Basic information
Number
N 393-Ա/Ք
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (05.05.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.06.01/18(336) Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
04.05.2009
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
04.05.2009
Effective date
05.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 մայիսի 2009 թ.

N 393-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Ֆրանսիական դպրոց» հիմնադրամի հիմնական ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով «Ֆրանսիական դպրոց» հիմնադրամի տնօրեն Գ. Տեր-Պողոսյանի 2009 թ. մարտի 17-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը՝

 

Հրամայում եմ`

 

1. «Ֆրանսիական դպրոց» հիմնադրամի հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2007թ. նոյեմբերի 23-ի N 894 լիցենզիայի գործողութունը կասեցնել:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:

 

Նախարար`

Ս. Սեյրանյան