Basic information
Number
N 557-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.06.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.659
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.05.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.05.2009
Effective date
01.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2009 թվականի N 557-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում մի շարք բաժնետիրական ընկերություններ և պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու մասին» N 1413-Ն որոշման 16-րդ կետից հանել «Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության» բառերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 26

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation