ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
04 հուլիսի 2022 թ. ք. Երևան |
N 747-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ, 43-րդ և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
«ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» բաց բաժնետիրական ընկերության (կազմակերպության գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ֆուչիկի 27շ.) զենքի արտադրության լիցենզիայի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի թիվ 299-Ա որոշում, սերիա՝ ԶԱ N 007) գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով:
Ռ. ԽաչատրՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2022 թվական: