Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2022
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.11.2022
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 նոյեմբերի 2022 թ.

ք. Երևան

N 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերության և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «2022 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 18-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) «4.10» կետից հետո լրացնել նոր «4.11» կետ հետևյալ բովանդակությամբ՝

 

«

4.11

Մանկական Եվրատեսիլ 2022

1 նամականիշ

 IV եռամսյակ

400

15 000

»:

 

2) «8.4» կետի՝ «Անվանագինը (դրամ)» սյունակի «320» թիվը փոխարինել «380» թվով:

3) «11.3» կետը ուժը կորցրած ճանաչել:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ. HAPPY NEW YEAR» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3) Միջազգային. Մանկական Եվրատեսիլ 2022 թեմային նվիրված «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ. Junior EUROVISION. SONG CONTEST. YEREVAN 2022. SPIN THE MAGIC. ՊՏՏԻՐ ՀՐԱՇՔԸ » 1 նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:

4) Մեծանուն հայեր. Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՇԱԼ. MARSHAL OF THE SOVIET UNION. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ. HOVHANNES BAGHRAMYAN. 1897-1982» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:

5) Մեծանուն հայեր. Ռուբեն Մամուլյանի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ROUBEN MAMOULIAN. ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ. 125TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:

6) Հայոց պատմություն. «Ֆիլանում» (ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ թեմային նվիրված «PHILANUM. ՖԻԼԱՆՈՒՄ. 100TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՖԻԼԱՆՈՒՄ. PHILANUM. INTERNATIONAL PHILATELIC EXHIBITION» 1 նամականիշի, համաձայն N 6 հավելվածի:

7) Կրոն և մշակույթ. Հայաստանի ճարտարապետություն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ, 1926-1939ԹԹ., ԵՐԵՎԱՆ. THE BUILDING OF THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA, 1926-1939, YEREVAN», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ, 1951Թ., ԵՐԵՎԱՆ. THE RESIDENCE OF THE PRESIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA, 1951, YEREVAN», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԸ, 1950Թ., ԵՐԵՎԱՆ. THE BUILDING OF THE NATIONAL ASSEMBLY OF THE REPUBLIC OF ARMENIA, 1950, YEREVAN», 3 նամականիշի, համաձայն N 7, N 8 և N 9 հավելվածների:

8) Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ թեմային նվիրված «Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամ. Insurance Foundation for Servicemen. ՄԻԱՍԻՆ՝ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ. UNITED FOR OUR SOLDIERS» 1 նամականիշի, համաձայն N 10 հավելվածի:

 

3. Գործողության մեջ դնել`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ. HAPPY NEW YEAR» 1 նամականիշը, անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

2) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» 1 նամականիշը, անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

3) Միջազգային. Մանկական Եվրատեսիլ 2022 թեմային նվիրված «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ. Junior EUROVISION. SONG CONTEST. YEREVAN 2022. SPIN THE MAGIC. ՊՏՏԻՐ ՀՐԱՇՔԸ » 1 նամականիշը, անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

4) Մեծանուն հայեր. Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՇԱԼ. MARSHAL OF THE SOVIET UNION. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ. HOVHANNES BAGHRAMYAN. 1897-1982» 1 նամականիշը, անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

5) Մեծանուն հայեր. Ռուբեն Մամուլյանի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ROUBEN MAMOULIAN. ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ. 125TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY.» 1 նամականիշը, անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

6) Հայոց պատմություն. «Ֆիլանում» (ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ թեմային նվիրված «PHILANUM. ՖԻԼԱՆՈՒՄ. 100TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՖԻԼԱՆՈՒՄ. PHILANUM. INTERNATIONAL PHILATELIC EXHIBITION» 1 նամականիշը, անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

7) Կրոն և մշակույթ. Հայաստանի ճարտարապետություն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ, 1926-1939ԹԹ., ԵՐԵՎԱՆ. THE BUILDING OF THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA, 1926-1939, YEREVAN», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ, 1951Թ., ԵՐԵՎԱՆ. THE RESIDENCE OF THE PRESIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA, 1951, YEREVAN», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԸ, 1950Թ., ԵՐԵՎԱՆ. THE BUILDING OF THE NATIONAL ASSEMBLY OF THE REPUBLIC OF ARMENIA, 1950, YEREVAN» 3 նամականիշը, յուրաքանչյուրի անվանագինը` 500 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից` 10 000 հատ:

8) Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ թեմային նվիրված «Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամ. Insurance Foundation for Servicemen. ՄԻԱՍԻՆ՝ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ. UNITED FOR OUR SOLDIERS» 1 նամականիշը, անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

 

Ռ. Խաչատրյան

 

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_22433

 

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_22434

 

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_22435

 

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_22436

 

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_22437

 

Հավելված 6

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_22438

 

Հավելված 7

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_22439

 

Հավելված 8

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_22440

 

Հավելված 9

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_22441

 

Հավելված 10

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ 20-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_22442

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2022 թվական: