ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«24» հոկտեմբեր 2022 թ. |
N 71-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի «Բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների, բնակչությանը (մինչև 18 տարեկան անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկերը հաստատելու մասին» թիվ 65-Ն հրամանի`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ (18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ) ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) 1-ին կետի «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով
3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն հավելված 1-ի»,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն հավելված 2-ի»,
4) Հավելված 1-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՑԱՆԿ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ (18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ) ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ»,
5) Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հոկեմբեր «24»-ի N 71-Ն հրամանի |
«Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հոկեմբերի 18-ի N 65-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ (18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ) ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ
1. Շիճուկային հիվանդություն
2. Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ (բացառությամբ թութքի)՝ միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը
3. Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով
4. Գլխուղեղի ինսուլտներ՝ բացառությամբ սույն հրամանի հավելված 1-ի 1-ին կետի 12-րդ և 2-րդ կետի 12-րդ ենթակետերով սահմանված դեպքերի
5. Սրտամկանի սուր ինֆարկտ՝ բացառությամբ սույն հրամանի հավելված 1-ի 1-ին կետի 11-րդ և 2-րդ կետի 11-րդ ենթակետերով սահմանված դեպքերի
6. Սուր երիկամային անբավարարություն
7. Ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն
8. Տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում
9. Պնևմաթորաքս (սպոնտան և վնասվածքային) վիրահատությամբ ավարտված դեպքերը` բացառությամբ միայն պունկցիայով ավարտված դեպքերի
10. Սեպսիս՝ արյան ցանքսով հաստատված
11. Տարածուն պերիտոնիտ
12. Խոռոչավոր օրգանների թափածակում (բացառությամբ որդանման ելունի և լեղապարկի)` հաստատված հյուսվածաբանական հետազոտությամբ
13. Օղակված ճողվածք՝ միայն մարզային բժշկական կազմակերպություններում
14. Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ՝ բացառությամբ քթային արյունահոսությունների և թութքի
15. Ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ
16. Ոսկրերի բաց կոտրվածքներ, փակ կոտրվածքներ բեկորների տեղաշարժով (ողնաշարի ոսկրեր, կոնքի ոսկրեր, բազկոսկր, ճաճանչոսկր, ծղիկոսկր, ազդրոսկր, մեծ ոլոք)
17. Գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ) և ողնուղեղի վնասվածքներ
18. Թափանցող վնասվածքներ՝ կրծքավանդակի, որովայնի, կոնքի օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով
19. Պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ)՝ բացառությամբ սույն հրամանի հավելված 1-ի 1-ին կետի 13-րդ կետի
20. Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60 գ/լ և պակաս կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ և պակաս)
21. Արտարգանդային հղիություն, ձվարանի ապոպլեքսիա
22. Անոթային անևրիզմաների պատռվածքներ և շերտազատումներ, բացառությամբ աորտայի անևրիզմաների և նյարդավիրաբուժական էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժման,
23. Միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման և թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց
24. Օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների քիմիաթերապևտիկ բուժում
25. Օնկոհեմատոլոգիական հիվանդությունների (Հոջկինյան և Ոչ Հոջկինյան լիմֆոմաներ) քիմիաթերապևտիկ բուժում
26. Միկրոսպորիա և տրիխոֆիթիա
27. Պսորիատիկ էրիթրոդերմիա և արթրոպատիա
28. Բշտային մաշկախտեր»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: