Գլխավոր տեղեկություն
Համար
N 56-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.09.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 սեպտեմբեր 2022 թ.

N 56-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 20-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 28-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հավելված 2-ի 8-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Արտերկրում ստացած ՇՄԶ կրեդիտները, որոնք շնորհվել են տվյալ երկրի կրեդիտավորող մարմնի կողմից` դրանք հավաստող փաստաթղթի (դասընթացի մասնակցությունը և ավարտը հավաստող փաստաթուղթ` կրեդիտների թվաքանակի և տեսակի նշումով (վկայական/դիպլոմ կամ այլ)),առկայության դեպքում ճանաչվում են «1 կրեդիտ = 1 կրեդիտ» սկզբունքով` կրեդիտների շնորհումը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:».

2) Հավելված 2-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացին մասնակցության համար (հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում՝ վավերացված առնվազն դասընթացի ղեկավարի ստորագրությամբ և/կամ կնիքով) բուժաշխատողը կրեդիտներ է ստանում՝ հետևյալ ձևով.

1) եթե դասընթացին մասնակցության համար նշված է ժամաքանակ (օրական կտրվածքով), ապա կրեդիտների հաշվարկը կատարվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված սկզբունքների համաձայն.

2) եթե դասընթացին մասնակցության համար չկա միջոցառման ժամաքանակի մասին տեղեկատվություն, ապա գործում է «1 օրը = 4 կրեդիտ» սկզբունքը:».

3) Հավելված 2-ի 9-րդ կետից հետո լրացնել նոր` 9.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«9.1. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) դասընթացի մասնակցությունը և ավարտը հավաստող փաստաթուղթ (վկայական/դիպլոմ կամ այլ).

2) դասընթացի ծրագիրը (առկայության դեպքում).

3) տեղեկատվություն կազմակերպչի և դասընթացի կազմակերպման մեջ ներգրավված բոլոր կազմակերպությունների վերաբերյալ՝ հակիրճ բնութագիր:».

4) Հավելված 2-ի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Բացի սույն հրամանի հավելված 1-ով սահմանված կրեդիտավորման ենթակա Միջոցառումներից Լիազոր մարմինը ճանաչում է նաև ՇՄԶ շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակները՝

1) Թեկնածուական ատենախոսության պաշտպանում և հաստատում, որի համար շնորհվում է 180 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից տրված գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը.

2) ԲՈԿ-ի կողմից հաստատված թեկնածուական ատենախոսության ղեկավարում, որի համար շնորհվում է 60 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից ղեկավարված աշխատանքի հայցորդին գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը և ղեկավարված աշխատանքի սեղմագիրը.

3) Դոկտորական ատենախոսության պաշտպանում և հաստատում ԲՈԿ-ի կողմից, որի համար շնորհվում է 220 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից տրված գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը.

4) ԲՈԿ-ի կողմից հաստատված դոկտորական ատենախոսության խորհրդատու հանդիսանալը, որի համար շնորհվում է 40 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով ԲՈԿ-ի կողմից ղեկավարված աշխատանքի հայցորդին գիտական աստիճանի շնորհումը հավաստող վկայագրի պատճենը և ղեկավարված աշխատանքի սեղմագիրը.

5) Դասագրքի (հաստատված ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից) հրատարակում, որի համար շնորհվում է 120 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով դասագրքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.

6) Մենագրության հրատարակում, որի համար շնորհվում է 120 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով մենագրության տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված են գրախոսողները, հաստատող մարմնի տվյալները, հաստատման օրը, արձանագրության համարը և վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.

7) Կլինիկական ուղեցույցի կամ գործելակարգի (հաստատված ՀՀ ԱՆ-ի կողմից) մշակում կամ ազգային զեկույցի հրատարակում, որի դեպքում շնորհվում է 12 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հրատարակված աշխատանքի օրինակը, աշխատանքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատող մարմինը, հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.

8) մեթոդական ցուցումի մշակում (հաստատված ՀՀ ԱՆ-ի կողմից), որի համար շնորհվում է 20 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հրատարակված աշխատանքի օրինակը, աշխատանքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատող մարմինը, հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը.

9) ուսումնական ձեռնարկի (հաստատված գիտամեթոդական միավորման կողմից) հրատարակում, որի համար շնորհվում է 20 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հրատարակված աշխատանքի օրինակը, աշխատանքի տիտղոսաթերթի պատճենը, 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է հաստատող մարմինը, հաստատման օրը և արձանագրության համարը, վերջին էջի պատճենը, որտեղ նշված է հրատարակչությունը և տպաքանակը:

10) Գիտական հոդվածի հրատարակում ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսներում/ամսագրերում: Այս դեպքում հայտատուն ներկայացնում է հոդվածը, հանդեսի/ամսագրի տիտղոսաթերթի պատճենը, հանդեսի/ամսագրի 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է խմբագրական կազմը։ Գիտական հոդվածի հրատարակման համար շնորհվող կրեդիտները հաշվարկվում են ըստ հանդեսի/ամսագրի ազդեցության գործակցի: 1 (մեկ) հոդվածի համար տրամադրվող ինքնակրթության կրեդիտների քանակը հետևյալն է`

 

Ամսագրի ազդեցության գործակից

Կրեդիտների թվաքանակ

ա. Ոչ մի

6 կրեդիտ

բ. Մինչև 3

12 կրեդիտ

գ. Մինչև 6

24 կրեդիտ

դ. Ավելի քան 6

36 կրեդիտ

 

11) Միջազգային գիտաժողովների շրջանակներում հրատարակված թեզիս, որի համար շնորհվում է 1 ինքնակրթության կրեդիտ` հայտատուի կողմից ներկայացնելով հոդվածը կամ թեզիսը, հանդեսի/ամսագրի տիտղոսաթերթի պատճենը, հանդեսի/ամսագրի 2-րդ էջի պատճենը, որտեղ նշված է խմբագրական կազմը։».

5) Ուժը կորցրած ճանաչել հավելված 2-ի 11-րդ և 12-րդ կետերը, Ձև 3-ը, Ձև 4-ը և Ձև 7-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի «Հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի ձևերը և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 28-Ն հրամանի հավելված 1-ի`

1) 10-րդ կետից հանել «կամ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստագիր ստանալու նպատակով ներկայացվող հայտում նշված մասնագիտության՝ առողջապահության բնագավառի համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերով ներկայացված մասնագիտության համապատասխանության» բառերը.

2) 13-րդ և 14-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան