Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 12.09.2022
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
07.09.2022
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

07 սեպտեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 139-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման լիցենզիաների տրամադրման կարգը, Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների ցանկը, հանքային հումքի տեսակների արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևակերպման հրահանգը, հանքային հումքի տեսակների արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 139-Ն հրամանի.

1) նախաբանում «Ղեկավարվելով» բառից հետո լրացնել ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1.-ին հոդվածի 4-րդ մասով,» բառերը,

2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների

նախարարի 2022 թվականի

սեպտեմբերի 7-ի թիվ 14-Ն հրամանի

 

 

«Հավելված N 2

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի 

2015 թվականի մայիսի 6-ի 

N 139-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ*

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միությունից դուրս երրորդ երկիր արտահանման սահմանափակումը տարածվում է Հումքի հետևյալ տեսակների վրա՝

 

N/N

Հանքային հումքի տեսակի անվանումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

1

Ագաթ

7103 10 000 8

2

Ամեթիստ

7103 10 000 8

3

Բերիլ՝
ակվամարին
բիկսբիտ
վորոբեվիտ (վարդագույն բերիլլ)
գելիոդոր
գոշենիտ
մորգանիտ
ռոստերիտ

7103 10 000 8

4

Փիրուզ

7103 10 000 8

5

Նռնաքարեր՝
ալմանդին
անդրադիտ
սպեսարտին
գեսոնիտ
գրոսուլյար
դեմանտոիդ
կարբունկուլ
ապիտակ նռնաքար
մելանիտ
պիրոպ
ռոդոլիտ
տոպազոլիտ
ուվարովիտ
ցավորիտ

7103 10 000 8

6

Ժադեիտ

7103 10 000 8

7

Լեռնակն

7103 10 000 8

8

Կունցիտ

7103 10 000 8

9

Լազուրիտ

7103 10 000 8

10

Մալաքիտ

7103 10 000 8

11

Նեֆրիտ

7103 10 000 1

12

Ծիածանաքար

7103 10 000 8

13

Ռոդոնիտ

7103 10 000 8

14

Սկապոլիտ

7103 10 000 8

15

Տպազիոն

7103 10 000 8

16

Տուրմալին՝
ախրոին
վերդելիտ
դրավիտ
ինդիգոլիտ
ռուբելիտ
սիբիրիտ
տսիլազիտ
ուվիտ
շերլ (սեվ տուրմալին)
էլբաիտ

7103 10 000 8

17

Ֆենակիտ

7103 10 000 8

18

Խրիզոբերիլ

7103 10 000 8

19

Քրոմդիոպսիդ

7103 10 000 8

20

Խրիզոլիթ

7103 10 000 8

21

Խրիզոպրազ

7103 10 000 8

22

Ցիրկոն

7103 10 000 8

23

Ցիտրին

7103 10 000 8

24

Չարոիտ

7103 10 000 8

25

Շպինել

7103 10 000 8

26

Սաթ (բացի սաթի հազվագյուտ գոյացություններից)

2530 90 000 1

*Միայն հումքը (բնական չմշակված քարեր)»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2022 թվական: