ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 օգոստոս 2022 թ. |
N 3687-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ԼՈՒՍՅԱ ՖԱՐՄ» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
2) ԳԵՂԱՆՈՒՇ ԱՍԼԱՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
3) ՌՈՒԶԱՆՆԱ ԶԱՔԱՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
4) ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
5) «ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻԱԳՆՈՍՏԻԿ ԿԼԻՆԻԿԱ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
6) «ԱԼՄԱՔՍԻՄՍ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
7) «ՄԱՐ ՄԵԴ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
8) «ՀԻՊԵՐԻԿՈՆ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
9) «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
10) «ԻՐԱ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԳՐՈՒՊ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «ՎԱԳՆԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) «ԷՍԹԵՏԻԿՍ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) ԱՐԿԱԴԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) ԷԴԳԱՐ ԱՍՐՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) ՍԹԻՎ ՏԷՐՄԱՏԹԷՈՍԵԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) ՌՈՒԶԱՆՆԱ ԱԹՈՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2022 թվական: