ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 մարտի 2023 թ. |
N 529-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը․
Հրամայում եմ․
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 1-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու և չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները սահմանելու մասին» N 132-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․
1) Հրամանի 4-րդ կետում «Վարոս Սիմոնյանին» բառերը փոխարինել «Նարեկ Տերյանին» բառերով։
2) Հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 90-րդ կետով․
« |
|
»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական: