4,0

71

42

14

7.1

0.42

3.5

76

45

15

7.6

0.45

3,0

82

48

16

8.2

0.49

2.5

89

52

18

8.9

0.54

2,0

100

59

20

10.0

0.60

1.5

115

68

23

11.5

0.69

1,0

141

84

28

14.2

0.85

0.5

200

118

40

20.0

1.20

0.25

283

168

57

28.3

1.70

0,125

400

236

80

40.0

2.40

0.08 և պակաս

500

296

80

50.0

3.00

(աղյուսակը փոփ. 17.10.22 N 69-Ն)      

(2.3-րդ կետը փոփ. 17.10.22 N 69-Ն)

2.4. Աղյուսակ 2-ում և 3-ում նշված 0.08 ժամ տևողությունից պակաս շարունակական ազդեցության դեպքում հետագա ինտենսիվության աճի բարձրացում չի թույլատրվում:

(2.4-րդ կետը խմբ. 17.10.22 N 69-Ն)

2.5. Էներգիայի հոսքի խտության թույլատրելի սահմանային մակարդակների արժեքները կախված ՌՀ ԷՄՃ–ի ազդեցության տևողությունից, բերված են աղյուսակ 3-ում, ընդ որում, ազդեցության 0.2 ժամից պակաս տևողության դեպքում, ազդեցության ինտենսիվության հետագա բարձրացում չի թույլատրվում։

 

Աղյուսակ 3

 

Էներգիայի հոսքի խտության սահմանային թույլատրելի մակարդակները 300 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում, կախված ազդեցության տևողությունից

 

Ազդեցության տևողություն T, ժ

ԷՀԽ սթմ  մկՎտ/սմ 2

8.0 և ավելի

25

7.5

27

7.0

29

6.5

31

6.0

33

5.5

36

5.0

40

4.5

44

4.0

50

3.5

57

3.0

67

2.5

80

2.0

100

1.5

133

1.0

200

0.5

400

0.25

800

0.20 և պակաս

1000

 

2.6. Սույն սանիտարական կանոնների և նորմերի կետ 2.1.1-ում նշված անձանց շրջանային դիտարկմամբ կամ 1Հց-ից ոչ պակաս սկաներացմամբ և 20-ից ոչ պակաս ծակոտկենությամբ ռեժիմում աշխատող շրջանաձև դիտարկմամբ ալեհավաքներից ճառագայթման դեպքում, վերջինիս ազդեցության սահմանային թույլատրելի ինտենսիվությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

 

ԷԷպպ.սթմ

ԷՀԽսթմ

=

K


T

 

որտեղ՝ K-ն ընդհատվող ազդեցության կենսաբանական ակտիվության թուլացման գործակիցն է, որը հավասար է 10-ի։ Անկախ ազդեցության տևողությունից, ազդեցության ինտենսիվությունը չպետք է գերազանցի աղյուսակ 3.3-ում նշված առավելագույն մեծությունը (1000 մկՎտ/սմ2

Անկախ ազդեցության տևողությունից, ազդեցության ինտենսիվությունը չպետք է գերազանցի աղյուսակ 3.2. և 3.3-ում նշված առավելագույն մեծությունը (օր.՝ 1000մկ.Վտ/սմ2, 30 ՄՀց-300 ՄՀց հաճախականության տիրույթի համար)։

2.7. Միկրոշերտավոր, գերբարձր հաճախականության սարքերի հետ աշխատելու դեպքում, ձեռքերի դաստակների տեղային ճառագայթման ազդեցության սահմանային թույլատրելի մակարդակը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ԷԷպպ.Hթմ

ԷՀԽսթմ

=

K1


T

որտեղ K1-ը կենսաբանական արդյունավետության թուլացման գործակիցն է և հավասար է 12.5-ի։ Այս դեպքում ձեռքերի դաստակների վրա էներգիայի հոսքի խտությունը չպետք է գերազանցի 5000 մկՎտ/սմ2-ը։

2.8. ՌՀ ԷՄՃ-ի սահմանային թույլատրելի մակարդակները, որպես կանոն, որոշվում է հիմք ընդունելով, որ ազդեցությունն առկա է աշխատանքային ամբողջ օրվա (հերթափոխի) ընթացքում։

Ազդեցության տևողության կրճատումը պետք է հաստատվի տեխնոլոգիական, կարգադրական փաստաթղթերով և/կամ խրոնոմետրաժի արդյունքներով։

ՌՀ ԷՄՃ ինտենսիվության բարձրացված թույլատրելի մակարդակների կիրառումը ազդեցության տևողության կրճատման հաշվին (3.1 և 3.4 կետերի հիման վրա), թույլատրվում է միայն բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության համաձայնությամբ, այն դեպքում, երբ ՌՀ ԷՄՃ-ի ազդեցությունից պաշտպանվելու բոլոր այլ միջոցները սպառվել են և չեն տվել անհրաժեշտ արդյունք։

Աշխատանքի սահմանային թույլատրելի տևողությունը ներառվում է անվտանգության տեխնիկայի հրահանգում և տեխնոլոգիական փաստաթղթերում, իսկ ՌՀ ԷՄՃ աղբյուրների վրա կամ դրանց անմիջապես մոտիկ տեղադրվում են համապատասխան նախազգուշացման նշագրումներ։

(2.8-րդ կետը փոփ. 17.10.22 N 69-Ն)

2.9. Այն տեղերում, որտեղ ՌՀ ԷՄՃ ինտենսիվությունը գերազանցում է ազդեցության նվազագույն տևողության համար սահմանված սահմանային թույլատրելի մակարդակները, անձնակազմի գտնվելը թույլատրվում է միայն անհատական պաշտպանական միջոցների օգտագործման պայմանով։

2.10. ՌՀ ԷՄՃ -ի ինտենսիվությունը կառուցապատված բնակելի տարածքներում, զանգվածային հանգստի վայրերում, բնակելի, հասարակական և արտադրական շենքերում (արտաքին ՌՀ ԷՄՃ, ներառյալ երկրորդային ճառագայթումը), մինչև 18 տարեկան անձանց և հղի կանանց աշխատատեղերում, չպետք է գերազանցի 4 և 5 աղյուսակներում նշված մակարդակները։

 

Աղյուսակ 4

 

ՌՀ ԷՄՃ սահմանային թույլատրելի մակարդակները բնակչության 18 տարին չլրացած անձանց և հղի կանանց համար

Սենքի կամ տարածքի
նշանակությունը

Հաճախականության տիրույթ

30 կՀց-
300 կՀց

0.3-3 ՄՀց

3-30 ՄՀց

30-300 ՄՀց

300 ՄՀց-30 ԳՀց

ՌՀ ԷՄՃ սահմանային թույլատրելի մակարդակ
Վ/մ Վ/մ Վ/մ Վ/մ ՄկՎտ/սմ2
Կառուցապատված
բնակելի տարածքներ
և զանգվածային
հանգստի վայրեր
Բնակելի,
հասարակական և
արտադրական
շենքերում (արտաքին
ՌՀ ԷՄՃ, ներառյալ՝
երկրորդային
ճառագայթումը)
18 տ. չլրացած
անձանց
և հղի կանանց
աշխատատեղեր

25.0

15.0

10.0

3.0
բացառությամբ
շրջանային կամ
սկաներացման
ռեժիմով
աշխատող
հեռուս-
տացուցային և
ռադիոլոկա-
ցիոն
կայանների

10.0-100.0
շրջանային
դիտարկման
կամ սկա-
ներացման
ռեժիմով
աշխատող
ալեհավաքներից
ճառագայթման
դեպքում, 
կետ 3.5-ում
նշված
պայմանների
կատարմամբ

Աղյուսակ 5

Հեռուստատեսային կայաններում ստեղծվող ՌՀ ԷՄՃ թույլատրելի սահմանային մակարդակներ

Հ/հ

Հաճախականություն, ՄՀց

ՍԹՄ, Վ/մ

1

48.4

5.0

2

88.4

4.0

3

192.0

3.0

4

300.0

2.5

2.11. Տիեզերական տարածության հսկողության նպատակով գործող 150-300 ՄՀց հաճախականության տիրույթում, ճառագայթի էլեկտրոնային սկաներացման ռեժիմով աշխատող հատուկ նշանակության ռադիոլոկացիոն կայանների (այսուհետ` ՀՆՌԼԿ) ՌՀ ԷՄՃ ինտենսիվությունը ՀՆՌԼԿ ճառագայթման դիագրամային մոտ գտնվող բնակավայրերում չպետք է գերազանցի 10 մկՎտ/սմ2 (6Վ/մ), իսկ ՀՆՌԼԿ ճառագայթման դիագրամայի գոտուց հեռու գտնվող բնակավայրերում՝ 100 մկՎտ/սմ2 (19 Վ/մ)։

Մոտիկ գոտու պայմանները առկա են առավելապես «Դնեպր» տիպի ՀՆՌԼԿ-ի ազդեցության տարածքում (մոտակա գոտին 20 կմ է)։

Բնակավայրերում «Դարյալ» ՀՆՌԼԿ-ի ճառագայթման պայմանները համապատասխանում են հեռավոր գոտու օրինաչափություններին և բնութագրվում են ընդհատվող ազդեցության բարձր ծակոտկենությամբ՝ 400-5000։ Այդ դեպքում իրական ճառագայթման գումարային տևողությունը, օրվա ընթացքում, չի գերազանցում 4 րոպեն։ «Դարյալ» տիպի ՀՆՌԼԿ ազդեցության տարածքում մոտակա և հեռակա գոտիների միջև սահմանը 1.2 կմ է։ ՀՆ ՌՀԿ ճառագայթման դիագրամայի մոտակա և հեռակա գոտիների միջև սահմանը որոշվում է հետևյալ հարաբերությամբ՝

r=D2/l,

որտեղ՝

r-ն ԷՄՃ-ի աղբյուրից հեռավորությունն է, D-ն՝ ճառագայթող սարքի առավելագույն չափը, իսկ l -ն՝ ճառագայթման ալիքի երկարությունը։

2.12. Բժշկական սարքերի ճառագայթման ազդեցությունը պացիենտների վրա սույն սանիտարական կանոններով չի կանոնակարգվում, քանի որ վերջինիս ազդեցության տևողությունը որոշվում է անհրաժեշտ բուժական արդյունքով։

2.13. Նույն թույլատրելի սահմանային մակարդակ ունեցող մի քանի ՌՀ ԷՄՃ աղբյուրների միաժամանակյա ճառագայթման դեպքում, պետք է պահպանվեն ներքոհիշյալ պայմանները.

Ներմուծեք նկարագրությունը_17849

 

որտեղ՝ E1-ը էլեկտրական դաշտի լարվածությունն է, որը ստեղծվում է N 1 ԷՄՃ-ի աղբյուրից։ H1-ը մագնիսական դաշտի լարվածությունն է, որը ստեղծվում է N 1 ԷՄՃ-ի աղբյուրից, ԷՀԽ1-ը՝ էներգիայի հոսքի խտությունն է, որը ստեղծվում է N 1 ԷՄՃ-ի աղբյուրից։

T1-ը 1 աղբյուրի ազդեցության տևողությունն է, n-ն՝ ԷՄՃ աղբյուրների քանակը։

2.14. Տարբեր սահմանային թույլատրելի մակարդակներ ունեցող մի քանի աղբյուրների միաժամանակյա ճառագայթման դեպքում պետք է պահպանվեն ներքոհիշյալ պայմանները՝

 

Ներմուծեք նկարագրությունը_17850

 

որտեղ՝ Է1-ը առաջին նորմավորված տիրույթի էներգետիկ էքսպոզիցիան է,

ԷԷnDy1-ը առաջին նորմավորվող տիրույթի էներգետիկ էքսպոզիցիայի սահմանային թույլատրելի մակարդակն է,

EnDy1- առաջին նորմավորվող տիրույթի էլեկտրական դաշտի լարման սահմանային թույլատրելի մակարդակն է,

HnDy1- առաջին նորմավորվող տիրույթի մագնիսական դաշտի լարման սահմանային թույլատրելի մակարդակն է,

ԷՀԽnDy1- առաջին նորմավորվող տիրույթի էներգիայի հոսքի խտության սահմանային թույլատրելի մակարդակն է,

n-ն՝ նորմավորվող տիրույթների քանակն է։

 

3. ՌՀ ԷՄՃ աղբյուրներին ներկայացվող պահանջներ

 

3.1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող արտադրանքը պետք է ապահովի սույն սանիտարական նորմերի և կանոնների պահանջների կատարումը։

3.2. Հայաստանի Հանրապետության տարածքում ՌՀ ԷՄՃ աղբյուրներ հանդիսացող սարքերի արտադրությունը և շահագործումը թույլատրվում է միայն բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացության առկայության պայմանով

(3.2-րդ կետը փոփ. 17.10.22 N 69-Ն)

3.3. Սույն սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան, հսկողության ենթակա չեն.

3.3.1. Արտադրական գործընթացում օգտագործվող ՌՀ ԷՄՃ աղբյուրները, եթե դրանք չեն աշխատում տարածության մեջ ճառագայթման համար նախատեսված ալեհավաքի բաց ուղեծրի կամ այլ էլեմենտի վրա և դրանց առավելագույն բարձր հաճախականության հզորությունը համաձայն անձնագրային տվյալների, չի գերազանցում՝

5 Վտ-ը՝ 30 կՀց-3 ՄՀց հաճախականության տիրույթում,

2 Վտ-ը՝ 3-30 ՄՀց հաճախականության տիրույթում,

0.2 Վտ-ը՝ 30 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում:

3.3.2. Կենցաղային սարքավորումները և սարքերը, անհատական կրվող ռադիոհաղորդիչ միջոցները, մինչև 18 տարեկան անձանց և հղի կանանց աշխատատեղերում օգտագործվող, ՌՀ ԷՄՃ աղբյուրները, եթե դրանց անվանական բարձր հաճախականության հզորությունը չի գերազանցում՝

1 Վտ-ը՝ 30 կՀց-3 ՄՀց հաճախականության տիրույթում,

0.5 Վտ-ը՝ 3-30 ՄՀց հաճախականության տիրույթում,

0.5 Վտ-ը՝ 30 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում:

3.4. ՌՀ ԷՄՃ աղբյուրների արտադրանքի արտադրական վերահսկողությունը, փորձարկումը, ճառագայթման ինտենսիվության և այլ հիգիենիկ ցուցանիշների և բնութագրերի ուսումնասիրության կազմակերպումը և անվտանգության անհրաժեշտ միջոցների մշակումը ապահովում է արտադրողը։

3.5. ՌՀ ԷՄՃ աղբյուրների արտադրանքի նորմատիվային և շահագործման փաստաթղթերը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.

Նորմատիվային փաստաթղթերում հստակ սահմանված պետք է լինեն արտադրանքի կիրառման բնագավառը և պայմանները, հիգիենիկ ցուցանիշները և արտադրանքի բնութագրերը (մարդու օրգանիզմի վրա վնասակար և վտանգավոր գործոնների տեսակները և թույլատրելի մակարդակները, որոնց աղբյուրն է հանդիսանում արտադրանքի նմուշը), հիգիենիկ ցուցանիշների և արտադրանքի բնութագրերի հսկողության կանոնները և մեթոդները, որոնք կապահովեն վնասակար գործոնների փաստացի մակարդակները, թույլատրելի մակարդակներին համապատասխան:

Շահագործման փաստաթղթերում պետք է ներառվեն արտադրանքի կիրառման բնագավառը և պայմանները, հիգիենիկ ցուցանիշները և արտադրանքի բնութագրերը (մարդու օրգանիզմի վրա փաստացի ազդեցության մակարդակները), մարդու համար դրա կիրառման անվտանգությունն ապահովող միջոցառումները, առաջին օգնությունը սուր հիվանդությունների ժամանակ (անհրաժեշտության դեպքում), բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության եզրակացության համարը, դրա տրման ամսաթիվը և գործողության ժամկետը։

(3.5-րդ կետը փոփ. 17.10.22 N 69-Ն)

3.6. Անհրաժեշտության դեպքում, արտադրանքի դիմային մակերեսին պետք է կատարվի համապատասխան նախազգուշական նշագրում։

 

4. Արտադրական պայմաններում ՌՀ ԷՄՃ աղբյուրների տեղադրմանը ներկայացվող պահանջներ

 

4.1. Արտադրական պայմաններում ՌՀ ԷՄՃ աղբյուրների տեղադրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերով:

 

5. Հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների (ՀՌՏՕ) տեղակայմանը ներկայացվող պահանջներ

 

5.1. Շրջակա տարածություններ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող ռադիոլոկացիոն, ռադիոհաղորդող, հեռուստատեսային, ռադիոռելեային, արբանյակային, կապի երկրային կայանների (ՀՌՏԿ` հաղորդող ռադիոտեխնիկական կայաններ), /բացառությամբ շարժականներից/, շրջակա տարածություններ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող այլ օբյեկտների տեղակայումը և շահագործումը թույլատրվում է միայն օբյեկտների սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների հաշվարկային նախագծի վերաբերյալ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացության առկայության պայմաններում:

(5.1-ին կետը խմբ. 17.10.22 N 69-Ն)

5.2. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության հետ համաձայնեցման  ենթակա չէ շենքից դուրս (այդ թվում՝ տանիքի վրա) այնպիսի ՀՌՏԿ-ների տեղակայումը, որոնց տեղադրված ալեհավաքի ուղղորդված գործողության  գործակիցը 5-ից ոչ ավելի է  և առավելագույն  հզորությունը չի գերազանցում ներքոհիշյալ  մակարդակները՝

40 Վտ՝ 30 կՀց-3 ՄՀց հաճախականության տիրույթում,

20 Վտ՝ 3-30 ՄՀց հաճախականության տիրույթում,

2 Վտ՝ 30 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում։

(5.2-րդ կետը փոփ. 17.10.22 N 69-Ն)

5.3. ՀՌՏԿ-ները` հաղորդող ռադիոտեխնիկական կայանները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի բաց տարածքներում և շենքերում ՌՀ ԷՄՃ ինտենսիվությունը չգերազանցի աղյուսակ 1-ում բերված սահմանային թույլատրելի մակարդակները:

(5.3-րդ կետը խմբ. 17.10.22 N 69-Ն)

5.4. ՀՌՏԿ-ների տեխնիկական տարածքներում և հատուկ պոլիգոններում չի թույլատրվում տեղակայել բնակելի և հասարակական շենքեր։

5.5. Բնակելի և հասարակական այլ շենքերի տանիքների վրա չի թույլատրվում տեղակայել ալեհավաքներ, եթե շենքի ներսում և հարակից տարածքներում ՌՀ ԷՄՃ ինտենսիվությունը գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակները։

5.6. Բնակչությանը ՀՌՏԿ-ներից առաջացած ՌՀ ԷՄՃ-ների ազդեցությունից պաշտպանելու համար սահմանվում են սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիներ։

5.7. Սանիտարական պահպանման գոտին ՀՌՏԿ-ի տեխնիկական տարածքին հարող տարածքն է: Սանիտարական պահպանման գոտու արտաքին սահմանը որոշվում է գետնի մակերեսից 2 մ բարձրության վրա, ըստ 3.4. և 3.5. աղյուսակներում ու կետ 3.10-ում նշված ՌՀՏ ԷՄ սահմանային թույլատրելի մակարդակների:

5.8. Սանիտարական պահպանման գոտին հաշվարկվում  է ալեհավաքից` հաշվի առնելով օբյեկտի և բնակավայրի զարգացման հեռանկարը:

5.9. Սահմանափակումների գոտին այն տարածքն է, որտեղ գետնի մակերեսից 2 մ ավելի բարձրության վրա  ՌՀ ԷՄՃ-ի ինտենսիվությունը չի գերազանցում ՍԹՄ-ները, որոնք նշված են 4, 5 աղյուսակներում և կետ 2.10-ում: Սահմանափակման գոտու արտաքին սահմանը որոշվում է հեռանկարային կառուցվող շենքերի առավելագույն բարձրությամբ, որոնց վերին հարկերում ՌՀ ԷՄՃ չպետք է գերազանցի աղյուսակ 1-ում բերված սահմանային թույլատրելի մակարդակները:

Խիստ կտրտված հատույթներով տեղանքներում կարող են առաջանալ ՀՌՏՕ-ներին չհարող տարածքներ, որտեղ ՌՀ ԷՄՃ ինտենսիվությունը գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակները, հետևաբար, այս տարածքների նկատմամբ նույնպես կարող են սահմանվել սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիներ:

5.10. Սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների տարածքները որոշվում են հաշվարկային եղանակով, այնուհետև ճշտվում ՌՀ ԷՄՃ- ի ինտենսիվության չափումների միջոցով: Հաշվարկների և չափումների կազմակերպումն ու անցկացումը ՀՌՏԿ-ների շահագործող կազմակերպությունների պարտականություններն են:

5.11. Ուղղորդված կամ որոշակի հատվածում սկաներացում կատարող ալեհավաքներ ունեցող ՀՌՏԿ-ի սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիները սահմանվում են ԷՄ էներգիայի ճառագայթման ուղղությամբ, հաշվի առնելով ուղղորդվածության դիագրամային լայնությունը, ինչպես նաև կողային և հետին թերթիկները (պսակաթերթեր):

Շրջանային ճառագայթում կամ ոչ ուղղորդված գործողության ալեհավաքներ ունեցող ՀՌՏԿ-ների սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիները սահմանվում են շրջանակով:

5.12. Այն ՀՌՏԿ-ի համար, որոնց ալեհավաքները էլեկտրամագնիսական էներգիան ճառագայթում են հորիզոնի նկատմամբ որոշակի անկյան տակ և ՌՀ ԷՄՃ ինտենսիվությունը փոփոխվում է բարձրությունից կախված, սահմանափակումների գոտին որոշվում է դիֆերենցված` ուղղահայաց առկա և հեռանկարային կառուցվող  բնակելի կառույցների բարձրությունների սահմաններում:

5.13. Բնակելի տարածքներում ճառագայթման աստիճանը և սանիտարական պահպանման ու սահմանափակումների գոտիների չափերը նվազեցնելու համար ՀՌՏՕ-ների ալեհավաքները պետք է տեղադրվեն բնական և արհեստական բարձունքների վրա, սահմանափակելով ալեհավաքների առավելագույն  ճառագայթման բացասական անկյունների օգտագործումը:

5.14. Գործող և նախագծվող ՀՌՏԿ-ների գոտիներում հատակագծման և կառուցապատման աշխատանքները պետք է իրականացնել հաշվի առնելով սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների սահմանները:

5.15. Սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիներում արգելվում է բոլոր տեսակի բնակելի շենքերի, ստացիոնար բուժկանխարգելիչ հաստատությունների, առողջարանային, մանկական նախադպրոցական հիմնարկների, բոլոր տեսակի միջնակարգ ուսումնական հաստատությունների և մարդկանց շուրջօրյա գտնվելու այլ շենքերի կառուցումը:

5.16. Հասարակական և արտադրական շենքերը ՌՀ ԷՄՃ-ներից պաշտպանելու անհրաժեշտության դեպքում, պետք է նախատեսել բարձր ռադիոպաշտպանիչ հատկությամբ նյութերից (ցեմենտբետոն և այլն) պատրաստված սահմանազատող կոնստրուկցիաներ կամ սահմանազատող կոնստրուկցիաների ծածկեր` մետաղյա ցանցով հողանցումով:

5.17. Անհրաժեշտ է հաշվի առնել շենքերի կառուցվածքային տարրերի, հաղորդակցության ուղիների, ներքին լարանցումների և այլնի երկրորդային ՌՀ ԷՄՃ-ների ազդեցությունից պաշտպանելու անհրաժեշտությունը:

Անհրաժեշտության դեպքում, ջեռուցման մարտկոցները և կոմունիկացիայի ու ցանցերի այլ բաղադրիչները պետք է փակել դիէլեկտրիկ (փայտյա և այլն) տուփերով, որոնք կխոչընդոտեն վերոհիշյալներին անմիջապես մոտենալը, հպվելը: Կոմունիկացիայի, ցանցերի և տուփերի միջև անհրաժեշտ հեռավորությունը որոշվում է ՌՀ ԷՄՃ-ի ինտենսիվության չափման միջոցով:

5.18. Սույն բաժնում նախատեսված պահանջները պարտադիր են նաև փոխադրամիջոցներում (ինքնաթիռ, գնացք), օդանավակայաններում, կայարաններում տեղակայված հաղորդիչ ռադիոտեխնիկական միջոցների համար:

 

6. Աշխատողներին ՌՀ ԷՄՃ ազդեցությունից պաշտպանելու միջոցառումներ

 

6.1. ՌՀ ԷՄՃ ազդեցությունից անձնակազմի պաշտպանումն իրականացվում է կազմակերպական, ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացման, ինչպես նաև անհատական պաշտպանական միջոցների օգտագործման միջոցով:

Կազմակերպական միջոցառումներին են վերաբերում  սարքավորումների աշխատանքի ռացիոնալ ռեժիմի ընտրությունը, ՌՀ ԷՄՃ ազդեցության գոտում անձնակազմի գտնվելու տեղի և ժամանակի սահմանափակումը (պաշտպանություն հեռավորությամբ և ժամանակով) և այլն:

Ինժեներատեխնիկական միջոցառումները ներառում են` սարքավորումների ռացիոնալ տեղակայումը, անձնակազմի աշխատատեղերը թափանցող էլեկտրամագնիսական էներգիայի սահմանափակման միջոցների օգտագործումը (հզորությունների կլանիչներ, էկրանավորում, գեներատորների  անհրաժեշտ նվազագույն հզորությամբ օգտագործումը), ՌՀ ԷՄՃ-ի բարձր մակարդակով գոտիների նշագրում,  սահմանազատում, անհատական պաշտպանիչ միջոցների`  ակնոցների, խալաթների, սաղավարտների, վահանակների օգտագործում և այլն:

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհատական պաշտպանական միջոցները պետք է որոշվեն հաշվի առնելով հաճախականությունների աշխատանքային տիրույթը, իրականացվող աշխատանքների բնույթը և տևողությունը, ինչպես նաև պաշտպանության անհրաժեշտ արդյունավետությունը:

6.2. ՌՀ ԷՄՃ աղբյուրները պետք է ապահովված լինեն գործարանային էկրաններով:

6.3. Անհրաժեշտության դեպքում, եթե փորձարկումներն իրականացվում են կազմակերպության տարածքում կամ արտադրամասերում, պետք է ձեռնարկվեն արտադրամասի (տարածքի) սահմաններում և աշխատատեղերում ՌՀ ԷՄՃ սահմանային թույլատրելի մակարդակների գերազանցումը բացառող միջոցառումներ: Ալեհավաքի վրա ճառագայթող սարքերի աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է նախատեսել ձայնային և լուսային ազդանշաններ:

6.4. ՌՀ ԷՄՃ աղբյուրների կամ աշխատատեղերի էկրանավորումը կատարվում է մետաղյա թիթեղներով, ցանցերով, մանրալարեր ունեցող կտորից կամ այլ նյութից պատրաստված անդրադարձնող կամ կլանիչ ստացիոնար կամ շարժական  էկրանների միջոցով (հավելված 3):

Կլանիչ էկրաններում օգտագործվում են համապատասխան երկարության ալիքի ճառագայթման կլանումը ապահովող հատուկ նյութեր: Կախված ճառագայթման հզորությունից, աղբյուրի և աշխատանքային տեղերի փոխադարձ տեղակայումից էկրանների կառուցվածքային լուծումը կարող է լինել տարբեր (փակ խցիկ, զրահ, միջնորմ, պատյան և այլն):

6.5. Փակ խցիկի տեսքով էկրանավորման դեպքում, ալիքատարների, համակենտրոն հաղորդալարերի, ջրի, օդի խողովակների մուտքերը, ինչպես նաև ղեկավարման վահանակների բռնակների և կարգավորող տարրերի ելքերը չպետք է խախտեն խցիկի էկրանավորող հատկությունները:

6.6. Դիտապատուհանների, սարքերի պանելների էկրանավորումը կատարվում  է ռադիոպաշտպանիչ ապակիներով: Օդափոխության փեղկերով էլեկտրամագնիսական էներգիայի ներթափանցումը փոքրացնելու համար, վերջիններս էկրանավորվում են մետաղական ցանցերով, կամ իրականացվում են անդրսահմանային ալիքատարների տեսքով:

6.7. Ալեհավաքների կողային բաղադրիչներից էներգիայի արտահոսքի նվազեցումը իրականացվում է «դրոսելային ֆլանցերի» կիրառմամբ, կողային բաղադրիչների ամրացմամբ, մետաղալարերից (ֆոսֆորական բրոնզ, պղինձ, ալյումինակապար և այլն) և կլանիչ նյութերից պատրաստված ներդիրների միջոցով իրականացնել լրացուցիչ էկրանապատում:

6.8. Անհատական պաշտպանական միջոցներն անհրաժեշտ է օգտագործել այն դեպքերում, երբ ընդհանուր պաշտպանական միջոցներով ՌՀ ԷՄՃ-ի մակարդակի նվազեցումը տեխնիկապես հնարավոր չէ: Եթե պաշտպանական հագուստը պատրաստված է այնպիսի նյութից, որն իր մեջ պարունակում է մետաղալար, ապա այն կարող է օգտագործվել այնպիսի պայմաններում, երբ բացառված է աշխատողի հպումը սարքի բաց էլեկտրական հոսանք պարունակող մասերի հետ:

6.9. Էկրանապատված շենքերում (խցիկներում) աշխատելու դեպքում, վերջիններիս հատակը, առաստաղը և պատերը ներսից պետք է պատված լինեն ռադիոկլանիչ նյութերով: Ուղղորդված ճառագայթման դեպքում, կլանիչ ծածկ պետք է օգտագործել միայն պատերի, հատակի, առաստաղի համապատասխան տեղամասերում: Այն դեպքերում, երբ էկրանավորված շենքերի աշխատատեղերում ՌՀ ԷՄՃ մակարդակը գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակները, պետք է անձնակազմը խցիկից դուրս հանել և աշխատանքը կազմակերպել հեռակառավարման համակարգով:

6.10. ՀՌՏԿ-ի տարածքում ծառայողական սենքերը պետք է տեղավորել առավելապես «ռադիոստվերի» գոտում` դռները և պատուհանները ՌՀ ԷՄՃ աղբյուրներին հակառակ կողմորոշումով:

6.11. ՌՏԿ-ի տարածքում անձնակազմի շարժման ուղերթերը պետք է սահմանել այնպես, որ ՌՀ ԷՄՃ սահմանային թույլատրելի մակարդակներից բարձր լինելու դեպքում բացառվի մարդկանց ճառագայթման հնարավորությունը: ՌՀ ԷՄՃ սահմանային թույլատրելի մակարդակից  բարձր լինելու գոտիները պետք է նշվեն հատուկ նախազգուշացնող նշաններով և գրառումներով:

 

7. Բուժկանխարգելիչ միջոցառումներ

 

7.1. ՌՀ ԷՄՃ ազդեցության հետ կապված` առողջական վիճակի խանգարումների կանխարգելման, վաղաժամ ախտորոշման և բուժման նպատակով, աշխատողները պետք է ենթարկվեն պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների՝ ՀՀ կառավարության 15.06.04 N 1089-Ն «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված կարգով:    

7.2. Աշխատողները չեն անցնում բժշկական զննություն, եթե ՌՀ ԷՄՃ մակարդակը աշխատատեղերում չի գերազանցում սույն կանոնների 3.4., 3.5. աղյուսակներում և 3.10 կետում նշված մակարդակները:

7.3. ՌՀ ԷՄՃ ազդեցությամբ պայմանավորված առողջական վիճակի կլինիկական խանգարումների նախնական դրսևորումներով (ասթենիկ, ասթենո-վեգետատիվ, հիպոթալամուսային համախտանիշ) բոլոր անձինք, ինչպես նաև ընդհանուր հիվանդություններով (կենտրոնական նյարդային համակարգի օրգանական հիվանդություններ, հիպերտոնիկ հիվանդություն, էնդոկրին համակարգի հիվանդություններ, արյան հիվանդություններ) հիվանդ անձինք, որոնց մոտ վերջիններիս ընթացքը կարող է խորանալ աշխատանքի միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությամբ, պետք է վերցվեն հսկողության տակ` աշխատանքի պայմանների առողջացմանը և աշխատողների առողջապահական վիճակի վերականգնմանն ուղղված համապատասխան հիգիենիկ և բուժական միջոցառումների իրականացմամբ:

7.4. Աշխատողներին ժամանակավոր կամ մշտական այլ աշխատանքի տեղափոխումը կատարվում է այն դեպքերում, երբ մասնագիտական ախտաբանությունը բնութագրվում է արտահայտված ձևով կամ վատթարացնող ընթացքով կամ ընդհանուր հիվանդությունը խորանում է ՌՀ ԷՄՃ ազդեցության արդյունքում: Այլ աշխատանքի են տեղափոխվում նաև հղի և կերակրող կանայք:

7.5. 18 տարին չլրացած անձինք և հղի կանայք ՌՀ ԷՄՃ աղբյուրներ հանդիսացող սարքերի մոտ աշխատելու թույլտվություն են ստանում այն դեպքում, երբ վերջիններիս ճառագայթման ինտենսիվությունը աշխատատեղերում չի գերազանցում աղյուսակ 3.4. և 3.5-ում նշված սահմանային թույլատրելի մակարդակները:

(հավելվածը փոփ., խմբ. 17.10.22 N 69-Ն)

 

Հավելված 1.2
պարտադիր

 

ՌՀ ԷՄՃ ինտենսիվության հսկողությանը ներկայացվող պահանջներ

 

1. Չափման միջոցներին ներկայացվող պահանջներ

 

1.1. ՌՀ ԷՄՃ ինտենսիվության չափումները կատարվում են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան չափման միջոցներով:

(1.1-ին կետը խմբ. 17.10.22 N 69-Ն)

1.2. 30 կՀց-30 մՀց հաճախականության տիրույթի չափման համար պետք է օգտագործել էլեկտրամագնիսական դաշտերի լարվածությունների միջին քառակուսային մակարդակների չափումների համար նախատեսված, 30% թույլատրելի հարաբերական սխալով սարքեր:

0,3-300 ԳՀց հաճախականության տիրույթի դեպքում չափումների համար պետք է օգտագործել էներգիայի հոսքի խտության միջին մակարդակների չափման համար նախատեսված, 30% թույլատրելի սխալով սարքեր: Չափումների իրականացման համար նախապատվությունը պետք է տալ իզոտոպային տվիչներով սարքերին:

 

2. Հսկողության կետերի ընտրություն

 

2.1. Արտադրական պայմաններում չափումները պետք է կատարել անձնակազմի մշտական աշխատատեղերում: Մշտական աշխատատեղերի բացակայության դեպքում, ընտրվում է մի քանի կետեր աշխատանքային գոտու շրջանակներում, որտեղ աշխատողը ներկա է լինում աշխատաժամերի 50%-ից ոչ պակաս ժամանակահատվածում:

Բացի դրանից իրականացվում են չափումներ աշխատանքի գործընթացում անձնակազմի ներկա գտնվելու հնարավոր տեղերում:

2.2. Ճառագայթման հեռավոր գոտում աշխատելու համար նախատեսված ուղղորդված ազդեցությամբ ալեհավաքներ ունեցող սարքերով էներգիայի հոսքի խտության չափումների ժամանակ սարքերի ալեհավաքները չպետք է մոտենան էներգիայի ելքի տեղին պակաս հեռավորությամբ, քան, rmin d2/որտեղ d-ն ընդունող ալեհավաքի ամենամեծ երկրաչափական չափսն է, l ՝ ճառագայթման ալիքի երկարությունը:

2.3. NFM-1 կամ նմանատիպ սարքերով ՌՀ ԷՄՃ էլեկտրական բաղադրիչների չափումների դեպքում, անհրաժեշտ է դիպոլային ալեհավաքով սարքի և մետաղական մակերեսների (առարկաների) միջև պահպանել 50 մ հեռավորություն: Փոքր հեռավորությունների դեպքում, կտրուկ աճում են չափումների սխալները:

2.4. Բնակելի և հասարակական շենքերում (ներքին ճառագայթում, ներառյալ` երկրորդականը) ՌՀ ԷՄՃ ինտենսիվության չափումները իրականացվում են սենքի կենտրոնում, պատուհանների, ջեռուցման մարտկոցների և այլ հաղորդակցման ուղիների մոտ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ կետերում:

2.5. Արտաքին ճառագայթման չափումը, օդի լավորակման  բացակայության դեպքում, կատարվում է օդանցքի, վերնափեղկի բաց կամ պատուհանի փեղկի կիսաբաց վիճակում:

2.6. Բաց տարածքներում չափումները կատարվում են գետնի մակերեսից 2 մ, այնուհետև` 3, 6, 9 և այլ բարձրության վրա` կախված կառույցի բարձրությունից, անհրաժեշտության դեպքում, օգտագործելով բարձրացնող տեխնիկական կառուցվածքներ:

2.7. (կետն ուժը կորցրել է 17.10.22 N 69-Ն)

 

3. Չափումների կատարումը

 

3.1. Յուրաքանչյուր կետում չափումները կատարվում են հատակից (հենակետի մակերեսից) 0,5, 1,0, 1,7մ բարձրության վրա: Տվյալ կետում չափվում է ՌՀ ԷՄՃ ինտենսիվության առավելագույն մակարդակը:

3.2. Պտտվող կամ սկաներավորված դիագրամայով ալեհավաքների ՌՀ ԷՄՃ-ի ինտենսիվության չափումները պետք է կատարել ուղղվածության անշարժ դիագրամայի պայմաններում:

3.3. Տարբեր հիգիենիկ նորմատիվային հաճախականությունների տիրույթում աշխատող ՌՀ ԷՄՃ աղբյուրների միաժամանակյա աշխատանքի ժամանակ, չափումները պետք է կատարել առանձին` յուրաքանչյուր հաճախականության տիրույթում (հաճախականության յուրաքանչյուր տիրույթը առանձնացնող սարքի բացակայության դեպքում):

3.4. Չափումների կատարման ժամանակ չափող անձը և այլ անձինք չպետք է գտնվեն ճառագայթման աղբյուրի և ընդունող ալեհավաքի միջև:

3.5. ՌՀ ԷՄՃ ինտենսիվություն չափող սարքերը օգտագործվում են դրանց շահագործման հրահանգի համաձայն:

3.6. Չափումների արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ:

Արձանագրությունը պետք է ներառի ներքոհիշյալ տվյալները.

- արձանագրության ժամկետը (ամիս, ամսաթիվ, տարի) և համարը,

- օբյեկտի (կազմակերպության, արտադրության, տարածքի) անվանումը և հասցեն, ստորաբաժանման անվանումը (սենքը),

- ՌՀ ԷՄՃ - աղբյուրների հիմնական տեխնիկական բնութագրերը և անվանումները (հաճախականություն կամ հաճախականության տիրույթ, առավելագույն և օգտագործվող հզորություն, գործարանային համար, թողարկման տարի, գեներացիայի ռեժիմ, ճառագայթումով աշխատելու ժամանակահատվածը, և հաստատող փաստաթղթեր),

- ճառագայթող տարրերի նկարագրում,

- տեխնոլոգիական գործընթացի անվանումը և համառոտ նկարագիրը,

- չափման կետերի նկարագրումը` էսքիզով (անհրաժեշտության դեպքում),

- օգտագործվող պաշտպանական միջոցների նկարագրում,

- չափումների արդյունքներ,

- չափման միջոցների անվանումը և գործարանային համարը, ստուգման վկայականի գործունեության ժամկետը և համարը,

- կրճատ եզրակացություն (հետևություններ) ՌՀ ԷՄՃ աղբյուրի հետ աշխատելու պայմանների (ուսուցում, կենցաղ, հանգիստ)` սանիտարահիգիենիկ պահանջներին (նշելով նորմատիվ փաստաթուղթը) համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ,

- չափումներ կատարող անձի և չափումն իրականացնող կազմակերպության կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունները:

(3.6-րդ կետը փոփ. 17.10.22 N 69-Ն)

3.7. ՌՀ ԷՄՃ ինտենսիվության չափումները պետք է կատարվեն`

- ընթացիկ հսկողության կարգով` ոչ պակաս տարին մեկ անգամ,

- ՌՀ ԷՄՃ աղբյուրների աշխատանքի ռեժիմում և պայմաններում ճառագայթման մակարդակի վրա ազդող փոփոխությունների դեպքում (գեներատորային և ճառագայթող տարրերի փոխում, տեխնոլոգիական գործընթացի, էկրանավորման և պաշտպանիչ միջոցների փոփոխություններից հզորության մեծացում, տարրերի տեղակայման փոփոխություններ և այլն), ՌՀ ԷՄՃ աղբյուրի վերանորոգումից հետո:

3.8. Հսկողական չափումների կատարման ապահովման պարտականությունը դրված է ՌՀ ԷՄՃ աղբյուրների սեփականատերերի վրա:

3.9. ՌՀ ԷՄՃ աղբյուրի անհայտ լինելու, աշխատանքային հաճախականության տիրույթների և աշխատանքի ռեժիմի վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում, ՌՀ ԷՄՃ ինտենսիվության չափումներ չեն կատարվում:

(հավելվածը խմբ., փոփ. 17.10.22 N 69-Ն)

 

Հավելված 1.3
առաջարկվող

 

30 ՄՀց-40 ՀՀց հաճախականության տիրույթի ՌՀ ԷՄՃ-ից պաշտպանության միջոցների պատրաստման համար էկրանավորման նյութեր

 

Էկրանավորող հարմարանքների արդյունավետությունը որոշվում է էկրանի նյութի էլեկտրական և մագնիսական հատկություններով, էկրանի կառուցվածքով, դրա երկրաչափական չափերով և ճառագայթման հաճախականությամբ։ 

ՌՀ ԷՄՃ նվազեցման պաշտպանական  հարմարանքները իրենցից պետք է ներկայացնեն  էլեկտրական և մագնիսական փակ էկրան:

Էկրանավորող նյութերի հիման վրա պատրաստված են անհատական պաշտպանության միջոցներ. մետաղացված ապակիներով պաշտպանիչ ակնոցներ OP3-5,  դեմքի պաշտպանիչ վահանակներ:

 

Նյութի անվանումը

Հաստությունը,
մմ

Հաճախականու-
թյան տիրույթը, Հց

Թուլացումը, դԲ

Թիթեղյա Պղ3

1,4

30 ՄՀց-40 ՀՀց

100

Ալյումինե ֆոլգա

0,08

30 ՄՀց-40 ՀՀց

80

Պղնձյա ֆոլգա

0,08

30 ՄՀց-40 ՀՀց

80

Պողպատյա ցանց

0,3-1,3

30 ՄՀց-40 ՀՀց

30

Մեկ կամ երկկողմ 
կիսահաղորդչ.
ծածկով ռադիոպաշտպանիչ
ապակի

6

30 ՄՀց-30 ՀՀց

20-40

Միկրոանցումով
բամբակյա գործվածք

-

30 ՄՀց-30 ՀՀց

20-40

Մետաղացված
գործվածք
«Վոսխոդ»

-

10 կՀց-30 ՀՀց

40-65

Տրիկոտաժե
գործվածք
(պոլիամիդ+մետաղալար)

-

300 կՀց-30 ՄՀց

15-40

       

Հավելված 1.4

 

Նորմավորվող չափորոշիչներ և չափման միավորներ

 

Մարդկանց վրա ՌՀ ԷՄՃ ազդեցության գնահատումն իրականացվում է հետևյալ չափորոշիչներով.

Էներգետիկ էքսպոզիցիայով, որը որոշվում է ՌՀ  ԷՄՃ ինտենսիվությամբ և մարդու վրա դրա ազդեցության տևողությամբ։

Էներգետիկ էքսպոզիցիայի գնահատումը կիրառելի է այն անձանց նկատմամբ, որոնց  աշխատանքը կամ ուսուցումը կապված է ՌՀ ԷՄՃ աղբյուրի ազդեցության գոտում գտնվելու անհրաժեշտությամբ (բացառությամբ 18 տ. չլրացած անձանցից և հղի կանանցից)` այդ գործոնի նկատմամբ պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության սահմանված կարգով անցնելու և արդյունքում դրական եզրակացություն ստանալու պայմանով։

ՌՀ ԷՄՃ ինտենսիվությամբ: Նման գնահատականը  կիրառելի է հետևյալ անձանց նկատմամբ՝

-որոնց աշխատանքը և ուսուցումը կապված չէ ՌՀ ԷՄՃ ազդեցության գոտում գտնվելու անհրաժեշտության հետ,

-ովքեր տվյալ գործոնի նկատմամբ սահմանված կարգով  նախնական  (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների չպետք է ենթարկվեն,

-ովքեր անցել են նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն և արդյունքում հայտնաբերվել են շեղումներ,

-աշխատող կամ սովորող, մինչև 18 տարեկան անձինք,

-հղի կանայք,

-ովքեր գտնվում են արտաքին ՌՀ ԷՄՃ ազդեցության գոտում տեղակայված  բնակելի, հասարակական և ծառայողական շենքերում և սենքերում (բացառությամբ՝ հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների շենքերի և սենքերի), բնակելի կառուցապատման տարածքներում և զանգվածային հանգստի վայրերում։

30 կՀց-300 ՄՀց հաճախականության միջակայք ունեցող ՌՀ ԷՄՃ ինտենսիվությունը գնահատվում է էլեկտրական (E վ/մ) և մագնիսական (H ա/մ) դաշտերի լարվածությամբ։

300 ՄՀց-300 ԳՀց հաճախականության միջակայքի ՌՀ ԷՄՃ ինտենսիվությունը գնահատվում է էներգիայի հոսքի խտությամբ (ԷՀԽ, Վտ/մ2, մկՎտ/սմ2

30 կՀց-300 ՄՀց միջակայքի հաճախականությամբ ՌՀ ԷՄՃ էներգետիկ էքսպոզիցիան (էէ) որոշվում է էլեկտրական կամ մագնիսական դաշտերի լարվածության քառակուսին բազմապատկած մարդու վրա ազդեցության ժամանակահատվածով։

Էլեկտրական դաշտի ազդեցությամբ ստեղծված էներգետիկ էքսպոզիցիան հավասար է` ԷԷE=E2T և արտահայտվում է (Վ/մ)2/ժամ։

Մագնիսական դաշտի ազդեցությամբ ստեղծված էներգետիկ էքսպոզիցիան հավասար է` ԷԷH=H2. T և արտահայտվում է (Ա/մ)2/ժամ։

Իմպուլսամոդուլացված տատանումների դեպքում գնահատումը կատարվում է ՌՀ ԷՄՃ աղբյուրի հզորության իմպուլսի ընթացքի միջինով՝ և համապատասխան ՌՀ ԷՄՃ -ի միջին ինտենսիվությամբ։

(հավելվածը փոփ. 17.10.22 N 69-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 17.10.22 N 69-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2022, N 69-Ն 20.10.2022, N 933-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան