Գլխավոր տեղեկություն
Համար
N 17
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

16 ապրիլի 2015 թվականի N 17

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՆԻՍՏԻ N 46 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի նիստի N 46 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի Մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թվականների ծրագրի նպատակների «Ռազմավարական նպատակ 9» բաժնի միջոցառումների 2-րդ և 3-րդ կետերը:

2. Սույն արձանագրային որոշման 1-ին կետով ուժը կորցրած ճանաչված կետերով նախատեսված «ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման ընթացակարգերի սահմանում» և «ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման գործընթացում ռիսկերի բացահայտում, չափանիշների մշակում և կառավարում» միջոցառումների կատարման պատասխանատու համարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և այդ միջոցառումների կատարման ժամկետ սահմանել 2015 թվականի հուլիսի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 21

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան