ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հուլիս 2022 թ. |
N 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 25-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 26-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Շահագրգիռ մարմինների կողմից մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ազգային համակարգող մարմին ներկայացվող կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին, վտանգներին առնչվող` իր կողմից իրականացվող և պլանավորված քաղաքականության, ռազմավարությունների և ծրագրերի վերաբերյալ տարեկան տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև իր համակարգում կանոնների պահանջների կատարմանը և կանոնների ներդրմանը վերաբերող հարցերի մասին կիսամյակային տեղեկատվության տրամադրման ձևերը հաստատելու մասին» թիվ 25-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված, հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպք արձանագրելիս միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման հարցերով պատասխանատուին տեղեկատվության հաղորդման օրինակելի ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 26-Ն հրամանները:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2022 թվական: