Գլխավոր տեղեկություն
Համար
N 1126-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 31.10.2022
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
28.10.2022
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

28 հոկտեմբերի 2022 թ.

N 1126-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 157-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 13-ի «Ռոյալթիի հարկային հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 157-Ն հրամանի N1 հավելվածով հաստատված՝

1) ռոյալթիի հարկային հաշվարկի ձևի 2-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ

[2]

Ռոյալթիի հաշվարկման Բ1 բազան

[2.1]

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված՝ Բ1-ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) հանրագումարը

[2.2]

 

Ռոյալթիի հաշվարկման Բ2 բազան

[2.3]

 

ՖԾ՝ Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսեր 

[2.4]

 

Ռոյալթիի հաշվարկման Բ3 բազան

[2.5]

 

R1` Ռոյալթիի դրույքաչափը Բ1 բազայի համար (4%)

[2.6]

 

R2` Ռոյալթիի դրույքաչափը Բ2 բազայի համար (12.5%)

[2.7]

 

R3` Ռոյալթիի դրույքաչափը Բ3 բազայի համար (15%)

[2.8]

 

Բ1-ի նկատմամբ հաշվարկված ռոյալթի

[2.9]

 

Բ2-ի նկատմամբ հաշվարկված ռոյալթի

[2.10]

 

Բ3-ի նկատմամբ հաշվարկված ռոյալթի

[2.11]

 

Ընդամենը հաշվարկված ռոյալթի

[2.12]

 

Ռոյալթիի գծով արտոնություններ

[2.13]

 [2.13.1]

 [2.13.2]

 [2.13.3]

Հաշվարկված ռոյալթի՝ հաշվի առնելով ռոյալթիի գծով արտոնությունները

[2.14]

 

Հաշվարկված ռոյալթիի կանխավճարների հանրագումար

[2.15]

 

Վճարման ենթակա ռոյալթի

[2.16]

 

Հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերություն

[2.17]

(     )

»,

 

2) ռոյալթիի հարկային հաշվարկի ձևի լրացման կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հաշվարկի [2] բաժնում լրացվում է ռոյալթիի հաշվարկը: Հաշվարկի [2] բաժնում լրացվում են՝

1) [2.1] տողում՝ ռոյալթիի հաշվարկման Բ1 բազան` հաշվետու տարում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը ([3.8], [4.8], [5.7] և [6.6] տողերի հանրագումարը).

2) [2.2] տողում՝ հաշվետու տարում համախառն եկամտից կատարված` Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված՝ Բ1 -ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) հանրագումարը.

3) [2.3] տողում՝ ռոյալթիի հաշվարկման Բ2 բազան` շահույթը նախքան հարկումը ([2.1] - [2.2]): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.3] տողում լրացվում է «0».

4) [2.4] տողում` Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերը, որոնք Բ3-ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում Կառավարության սահմանած կարգով, դեպքերում և չափերով.

5) [2.5] տողում` ռոյալթիի հաշվարկման Բ3 բազան՝ շահույթ նախքան հարկումը ([2.3] - [2.4] - [2.9] - [2.10] - [2.1] X 0.15): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.5] տողում լրացվում է «0».

6) [2.6] տողում՝ ռոյալթիի հաշվարկման Բ1 բազայի նկատմամբ կիրառվող՝ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված 4% դրույքաչափը.

7) [2.7] տողում՝ ռոյալթիի հաշվարկման Բ2 բազայի նկատմամբ կիրառվող՝ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված 12.5% դրույքաչափը.

8) [2.8] տողում՝ ռոյալթիի հաշվարկման Բ3 բազայի նկատմամբ կիրառվող՝ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված 15% դրույքաչափը.

9) [2.9] տողում` [2.1] տողի նկատմամբ [2.6] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված ռոյալթիի գումարը.

10) [2.10] տողում` [2.3] տողի նկատմամբ [2.7] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված ռոյալթիի գումարը.

11) [2.11] տողում` [2.5] տողի նկատմամբ [2.8] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվարկված ռոյալթիի գումարը.

12) [2.12] տողում` հաշվետու տարվա համար ընդամենը հաշվարկված ռոյալթիի գումարը ([2.9]+ [2.10]+[2.11]).

13) [2.13] տողի [2.13.3] վանդակում` վճարողին օրենքով վերապահված ռոյալթիի արտոնությունների հանրագումարը ([2.13.2] վանդակների մեծությունների հանրագումարը): Ընդ որում, [2.13.1] վանդակում լրացվում է համապատասխան իրավական ակտի անվանումը, հոդվածը, մասը, ([2.13.2] վանդակում՝ լրացնելով արտոնության համապատասխան գումարը): Արտոնություններ սահմանված չլինելու դեպքում [2.13] տողի [2.13.2] վանդակում լրացվում է «0».

14) [2.14] տողում՝ հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարը՝ հաշվի առնելով ռոյալթիի արտոնությունները ([2.12] տողի և [2.13] տողի՝ [2.13.3] վանդակի մեծությունների դրական տարբերությունը), որի հիման վրա Օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկվում և վճարվում են ռոյալթիի կանխավճարների գումարները: Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.14] տողում լրացվում է «0».

15) [2.15] տողում` օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ հաշվետու տարվա համար հաշվարկված (հաշվետու տարվան նախորդող տարվա ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով) ռոյալթիի կանխավճարների հանրագումարը (2023 թվականի հաշվետու տարվա համար՝ հաշվետու տարվան նախորդող տարվա ռոյալթիի գումարի 30 տոկոսի չափով յուրաքանչյուր եռամսյակի համար հաշվարկված ռոյալթիի կանխավճարների հանրագումարը).

16) [2.16] տողում` հաշվետու տարվա համար վճարման ենթակա ռոյալթիի գումարը ([2.14] և [2.15] տողերի մեծությունների դրական տարբերությունը): Տարբերություն չառաջանալու դեպքում [2.16] տողում լրացվում է «0», իսկ բացասական տարբերությունը լրացվում է [2.17] տողում:»,

3) ռոյալթիի հարկային հաշվարկի ձևի լրացման կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետում «20» և «80» թվերը փոխարինել համապատասխանաբար «15» և «85» թվերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և կիրառվում 2023 թվականի և հետագա հաշվետու տարիների համար։

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան