Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.09.03/23(436) Հոդ.216
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.08.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10012329

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 օգոստոսի 2012 թ.  

ք. Երևան

N 12-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 2-րդ մասը`

(նախաբանը լրաց. 06.05.13 N 15-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

7 օգոստոսի 2012 թ.

N 12-Ն հրամանի

 

ԱՐՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են արյան (այսուհետ` դոնորական արյան փորձանմուշ) պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները:

2. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտություններն ուղղված են արյան միջոցով վարակների փոխանցման վտանգի նվազեցմանը:

3. Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոխորհրդի Արյան փոխներարկման կոմիտեի «Արյան բաղադրամասերի ստացման, օգտագործման և որակի ապահովման R(95)15» ուղեցույցի երաշխավորագրերի, դոնորական արյան փորձանմուշը պարտադիր հետազոտվում է հետևյալ ինֆեկցիաների /վարակների/ հարուցիչների նկատմամբ`

1) վիրուսային հեպատիտ Բ-ի,

2) վիրուսային հեպատիտ Ց-ի,

3) սիֆիլիսի,

4) մարդու իմունային անբավարարության վարակի,

5) բրուցելոզի:

4. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտությունների միջոցով որոշվում է դոնորական արյան փորձանմուշի խմբային և ռեզուս պատկանելիությունը:

5. Դոնորական արյան փորձանմուշի մեջ պարտադիր որոշվում է ալանինամինատրանսֆերազա ֆերմենտի (ԱԼՏ) քանակը:

6. Դոնորական արյան փորձանմուշների պարտադիր հետազոտություններն իրականացվում են հետևյալ կարգով ու մեթոդներով՝

1) մարդու իմունային անբավարարություն առաջացնող վիրուս 1 և 2 տիպի հարուցիչների հակածինների և հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

2) ավստրալիական հակածնի Էյջ Բի ս Էյ ջի- (HBsAg) որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

3) հակա- Էյջ բի սի Օ էռ (Hbcor) հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

4) հակա-Էյջ Սի Վի (HCV) հակամարմինների որոշում իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

5) հակապալլիդում հակամարմինների որոշում պրեցիպիտացիայի ԷռՓիԷռ (-RPR) և ագլյուտինացիայի Թի Փի Էյջ Էյ -(TPHA) կամ իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

6) հակաբրուցելոզային հակամարմինների որոշում ագլյուտինացիայի կամ իմունաֆերմենտային մեթոդով` թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն,

7) Դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը վիրուսային հեպատիտ Բ-ի, վիրուսային հեպատիտ Ց-ի և մարդու իմունային անբավարարության վարակների նկատմամբ պարտադիր իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով:

(6-րդ կետը լրաց. 07.02.20 N 04-Ն)

7. Դոնորական արյան փորձանմուշում ալանինամինատրանսֆերազա ֆերմենտի (ԱԼՏ) ակտիվության որոշում կինետիկական մեթոդով՝ թեստ-համակարգի (ռեակտիվ) արտադրողի օգտագործման ցուցումների համաձայն:

8. Դոնորական արյան փորձանմուշում որոշվում են՝ էրիթրոցիտային Օ (Օ), Էյ-(A), B- (Բի), հակածինները և շիճուկում որոշվում են α (ալֆա), β (բետա) հակամարմինները խաչաձև մեթոդով: Հակածին Այ-A-ի թույլ արտահայտվածության դեպքում որոշվում է նաև Էյջ (H) հակածինը:

9. Դոնորական արյան փորձանմուշում որոշվում են ռեզուս համակարգի Դի ՍԻ (D, C) հակածինները՝ մոնոկլոնալ հակամարմիններով կամ կոնգլյուտինացիայի մեթոդով:

10. Հնարավոր հետփոխներարկումային ռեակցիաների և բարդությունների պատճառների վերլուծման նպատակով հետազոտված փորձանմուշները պահպանվում են`

1) (ենթակետն ուժը կորցրել է 30.09.22 N 68-Ն)

2) խմբային և ռեզուս պատկանելիության որոշման նպատակով վերցված փորձանմուշները պահպանվում են +2 +400C ջերմաստիճանի պայմանում 14 օրացուցային օր, որից հետո խոտանվում են:

(10-րդ կետը փոփ. 30.09.22 N 68-Ն)

11. Դոնորական արյան փորձանմուշի հետազոտությունների իրականացման դեպքում լրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված N 4, N 6, N 7, N 8, N 9, N 10 ձևերը:

12. Ռեզուս բացասական դոնորների արյան փորձանմուշում որոշվում է հակա-Դե (հակա-D) հակամարմինների առկայությունը:

(12-րդ կետը լրաց. 27.04.15 N 18-Ն)

13. Դոնորական արյան փորձանմուշում որոշվում է Քելլ (Kell) հակածինը` ագլյուտինացիայի մեթոդով:

(13-րդ կետը լրաց. 03.02.22 N 07-Ն)

(հավելվածը լրաց. 27.04.15 N 18-Ն, 07.02.20 N 04-Ն, 03.02.22 N 07-Ն, փոփ. 30.09.22 N 68-Ն)