Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.10.2022
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
25.10.2022
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

25 հոկտեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» N 06-Ն հրամանի՝

1) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված՝ 1-ին հավելվածի.

ա.15-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ: Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:»:

բ. 25-րդ կետում «ժամանակամիջոցում» բառը փոխարինել «ժամանակահատվածում» բառով։

գ. 43-րդ կետում «միներալոգոտեխնոլոգիական» բառը փոխարինել «միներալատեխնոլոգիական» բառով:

դ. 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Ոսկու հանքավայրերի պաշարների հաշվարկը և որակավորումը ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:»:

ե. 56-րդ կետի 2-րդ ենթակետի «ա.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. B կարգի պաշարների եզրագիծը պետք է անցկացվի գլխավորապես լեռնային փորվածքներով, իսկ խոշոր միներալացված գոտիների, շտոկվերկների և նշանակալի չափերի հանքակուտակների համար՝ նաև հորատանցքերով, առանց արտարկման: Հանքամարմինների հիմնական երկրաբանական բնութագրերը և հանքաքարերի նյութական կազմն ու որակը այդ եզրագծի սահմաններում պետք է որոշվեն բավարար ծավալի հատկանշական տվյալներով, որոնց ստացումն ապահովվում է սույն հրահանգի 17-րդ կետում բերված (աղյուսակ 1) հետախուզական ցանցի խտությամբ և հրահանգի 3-5 գլուխներով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի ու որակական հատկությունների ուսումնասիրությանը ներկայացվող պահանջներով։»:

զ. 56-րդ կետի 2-րդ ենթակետի «բ.» պարբերության մեջ «(երբ Գա=1.5)» արտահայտության մեջ «=» նշանը փոխարինել «≥» նշանով, «1-ի» թիվը փոխարինել «1-1.2-ի» թվերով։

է. 62-րդ կետում «բնամասերում» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում» բառերը։

ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1. կետով.

«64.1. Հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:»:

2) 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ․

«4) պղնձի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 4 հավելվածի։»:

3) հրամանը լրացնել նոր՝ N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

4) 2-րդ կետում «տեղակալ Լիլիա Շուշանյանին» բառերը փոխարինել «ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին» բառերով:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների

նախարարի 2022 թվականի

հոկտեմբերի 25-ի թիվ 17-Ն հրամանի

 

 

«Հավելված N 4

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների

նախարարի 2021 թվականի

օգոստոսի 11-ի N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պղնձի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) կանոնակարգվում են պղնձի հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:

2. Հրահանգով սահմանվում են պղնձի հանքավայրերի ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:

3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան։

4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:

5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան՝ այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (ՏՏԶ) կազմմամբ:

6. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ներն ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:

7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը՝ գնահատանքային և ՏՏԶ-ները՝ նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով՝ ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

8. Պղինձը դեղնակարմրավուն, 8.94 գ/սմ3 խտությամբ (կախված մետաղի մաքրությունից բնորոշ է խտության փոփոխությունը), բարձր էլեկտրա և ջերմահաղորդականությամբ ու հակակոռոզիոն դիմադրողականությամբ օժտված, ճնշման ներքո տաք և սառը վիճակում հեշտ մշակվող, ցինկի, ալյումինի, նիկելի, երկաթի, մանգանի, կապարի, բերիլիումի, սիլիցիումի և այլ տարրերի հետ արժեքավոր հատկություններ ունեցող համաձուլվածքներ (իր համաձուլվածքների հետ լայնորեն օգտագործվում է արդյունաբերության կարևորագույն ոլորտներում՝ էլեկտրոտեխնիկայի, մեքենաշինության, շինարարության մեջ, ռազմական գործում, բժշկական և կենցաղային սարքերի ու սարքավորումների, գեղարվեստական իրերի և դրամի պատրաստման համար) կազմող, խալկոֆիլային տարրերի խմբին պատկանող, երկրակեղևում 0.0047% պարունակությամբ, արդյունաբերական նշանակությամբ հանքավայրերում մեծամասամբ սուլֆիդային միացությունների տեսքով հանդիպող տարր է, որի համաշխարհային պաշարների և արդյունահանման մոտ 90%-ը բաժին է ընկնում 4 սուլֆիդային միներալների (խալկոպիրիտ, բորնիտ, խալկոզին և կուբանիտ), և որը արտադրության ու սպառման մակարդակով երկաթից ու ալյումինից հետո աշխարհում գրավում է 3-րդ տեղը և պարունակվում է 200-ից ավելի պղնձի միներալներում, որոնցից միայն 15-ն ունեն արդյունաբերական նշանակություն (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի միներալները

 

Միներալների անվանումները

Քիմիական կազմը (բանաձևը)

Պղնձի
պարունակություն, %

Խտություն, գ/սմ3

Խալկոպիրիտ

CuFeS2

34,5

4,1-4,3

Բորնիտ

Cu5FeS4

52-65

4,9-5,21

Խալկոզին

Cu2S

79,8

5,5-5,8

Կուբանիտ

CuFe2S3

22-24

4,0-4,2

Խունացած հանքաքարեր

3Cu2S3(Sb, As)2S3

22-53

4,0-5,1

Էնարգիտ

Cu3AsS4

48,3

4,4-4,5

Կովելլին

CuS

66,5

4,6-4,7

Մալախիտ

CuCO3 ∙ Cu(OH)2

57,4

3,9-4,1

Ազուրիտ

2CuCO3 ∙ Cu(OH)2

55,3

3,7-3,9

Քրիզոկոլլա

CuSiO3 ∙ 2H20

32,8-40,3

2,0-2,3

Բրոշանտիտ

CuSO4 ∙ 3Cu(OH)2

56,2

3,8-3,9

Ատակամիտ

CuCl3 ∙ 3Cu(OH)2

59,5

3,7-3,8

Կուպրիտ

Cu2O

88,8

5,8-6,1

Տենորիտ

CuO

79,9

5,8-6,4

Բնածին պղինձ

Cu

88-100

8,5-8,9

9․ Արտադրվող պղնձի մինչև 50%-ը օգտագործվում է էլէկտրատեխնիկական արդյունաբերության մեջ՝ հաղորդալարերի, ջերմահաղորդիչների, սառնարանների դետալների, վակուումային սարքավորումների արտադրության համար։ Սակայն պղնձի 40%-ը ծախսվում է ցինկի, անագի, ալյումինի, նիկելի, երկաթի, մանգանի, բերիլիումի, սիլիցիումի և այլ էլեմենտների հետ համաձուլվածքներում։ Պղնձի, ցինկի հետ ամենահայտնի համաձուլվածքն է արույրը, անագի, ալյումինի, սիլիցիումի և բերիլիումի հետ՝ բրոնզը, նիկելի և ցինկի հետ՝ կուպրոնիկել (մելքիոր), նիկելի և մանգանի հետ՝ նիկելին, կոնստանտան և մանգանին։ Նշված համաձուլվածքները լայնորեն օգտագործվում են էլեկտրատեխնիկայում, մեքենաշինության մեջ, ավիացիայի, նավաշինարարության և սարքաշինության ոլորտներում, վիրաբուժական գործիքների, տնտեսական առարկաների, գեղազարդային իրերի, ինչպես նաև դրամահատման համար։ Պղնձի աղերը կիրառվում են որպես միկրոպարարտանյութ բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի համար, ինչպես նաև կաշվե և տեկստիլ արդյունաբերությանում։

10. Պղնձի հանքաքարերը, հիմնականում, համալիր են (պղնձի միներալների հետ մեկտեղ սովորաբար առկա են երկաթի, ցինկի, կապարի, մոլիբդենի, հաճախ մկնդեղի (արսենիումի) և ծարիրի (անտիմոնիտի) միներալները), պարունակում են վերամշակման ժամանակ որոշ չափով կորզվող ոսկի, արծաթ, սելեն, թելուր, որոշ դեպքերում նաև ռենիում, կադմիում, գերմանիում, ինդիում, թալլիում, կոբալտ և այլ տարրեր: Կորզվող ուղեկից բաղադրիչների (ծծումբ, ցինկ, մոլիբդեն, կապար, ազնիվ և հազվագյուտ մետաղները) արժողությունը պետք է հաշվի առնել պղնձի հետ մեկտեղ՝ հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հաշվարկման ժամանակ:

11․ Այն հանքավայրերը, որոնք ներկայացված են համալիր հանքաքարերով, ընդ որում հիմնական արդյունաբերական նշանակություն ունեցող նիկելի, կապարի, ցինկի, մոլիբդենի, երկաթի, անագի, վոլֆրամի, ոսկու, բիսմութի հետ մեկտեղ պղինձը հաճախ հանդիսանում է կարևոր ուղեկից կորզվող բաղադրիչ, երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները կանոնակարգվում են համալիր հանքաքարերում առկա հիմնական մետաղի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգներով:

12. Պղնձի հանքաքարերն ըստ որակի պայմանականորեն ստորաբաժանվում են․ չափազանց հարուստ՝ պղնձի 3-5% և ավելի պարունակությամբ, հարուստ՝ պղնձի 2%-ից մինչև 3% պարունակությամբ (պղնձապորֆիրային հանքավայրերի հանքաքարերի համար 1%-ից ավելի), միջին որակի (շարքային)՝ պղնձի 1%-ից մինչև 2% պարունակությամբ (պղնձապորֆիրային հանքավայրերի հանքաքարերի համար 0․2-0.4%-ից 1%), աղքատ՝ պղնձի 0.7%-ից մինչև 1% (պղնձապորֆիրային հանքավայրերի հանքաքարերի համար 0.2%-ից ցածր): Ըստ օքսիդացման աստիճանի պղնձի հանքաքարերը լինում են սուլֆիդային, խառը և օքսիդացած: Հանքաքարի տեսակը որոշվում է դրանում օքսիդացված պղնձի տոկոսային պարունակությունից․ սուլֆիդայինին են վերագրվում այն հանքաքարերը որոնցում օքսիդացված պղինձը կազմում է մինչև 10%, խառը հանքաքարերին են վերագրվում 11-ից 50% օքսիդացած պղնձի պարունակությամբ հանքաքարերը, օքսիդացածներին են վերագրվում 50%-ից ավելի օքսիդացած պղնձի պարունակությամբ հանքաքարերը։ Ընդ որում յուրաքանչյուր հանքավայրի համար այդ ցուցանիշը ճշգրտվում է տեխնոլոգիական հետազոտությունների գործընթացում (օրինակ՝ Ուդոկանի հանքավայրի համար մշակվել են այլ սահմաններ․ սուլֆիդային են այն հանքաքարերը, որոնք պարունակում են մինչև 30% պղնձի օքսիդացած միներալներ, 31-70%՝ խառը և 70%-ից ավելի՝ օքսիդացած):

 

2. ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

13. Պղնձի հանքավայրերը ստորաբաժանվում են բնածին (երկրակեղևում համալիր գործընթացների հետևանքով) և տեխնածին (հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված) հանքավայրերի։

14․ Ըստ առաջացման պայմանների պղնձի բնածին հանքավայրերը վերագրվում են թվով վեց հիմնական արդյունաբերական տիպերի (աղյուսակ 2).

 

Աղյուսակ 2

 

Պղնձի հանքավայրերի հիմնական արդյունաբերական տիպերը

 

Հանքավայրի արդյունա-բերական տիպերը

Հանքային մարմինների կառուցվածքա-ձևաբանական տեսակները

Հանքաքարի առաջատար կազմվածքը

Հիմնական հանքային միներալները

Առավել բնորոշ ուղեկից բաղադրիչները

Հանքա-քարի որակը

Հանքավայրերի օրինակները

1

2

3

4

5

6

7

Պղինձնիկելային

ներդաշնակ շերտաձև հանքակուտակներ, ոսպնյակաձև և երակաձև հանքային մարմիններ

բնացանավոր, զանգվածային, փշրաքարային

պիրոտին, պենտլանդիտ, խալկոպիրիտ, կուբանիտ

Co, պլատինոիդ
S, Au

հարուստ, միջին,
աղքատ

Նորիլսկի և Պեչենգանսկու խմբեր (ՌԴ), Սեդբերի, Թոմսոնի շրջանի հանքավայրեր (Կանադա), Բուշվելդա, Կարրու (ՀԱՀ), Քամբալդա (Ավստրալիա)

Պղնձային ավազաքարեր և թերթաքարեր

շերտային, շերտաձև և ժապավենաձև հանքակուտակներ

նրբերակացանավոր, ցանավոր

խալկոպիրիտ, բորնիտ, խալկոզին

Ag, Re, Se, Te, Pb, Zn, Co, S

միջին,
հարուստ

Ուդոկանի (ՌԴ), Ջեզկազգանի (ՂՀ), Մանսֆելդ (Գերմանիա),
Լյուբլին-Սերոշովիցի (Լեհաստան), Հայնակ (Աֆղանստան), Զամբիայի և Զաիրի պղնձային գոտիները

Պղինձ-հրաքարային (կոլչեդանային)

Շերտաձև, ոսպնյակաձև հանքակուտակներ, երակներ

զանգվածային, զոլավոր, ցանավոր

պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, երբեմն պիրրոտին

Au, Ag, Zn, S, Pb, Se, Cd, Co, In, Te, Ge

միջին,
հարուստ

Շամլուղի, Ալավերդու, (ՀՀ), Կրասնաուրալսկու, Ուչալինսկու, Գայսկու, Պոդոլսկու, Ուրուպսկու, Կիզիլ-Դերե (ՌԴ), Օուտոկումպու (Ֆինլանդիա), Ռիոտինտո (Իսպանիա), Մաունտ-Այզա (Ավստրալիա)

Պղինձ-պորֆիրային

շտոկվերկներ

նրբերակացանավոր, ցանավոր

խալկոպիրիտ, խալկոզին, մոլիբդենիտ, պիրիտ

Mo, Re, Au, Ag, Se, Te

աղքատ

Քաջարանի, Թեղուտի, Ագարակի, Այգեձորի (ՀՀ), Միխեևսկու (ՌԴ), Կալմակիրսկու, Դալնիի (Ուզբեկստան), Կոունրադի, Բոշեկուլի (ՂՀ), Էրդենտուին-Օբո (Մոնղոլիա), Կանադայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Պանամայի, Պերուի, Չիլիի, Պապուա-Նոր Գվինեա, Իրանի հանքավայրերը

Սկառնային

շերտա և սյունաձև, բարդ ձևի հանքակուտակներ

զանգվածային, բնային, ցանավոր, նրբերակային

խալկոպիրիտ, մագնետիտ, բորնիտ, պիրրոտին, պիրիտ

Au, Ag, Fe, Co, Mo, Se, Te, S

միջին

Թուրինսկու խումբ (ՌԴ) Սայակսկու խումբ (ՂՀ), Մալկո-Տիրիովո (Բուլղարիա), Արևմտյան Բանատ, Ռեչկ (Հունգարիա), Էրնսբրե (Ինդոնեզիա), Բիսբի (ԱՄՆ)

Կվարց-սուլֆիդային (երակային)

հանքերակներ, երակային գոտիներ, երբեմն զուգակցված մետասոմատիտային հանքակուտակներով

զանգվածային, բնային, փշրաքարային, ցանավոր և նրբերակացանավոր

Խալկոպիրիտ, սֆալերիտ, պիրիտ

Au, Ag, Pb, Zn, Cd, Te, Se, Bi, Sb, Mo

միջին

Կապանի (ՀՀ), Չատիրկուլսկու (ՂՀ), Ռոսսեն (Բուլղարիա), Ռուդնյակի, Սլավինկի (Չեխիա),
Բյուտ (ԱՄՆ)

15․ Պղինձ-նիկելային հանքավայրերը տեղադրված են հնագույն վահանների և պլատֆորմների պատյանների ակտիվացված շրջաններում, դրանք տարածականորեն և ծագումնաբանորեն կապված են մագնեզիումով հարստացված ներժայթքային ֆորմացիայի բազալտոիդային տարբերակված զանգվածների հետ, որոնք ունեն բնորոշ շերտային կառուցվածք: Ներժայթքման վերին ոչ հանքատար շերտը կազմված է կոնտամինացված (նստվածքային և մետամորֆային ապարներով աղտոտված մագմա) լեյկոկրատային գաբրոդոլերիտներից և գաբրոդիորիտներից, իսկ ստորին հանքատար շերտը՝ պիկրիտային, հաճախ տաքսիտային գաբրոդոլերիտներից։ Հանքատար ներժայթքումները բնութագրվում են սակավաթեք տեղադրմամբ և ունեն սուր հատող հպումներ պարփակող հրաբխանստվածքային ապարների շերտավորման հետ։ Պղինձ-նիկելային հանքայնացումները տեղադրվում են ներժայթքումների մերձհատակային մասում, երբեմն դրանց սահմաններից դուրս գալով հանքայնացնում են պարփակող ապարները․ ներկայացված են ինչպես համատարած սուլֆիդային հանքակուտակներով, այնպես էլ ցանավոր հանքաքարով, որոնք կապված են իրար հետ անցումներով: Գերակշռում են ցանավոր հանքաքարերի ներդաշնակ շերտաձև հանքակուտակները, որոնցում հոծ հանքայնացումները տեղադրված են լինում առանձին մագմատիկ շերտերով, երակներով, բներով և ոսպնյակներով։ Որոշ հանքավայրեր ունեն բացառիկ չափեր, որոնց բնորոշ են պղնձի և նիկելի պարունակություններով խիստ հարուստ, համալիր կազմով և բարձր կորզվող արժողությամբ հանքաքարերը։

16․ Պղնձային ավազաքարերի և թերթաքարերի հանքավայրերը կապված են բազմերանգ ֆորմացիաների հետ, հարում են դրանց արտաքին գոտիներին և տեղադրված են ծալքավոր շրջանների վերադրված գոգվածքներում (մուլդա) և նմանատիպ այլ կառուցվածքներում։ Օգտակար հաստվածքի հզորությունները փոփոխվում են լայն սահմաններում: Հանքային մարմինները սովորաբար տեղադրվում են մոխրագույն ցամաքածին ծովալճակադելտային, հազվադեպ կարբոնատային նստվածքների մի քանի հորիզոններում (մինչև 10, երբեմն՝ ավելի): Խոշոր հանքավայրերում հանքակուտակների ընդհանուր քանակը շատ մեծ է՝ մինչև մի քանի հարյուր, դրանց չափերը տարբեր են, պարփակող ապարների հետ սահմանները հստակ չեն և որոշվում են նմուշարկմամբ: Բնութագրական են շերտային, ինչպես նաև ոսպնյականման և ժապավենակերպ հանքակուտակների ձևերը։ Ներքին կառուցվածքի համար բնորոշ են օգտակար բաղադրիչների համեմատական հավասարաչափ բաշխվածությունը․ գերակշռում են միջին որակի ցանավոր հանքաքարերը, որոնցում հանդիպում են առավել հարուստ նրբաշերտեր, ոսպնյակներ և բներ։ Սուլֆիդային հանքաքարերը հարստացման ժամանակ լավ ֆլոտացվում են և ստացվում են բարձր որակի պղնձի խտանյութեր։

17․ Պղինձ-հրաքարային (կոլչեդանային) (պղնձային և պղինձ-ցինկային) հանքավայրերը հիմնականում կապված են բազալտ-լիպարիտային (սպիլիտակերատոֆիրային) և բազալտ-անդեզիտ-դացիտ-լիպարիտային խմբի բազալտոիդային մագմայականության տարբերակված ֆորմացիաների հետ: Հանքավայրերը հարում են էվերկրագոգածալքի (էվգեոսիլկլինալ) ճկվածքների սահմաններում շարժուն գոտիներին։ Հրաբխային համալիրներում հրաքարային հանքաքարերը գերազանցապես տեղայնացված են թթվային կազմի ապարներում՝ հաճախ առաջացնելով մի քանի հորիզոններ: Հրաքարային հանքակուտակները մեծամասամբ կապված են դրական կառուցվածքների հետ, որոնք սովորաբար ներկայացնում են կենտրոնական տեսակի դեֆորմացված հրաբխային կառույցներ:

1) Պղինձ-հրաքարային հանքավայրերի հանքային մարմինների ձևերի բոլոր տարատեսակներն որոշվում են ելնելով հինգ գլխավոր կառուցվածքաձևաբանական տիպերից, որոնցից մի քանիսը կոնկրետ հանքային դաշտերի համար կարող են լինել գերակշռող․

ա․ շերտաձև հանքային մարմիններ․ տեղադրված են հանքապարփակող ապարների շերտավորմանը ներդաշնակ․

բ․ համակցված ձևի հանքային մարմիններ․ վերևին մասը ներդաշնակ է շերտավորմանը, իսկ պառկած կողի, չափերով դրանց համադրելի, ապոֆիզները (ճյուղավորումները) մեծ անկյան տակ հատում են շերտավորումները․

գ․ զառիթափ, ոսպնյակաձև, հազվադեպ երակաձև հանքային մարմիններ․ զբաղեցնում են ակնհայտ հատող դիրք շերտավորման նկատմամբ․

դ․ զառիթափ ոսպնյակաձև հանքային մարմինների ու համակցված ձևի հանքակուտակների միջև փոխադարձ անցումներով հանքակուտակներ․

ե․ սնդուկային ձևի հանքակուտակներ, որոնք լայնական հատույթում ունեն անկյունաձև ուրվագծեր և բնութագրվում են զառիթափ ու սակավաթեք բաղկացուցիչների փոփոխական զուգակցմամբ:

2) Առավել մեծ պաշար ունեցող հանքավայրերը բնութագրվում են բարդ սնդուկային և համակցված ձևերի հանքային մարմինների առկայությամբ:

3) Պղինձ-հրաքարային հանքային մարմինների ներքին կառուցվածքը բնութագրում է զանգվածային (հաճախ զոլավոր) և ցանավոր մակատեսքերի (տեքստուրայի) զուգակցմամբ: Զանգվածային հանքաքարով ներկայացված հանքային մարմինները սովորաբար ունեն հստակ երկրաբանական սահմաններ․ ցանավոր հանքաքարերով ներկայացված հանքամարմիններում հանքայնացումը բնութագրվում է դեպի թույլ հանքայնացված պարփակող ապարներ աստիճանաբար անցմամբ:

4) Պղինձ-հրաքարային հանքավայրերի հանքաքարերը համալիր են և կախված պղնձի և ցինկի պարունակությունից ստորաբաժանվում են հետևյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի (աղյուսակ 3).

 

Աղյուսակ 3

 

Պղնձի հանքավայրերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը

 

Տեխնոլոգիական տիպը

Cu, %

Zn, %

Պղնձի

> 0.5-0.7

< 0.8-1.0

Պղինձ-ցինկային

> 0.5-0.7

> 0.8-1.0

Ծծմբահրաքարային(կոլչեդանային)
(35%-ից ավելի ծծումբ)

< 0.5-0.7

< 0.8-1.0

5) Պղնձի և պղինձ-ցինկային տիպի հանքաքարերում սուլֆիդների քանակից (ծծմբի պարունակությունից) կախված առանձնացվում են արդյունաբերական (տեխնոլոգիական) տեսակներ. համատարած (ծծումբ՝ 35%-ից ավելի) և ցանավոր (ծծումբ՝ մինչև 35%):

6) Հանքավայրերի չափերը չափազանց տարբեր են, սակայն գերակշռում են միջին քանակի պաշարներով ներկայացված հանքավայրերը:

7) Պղինձ-հրաքարային հանքավայրերի մակերևույթամերձ հատվածներում բնութագրական է օքսիդացման գոտիների առկայությունը, որոնք հիմնականում ունեն երեք հարկեր (վերից-վար)․

ա․ «Երկաթային գլխարկ», որը իրենից ներկայացնում է գորշ երկաթաքար, որտեղ գլխավոր միներալները հանդիսանում են երկաթի հիդրօքսիդը և օքսիդը՝ որպես կանոն ոսկով և արծաթով հարստացած մալախիտի աննշան քանակությամբ․

բ․ օքսիդացած, այսպես կոչված անկոտրուն հանքաքարեր, որտեղ միներալների ավելի քան 50%-ը ներկայացված են օքսիդային միացություններով՝ մալաքիտով, ազուրիտով, քրիզոկոլայով և այլն․ այս հանքաքարերը դժվար հարստացվելի են․

գ․ երկրորդային սուլֆիդային հարստացման գոտի, որը ներկայացված է խալկոզինով, կուպրիտով և այլն․ այս հանքաքարերը որպես կանոն հարուստ են և հեշտ հարստացվելի։

8) Պղինձ-հրաքարային տիպին են վերագրվում նաև ցամաքածին համալիրների հրաքարային-պղնձային, պղինձ-ցինկային հանքավայրերի սակավաթիվ խմբեր, որոնք հարում են ապարների ինտենսիվ դինամոկերպափոխությամբ բնութագրվող էվերկրագոգածալքի և միոերկրագոգածալքի համակարգերի միակցության գոտիներին: Հանքային մարմինները հիմնականում ներդաշնակ են տեղադրված պարփակող ապարների հետ, որոնք ճմլված են խոշոր ծալքերում և խախտված են ջարդման ու թերթաքարացման գոտիներով:

9) Մերձհանքային փոփոխված ապարները ներկայացված են բիոտիտ-քլորիտային կամ քլորիտ-կարբոնատային կորդիերիտաանտոֆիլիտային մետոսոմատիտներով:

10) Ցամաքածին համալիրներում պղինձ-հրաքարային հանքավայրերը սակավ ուսումնասիրված են․ հայտնիները՝ ըստ մասշտաբի փոքրից մինչև միջին չափերի են:

18․ Պղինձ-պորֆիրային․

1) Հանքավայրերը տարածականորեն ու ծագումնաբանորեն կապված են չափավոր թթվային կազմի պորֆիրային ապարների փոքր ներժայթքումների և մերձհրաբխային մարմինների հետ և տեղայնացված են դրանց արտահպումներում և ներհպումներում (էկզո և էնդո կոնտակտներում)․

2) Հանքավայրերը ներկայացված են հարյուրավոր մետրերից մինչև կիլոմետրերի հասնող չափերով, մետաղի չափազանց զգալի պաշարներով խոշոր շտոկվերկներով, որոնք սովորաբար չունեն հստակ երկրաբանական սահմաններ, աստիճանաբար անցնում են թույլ հանքայնացված ապարների․

3) Հանքավայրերի ձևը հիմնականում կախված է հանքաբեր ներժայթքումների եզրագծերից, պարփակող ապարների հատկություններից, մինչհանքային և հետհանքային ճեղքավորվածության բնութագրից․

4) Հանքավայրերը ըստ հատակագծում հանքային մարմինների եզրագծերի բնույթի առանձնանում են բարդ օվալային կամ օղակաձև և երկարաձգված ձևի հանքավայրերի․

5) Հանքավայրերի ուղղաձիգ կտրվածքում արդյունաբերական պղինձ-պորֆիրային հանքաքարերը ձևավորում են հորիզոնական կամ սակավաթեք ոսպնյակաձև, թիկնոցաձև մեծ հզորությամբ հանքային մարմիններ կամ շտոկեր․ շատերի համար բնութագրական է թասի կամ շրջված կոնի ձևը․

6) Հանքավայրերի խիստ բնորոշ ընդհանուր հատկանիշներից է երկրորդային ուղղաձիգ գոտիականությունը, սովորաբար առանձնանում են մինչև հինգ գոտի (վերից վար)․ տարրալուծման, օքսիդացած հանքաքարերի, խառը հանքաքարերի, երկրորդային սուլֆիդային հարստացման և առաջնային հանքաքարերի, ընդ որում գոտիների հզորությունը տատանվում է լայն սահմաններում՝ մի քանի մետրից մինչև հարյուրավոր մետրեր․

7) Տիպի բոլոր հանքավայրերը ուղեկցվում են այս կամ այն չափով վառ արտահայտված հիդրոթերմալ փոփոխված ապարների գոտիներով:

19․ Պղնձի սկառնային տիպի հանքավայրերը ծագումնաբանորեն կապված են տարբերակված գաբրո-դիորիտ-գրանոդիորիտային և գրանոդիորիտ-սիենիտային կազմավորումների (ֆորմացիաների) հետ և տեղադրված են սկառնացման և լեռնաառաջացման գոտիներում, ընդ որում․

1) Ըստ տեղադրման պայմանների և ձևաբանական առանձնահատկությունների հպումամետասոմատիկ (հպումամիներալատեղակալված) հանքավայրերում առանձնանում են․ շերտաձև և անկանոն հանքակուտակներ՝ շերտային նստվածքահրաբխածին հաստվածքում, հանքային մարմիններ՝ կրաքարերի հետ ներժայթքումների անմիջական հպումներում, հանքակուտակներ՝ ներժայթքային զանգվածների առաստաղի ապարների քսենոլիթներում, ինչպես նաև հանքային մարմիններ՝ տեկտոնական գոտիներում։ Հանքային մարմինների չափերը մեծ չեն, դրանց ձևը տարատեսակ է։ Գերակշռում են տարատեսակ բարդացումներով՝ ապոֆիզների, փքվածքների, երակային գոտիների, սյուանձև կուտակների տեսքով, շերտաձև հանքային մարմինները․

2) Սկառնացած ապարներին վրադրված մերձհանքային բնութագրական փոփոխությունները ներկայացված են ակտինոլիթացմամբ, քլորիտացմամբ, քվարցացմամբ, սիդերիտացմամբ, բարիտացմամբ և դոլոմիտացմամբ։

20․ Կվարց-սուլֆիդային (երակային) հանքավայրերը ձևավորվել են ճեղքավորված կառուցվածքների լցման կամ պարփակող ապարների (գերազանցապես գրանիտոիդային և հրաբխածին) մետասոմատիկ տեղակալման արդյունքում, սովորաբար բնութագրվում են ոչ մեծ չափերով (ըստ տարածման և անկման մինչև մի քանի հարյուր մետր, ըստ անկման՝ 0․5-2․0 մ, երբեմն ավելի հզոր), հանքային մարմինների բարդ ձևաբանությամբ (մորֆոլոգիայով), փքվածքների ու նեղացումների, ճյուղավորումների ու ապոֆիզների առկայությամբ։ Հանքային երակները հաճախ ուղեկցվում են նրբերակացանավոր հանքայնացման գոտիներով, որոնց ներքին կառուցվածքը բնութագրվում է ցանազոլավոր, բնային և զանգվածային տեքստուրայով (մակատեսքով)։ Այս տիպի հանքավայրերը սովորաբար իրենց մեջ ընդգրկում են պղնձի համեմատաբար ոչ մեծ պաշարներ և դրանց գործնական նշանակությունը ներկայումս մեծ չէ․

21․ Բացի սույն հավելվածի 15-ից 20-րդ կետերում նկարագրված հանքավայրերի արդյունաբերական տիպերից հայտնի են նաև Վերին լճի շրջանի (ԱՄՆ) բնածին պղնձի հանքավայրերը, Պալաբորի (ՀԱՀ) կարբոնատիտային հանքավայրը, Վոլկովսկու (ՌԴ) Վանադիում-երկաթ-պղնձի հանքավայրը։

22․ Արդյունաբերական յուրացման համար կարող են նպատակահարմար լինել որոշ տեխնածին հանքավայրեր, որոնք հանքային հումքի արդյունահանման ու վերա-մշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված օբյեկտներն են: Դրանց են վերագրվում պղնձի հանքավայրերի մշակման արդյունքում գոյացած արտահաշվեկշռային հանքաքարերի հատուկ լցակույտերը, սև, գունավոր, ազնիվ և այլ մետաղների հանքավայրերի համալիր հանքաքարերի հարստացման կամ պղինձ պարունակող կիսաարտադրանքների (թերայրուկներ, սորախցուկներ, մոխիրներ) վերամշակման գործընթացներում առաջացող պղինձ պարունակող թափոնները (հարստապոչեր, ապարախյուսեր՝ շլամներ): Այդ հանքավայրերի կառուցվածքի և տեխնածին ու հետագա վերնածին (հիպերգեն) ներգործությամբ ձևավորված պղինձ պարունակող նյութերի կազմի առանձնահատկությունները պահանջում են դրանց ուսումնասիրության և գնահատման յուրահատուկ մոտեցումներ, որոնք սույն հավելվածում չեն դիտարկվում և ենթակա են սահմանման համապատասխան իրավական ակտերով:

 

3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

23. Հետախուզման գործընթացում պղնձի հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է՝ կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից։

24. Ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց հզորության ու ներքին կառուցվածքի փոփոխականության և պղնձի բաշխվածության առանձնահատկության պղնձի հանքավայրերը համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին։

1) 1-ին խմբին են վերագրվում.

ա. պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված կայուն (հաստատուն) հզորությամբ և պղնձի համեմատաբար հավասարաչափ բաշխվածությամբ պարզ ձևի խոշոր շերտաձև հանքակուտակներով և սալաձև հանքային մարմիններով (Ջեզկազգանի հանքավայր, Ղազախստան), ինչպես նաև պղնձի համեմատաբար հավասարաչափ բաշխվածությամբ մինչև մի քանի քառակուսի կիլոմետր մակերեսով և մինչև մեկ կիլոմետր հզորությամբ (խորությամբ) պարզ ձևի, խոշոր շտոկվերկներով (Կոունրադսկու հանքավայր, Ղազախստան):

բ. 1-ին խմբի հանքավայրերի երկրաբանական կտրվածքները հիմնականում նույնատիպ են, հեշտությամբ իրականացվում է հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը։ Հանքամարմինների ներքին կառուցվածքը պարզ է, բնութագրական է օգտակար հաստվածքի կայուն կամ մինչև մեկ կմ հզորությունը և օգտակար բաղադրիչների համեմատաբար հավասարաչափ բաշխումը։

գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերը (տեսակները) հիմնականում տարածականորեն տարազատված են (դրանց առկայության դեպքում) և հնարավոր է իրականացնել դրանց միանշանակ երկրաչափացում։

դ. Հանքաքարերի պաշարների գերակշիռ մասը պարփակված է պարզ եզրագծերով հանքամարմիններում։

ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրերի (պարունակություն) փոփոխականության գործակիցը մինչև 40 տոկոս է։

2) 2-րդ խմբին են վերագրվում.

ա. բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված անհամասեռ կառուցվածքով, ոչ հաստատուն հզորությամբ կամ պղնձի հարաբերականորեն անհավասարաչափ բաշխվածությամբ, ըստ անկման և տարածման տասնյակ և հարյուրավոր մետրերից մինչև կիլոմետրեր չափերով, տասնյակ և հարյուրավոր մետր հզորությամբ, խոշոր և միջին շերտաձև, ոսպնյակաձև հանքակուտակներով և երակաձև հանքային մարմիններով (Գայսկու, Ուդոկանի, Նոր Ուչիլինսկու, Ուզելգինսկու, Պոդոլսկու և այլ հանքավայրեր՝ Ռուսաստան), ինչպես նաև անհամասեռ կառուցվածքով, պղնձի անհավասարաչափ բաշխվածությամբ, բարդ ձևի, հարյուրավոր քառակուսի կիլոմետրից մինչև մի քանի քառակուսի կիլոմետր մակերեսով, տասնյակ և հարյուրավոր մետր հզորությամբ, խոշոր և միջին շտոկվերկներով ու շտոկաձև հանքային մարմիններով (Քաջարանի, Թեղուտի, Ագարակի, Այգեձորի հանքավայրեր և այլն՝ Հայաստան, Կալմակիրսկու, Դալնիի հանքավայրեր՝ Ուզբեկստան)։

բ. 2-րդ խմբի հանքավայրերի երկրաբանական կտրվածքները տարատիպ են, հեշտությամբ իրականացվում է հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը։ Հանքամարմինների ներքին կառուցվածքը բարդ է հզորությունը և մյուս ձևաչափական պարամետրերը, ինչպես նաև հումքի որակը՝ փոփոխական, օգտակար բաղադրիչների բաշխումը՝ անհավասարաչափ։

գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերը (տեսակները) տարածականորեն հստակ տարրազատված չեն, ինչը դժվարացնում է դրանց միանշանակ երկրաչափացումը։

դ. Հանքաքարերի պաշարների գերակշիռ մասը պարփակված է բարդացված եզրագծերով հանքամարմիններում։

ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրերի (օգտակար բաղադրիչի կամ պայմանական օգտակար բաղադրիչի պարունակություն) փոփոխականության գործակիցը մինչև 40-100 տոկոս է։

3) 3-րդ խմբին են վերագրվում.

ա. շատ բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված փոփոխական հզորությամբ և պղնձի անհավասարաչափ բաշխվածությամբ, միջին և ոչ մեծ չափերի շերտաձև և երակաձև հանքակուտակներով (Կրասնոգվարդեյսկու, Օկտյաբրսկու, Տարներսկու, Չուսովսկու, Ալեքսանդրինսկու և այլն հանքավայրեր՝ Ռուսաստան) և շատ բարդ կառուցվածքով ոչ մեծ, սյունաձև, շտոկաձև հանքային մարմիններով, բարդ ճյուղավորված, ոսպնյականման մետասոմատիկ հանքակուտակներով ու պղնձի խիստ անհավասարաչափ բաշխվածությամբ հանքերակներով (Շամլուղի, Ալավերդու, Կապանի և այլն հանքավայրեր՝ Հայաստան, Ջուսինսկու, Վադիմո-Ալեկսանդրովսկու, Օզերնոյե, Բակր-Տաու, Տաշ-Տաու, հանքավայրեր՝ Ռուսաստան, Կոսմուրուն, Ակբաստաու հանքավայրեր և Սայակսկու հանքավայրի փոքր հանքային մարմինները՝ Ղազախստան)։

բ. 3-րդ խմբի մեջ մտնող հանքավայրերի համար բնութագրական է տարբեր կարգի խզումնային խախտումներով պայմանավորված «բլոկային» կառուցվածքը, ինչն էականորեն դժվարեցնում է հետախուզահատումների և խիստ տարատիպ երկրաբանական կտրվածքների համադրումն ու պայմանական դարձնում դրանց միջև հանքամարմինների եզրագծերի կապակցումը։

գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերի (տեսակների) առանձնացումը հիմնականում կրում է պայմանական բնույթ։

դ. Հանքաքարերի պաշարները տարակենտրոնացված են շատ հանքամարմիններում, որոնց ձևաբանությունը և չափերը բազմազան են։

ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրերի (օգտակար բաղադրիչի կամ պայմանական օգտակար բաղադրիչի պարունակություն) փոփոխականության գործակիցը մինչև 100-160 տոկոս է։

4) Դասակարգման 4-րդ խմբին վերագրվող չափազանց բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված են մանր հանքերակներով, հանքակուտակներով, ոսպնյակներով կամ չափազանց բարդ ընդհատվող, բնաձև հանքային կուտակումների բաշխվածությամբ և դրանք, որպես կանոն, ինքնուրույն արդյունաբերական նշանակություն չունեն:

25. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է՝ ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից, ինչպես նաև հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիության որոշման ժամանակ, որոշ դեպքերում, կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները։

 

4. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Մանրազնին հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ տեղագրական հիմք, որի մասշտաբը պետք է համապատասխանի դրանց չափերին ու երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին: Պղնձի հանքաքարի հանքավայրերի տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000–1:10000 մասշտաբով և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հետախուզաառուները, հետախուզահորերը, հանքուղիները (բովանցքերը, շտոլնյաները), հանքահորերը (հանքափողերը), հորատանցքեր), երկրաֆիզիկական մանրակրկիտ դիտումների պրոֆիլները, ինչպես նաև հանքամարմինների և հանքայնացված գոտիների բնական մերկացումները պետք է ունենան գործիքային տեղակապում: Ստորգետնյա լեռնային փորվածքները և հորատանցքերը տեղադրվում են հատակագծի վրա մարկշեյդերական հանույթի տվյալներով: Լեռնային աշխատանքների հորիզոնների մարկշեյդերական հատակագծերը (պլանները) սովորաբար կազմում են 1:200 կամ 1:500 մասշտաբով, իսկ ամփոփ հատակագծերը՝ 1։1000-ից ոչ փոքր մասշտաբով: Պետք է հաշվարկվեն հորատանցքերով հանքամարմնի առաստաղի ու հատակի հատումների կետերի կոորդինատները և հատակագծերի ու կտրվածքների հարթությունների վրա կառուցվեն դրանց փողերի անցակետերը։

27. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասն ուսումնասիրվի և արտապատկերվի 1:1000-1:10000 մասշտաբի երկրաբանական քարտեզի (կախված հանքավայրի չափերից և բարդությունից), երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բլոկ-դիագրամների և նմուշօրինակի (մոդելի) վրա: Հանքավայրերի երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը՝ պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան հանքամարմինների չափերի ու ձևի, դրանց տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի ու անընդհատության, սեպացման, պարփակող ապարների փոփոխվածության առանձնահատկությունների, վերջիններիս և ծալքավոր կառուցվածքների ու տեկտոնական խախտումների հետ հանքամարմինների փոխհարաբերությունների վերաբերյալ: Անհրաժեշտ է նաև հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և որոնողական չափանիշները․

1) Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական կոորդինատների ցանցով 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզ՝ համապատասխան կտրվածքներով։ Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի պղնձի հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև պղնձի կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:

2) Հանքավայրի շրջանում կատարված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում ու դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաների) մեկնաբանությունների ամփոփ հատակագծերում:

28. Հանքամարմինների կամ միներալացված գոտիների ելքերը դեպի մակերևույթ և մերձմակերևութային տեղամասերը առաջարկվում է ուսումնասիրել հետախուզաառուներով, հետախուզահորերով և վերջիններից անցած կողափորվածքներով (рассечка), խրամներով (մաքրվածքներով)՝ անցած հանքամարմինների տարածման ուղղությամբ և ոչ խորը հորատանցքերով՝ երկրաֆիզիկական և երկրաքիմիական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել հանքամարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, օքսիդացման գոտու խորությունն ու կառուցվածքը, հանքաքարի օքսիդացման աստիճանը, հանքաքարերի նյութական կազմի, տեխնոլոգիական հատկությունների, պղնձի և ազնիվ մետաղների պարունակությունների փոփոխության առանձնահատկությունները, և կատարել օքսիդացած և խառը հանքաքարերի պաշարների տարանջատ հաշվարկ՝ ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի:

29. Պղնձի պարզ երկրաբանական կառուցվածքի հանքավայրերի հետախուզությունը խորքում իրականացվում է հիմնականում հորատանցքերով (բարդ երկրաբանական կառուցվածքի հանքավայրերի դեպքում՝ հորատանցքերով լեռնային փորվածքների զուգակցմամբ)՝ հետազոտության երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում և լեռնային փորվածքներում) կիրառմամբ:

Հետախուզման մեթոդիկան՝ լեռնային աշխատանքների և հորատման ծավալների հարաբերակցությունը, լեռնային փորվածքների տեսակները և հորատման եղանակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները, որոշվում են՝ ելնելով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններից (բարդության խմբից), հաշվի առնելով հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունը, ինչպես նաև նմանատիպ հանքավայրերի հետախուզման ու շահագործման փորձը, և պետք է ապահովի Դասակարգմամբ սահմանված կարգերով և քանակներով պաշարների հաշվարկման հնարավորությունը։

30. Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել հանքամարմինների և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, հանքամարմինների ներքին կառուցվածքը, մերձհանքային փոփոխությունների բնույթը, հանքաքարերի բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովել նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը: Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հանքամարմնից ստացված հորատահանուկի ելքը ըստ հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթի) 70%-ից պակաս չպետք է լինի՝ հիմնականում լինելով 90% և ավելի (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար): Հորատահանուկի գծային ելքի ճշտությունն անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել այլ եղանակներով (կշռային, ծավալային):

1) Հանքայնացված միջակայքերում պղնձի պարունակության և հանքամարմնի հզորության որոշման համար հորատահանուկի բնութագրական լինելը պետք է հաստատվի դրա հնարավոր ընտրողական մաշելիության ուսումնասիրությունների տվյալներով: Դրա համար անհրաժեշտ է ըստ հանքաքարերի հիմնական տիպերի համադրել հորատահանուկի և ապարախյուսի (շլամի) նմուշարկման տվյալները (ըստ միջակայքերի դրանց տարբեր ելքերով) լեռնային փորվածքների, հարվածային, պնևմահարվածային, բնալայնիչ (шарошка) հորատանցքերի, ինչպես նաև հանովի հանուկընդունիչների կիրառմամբ հորատված սյունակային հորատանցքերի նմուշարկման տվյալների հետ: Նմուշարկման տվյալները զգալիորեն խեղաթյուրող՝ հորատման հանուկի ցածր ելքի կամ դրա ընտրողական մաշելիության առկայության դեպքում, անհրաժեշտ է կիրառել հետախուզման այլ տեխնիկական միջոցներ:

2) Հանքաքարերի փխրուն տարատեսակներին վրադրված (օքսիդացման գոտի)՝ հանքամարմինների մակերևութամերձ հատվածների հետախուզման ժամանակ անհրաժեշտ է կիրառել հորատահանուկի ելքի բարձրացմանը օժանդակող հորատման հատուկ տեխնոլոգիա (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում և այլն)։

3) Հորատման արժանահավատության և տեղեկատվականության բարձրացման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից: Հանքային միջակայքերի առանձնացման, դրանց պարամետրերի որոշման համար արդյունավետ կարոտաժի համալիրը պետք է իրականացվի հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում:

4) Հարյուր և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող, ներառյալ նաև ստորգետնյա, հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ հաճախ, քան յուրաքանչյուր 20 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով:

5) Հորատանցքերով հետախուզման դեպքում դրանց և հանքամարմինների հատման անկյունները պետք է փոքր չլինեն 30°-ից։ Զառիթափ հանքամարմինները մեծ անկյան տակ հատելու համար նպատակահարմար է կատարել հորատանցքի արհեստական թեքում: Հորատմամբ հետախուզության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հորատել բազմախորշ և ստորգետնյա հովհարաձև հորատանցքեր: Հանքայնացված միջակայքը նպատակահարմար է հորատել նույն տրամագծով:

31. Լեռնային փորվածքները հիմնականում անցկացվում են հորատման, երկրաֆիզիկական հետազոտությունների տվյալների հսկողության և տեխնոլոգիական նմուշների վերցման համար, իսկ բարդ երկրաբանական կառուցվածքի հանքավայրերում՝ հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, ներքին կառուցվածքի, անընդհատության, հանքաքարերի նյութական կազմի ուսումնասիրության (հորատանցքերի հետ զուգակցված) համար։

1) Լեռնային փորվածքներով հետախուզվող հանքավայրերի բնութագրական տեղամասերում ըստ տարածման և անկման հանքայնացման անընդհատությունը և փոփոխականությունը պետք է ուսումնասիրվի բավարար ծավալով․ փոքր հզորության հանքամարմինների դեպքում՝ անընդհատ հետամտող շտրեկներով և վերընթացներով, իսկ հզոր հանքամարմինների և շտոկվերկների դեպքում՝ ըստ հզորության դրանք հատող քվերշլագներով, օրտերով, ստորգետնյա հորիզոնական հորատանցքերով:

2) Լեռնային փորվածքները անհրաժեշտ է անցկացնել հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերում և հորիզոններում, որոնք ընտրվել են տեխնիկատնտեսական հաշվարկների արդյունքներով։

32. Հետախուզական փորվածքների դիրքը և միմյանց միջև եղած հեռավորությունները պետք է որոշվեն հանքամարմինների յուրաքանչյուր կառուցվածքային-ձևաբանական տիպի համար՝ առանձին, հաշվի առնելով դրանց չափերը, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները և հանքամարմինների եզրագծման ու անընդհատության ուսումնասիրության համար երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում և լեռնային փորվածքներում) օգտագործման հնարավորությունը:

1) Աղյուսակ 4-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պղնձի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

 

Աղյուսակ 4

 

Հայաստանի Հանրապետության պղնձի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Հանքա-վայրի բարդու-թյան խումբը

Հանքային մարմինների բնութագիրը

Փորվածքի
տեսակը

Հանքամարմինների հետախուզահատումների միջև հեռավորությունները փորվածքներով (մ)՝ ըստ պաշարների կարգերի

A

B

C1

C2

ըստ
տարա-ծման

ըստ անկման

ըստ
տարա-ծման

ըստ անկման

ըստ
տարա-ծման

ըստ անկման

ըստ
տարա-ծման

ըստ անկման

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1-ին

Հաստատուն հզորությամբ և պղնձի համեմատաբար հավասարաչափ բաշխվածությամբ՝ պարզ ձևի խոշոր շերտաձև հանքակուտակներ և սալաձև հանքային մարմիններ

hորատանցքեր

75

75

150

150

300

300

500-600

500-600

Պղնձի համեմատաբար հավասարաչափ բաշխվածությամբ պարզ ձևի խոշոր շտոկվերկներ

75

75

100

100

100

150

200

300

2-րդ

Անհամասեռ կառուցվածքով, ոչ հաստատուն հզորությամբ կամ պղնձի անհավասարաչափ բաշխվածությամբ խոշոր և միջին շերտաձև ու ոսպնյակաձև հանքակուտակներ և երակաձև հանքային մարմիններ

հորատանցքեր, լեռնային փորվածքներ

-

-

50

75

100

150

150

300

Անհամասեռ կառուցվածքով, պղնձի անհավասարաչափ բաշխվածությամբ բարդ ձևի խոշոր և միջին չափերի շտոկվերկներ և շտոկաձև հանքային մարմիններ

հորատանցքեր, լեռնային փորվածքներ

-

-

50

100

100

200

200

400

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

3-րդ

Փոփոխական հզորությամբ, պղնձի անհավասարաչափ բաշխվածությամբ միջին և ոչ մեծ չափերի ոսպնյակաձև, շերտաձև և երակաձև հանքակուտակներ, պղնձի խիստ անհավասարաչափ բաշխվածությամբ ոչ մեծ, շատ բարդ կառուցվածքով սյունյաձև, շտոկաձև հանքային մարմիններ, բարդ ճյուղավորված ոսպնյակակերպ մետասոմատիկ հանքակուտակներ և պղնձի խիստ անհավասարաչափ բաշխվածությամբ հանքերակներ

հորատանցքեր, լեռնային փորվածքներ

-

-

-

-

50

50-75

100

150

33. Հանքավայրերի հաշվարկված պաշարների հավաստիության հաստատման համար դրանց որոշ տեղամասեր պետք է հետախուզված լինեն առավել մանրամասն։ Այդ տեղամասերն անհրաժեշտ է ուսումնասիրել և նմուշարկել հանքավայրերի մնացած տեղամասերի համեմատությամբ առավել խիտ հետախուզական ցանցով։ Ընդ որում.

1) հանքավայրի, մնացած մասի համար ընդունված հետախուզական ցանցից առավել խիտ հետախուզական ցանցով, մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը որոշվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը բավարարելու տեսակետից․

ա. 1-ին խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև A, B և A+B կարգերի պաշարներ․

բ․ 2-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև B կարգի պաշարներ․

գ․ 3-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված քանակներով պետք է հաշվարկվեն C1 կարգի պաշարներ․ 3-րդ խմբի հանքավայրերի մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերում նպատակահարմար է C1 կարգի համար ընդունված հետախուզման ցանցը խտացնել առնվազն երկու անգամ․

2) Առավել մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերը պետք է ընտրվեն այնպես, որ դրանք բնութագրեն հանքավայրի հիմնական պաշարները ներառող հանքային մարմինների տեղադրման պայմանները և ձևաբանությունը, ինչպես նաև հանքաքարերի գերակշռող մասի որակը։ Հնարավորության դեպքում դրանք տեղակայվում են հանքավայրի առաջնային մշակման ենթակա պաշարների եզրագծերում․ եթե վերջիններս չեն բնութագրում հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, հանքաքարի որակը, և լեռնաերկրաբանական պայմանները, ապա պետք է մանրամասն ուսումնասիրվեն նաև այդ պայմաններին բավարարող տեղամասերը։

3) Մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերում պաշարների հաշվարկման միջարկումների (ինտերպոլյացիա) մեթոդների (երկրավիճակագրական, հակադարձ հեռավորությունների մեթոդ և այլն) կիրառման դեպքում անհրաժեշտ է ապահովել օպտիմալ միջարկման բանաձևերի հիմնավորման համար բավարար հետախուզական հատումների խտությունը։

4) Ընդհատուն հանքայնացմամբ (շտոկվերկային) հանքավայրերում, որոնց պաշարների գնահատումն իրականացվում է առանց կոնկրետ հանքամարմինների եզրագծման՝ հանքաբերության գործակցի կիրառմամբ, ընդհանրացված սահմաններում, կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի բնորոշ ձևերի և չափերի որոշման հիման վրա պետք է գնահատվի դրանց ընտրովի (անջատ) արդյունահանման հնարավորությունը և նպատակահարմարությունը:

5) Մանրամասն հետախուզման տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության խմբի հիմնավորման, երկրաչափացման և հետախուզման ցանցի խտության, ինչպես նաև հետախուզման ընտրված տեխնիկական միջոցների հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին համապատասխանության սահմանման, նմուշարկման արդյունքների, հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման համար ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի շահագործման պայմանների հավաստիության գնահատման նպատակով:

Շահագործվող հանքավայրերում այդ նպատակների համար կիրառվում են շահագործական հետախուզման և մշակման արդյունքները:

34. Բոլոր հետախուզական փորվածքները, և հանքամարմինների կամ հանքային գոտիների ելքերը երկրի մակերևույթ պետք է փաստագրվեն: Նմուշարկման արդյունքները տեղադրվում են առաջնային փաստագրման մատյաններում և համեմատվում երկրաբանական նկարագրությունների հետ:

Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ: Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

35. Օգտակար հանածոյի որակի ուսումնասիրության, հանքամարմինների եզրագծման և պաշարների հաշվարկի համար հետախուզական փորվածքներով հատված կամ բնական մերկացումներով բացված հանքային միջակայքերը ենթակա են նմուշարկման:

36. Նմուշարկման մեթոդների ու եղանակների ընտրությունը կատարվում է ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից: Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովեն սպասվող արդյունքների առավել հավաստիություն։ Նմուշարկման մի քանի մեթոդների և եղանակների կիրառման դեպքում անհրաժեշտ է դրանց համադրումը՝ ըստ ստացված արդյունքների ճշտության և հավաստիության:

Նմուշարկման երկրաբանական, երկրաֆիզիկական մեթոդների և ակոսային, հորատահանուկային, քերծման ու այլ եղանակների ընտրության, նմուշներ վերցնելու ու դրանց մշակման որակի որոշման և նմուշարկման արդյունքների հավաստիության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթացներով հավաստված ու արդարացված մեթոդներն ու եղանակները:

37. Հետախուզական հատումների նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) մեծ հզորությամբ հանքային մարմինները բացելու և հատելու համար նախատեսվող լեռնային փորվածքները (օրտեր, քվերշլագներ) պետք է կողմնորոշել հանքայնացման առավելագույն փոփոխականությանն ուղղահայաց ուղղությամբ: Փոքր հզորությամբ հանքային մարմինները հետամտելու համար նախատեսվող և հանքամարմինների հզորությունն ամբողջությամբ ընդգրկող փորվածքները (շտրեկներ, վերընթացներ) պետք է ուղղորդել դրանց տարածման ուղղությամբ, իսկ հորատանցքերը պետք է հատեն հանքային մարմինները ոչ պակաս քան 30⁰ անկյան տակ,

2) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով: Նմուշները պետք է վերցնել հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղությամբ: Հանքամարմինները հետախուզական փորվածքներով (հատկապես հորատանցքերով) հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղության նկատմամբ սուր անկյան տակ հատելու դեպքում, եթե ըստ այդմ կասկածներ են առաջանում նմուշարկման բնութագրականության լինելու հարցում, վերստուգիչ աշխատանքներով կամ համեմատությամբ պետք է ապացուցվի այդ հատումների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը,

3) նմուշարկումը պետք է կատարվի անընդմեջ, հանքային մարմնի ամբողջ հզորությամբ, ընդգրկելով նաև պարփակող ապարները՝ կոնդիցիաների պահանջներին համապատասխան արդյունաբերական սահմաններում ներառվող դատարկ կամ ոչ կոնդիցիոն միջակայքերի թույլատրելի հզորությունը գերազանցող չափով: Ըստ որում, չնշմարվող երկրաբանական սահմաններով հանքամարմինների համար` բոլոր հետախուզական հատումներում, իսկ հստակ երկրաբանական սահմաններով հանքային մարմինների համար` փորվածքների նոսրացված ցանցով: Հետախուզաառուներում, հետախուզահորերում, խրամներում հանքաքարերի արմատական ելքերից բացի պետք է նմուշարկվեն նաև դրանց հողմահարման արգասիքները,

4) հանքամարմինների կողերում հանքաքարերի ու հանքայնացված ապարների բնական տարատեսակները պետք է նմուշարկվեն առանձին՝ սեկցիաներով (հատվածամասերով): Յուրաքանչյուր սեկցիայի (շարքային նմուշի) երկարությունը որոշվում է հանքամարմնի ներքին կառուցվածքով, նյութական կազմի փոփոխականությամբ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններով, հանքաքարերի ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով, իսկ հորատանցքերում` նաև հորատաերթի երկարությամբ, ըստ որում հորատահանուկի տարբեր ելքերով միջակայքերը նմուշարկվում են առանձին-առանձին: Հորատահանուկի ընտրողական մաշելիության առկայության դեպքում նմուշարկվում է ինչպես հորատահանուկը, այնպես էլ հորատման մանրատված արգասիքները (ապարախյուս, փոշի և այլն): Վերջիններից կազմվում է ինքնուրույն նմուշ` հորատահանուկի նմուշի նույն միջակայքից, որոնք մշակվում և ենթարկվում են անալիզների առանձին-առանձին:

5) Հանքամարմինն ամբողջ հզորությամբ հատող լեռնային փորվածքներում, այդ թվում նաև վերընթացներում, նմուշները վերցվում են փորվածքի երկու պատերից, իսկ հանքամարմնի տարածման ուղղությամբ անցած փորվածքներում` հանքախորշից: Հանքամարմնի տարածման ուղղությամբ անցած փորվածքներից վերցված նմուշների միջև եղած հեռավորությունը չպետք է գերազանցի 2-4 մետրը (նմուշարկման ռացիոնալ միջակայքը պետք է հաստատվի փորձարարական տվյալներով)։ Հորիզոնական լեռնային փորվածքներում, հանքամարմինների զառիթափ տեղադրման դեպքում, նմուշները տեղակայվում են հաստատուն՝ նախօրոք որոշված բարձրության վրա: Նմուշների ընդունված պարամետրերը պետք է հիմնավորվեն փորձարարական աշխատանքներով:

6) Հանքամարմինների ամբողջ հզորությունը չհատող շտրեկների և վերընթացների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկման ժամանակ չպետք է օգտագործվեն, հակառակ դեպքում պաշարների հաշվարկում դրանց օգտագործելու հնարավորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի:

7) Հանքայնացման անհամաչափության (հանքաքարերի հատվածային ցայտունության) ուսումնասիրության նպատակով երկրաֆիզիկական նմուշարկման միջակայքերի երկարությունը չպետք է գերազանցի 1 մետրը, մեծ հզորությունների և համաչափ հանքայնացման դեպքում՝ 2 մետրը։ Հանքակտորներում հանքաքարերի հատվածային ցայտունության ուսումնասիրման համար միջուկային երկրաֆիզիկական նմուշարկման արդյունքները պետք է միջարկվեն տարանջատ՝ 5-10 սանտիմետր միջակայքերով։

38. Նմուշարկման որակը, ըստ յուրաքանչյուր ընդունված մեթոդի ու եղանակի և հանքաքարի հիմնական տեսակների, անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել՝ տալով ստացված արդյունքների ճշգրտության ու արժանահավատության գնահատականը: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել նմուշների դիրքը երկրաբանական կառուցվածքի տարրերի նկատմամբ, հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու հուսալիությունը, նմուշների ընդունված պարամետրերի հաստատունությունը և դրանց փաստացի զանգվածի համապատասխանությունը հաշվարկայինին՝ ելնելով նմուշի ակոսի ընդունված հատույթից կամ հորատահանուկի փաստացի տրամագծից ու ելքից (շեղումը չպետք է գերազանցի ±10-20%՝ նկատի ունենալով հանքաքարերի խտության փոփոխականությունը):

1) Հորատահանուկային նմուշարկման ճշգրտությունը անհրաժեշտ է ստուգել հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշով, իսկ ակոսային նմուշարկման ճշտությունը՝ նույն հատույթով կցորդված ակոսային նմուշների վերցմամբ:

2) Բնական տեղադրման պայմաններում երկրաֆիզիկական նմուշարկման ժամանակ վերահսկվում է սարքավորումների աշխատանքի կայունությունը և մեթոդի վերարտադրողականությունը՝ շարքային և ստոգողական չափումների միևնույն պայմաններում: Կարոտաժի տվյալները պետք է հավաստվեն հորատահանուկի բարձր ելքով (90% և ավելի) հենակետային հորատանցքերից վերցված հորատանահանուկի նմուշարկման արդյունքներով։

3) Նմուշարկման ճշգրտության վրա ազդող թերությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է վերանմուշարկել հանքային միջակայքը (կամ իրականացնել կրկնակի կարոտաժ)։

4) Նմուշարկման արդյունքները զգալի աղավաղող, ընտրողական մաշելիության առկայության դեպքում դրա արժանահավատությունը հորատանցքերում հաստատվում է ուղեկցող լեռնային փորվածքների նմուշարկմամբ։

5) Նմուշարկման ընդունված մեթոդների և եղանակների արժանահավատությունը վերահսկվում է առավել բնութագրական եղանակով, պղնձի հանքավայրերում, որպես կանոն, համախառն կամ քերծման եղանակով։ Այդ նպատակով անհրաժեշտ է նաև օգտագործել տեխնոլոգիական նմուշների, բնամասերում ապարների խտությունը որոշելու նպատակով վերցված համախառն նմուշների տվյալները և հանքամարմինների առանձին տեղամասերի շահագործման ժամանակ ստացված արդյունքները:

6) Նմուշարկման ընդունված եղանակի արժանահավատությունը, շահագործվող հանքավայրերում, հաստատվում է հանքավայրի միևնույն հորիզոնների, բլոկների կամ տեղամասերի սահմաններում՝ լեռնային փորվածքներից և հորատանցքերից ստացված տվյալների տարբերակված (առանձին) համադրմամբ։

7) Վերստուգիչ նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:

39. Նմուշների մշակումը կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով կամ համադրելի ընդունված հանքավայրի օրինակով։ Հիմնական և վերստուգիչ նմուշների մշակումն իրականացվում է միևնույն սխեմայով:

1) Նմուշների մշակման որակը պետք է շարունակաբար վերահսկվի՝ «K» գործակցի հիմնավորվածության և մշակման սխեմայի պահպանման հետ կապված բոլոր գործողություններով:

2) Խոշորածավալ վերստուգիչ նմուշների մշակումը կատարվում է հատուկ կազմված ծրագրերով:

40. Հանքաքարերի քիմիական կազմը պետք է ուսումնասիրվի ամբողջությամբ, հիմնական, ուղեկից բաղադրիչների առկայության ու դրանց արդյունաբերական նշանակության հաստատումն, ինչպես նաև վնասակար բաղադրիչների հայտնաբերումն ապահովող լիարժեքությամբ: Հանքաքարերում դրանց պարունակությունը որոշվում է համապատասխան ստանդարտներով սահմանված նմուշների քիմիական, հարգային, սպեկտրային, ֆիզիկական, երկրաֆիզիկական և այլ անալիզների մեթոդներով։

1) Բոլոր շարքային նմուշներում, որպես կանոն, որոշվում է պղնձի, ինչպես նաև ուղեկից բաղադրիչների (ցինկ, կապար, մոլիբդեն, նիկել, կոբալտ և այլն) պարունակությունները, որոնք հաշվի են առնվում հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու ժամանակ: Մյուս օգտակար բաղադրիչների (ոսկի, արծաթ, ծծումբ, սելեն, թելուր, ինդիում, ծարիր և այլն) և վնասակար խառնուրդների (ֆոսֆոր, մկնդեղ և այլն) պարունակությունները որոշվում են խմբային նմուշներում:

2) Շարքային նմուշները խմբային նմուշներում միավորելու կարգը, դրանց տեղաբաշխումը և ընդհանուր քանակը պետք է ապահովեն հանքաքարերի հիմնական տարատեսակների հավասարաչափ նմուշարկումը՝ ուղեկից բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունների որոշմամբ և այդ պարունակությունների փոփոխությունների պարզաբանումը հանքամարմինների տարածման և անկման ուղղություններով:

3) Առաջնային հանքաքարի օքսիդացման աստիճանը բացահայտելու և օքսիդացման գոտու սահմանմանը որոշելու նպատակով պետք է կատարվեն ֆազային անալիզներ:

41. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել՝ գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական և ուղեկից բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:

42. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով՝ վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից։

1) Շարքային նմուշների անալիզների արդյունքում հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Стандартные Образцы Состава – СОС, այսուհետ՝ ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել՝ այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ:

2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները:

43. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը:

Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկի համար կոնդիցիաների պահանջներն ըստ պղնձի պարունակությունների: Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:

44. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)՝ անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը՝ ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման:

1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 5-ով սահմանված՝ Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների՝ ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար։

 

Աղյուսակ 7

 

Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը (%)

 

Բաղա-դրիչները

Պարունակությունների դասերը, % (Au, Ag, TI, Ga, Se, Te, գ/տ)

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

Բաղա-դրիչները

Պարունակությունների դասերը, % (Au, Ag, TI, Ga, Se, Te, գ/տ)

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

1

2

3

4

5

6

Cu

>5

2,5

Sb

2-5

5,5

3-5

4,5

0,5-2,0

12

1-3

5,5

0,1-0,5

10

0,5-1,0

8,5

<0,1

30

0,2-0,5

13

Re

>40

18

Zn

>5

2,5

20-40

19

5-10

3,5

10-20

22

2-5

6

5-10

24

0,2-0,5

13

1-5

26

0,5-2

11

As

>2

2,5

Pb

2-5

6

0,5-2,0

5

1-2

8,5

0,05-0,5

13

0,5-1

11

0,01-0,05

25

0,2-0,5

13

<0,01

30

Mo

0,1-0,2

13

TI, Ga

>50

18

0,05-0,1

18

10-50

24

0,02-0,05

23

<10

30

Co

0,5-1,0

3

In

50-100

25

0,1-0,5

5

20-50

28

0,05-0,1

8

5-20

30

0,01-0,05

20

1-5

30

S

>40

1,0

Se

100-500

15

30-40

1,2

50-100

20

20-30

1,5

20-50

25

10-20

2,0

5-20

30

Au

4-16

18

1-5

30

1-4

30

Te

100-500

17

0,5-1,0

25

50-100

22

<0,5

30

20-50

25

Ag

100-300

7

5-20

30

30-100

12

1-5

30

10-30

15

P2O5

>0,3

8,5

1-10

22

0,1-0,3

11

0,5-1,0

25

0,05-0,1

15

Cd

>0,1

11

0,01-0,05

25

0,02-0,01

22

0,001-0,01

30

<0,02

30

 

Bi

0,2-0,6

11

0,05-0,2

15

0,02-0,05

20

0,005-0,02

30

 

2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 2-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:

45. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում՝ արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ՝ պարունակության յուրաքանչյուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:

1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը: Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է։

46. Պղնձի հանքավայրերի հետախուզությամբ և շահագործմամբ զբաղվող օտարերկրյա որոշ ընկերությունների պրակտիկայում օգտագործվում է նմուշներ վերցնելու, դրանք նախապատրաստելու և անալիզների ենթարկելու գործընթացների որակը վերստուգելու ավելի պարզ, բայց բավականաչափ արդյունավետ ընթացակարգ՝ հիմնված լաբորատորիա ուղարկվող շարքային քսան նմուշներից կազմված յուրաքանչյուր խմբաքանակի մեջ շարունակաբար մեկական դատարկ, կրկնօրինակ և ստուգանմուշային կամ չափանմուշային (էտալոնային) նմուշ ներառելու հետ, ձևավորելով դրանք հետևյալ կարգով.

1) Դատարկ նմուշները վերցվում են հանքավայրի հետախուզման սկզբնական փուլում նախապատրաստված համասեռված (հոմոգենացված) համախառն նմուշից (քսան կիլոգրամից ոչ պակաս զանգվածով)՝ ըստ կազմության համանման հանքավայրի ոսկու հանքայնացումը տեղակալող (պարփակող) ապարներին: Համախառն նմուշի համար նյութ են ծառայում չհանքայնացված հորատահանուկը կամ մերկացման անհանք ապարները: Ոսկու նշանակալի քանակի բացակայությունը համախառն նմուշում հաստատվում է ոչ պակաս քան երկու տարբեր լաբորիատորիաներում կատարված բազմաթիվ անալիզներով: Դատարկ նմուշն ընդգրկվում է նմուշների նախապատրաստման հոսքում և մյուս նմուշների հետ ունենում է հաջորդական համար:

2) Որպես կրկնօրինակ ծառայող նմուշները վերցվում են դաշտային պայմաններում, կամայականորեն: Հորատման ապարախյուսի նմուշարկման ժամանակ դրանք պատրաստվում են վերջինիս կիսման եղանակով: Հորատահանուկի նմուշարկման ժամանակ դրա կիսումը կատարվում է մանրացման սկզբնական փուլից հետո:

3) Չափանմուշային (էտալոնային) նմուշները, որոնցում ոսկու պարունակությունը հայտնի է ընդունելի մակարդակի ճշտությամբ, որքան հնարավոր է, պետք է մոտ լինեն հանքավայրի ոսկու հանքայնացման քարաբանական և միներալային կազմին: Դրանցում ոսկու պարունակությունը պետք է համապատասխանի հանքավայրում առանձնացվող պարունակությունների երեք հիմնական դասերին, որոնք մոտ են տնտեսապես հիմնավորված եզրագծային, միջին և բարձր պարունակություններին: Չափանմուշային նմուշները վերցվում են նախօրոք պատրաստված, 20 կգ-ից ոչ պակաս զանգվածով համախառն նմուշներից՝ կազմված նախկինում անալիզի ենթարկված հորատահանուկի կամ հորատման ապարախյուսի նմուշներից մնացած խոշորահատիկ նյութից: Համախառն նմուշների աղացած և համասեռված նյութը պետք է անալիզի ենթարկվի մի քանի անկախ լաբորատորիաներում: Չափանմուշային նմուշները համարակալվում են շարքային նմուշների հերթական համարներով, որոնք չպետք է հայտնի լինեն անալիզ իրականացնող աշխատակիցներին:

4) Դատարկ, կրկնօրինակ և չափանմուշային նմուշների օգտագործումն ապահովում է կանոնավոր և բավականին արդյունավետ վերստուգում՝ շարքային նմուշների նախապատրաստման և անալիզների կատարման (սիստեմատիկ սխալանքների հայտնաբերում և պատահական սխալանքների մեծության որոշում) որակի նկատմամբ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակամիջոցում, հիմնականում սեփական լաբորատորիայի միջոցներով:

47. Նմուշարկման իրականացված վերստուգման արդյունքներով (նմուշների վերցնում, մշակում և անալիզների կատարում) պետք է գնահատվի հանքային միջակայքերի եզրագծման և դրանց պարամետրերի որոշման ժամանակ թույլ տրված հնարավոր սխալանքը:

48. Հանքաքարերի բնական տարատեսակների և արդյունաբերական տիպերի միներալային կազմը, դրանց մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունները և ֆիզիկական հատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաբանական (հանքաբանական), ապարագրական (պետրոգրաֆիական), ֆիզիկական, քիմիական և այլ անալիզներով: Ըստ որում, առանձին միներալների նկարագրության հետ միասին, տրվում է նաև դրանց տարածվածության քանակական գնահատականը:

1) Հատուկ ուշադրություն պետք է դարձվի պղինձ պարունակող միներալներին, դրանց քանակի որոշմանը, միմյանց և ուրիշ միներալների հետ դրանց փոխհարաբերությունների ուսումնասիրմանը (սերտաճվածքների առկայությունը, դրանց չափերը և սերտաճման տեսակները), դրանց չափերը և բաշխումն ըստ խոշորության դասերի:

2) Միներալաբանական հետազոտությունների գործընթացում պետք է ուսումնասիրվի հիմնական և ուղեկից բաղադրիչների ու վնասակար խառնուրդների բաշխումը և կազմվի դրանց հաշվեկշիռն ըստ միներալային միացությունների ձևերի:

49. Ծավալային զանգվածի և խոնավության որոշումը անհրաժեշտ է կատարել հանքաքարերի յուրաքանչյուր առանձնացված բնական տարատեսակի և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար:

1) Խիտ (հոծ) հանքաքարերի ծավալային զանգվածը գլխավորապես որոշվում է պարաֆինապատված բնութագրիչ նմուշներով և վերստուգվում է բնամասերում դրա որոշման արդյունքներով: Փխրուն, խիստ ճեղքավորված և խոռոչավոր հանքաքարերի ծավալային զանգվածը, որպես կանոն, որոշվում է բնամասերում: Ծավալային զանգվածը կարող է որոշվել նաև ցրված գամմա-ճառագայթման կլանման մեթոդով` անհրաժեշտ ծավալի ստուգափորձական (հավաստող) աշխատանքների առկայության դեպքում: Ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ որոշվում է նաև հանքաքարի խոնավությունը: Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային կազմով և հիմնական բաղադրամասերի պարունակությամբ:

 

5. ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

50. Պղնձի հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տարբեր տեսակների հարստացումը իրականացվում է տարբեր եղանակներով՝ մեխանիկական, հիդրո և պիրոմետալուրգիական, ինչպես նաև համակցված։ Մեխանիկական հարստացման հիմնական եղանակը ֆլոտացիան է, քանի որ պղնձի սուլֆիդային հիմնական միներալները՝ խալկոպիրիտը, բորնիտը և խալկոզինը, ունեն լավ ֆլոտացիոն հատկություններ։ Պղնձի օքսիդացած միներալների ֆլոտացվելիությունը ուժեղացնելու համար կատարում են նախնական սուլֆիդացում։ Հանքաքարերի նյութական կազմից կախված օգտագործվում են տարբեր սխեմաներ. հիմնական ֆլոտացիա և մի քանի վերամաքրում ներառող պարզ սխեմաներից, մինչև առանձին արդյունաբերական արտադրանքների ցիկլերով, բարդ բազմաստիճան սխեմաներ, ինչպես նաև ավազների և ապարախյուսերի առանձին ֆլոտացմամբ և «մաքրող-վերամաքրող» («cleaner–scavenger») սխեմաները։

1) պղնձի հանքավայրերի հանքաքարերի վերամշակման տեխնոլոգիան կախված է դրանց միներալային կազմից, մակատեսքից և ներկառուցվածքից, հատիկների խոշորությունից, միներալների սերտաճման աստիճանից, պարունակող սուլֆիդների, կարբոնատների, սիլիկատների, պղնձի օքսիդների և այլ միներալների քանակությունից։ Հանքաքարերի վերամշակման տեխնոլոգիայի ընտրության համար զգալի նշանակություն նաև ունեն դրանց ֆիզիկական հատկությունները։ Նշված հանգամանքներով պայմանավորած առանձնացվում են հանքաքարի մեծ թվով տիպեր, որոնց համար պահանջվում է վերամշակման տարբեր տեխնոլոգիական սխեմաներ.

ա. Սուլֆիդային պղնձի բոլոր հանքաքարերը հիմնականում հարստացվում են ֆլոտացման եղանակներով.

բ. Պղինձ-պորֆիրային հանքաքարերից պղինձը և մոլիբդենը կորզվում են հավաքական (կոլեկտիվ) խտանյութ, որի նատրիումի սուլֆիդով շոգեհարմամբ և վերամաքրմամբ ստացվում է պղնձի կոնդիցիոն խտանյութ և մոլիբդենային արգասիք.

գ. Պղինձ-ավազաքարային հանքավայրերի խալոկպիրիտ-բորնիտ-խալկոզինային և երակային հանքավայրերի քվարց-խալկոպիրիտային հանքաքարերից պղինձ պարունակող միներալները լավ կորզվում են ուղղակի ֆլոտացմամբ. որպես հավաքորդ (կոլեկտոր) կիրառվում են տարբեր քսանտոգենատներ, դիթիոֆոսֆատներ և դրանց համադրություններ, որպես փրփրիչ՝ տերպինիոլը, Տ-80-ը, ՊՕԲՍ (պրոպիլենի օքսիբ բութիլային սպիրտ), որպես կարգավորող ռեագենտներ՝ կիրը, ցիանիդը, նատրիումի սուլֆիդը, հեղուկ ապակի և այլն, սակայն հանքավայրում կապար և ցինկ պարունակող համալիր հանքաքարերի առկայության դեպքում կիրառվում են ավելի բարդ՝ ընտրողական և հավաքական-ընտրողական ֆլոտացման համակցված սխեմաներ.

դ. Պղինձ-հրաքարային հոծ հանքաքարերը սովորաբար վերամշակվում են ընտրողական ֆլոտացման եղանակով՝ պղնձի, ցինկի և պիրիտի խտանյութերի ստացմամբ. գործընթացի սկզբում ֆլոտացվում են պղնձի սուլֆիդները՝ սֆալերիտի և պիրիտի ճնշմամբ, որից հետո պղնձի ֆլոտացիայի պոչերից պղնձարջասպով սֆալերիտի ակտիվացմամբ ֆլոտացվում է ցինկը, իսկ ցինկի ֆլոտացիայի պոչերը՝ հանքաքարերում դատարկ ապարի 15%-ից ոչ ավելի պարունակության դեպքում, հանդիսանում են պիրիտի պատրաստի խտանյութ։

ե. Պղինձ-ցինկային և բազմամետաղային հրաքարային հանքաքարերը գլխավորապես վերամշակվում են հավաքական-ընտրողական ֆլոտացման համակցված սխեմաներով՝ հավաքական խտանյութերի ստացման և դրանց հետագա ընտրողական ֆլոտացման միջոցով, որը իրականացվում է ցիանիդային կամ առանց ցիանիդային եղանակի։ Ցիանիդային տարանջատումը կատարվում է ցինկարջասպի հետ ցիանիդի խառնուրդի օգտագործմամբ։

զ. Խալկոպիրիտ-մագնետիտային (սկառնային) և բորնիտ-պիրրոտին-մագնետիտային (վանադիում-երկաթ-պղնձային) հանքաքարերը վերամշակվում են համակցված սխեմաներով՝ ներառելով պղնձի միներալների ֆլոտացում և մագնետիտի մագնիսական անջատում։

է. Օքսիդացած և խառը հանքաքարերը, սուլֆիդայինների հետ համեմատ, հարստացվում են զգալիորեն վատ, հատկապես, պղինձ պարունակող սիլիկատային կազմի հանքաքարերը։ Այս տեսակի հանքաքարերի վերամշակումը կատարվում է ֆլոտացման, համակցված և հիդրոմետալուրգիական եղանակներով։ Ֆլոտացիան կատարվում է օքսիդացած միներալների նատրիումի սուլֆիդով կամ հիդրոսուլֆիդով նախապես սուլֆիդացումից հետո։ Համակցված եղանակներից լայն տարածում է ստացել Մոստովիչի եղանակը, որը ներառում է ծծմբական թթվով օքսիդացած պղնձի տարրալուծում, մետաղական երկաթով լուծված պղնձի նստեցում (ցեմենտացում) և ցեմենտացված պղնձի ֆլոտացում։

ը. Սիլիկատային միներալներ պարունակող, օքսիդացած նրբացրված (դիսպերս) խիստ երկաթացված հանքաքարերերը համարվում են ակոտրում, որոնք հարստացվում են համակցված կամ հիդրոմետալուրգիական եղանակով։

թ. Աղքատ և արտահաշվեկշռային հանքաքարերից կամ հարստապոչերից պղնձի կորզման համար լայն կիրառվում է կույտային և ստորգետնյա տարրալվացումը, ինչպես նաև խառնումով (խառնահարմարանքով) գուռային (չանային) լուծումը կամ լուծակորզումը։ Կույտային տարրալվացման հիմնական լուծիչները երկաթի օքսիդի սուլֆատներն են, որոնք ստանում են օքսիդացած պիրիտի կույտի ջրով ողողման արդյունքում։ Ողողումը իրականացվում է ջրով և հաջորդող՝ պղինձը ցեմենտացնող երկաթի ջարդոնի լուծույթով։

ժ. Սուլֆիդային հանքաքարերի վերամշակման հիդրոմետալուրգիական գործընթացների առավել արտադրականացման (ինտենսիվացման) համար կարող են օգտագործվել սուլֆիդների տարրալվացումը արագացնող՝ օքսիդացնող միկրոօրգանիզմներ։

ժա. Սուլֆիդային պղինձ-նիկելային հանքաքարերը վերամշակվում են տարբեր եղանակներով՝ կախված դրանցում պարունակվող օգտակար բաղադրիչների քանակից, միմյանց նկատմամբ հարաբերակցությունից և այլն. հարուստ հանքաքարերը հիմնականում ենթարկվում են անիմիջական հալման, իսկ աղքատները՝ նաև նախնական հարստացման։

ժբ. Պղնձի խտանյութերը վերամշակվում են պիրոմետալուրգիական եղանակով. սկզբում սև պղնձի, այնուհետև էլեկտրոլիտային զտմամբ (ռաֆինացմամբ)՝ բարձր մաքրության պղնձի ստացմամբ։

51. Հարստացման ժամանակ արժեքավոր ուղեկից բաղադրիչները կորզվում են պղնձի, ցինկի և պիրիտի խտանյութեր, որոնցից դրանք կարող են ստացվել հաջորդող մետալուրգիական վերամշակման արդյունքում։

1) Ոսկի և արծաթ. ֆլոտացման ժամանակ պղնձի խտանյութ կորզումը կազմում է 60-65%։ Մնացած մասը հիմնականում կապված է պիրիտի հետ։ Պիրիտի առանձին խտանյութ ստանալու դեպքում, ոսկու ընդհանուր կորզումը բարձրացնելու նպատակով, կիրառվում է պիրիտի խտանյութի թրծման թերայրուկների ցիանավորում։

2) Կադմիում. 80-85%-ով կորզվում է ցինկի և մասամբ կապարի խտանյութ, իսկ մետալուրգիական զտման ժամանակ՝ էլեկտրոլիտային սարքավորումներում պղինձ-կադմիումային նստվածքներ։

3) Ինդիում, գալիում, թալիում. առաջին երկու էլեմենտները կադմիումին համանման կորզվում է ցինկի խտանյութ, իսկ թալիումը՝ պղնձի և պիրիտի խտանյութեր։ Բոլորը կորզվում են այն նույն նստվածքներից, որոնցից կորզվում է կադմիումը։

4) Կոբալտ. կորզվում է նիկելային խտանյութերի էլեկտրոլիզի ժամանակ, ինչպես նաև պիրիտային թերայրուկներից։

5) Նիկել և պլատին. հարստացման գործընթացում պլատինային խմբի մետաղները կենտրոնացվում են նիկելի խտանյութում և մետալուրգիական զտման ժամանակ անցնում են նիկելի մեջ, իսկ դրանից՝ էլեկտրոլիտային զտման (ռաֆինացման) ժամանակ՝ անոդային ապարախյուս (շլամ)։

6) Ցինկ. պղնձի խտանյութերի մետալուրգիական զտման ժամանակ սուբլիմացվում է (առանց հեղուկանալու գոլորշացում) օքսիդի տեսքով և հեռացող գազերից նստեցվում է էլեկտրաֆիլտրերի վրա։

7) Ծծումբ. հրաքարային հանքաքարերի պիրոմետալուգիական վերամշակման բոլոր տեսակների դեպքում կորզվում է ծծմաբային գազի տեսքով, որին հաջորդում է ծծմբական թթվի արտադրությունը։

8) Երկաթ. հոծ հրաքարային հանքաքարերում դրա պարունակությունը կազմում է 30-40%։ Մետալուրգիական զտման ժամանակ պղնձի և ցինկի խտանյութ անցած երկաթի մի մասը կորսվում է ապարախյուսի հետ։ Պիրիտի խտանյութում ներառվող երկաթի մի մասը ծծմբական թթվի արտադրության համար խտանյութի թրծման ժամանակ մնում է թերայրուկների տեսքով, որոնք եռակալումից հետո կարող են կիրառվել որպես սովորական երկաթի հանքաքարեր։

9) Սելեն. կորզվում է մետալուրգիական վառարանների փոշուց և էլեկտրոլիտային զտման (ռաֆինացման) ապարախյուսից (շլամից)։

52. Պղնձի, ցինկի և ծծումբ-հրաքարային (պիրիտի) խտանյութերի որակը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, կանոնակարգվում է մատակարարի և վերամշակող մետալուրգիական ու քիմիական գործարանների միջև կնքված պայմանագրով կամ պետք է համապատասխանի գործող ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջներին։

1) Նախկինում (ԽՍՀՄ տարիներին) խտանյութերի որակը սահմանվում էր ԳՈՍՏ-երով և ՕՍՏ-երով, որոնք բերվում են ստորև։

 

Աղյուսակ 8

 

Պղնձի խտանյութերի որակի նկատմամբ պահանջները (ըստ 48-31-81 ՕՍՏ-ի)

 

Խտանյութի մակնիշը

Պարունակությունը, %

Խտանյութի մակնիշը

Պարունակությունը, %

Պղինձ (ոչ պակաս)

Խառնուկները (ոչ ավելի)

Պղինձ (ոչ պակաս)

Խառնուկները (ոչ ավելի)

Ցինկ

Կապար

Ցինկ

Կապար

КМ-0

40

2

2,5

КМ-5

20

10

8

КМ-1

35

2

3

КМ-6

18

11

9

КМ-2

30

3

4,5

КМ-7

15

11

9

КМ-3

25

5

5

ППМ

12

11

9

КМ-4

23

9

7

-

-

-

-

 

ա. КМ-0 մակնիշի խտանյութերում, որին սահմանված կարգով շնորհված էր Որակի պետական նշան (ՈՊՆ), պղնձի պարունակությունը պետք է լիներ 40.5%-ից պակաս, մոլիբդենի պարունակությունը պղնձի խտանյութերի բոլոր մակնիշներում և արդյունաբերական արտադրանքում չպետք է գերազանցեր 0.12%-ը, խոնավությունը սահմանվում էր կողմերի համաձայնությամբ, կողմնակի նյութերի (ապարների, հանքաքարերի, փայտի, բետոնի, մետաղի և այլ նյութերի կտորներ) ներառուկները չէր թույլատրվում, ոսկու և արծաթի պարունակությունները չէին նորմավորվում։

 

Աղյուսակ 9

 

Ցինկի խտանյութերի որակի նկատմամբ պահանջները (ըստ 48-77-74 ՕՍՏ-ի, ցինկի խտանյութերը թողարկվում էին 7 մակնիշներով, որոնցից 4-ը՝)

 

Խտանյութի մակնիշը

Բաղադրիչների մասնաբաժինը, %

Ցինկ (ոչ պակաս), %

Ինդիում (ոչ պակաս)

Խառնուկները (ոչ ավելի)

Երկաթի

Սիլիկահողի

Պղնձի

Մկնդեղի

ՈՊՆ

 

ՈՊՆ

 

ՈՊՆ

 

ՈՊՆ ․

 

ՈՊՆ

 

ՈՊՆ

 

КЦ-0

60

59

-

չի նորմավորվում

3,8

4,0

1,8

2,0

0,8

0,9

0,05

0,05

КЦ-1

58

56

-

4,5

5,0

2

2

1,0

1,0

0,05

0,05

КЦ-2

55

53

-

6

7

2,5

3

1,2

1,5

0,1

0,1

КЦ-3

51

50

-

8

9

3,5

4

1,8

2,0

0,2

0,3

КЦ-4

-

45

-

-

12

-

5

-

3,0

-

0,5

КЦ-5

-

40

-

-

13

-

6

-

3,0

-

0,5

КЦ-6

-

40

-

-

16

-

10

-

4,0

-

0,6

КЦИ

-

40

-

0,04

-

18

-

6

-

3,5

-

0,5

 

բ. Ցինկի խտանյութերի բոլոր մակնիշներում սպառողների պահանջներից ելնելով որոշվում էր ֆտորի մասնաբաժինը։ Ֆտորի 0.02%-ից ոչ ավելի պարունակությամբ խտանյութերը մատակարարվում էին կողմերի համաձայնությամբ։

 

Աղյուսակ 10

 

Ծծումբ-հրաքարային (պիրիտի) խտանյութերի որակի նկատմամբ պահանջները (ըստ 444-75 ԳՈՍՏ-ի)

 

Ցուցանիշի անվանումը

Մակնիշները և նորմերը

КСФ-0

КСФ-1

КСФ-2

КСФ-3

КСФ-4

Արտաքին տեսքը

Սորուն փոշի. Չի թույլատրում օտար ներառուկներ (ապարների, հանքաքարերի, փայտի, բետոնի, մետաղի և այլ նյութերի կտորներ)

Սուլֆիդային ծծումբի պարունակություն, %, ոչ պակաս

չի նորմավորվում

48

45

42

38

Կապարի և ցինկի գումարային պարունակությունները, %, ոչ ավելի

50

1

1

1

1

Մկնդեղի պարունակությունը, %, ոչ ավելի

0,3

0,3

0,3

0,3

0,3

Ֆտորի պարունակությունը, %, ոչ ավելի

0,05

0,05

0,05

0,05

0,05

Խոնավությունը, %, ոչ ավելի

3,8

3,8

3,8

3,8

3,8

 

գ. Սպառողների հետ համաձայնության դեպքում թույլատրվում է պղնձի և ցինկի գումարային 1%-ից բարձր պարունակությամբ ֆլոտացիոն ծծմբային հրաքարի մատակարարումը։

2) Համալիր (կոլեկտիվ) խտանյութերի անվանումները սահմանվում են ըստ դրանցում պարունակվող, դրամական արտահայտությամբ գերակշռող, մետաղների կամ միներալների։

3) Չափազանց հարուստ պղնձի հանքաքարերը (3-ից 5% և ավելի) պիտանի են անմիջապես հալման համար, իսկ խտանյութերից պիրոմետալուրգիական եղանակով ստացվում է սև պղինձ։ Պղնձաձուլական գործարաններում կիրառվում են հալման տարբեր տեխնոլոգիաներ։ Ամենատարածված եղանակներից է հալումը անդրադարձիչ վառարաններում, սակայն իր նշանակությունը դեռևս պահպանել է նաև հորանային հալումը։ Վերջին ժամանակներում լայնորեն ներդրվում է սև պղնձի ստացման ինքնածին (ավտոգեն) գործընթացները, որը թույլ է տալիս միևնույն ցիկլում թրծման, հալման, ինչպես նաև փոխադրման (կոնվերտացման) գործընթացների համատեղմամբ պարզեցնել տեխնոլոգիան։ Նշվածը հնարավորություն է տալիս բարձրացնել հումքի օգտագործման համալիրությունը, բացառել կամ խիստ նվազեցնել վառելիքի ծախսը, կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը։ Մետալուրգիական արտադրության թափոնային գազերից ստանում են ծծմբական թթու կամ տարրական (էլեմենտար) ծծումբ, իսկ փոշուց՝ կապար, ցինկ, բիսմութ, կադմիում, գերմանիում և այլ էլեմենտներ։

4) Սև պղնձի էլեկտրոլիտային զտումը (ռաֆինացումը) ապահովում է բարձր մաքրության պղնձի ստացումը և բազմաթիվ արժեքավոր բաղադրիչների կորզումը։ Էլեկտրոլիտային ապարախյուսերից (շամներից) կորզվում են սելենը, թելուրը և ազնիվ մետաղները։ Պղնձի հանքաքարերի վերամշակման տարաբնույթ մեթոդների առկայությունը և դրանց շարունակաբար արդիականացումը ապահովում է ավելի մեծաքանակ օգտակար բաղադրիչների կորզումը՝ անգամ հանքաքարերում դրանց չափազանց ցածր պարունակությունների դեպքում։

5) Տարբեր երկրներում պղնձի արտադրությունում նշանակլի դերակատարում է ստացել աղքատ և արտահաշվեկշռային հանքաքարերից, դժվարահարստացվելի օքսիդացած հանքաքարերից, հարստացման ֆաբրիկաների պոչերից և մետալուրգիական արտադրության խարամներից (շլակներից) պղնձի կորզման լուծազատման (էքստրակցիայի) և էլեկտրատարրալուծման (էլեկտրոլիզի) վրա հիմնված SX-EW անվանված նոր տեխնոլոգիան։ 1990-2000 թվականներին նշված տեխնոլոգիայով պղնձի արտադրությունը ավելացել է 3.3 անգամ, Չիլիում՝ 12.5 անգամ։

53. Հանքաքարերի քիմիական և միներալային կազմի, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունների և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության արդյունքում որոշվում են դրանց բնական տարատեսակները և կանխապես, մոտավոր ճշտությամբ, նախանշվում վերջիններիս ընտրովի արդյունահանում և առանձին վերամշակում պահանջող արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը:

1) Հանքաքարերի վերջնական ստորաբաժանումն ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների կատարվում է հանքավայրում հայտնաբերված բնական տարատեսակների տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով:

54. Հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունները, որպես կանոն, ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում` միներալատեխնոլոգիական, փոքր տեխնոլոգիական, լաբորատոր, խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական նմուշներով: Արդյունաբերական վերամշակման փորձից ելնելով, հեշտ հարստացվող հանքաքարերի համար թույլատրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը: Դժվար հարստացվող կամ նոր տիպի հանքաքարերի համար, որոնց վերամշակման փորձը բացակայում է, հանքաքարերի և դրանց վերամշակման արգասիքների տեխնոլոգիական հետազոտությունները, տեխնիկական պայմաններին դրանց չհամապատասխանելու դեպքում, պետք է իրականացվեն շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված հատուկ ծրագրով:

1) Երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում տեխնոլոգիական հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման նպատակով՝ հետազոտությունների համար անհրաժեշտ ծավալներով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 01-Ն հրամանի հավելվածով:

2) Հանքաքարերի հարստացվելիության ուսումնասիրման ժամանակ, տեխնոլոգիական միներալաբանության մեթոդներով և եղանակներով, պարզվում են դրանց օքսիդացման աստիճանը, քիմիական կազմը, ներկառուցվածքային-մակատեսքային առանձնահատկությունները, ուղեկից և վնասակար բաղադրիչների առկայությունը։ Գնահատվում է ջարդելիությունը և մանրելիությունը, իրականացվում է մաղային, դիսպերսիոն և գրավիտացիոն անալիզներ։ Ընտրվում է հարստացման տեխնոլոգիական սխեման, որոշվում է մանրացման աստիճանականությունը և մանրացման խոշորությունը՝ ըստ աստիճանների։ Որոշվում է հարստացման եղանակը և ուղեկից բաղադրիչներ պարունակող խտանյութերի ու արդյունաբերական արտադրանքի չափաբերման եղանակները։

3) Այն դեպքում, երբ վնասակար բաղադրամասեր (մկնդեղ, ծարիր և այլն) պարունակող հանքաքարերի վերամշակումից ստացված խտանյութերը չեն բավարարում դրանց նկատմամբ սահմանված պահանջները, ինչպես նաև անկոտրում հանքաքարերի համար անհրաժեշտ է գնահատել մանրէական (բակտերիական) տարրալուծման եղանակներով վերամշակման տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը և արդյունավետությունը:

4) Տեխնոլոգիական փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մշակամանրէներ, հանքաքարի մանրացման աստիճանը, որոշել խյուսի (պուլպա) խտությունը, դրա խառնման և օդավորման (աերացիա) ակտիվությունը, օպտիմալ PH-ը, ջերմաստիճանը, խյուսի 1 մլ-ում բջիջների պարունակությունը, օգտակար բաղադրիչների ելքի (ոսկու դեպքում կորզման) մեծությունները, ազդանյութերի ծախսը (այդ թվում նաև օգտագործված լուծույթների վնասազերծման համար անհրաժեշտ):

5) Հանքաքարերի տեխնոլոգիական հետազոտությունների ժամանակ առաջարկվում է ճառագայթաչափական (լուսաչափակռենտգենա-ճառագայթաչափական, նեյտրոնաակտիվացված և այլն) մեթոդներով ուսումնասիրել տրանսպորտային տարողություններում հանքաքարերի չափաբաժնային տեսակավորման կամ նախքան մանրացումը դրանց կտորավոր նյութերի ընտրության հնարավորությունը: Հանքային հումքի ճառագայթաչափական հարստացման ուսումնասիրության ժամանակ պետք է որոշվեն դրա ֆիզիկական հատկանիշները, որոնք կարող են օգտագործվել հանքային զանգվածի տարանջատման (զատման) համար: Այդ հատկանիշներով կարող են որոշվել հանքային զանգվածի տարբեր ծավալների կամ կտորների չափերի նկատմամբ հանքաքարի ցայտունության (կոնտրաստություն) կիրառելիությունը, գնահատվել ճառագայթաչափական հարստացման (տեսակավորում, զատում) ցուցանիշները` հանքային բաղադրամասերի սահմանային պարունակությունների տարբեր մեծությունների համար: Դրական արդյունքների դեպքում անհրաժեշտ է ճշտել ընտրովի հանույթ պահանջող հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը կամ հաստատել հանքային զանգվածի համախառն հանույթի հնարավորությունը, ինչպես նաև որոշել ճառագայթաչափական հարստացման օպտիմալ սխեման: Հանքաքարերի վերամշակման եղանակների հետագա փորձարկումներն իրականացվում են դրանց ճառագայթաչափական տեսակավորման կամ զատման մեթոդը հանքաքարերի հարստացման ընդհանուր տեխնոլոգիական սխեմայի մեջ ընդգրկելու հնարավորությունների և տնտեսական արդյունավետության հաշվառմամբ:

55. Հանքաքարերն ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների ստորաբաժանման համար կատարվում է երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրում, որի ժամանակ նմուշարկման ցանցը ընտրվում է հանքաքարերի բնական տարատեսակների քանակից և միախառնման հաճախականությունից։

1) Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգոտեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված հանքաքարերի բնական բոլոր տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է հանքավայրի հանքաքարերի տեխնոլոգիական տիպայնացում՝ առանձնացնելով հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է դրանց նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունն առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ:

2) Լաբորատոր և խոշոր-լաբորատոր նմուշներով ուսումնասիրվում են հանքաքարերի առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի տեխնոլոգիական հատկությունները` դրանց վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմայի ընտրության և հարստացման հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների և ստացվող արտադրանքի որակի որոշման համար անհրաժեշտ աստիճանով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է որոշել հանքաքարերի մանրացման աստիճանը, որը ապահովում է արժեքավոր միներալների բացումը՝ նվազագույն ապարախյուսացմամբ (շլամացմամբ) և պոչեր դրանց անցմամբ։

3) Կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները ծառայում են լաբորատոր նմուշների արդյունքներով մշակված տեխնոլոգիական սխեմաների ստուգման և հանքաքարերի հարստացման ցուցանիշների ճշտման համար:

4) Արտադրական փորձարկումները կատարվում են հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործողի հետ նախապես համաձայնացված ծրագրով։ Նմուշարկումը կատարվում է ուսումնասիրման ծրագրին համապատասխան։

56. Խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական և միներալային կազմով, ներկառուցվածքային-մակատեսքային առանձնահատկություններով, ֆիզիկական և ուրիշ հատկություններով պետք է համապատասխանեն տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի հանքաքարերի միջին կազմին՝ հնարավոր աղքատացման հաշվառմամբ:

57. Կատարված հետազոտությունների արդյունքում պետք է ապահովվեն օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրումը՝ դրա արդյունաբերական նշանակության բաղադրիչների համալիր կորզմամբ հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.

1) որոշվի ելակետային հանքաքարի ու հարստացման արգասիքների միներալային ու քիմիական կազմը.

2) ներկայացվեն տվյալներ հանքաքարի ջարդելիության, մանրելիության, նյութի մանրացման անհրաժեշտ աստիճանի և ելակետային հանքաքարի ու հարստացման արգասիքների մաղային և այլ անալիզների մասին.

3) տրվեն տեղեկություններ ելակետային հանքաքարի և հարստացման արգասիքների խտության, լիրքային զանգվածի և խոնավության մասին.

4) բերվեն վերամշակման գործընթացների տեխնոլոգիական ցուցանիշները.

ա. ճառագայթաչափական հարստացման համար՝ հարստապոչերի և խտանյութերի ելքը, դրանցում օգտակար բաղադրիչների ելքը (ոսկու դեպքում՝ կորզումը) և պարունակությունը, հարստացման գործակիցը, տրանսպորտային տարողությունների, հանքաքարերի չափաբաժինների ու կտորների չափերը, որոնցով ենթադրվում է իրականացնել հանքաքարերի տեսակավորումը և զատումը,

բ. ֆլոտացիոն և այլ եղանակներով հարստացման համար՝ օգտակար բաղադրիչների խտանյութի ելքը (ոսկու դեպքում՝ կորզումը), դրա որակը (պղնձի և այլ օգտակար բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունը), խտանյութի վերամշակման մեթոդը, պղնձի և այլ օգտակար բաղադրիչների կորզումը տարբեր գործողություններում և միջանցիկ կորզումը, ազդանյութերի ծախսը, արդյունաբերական կեղտաջրերի վնասազերծման անհրաժեշտությունը.

5) պարզաբանվեն ուղեկից բաղադրիչների գոյաձևերը և հարստացման ու խտանյութերի լրացուցիչ վերամշակման արտադրանքներում դրանց բաշխման հաշվեկշիռը, ինչպես նաև որոշվեն ուղեկից բաղադրիչների կորզման հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը.

6) ուսումնասիրվի հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայով ստացվող շրջանառու ջրերի ու թափոնների օգտագործման հնարավորությունը, և տրվեն առաջարկություններ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման վերաբերյալ:

58. Կատարված հետազորությունների արդյունքում հանքաքարերի վերամշակման ընտրված տեխնոլոգիան պետք է ապահովի հանքաքարի առավելագույն կորզվող արժողությունը։

 

6. ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԼԵՌՆԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

59. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվել են առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր: Պետք է որոշել հնարավոր ջրաներհոսները դեպի շահագործական լեռնային փորվածքներ, որոնց անցումը նախատեսված է կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ և մշակել առաջարկներ փորվածքները ստորերկրյա ջրերից պաշտպանելու համար: Անհրաժեշտ է նաև.

1) Ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը. շահագործվող հանքավայրերում որոշվում են հանքարանային ջրերի և արտադրական հոսքաջրերի քիմիական կազմերը.

2) Գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման կամ դրանցից օգտակար բաղադրամասերի կորզման համար, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա.

3) Առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.

4) Տալ օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը.

5) Ցամաքուրդային ջրերի օգտահանման նպատակով գնահատել դրանց շահագործական պաշարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1480-ն որոշման 1-ին կետով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման համաձայն.

6) Հանքարանի նախագծման համար, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքում առաջարկություններ ներկայացնել երկրաբանական զանգվածի ցամաքեցման, ջրատար ուղիների, ցամաքուրդային ջրերի օգտահանման, ջրամատակարարման աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ.

60. Հանքավայրերի հետախուզման ժամանակ ինժեներաերկրաբանական հետազոտությունները անհրաժեշտ են արդյունահանման նախագծման (բացահանքի, ստորգետնյա լեռնային փորվածքների ու բնամասերի, հորատապայթեցման ու ամրակապման աշխատանքների անձնագրերի հիմնական պարամետրերի հաշվարկ) և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով։

1) Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` հանքաքարերի, հանքատեղակալող (հանքապարփակող) ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, հանքավայրի ապարների զանգվածի ինժեներաերկրաբանական առանձնահատկությունները և դրանց անիզոտրոպիան, ապարների կազմը, դրանց ճեղքավորվածությունը, տեկտոնական խախտվածությունը, մակատեսքային առանձնահատկությունները, կարստայնությունը, քայքայվածությունը հողմահարման գոտում, ժամանակակից երկրաբանական պայմանները, որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:

2) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է ստացվեն տվյալներ՝ լեռնային փորվածքների կայունության և բացհանքի հիմնական պարամետրերի հաշվարկի կանխատեսումային գնահատման համար:

3) Հանքավայրի շրջանում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող` գործող հանքահորերի կամ բացհանքերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել այդ հանքահորերի և բացհանքերի տվյալները վերջիններիս ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների մասին։

61. Նոր հայտնաբերված հանքավայրերի շրջանում անհրաժեշտ է պարզել օգտակար հանածոների հանքակուտակներից զերծ մակերեսների տեղադրությունը, որտեղ կարող են տեղաբաշխվել արտադրական և բնակելի քաղաքացիական նշանակման օբյեկտներ, դատարկ ապարների թափոնակույտեր: Հողամասերի վերականգնման (ռեկուլտիվացիա) հետ կապված հարցերի լուծման համար անհրաժեշտ է որոշել հողածածկույթի հզորությունը և իրականացնել փխրուն ապարների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև պարզել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկություն) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

62. Հանքապարփակող ապարներում ինքնուրույն հանքակուտակներ առաջացնող մյուս օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման հնարավոր բնագավառները որոշելու մանրամասնությամբ:

63. Պետք է որոշել մարդու առողջության վրա ազդող գործոնները (պնևմափոշավտանգավորություն, բարձր ռադիոակտիվություն, երկրաջերմային պայմաններ և այլն):

64. Բնապահպանական (էկոլոգիական) հետազոտությունների հիմնական նպատակը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովելն է.

1) Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն շինարարության համար նախատեսվող հանքարդյունաբերական կազմակերպության ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների բնույթը, ուժգնությունը (ինտենսիվությունը), ազդեցության աստիճանը և վտանգավորությունը, գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները, տրվեն շրջակա միջավայրի պահպանությանը միտված առաջարկություններ:

2) Շրջակա միջավայրի վրա պղնձի հանքավայրերի ազդեցության տեխնածին աղբյուրների առանձնահատկությունները որոշվում են արդյունահանման եղանակից (բաց և ստորգետնյա), հանքաքարերի հարստացման առաջատար՝ ֆլոտացման եղանակից, ինչպես նաև մթնոլորտը (հատկապես ծծմբային գազով) ու ջրերը աղտոտող, մետալուրգիական գործընթացների արդյունքում առանձին բաղադրիչների ամբողջական հավաքման անհնարինությունից կախված։

3) Հողերի ռեկուլտիվացման հետ կապված հարցերի որոշման համար անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հզորությունը և կատարել փխրուն նստվածքների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև բացահայտել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկության) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

4) Շրջակա միջավայրի պահպանության, աղտոտման կանխարգելման և հողերի ռեկուլտիվացման անհրաժեշտ միջոցառումների մշակման նպատակով պետք է տրվեն առաջարկություններ։

65. Պղնձի հանքավայրերի շահագործումը կատարվում է բաց, ստորգետնյա և համակցված եղանակներով։ Համակցված եղանակի դեպքում բաց և ստորգետնյա աշխատանքների սահմանը որոշվում է մակաբացման սահմանային գործակցի միջոցով։ Մշակման եղանակի ընտրությունը կախված է հանքամարմինների տեղադրման լեռնաերկրաբանական պայմաններից, ընդունված լեռնատեխնիկական ցուցանիշներից և որոշվում է օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման ժամանակ։ Մշակման բաց եղանակին բաժին է ընկնում արդյունահանվող պղնձի 2/3-ը։ Սահմանափակ քանակներով, շահագործված (Բլյավինսկու) և նոր շահագործման հանձնվող՝ պղնձի աղքատ հանքաքարերով հանքավայրերում (Ռեյ՝ ԱՄՆ, Կանանեյա՝ Մեքսիկա), օգտագործվում է ստորգետնյա տարրալուծման եղանակը (քիմիական, մշակամանրէ(բակտերիա)աքիմիական)։

66. Հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրակրիալոգիական, լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններ պետք է ուսումնասիրված լինեն հանքավայրի շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումը ապահովող մանրամասնությամբ: Շահագործման հիդրոերկրաբանական և լեռնատեխնիկական հատկապես բարդ պայմանների դեպքում, որոնք պահանջում են հատուկ աշխատանքների առաջադրում, անցկացվող հետազոտությունների ուղղություն, ծավալներ, ժամկետներ և կարգ, համաձայնեցվում է լիազոր մարմինների հետ:

67. Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու կարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ:

 

7. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

68. Պղնձի հանքավայրերի պաշարների հաշվարկը և որակավորումը ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:

69. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն՝

1) հետախուզվածության և պաշարների քանակն ու որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության միատեսակ աստիճանով.

2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ հանքամարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.

3) հանքամարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի (ծալքի թև, փականային մաս, խզումնային խախտումներով սահմանափակված տեկտոնական բլոկ) նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.

4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ.

5) հանքամարմինների անկման ուղղությամբ հաշվարկային բլոկները նպատակահարմար է տարանջատել լեռնային աշխատանքների կամ հորատանցքերի հորիզոններով՝ պաշարների մշակման հաջորդականության հաշվառմամբ։ Հանքամարմինների կամ հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակներն երկրաչափացման և եզրագծման անհնարինության դեպքում հաշվարկային բլոկում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների քանակը և որակը որոշվում է վիճակագրական եղանակներով։

70. Պաշարների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև պղնձի հանքավայրերի առանձնահատկությունները արտացոլող հետևյալ լրացուցիչ պայմանները:

1) A կարգի պաշարները հաշվարկվում են միայն 1-ին խմբի հանքավայրերի մանրամասն հետախուզված տեղամասերում՝ առանց արտարկման, հորատանցքերով և լեռնային փորվածքներով եզրագծված բլոկներում՝ Դասակարգման պահանջներին համապատասխան:

ա. Այն հանքավայրերում, որտեղ հանքաքարերի քանակը որոշվում է հանքաբերության գործակցի կիրառմամբ, A կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը մոտ է մեկին, որոշված են ընտրովի (անջատ) հանույթի ենթակա կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի ձևը և չափերը, տարածական տեղադիրքը։

բ. Շահագործվող հանքավայրերում A կարգի պաշարները հաշվարկվում են շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում նախապատրաստված և հանույթին պատրաստ հաշվարկային այն բլոկների պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող պահանջներին:

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը մինչև ±10 է:

2) B կարգի պաշարները հաշվարկվում են միայն 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում։ Դրանց են վերագրվում մանրամասն հետախուզված տեղամասերում կամ հանքամարմինների այլ մասերում առանձնացված պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող պահանջներին։

ա. B կարգի պաշարների եզրագիծը պետք է անցկացվի գլխավորապես լեռնային փորվածքներով, իսկ խոշոր միներալացված գոտիների, շտոկվերկների և նշանակալի չափերի հանքակուտակների համար՝ նաև հորատանցքերով, առանց արտարկման: Հանքամարմինների հիմնական երկրաբանական բնութագրերը և հանքաքարերի նյութական կազմն ու որակը այդ եզրագծի սահմաններում պետք է որոշվեն բավարար ծավալի հատկանշական տվյալներով, որոնց ստացումն ապահովվում է սույն հավելվածի 32-րդ կետում բերված (աղյուսակ 4) հետախուզական փորվածքների խտությամբ և 4-6 գլուխներով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի ու որակական հատկությունների և այլ պայմանների ուսումնասիրությանը ներկայացվող պահանջներով:

բ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում բերված՝ առանձին կարգերի պաշարների հաշվարկային նորմատիվները (ըստ ծառայման-օգտագործման տարիների) փոփոխական մեծություններ են ոչ միայն հանքավայրերի տարբեր խմբերի համար, այլև յուրաքանչյուր խմբի շրջանակներում և կախված են օգտակար հանածոյի արժողության գործակցից (Գա՝ միավոր հանքաքարի կորզվող արժողության հարաբերությունը դրա արդյունահանման ու վերամշակման բերված ծախսերին) և բոլոր կարգերի հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով հանքարդյունաբերական կազմակերպության ապահովվածության ժամկետներից:

գ. Դասակարգման դրույթների կիրառումն ապահովում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացում, հետախուզման տևողության կրճատում և ռիսկի ցածր աստիճան (B կարգի պաշարների քանակի էական կրճատում)։

դ. Այն հանքավայրերում, որտեղ հանքաքարերի քանակը որոշվում է հանքաբերության գործակցի կիրառմամբ, B կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը բարձր է հանքավայրի համար այդ գործակցի միջին մեծությունից, հաստատվել են հանքաբերության փոփոխականության բնույթը հատակագծում և խորքում, պարզաբանվել են կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի օրինաչափությունները, դրանց տիպական ձևերն ու բնորոշ չափերը՝ վերջիններիս ընտրովի արդյունահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ աստիճանով:

ե. Շահագործվող հանքավայրերում B կարգի պաշարները հաշվարկվում են, լրահետախուզման, շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող պահանջներին:

զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±10-ից մինչև ±25 տոկոս է:

3) C1 կարգի պաշարներին են վերագրվում հանքավայրերի այն տեղամասերի պաշարները, որոնց սահմաններում անցած լեռնային փորվածքների և հորատանցքերի միջև եղած հեռավորությունները համապատասխանում են այդ կարգի համար ընդունված հետախուզացանցին, իսկ ստացված տեղեկատվության հավաստիությունը հաստատվել է մանրամասն հետախուզման համար առանձնացված տեղամասերի արդյունքներով կամ մշակվող հանքավայրերի շահագործման տվյալներով:

ա. Շտոկվերկային տիպի հանքավայրերում հանքամարմինների ներքին կառուցվածքի հիմնական առանձնահատկությունների ուսումնասիրվածությունը պետք է ապահովի կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի հանքայնացման բնույթի և դրանց տեղաբաշխման օրինաչափությունների պարզաբանումը։

բ. C1 կարգի պաշարների եզրագծերը 3-րդ և 4-րդ խմբի հանքավայրերում որոշվում են հետախուզական փորվածքներով, իսկ 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում կամ առավել կայուն և խոշոր հանքամարմինների համար` երկրաբանական տվյալներով հիմնավորված սահմանափակ արտարկմամբ:

գ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի պահանջներով սահմանվում է հետախուզված և նախնական գնահատված պաշարներով, 3-րդ խմբի պղնձի հանքավայրում հետախուզման ենթակա C1 կարգի պաշարների անհրաժեշտ քանակությունը։

դ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±25-ից մինչև ±40 տոկոս է:

71. C2 կարգի պաշարները հաշվարկվում են կոնկրետ հանքամարմիններում, որոնց եզրագծերը որոշված են երկրաբանական ու երկրաֆիզիկական տվյալներով և հավաստված են կոնդիցիոն հանքաքարեր հատող հատուկենտ հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով, կամ ավելի բարձր կարգի հետախուզված պաշարների տարածման և անկման ուղղություններով արտարկման միջոցով՝ վերջինս հավաստող առանձին հանքային հետախուզահատումների, երկրաֆիզիկական աշխատանքների արդյունքների երկրաբանական-կառուցվածքային տվյալների և հանքամարմինների հզորությունների ու պղնձի պարունակությունների փոփոխությունների օրինաչափությունների առկայության դեպքում:

ա. Հանքարդյունաբերական կազմակերպության ընդունելի (նորմատիվ) շահութաբերության պայմաններում (Գա=1), C2 կարգի պաշարների պահանջվող նորմատիվ քանակությունը, ըստ Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի պահանջների, 3-րդ խմբի հանքավայրերում կկազմի 30%-ից (10 տարով ընդհանուր պաշարներով ապահովվածության դեպքում) մինչև 70% (25 և ավելի տարով պաշարներով ապահովվածության դեպքում), իսկ 4-րդ խմբի հանքավայրերում՝ համապատասխանաբար 60%-ից մինչև 75%:

բ. C2 կարգի պաշարների եզրագծերը անհրաժեշտ է որոշել հաշվի առնելով հանքամարմինների տեղադրման պայմանները և դրանց չափերի, ձևերի ու հզորությունների, հանքաքարի կազմության և պղնձի պարունակությունների փոփոխության օրինաչափությունները:

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±40-ից մինչև ±60 տոկոս է:

72. Պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման և բացման եղանակների, հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային):

1) Արդյունաբերական տարբեր տիպերի և տեսակների հանքաքարերի եզրագծման անհնարինության դեպքում դրանց հարաբերակցությունը որոշվում է վիճակագրական եղանակով:

2) Հանքաքարի պաշարները հաշվարկվում են առանց հաշվի առնելու դրանց խոնավությունը (չոր հանքաքար)՝ նշելով թաց հանքաքարի բնական խոնավության մեծությունը: Խոնավատար ծակոտկեն հանքաքարերի դեպքում կատարվում է նաև թաց հանքաքարի պաշարների հաշվարկ:

3) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը:

4) Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակի համաձայն՝ կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածմասպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվում են երեք ենթախմբի՝ առանձնակի հեռանկարային (t<15), հեռանկարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի)։

73. Պաշարները հաշվարկելիս պետք է բացահայտվեն ոսկու և այլ օգտակար բաղադրամասերի արտակարգ բարձր («մրրկային») պարունակությամբ նմուշները, պարզաբանվի դրանց ազդեցությունը հետախուզական հատումներում և հաշվարկային բլոկներում միջին պարունակության մեծության վրա և անհրաժեշտության դեպքում սահմանափակվի դրանց չհիմնավորված ազդեցությունը: Հանքամարմինների՝ բարձր պարունակությամբ և մեծ հզորությամբ մասերը պետք է առանձնացվեն ինքնուրույն հաշվարկային բլոկների և հետախուզվեն ավելի մանրամասն:

1) Միջին պարունակությունների վրա «մրրկային» նմուշների ազդեցության նվազեցման համար առաջարկվում է հաշվարկային բլոկների մեջ ընդգրկել հանքամարմինների համեմատաբար համասեռ բաշխված պարունակությամբ և մոտ հզորությամբ մասեր։

2) Շահագործվող հանքավայրերում «մրրկային» պարունակության մեծությունների մակարդակի և դրանց փոխարինման մեթոդների որոշման համար անհրաժեշտ է օգտագործել հետախուզման և շահագործման տվյալների համադրման արդյունքները (այդ թվում` հետախուզական ցանցի խտացմանը զուգընթաց` ըստ պղնձի պարունակության դասերի նմուշների բաշխման փոփոխությունների առանձնահատկությունները):

74. Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող հանքաքարերի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:

75. Բնակավայրերի, կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների ու ջրահոսքերի ապահովիչ բնամասերում և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող հանքաքարերի պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի՝ հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:

76. Շահագործվող հանքավայրերում նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման համար անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության,հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության:

1) Համադրման նյութերում պետք է բերվեն.

ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը,

բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,

գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, հանքամարմինների և ամբողջ հանքավայրի),

դ. մարված պաշարների եզրագծում հանքաքարի և մետաղի հաշվեկշիռը՝ լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, հանքաքարերի արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:

ե. Եթե հետախուզման արդյունքներն ամբողջությամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանական-մարկշեյդերական հաշվառման արդյունքները:

զ. Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ հանքաքարերի որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, պարտադիր է համարվում իրականացնել պաշարների հատուկ հաշվարկ՝ լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տալ այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը:

է. Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (հանքամարմինների հզորություններ, հանքաբերության գործակիցներ, օգտակար բաղադրիչների պարունակություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և հանքաքարերի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:

77. Վերջին տարիներին, համակարգչային տեխնիկայի զարգացման շնորհիվ, արտասահմանյան պրակտիկայում ոսկու հանքավայրերի պաշարների հաշվարկի ժամանակ լայն կիրառություն է ստացել երկրավիճակագրական մոդելավորման մեթոդը, որը հնարավորություն է տալիս օգտագործել կրայգինգի ընթացակարգը` ուսումնասիրվող հայտանիշների (օգտակար բաղադրամասի պարունակություններ, հանքային հատումների հզորություններ, գծային պարունակություններ և այլն) տարածական տեղաբաշխման օրինաչափությունների հետազոտման և դրանց գնահատման համար՝ հնարավոր սխալների ամպլիտուդի որոշմամբ:

1) Կրայգինգի կիրառման արդյունավետությունը նշանակալիորեն պայմանավորված է ելակետային հետախուզական տեղեկատվության քանակով ու որակով, հետախուզվող հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների համապատասխանող՝ առաջնային տվյալների և մոդելավորման վերլուծության մեթոդաբանությամբ (հաշվարկային պարամետրտեղաբաշխման օրենքներ, տրենդի և անիզոտրոպիայի բնույթ, կառուցվածքային սահմանների ազդեցություն, փորձարարական վարիոգրամների կառուցվածք ու որակ և այլն): Կրայգինգի ընթացակարգի օգտագործման ժամանակ հետախուզական հատումների քանակն ու խտությունը պետք է բավարար լինի օպտիմալ միջարկման բանաձևերի հիմնավորման համար (երկչափ մոդելավորման համար` մի քանի տասնյակ հետախուզահատումներից ոչ պակաս, եռաչափի համար` մի քանի հարյուր նմուշից ոչ պակաս): Տարածական փոփոխականների հատկությունների ուսումնասիրությունն առաջարկվում է կատարել մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում:

2) Վարիոգրամները կառուցվում են հանքային միջանցուկ հատումների տվյալներով, որոնց երկարությունը համապատասխանեցվում է հանքաստիճանի և նմուշարկման միջակայքի հետ։

3) Հանքավայրի երկրավիճակագրական բլոկային մոդելի կառուցման ժամանակ պարզագույն բլոկի հնարավոր առավելագույն չափերը ընտրվում են ելնելով արդյունահանման տեխնոլոգիայից, իսկ նվազագույն չափերը որոշվում են դիտարկումների հետախուզացանցի խտությամբ (չի թույլատրվում պարզագույն բլոկի կողերի չափերը ընտրել հետախուզացանցի միջին խտության ¼-ից ավելի փոքր)։

4) Պաշարների հաշվարկման արդյունքները կարող են ներկայացվել հետևյալ կերպ.

ա. Հավասարակողմնորոշված միանման բլոկների ցանցով հաշվարկման դեպքում կրայնինգի դիսպերսիայի մեծությունների հետ համատեղ կազմվում են հաշվարկային պարամետրերի աղյուսակները՝ ըստ յուրաքանչյուր պարզագույն բլոկների։

բ. խոշոր երկրաբանական բլոկների մեթոդով հաշվարկման դեպքում՝ անհատական երկրաչափությամբ յուրաքանչյուր բլոկ պետք է տեղորոշված լինի տարածության մեջ և ունենա իր ազդեցության գոտում ներառված նմուշների անվանացանկը։

5) Թվային տվյալների բոլոր զանգվածները (նմուշարկման տվյալները, նմուշների կամ հանքային հատումների կոորդինատները, կառուցվածքային վարիոգրամների վերլուծական արտահայտությունները և այլն) պետք է ներկայացվեն փորձաքննության համար մատչելի, լայն տարածում ունեցող ծրագրային համալիրների ձևաչափով։ Կերպափոխումները, միտումները (տրենդները) և վարիոգրամները համաչափացնող մոդելները ներկայացվում են վերլուծական և նկարագրական տեսքով։

6) Համարվում է, որ պաշարների հաշվարկի երկրավիճակագրական եղանակը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ որոշել ոսկու միջին պարունակությունները շահագործական բլոկներում, հանքամարմիններում և ամբողջ հանքավայրում` առանց արտակարգ բարձր պարունակությամբ նմուշների ազդեցության իջեցման համար հատուկ եղանակներ կիրառելու: Այն հնարավորություն է տալիս նաև նվազեցնել շատ բարդ ձևաբանություն և ներքին կառուցվածք ունեցող հանքամարմինների եզրագծման ժամանակ թույլ տրվող սխալները և օպտիմալացնել հանքավայրի մշակման տեխնոլոգիան: Միաժամանակ, պաշարների հաշվարկի երկրավիճակագրական մեթոդների կիրառումը պետք է խիստ վերահսկելի լինի և ենթարկվի հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով թելադրվող պայմաններին: Բոլոր դեպքերում երկրավիճակագրական մոդելավորման և գնահատման արդյունքները պետք է ստուգվեն (համեմատվեն) պաշարների հաշվարկի ավանդական մեթոդների արդյունքներով:

7) Համակարգիչների օգնությամբ ավանդական մեթոդներով պաշարների հաշվարկի ժամանակ առաջարկվում է օգտագործել ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել, ստուգել և ճշտել ելակետային տվյալները (հետախուզական փորվածքների կոորդինատները, թեքումաչափության կամ հորատանցքերի ուղղության շեղման տվյալները, քարաբանականշերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման արդյունքները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրեր և այլն), միջանկյալ հաշվարկների արդյունքները (կոնդիցիաների պահանջներին համապատասխան առանձնացված հանքային հետախուզահատումների անվանացուցակը (կատալոգը), երկրաբանական կտրվածքները կամ հատակագծերը՝ արդյունաբերակահան հանքայնացման սահմաններով, հանքամարմինների պրոյեկցիաները հորիզոնական կամ ուղղաձիգ հարթությունների վրա, հաշվարկային պարամետրերի անվանացուցակն ըստ հաշվարկային բլոկների, հանքաստիճանների ու կտրվածքների) և պաշարների հաշվարկի ամփոփ արդյունքները: Ելքային փաստաթղթերը և մեքենայական գծագրերը ըստ կազմի, կառուցվածքի ու ձևի պետք է համապատասխանեն այդ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:

78. Հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:

 

8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ) ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

79. Արդյունաբերական յուրացման համար պղնձի հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:

80. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համաձայն, ընդ որում, 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)՝ A և B կարգով, իսկ և 3-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)՝ C1 կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:

1) 1-ին և 2-րդ խմբի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել (վերահաստատվել) նաև C2 կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:

2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում պղնձի 1-3-րդ խմբերի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը՝ պաշարների հաշվարկի նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը՝ պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան