Գլխավոր տեղեկություն
Համար
N 732-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.06/16(256) Հոդ.244
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.04.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007224

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 732-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III.4-8 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Մանկական կոշիկներին, դրանց պատրաստման համար օգտագործվող բնական և արհեստական հումքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-8 սանիտարական կանոնները հաստատելու մասին (Հավելված 1):

 

                   Նախարար`

Ն. Դավիդյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թ. ապրիլի 19-ի
N 732-Ն հրամանով

ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ -N 2.III.4-8

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն սանիտարական նորմերը և կանոնները (հետագայում` կանոններ) սահմանում են մանկական կոշիկներին և դրանց պատրաստման համար օգտագործվող բնական և արհեստական հումքին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

1.2. Սույն կանոնները տարածվում են բնական և արհեստական նյութերից պատրաստված մանկական բոլոր տեսակի կոշիկների վրա:

 

2. ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԿՈՇԻԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2.1. Բնական և արհեստական հումքից ու նյութերից պատրաստված կոշիկները սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոններով սահմանված պահանջներին, իսկ դրանց օգտագործման ժամանակ պետք է բացառվեն.

ա) օրգանիզմի ջերմակարգավորման համակարգի խաթարումները,

բ) առողջությանը ցանկացած բնույթի վնաս հասցնելու հնարավորությունը:

 

3. ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՒՄՔԻՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3.1. Մանկական կոշիկների արտադրման ժամանակ կարող են օգտագործվել հետևյալ հումքն ու նյութերը.

3.1.1. Պոլիուրետանային ձուլված և կաղապարված կտորներ գարնան-աշնանային և ձմեռային կոշկեղենի ներբանամասի համար:

3.1.2. Ամբողջ տարվա համար նախատեսված, նախադպրոցական հասակի երեխաների կոշիկների ծակոտկեն ռետինից կաղապարված կոշկատակեր:

3.1.3. Կաղապարված կաշվե կրնկով, զարդեզրով կոշկատակեր` նախադպրոցական հասակի երեխաների գարնան-աշնանային կոշիկների համար:

3.1.4. Ֆլովեր-լաք, կոշիկի ճտքերի համար, բնական տակդիրների օգտագործման պայմանով:

3.1.5. Ոչ ծակոտկեն ռետին ամառային, գարնան-աշնանային և սպորտային կոշկեղենի համար, բացառությամբ մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսնված կոշկեղենից:

3.1.6. Ծակոտկեն ռետին «Դեպորա» մանկական կոշիկի համար, այդ թվում մինչև 1 տարեկան երեխաների, ամառային, գարնան-աշնանային և ձմեռային կոշիկների համար:

3.1.7. Նաիրիտային և պոլիուրետանային սոսինձներ:

3.1.8. Պոլիվինիլքլորիդից և ջերմաէլաստոպլաստից կոշկատակեր դպրոցականների և նախադպրոցական հասակի երեխաների աշնան-ձմեռային կոշկեղենի համար:

3.1.9. Աստառի արհեստական մորթի մանկական կոշիկի համար, այդ թվում մինչև 1 տարեկան, նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար, խառնված մանվածքի (պոլիվինիլքլորիդ 33% + պոլիակրիլնիտրիլ - 67%) և բամբակյա մանվածքի (100%) մազախավով, կոշիկի հենքի համար կարող է օգտագործվել բամբակե (100%) և լավսանավիսկոզե մանվածք (67% լավսան և 33% վիսկոզ):

3.1.10. Արհեստական մորթի մանկական կոշիկի աստառի համար, այդ թվում մինչև 1 տարեկան, նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար, խառնված մանվածքի (լավսանից ու նիտրոնից) և բամբակյա մանվածքի (100%) մազախավով, կոշիկի հենքի համար կարելի է օգտագործել բամբակե (100%) և լավսանավիսկոզե մանվածք (67% լավսան և 33% վիսկոզ):

3.1.11. Կրկնագործված բրդյա խավոտ գործվածքով արհեստական մորթի, մանկական կոշիկի վերին մասի համար, այդ թվում մինչև 1 տարեկան երեխաների և նախադպրոցական հասակի երեխաների համար պոլիամիդային թելերից պատրաստված մազախավով և բամբակյա (100%) կամ լավսանավիսկոզային մանվածքից (67% լավսան և 33% վիսկոզ) հենքով:

3.1.12. Ամառային, գարնան-աշնանային և ձմեռային տարբեր տեսակի կոշիկների վերնամասի համար պոլիուրետանային ծածկույթով, մորթափառի նրբակաշվից բնական կաշիներ:

3.1.13. Արհեստական մորթի և արհեստական կաշի` պորոլոնով և տրիկոտաժե գործվածքով` կոշիկի ճտքի համար:

3.1.14. Ամիդոէլաստիկ արհեստական կաշի ամառային կոշիկների ներդիրի համար:

3.1.15. Արհեստական տրիկոտաժե մորթի` մաքուր բրդյա և արհեստական մանրաթելերով (50% բուրդ + 50% նիտրոն):

3.1.16. Բամբակյա հիմքով արհեստական մորթի (30% պոլիվինիլքլորիդ և 70% պոլիակրիլնիտրիլ), որպես տաքացուցիչ:

3.1.17. Կրկնագործված մորթով ֆլովեր-լաք կոշիկի ճտքի համար:

3.1.18. Արտասահմանյան արտադրության փափուկ արհեստական կաշիներ, կոշիկի ճտքի համար:

3.1.19. Բայկայով բոլոնյա գործվածք, կոշիկի ճտքի համար:

3.1.20. Ոչ գործվածքային սոսնձված քաթան, տակդիրների միջև դնելու համար։

3.1.21. Ասեղով կարվող կոշիկի քաթան, մինչև 1 տարեկան և նախադպրոցական հասակի երեխաների կոշիկների, ինչպես նաև սենյակային կոշիկների ներբանների համար, միայն բամբակյա և բրդյա գործվածքից միջատակի օգտագործման պայմանով:

3.1.22. Վինիլային արհեստական կաշի ամառային կոշիկների պլատֆորմի վրա քաշելու համար:

3.1.23. Պոլիվինիլքլորիդ գարնան-աշնանային սեզոնի կոշիկների կաղապարվող, սոսնձվող, կարվող-կաղապարվող, կարվող-սոսնձվող եղանակով ամրացվող ներբանների համար:

3.1.24. Թերմոպլաստիկ էլաստոմեր, գարնան-աշնանային և ձմեռային կոշիկների ներբանների համար:

3.1.25. Հարդարված և չհարդարված թեմոպլաստիկ նյութեր` կոշիկի ներքին մասերի, հետնամասի, ինչպես նաև տակդիրների մեջ դնելու համար:

3.1.26. Ստվարաթուղթ նախադպրոցական հասակի երեխաների կոշիկի, կարվող-սոսնձվող եղանակով ամրացվող պլատֆորմի համար:

3.1.27. Արհեստական կաշիներ (ուրետանից արհեստական կաշի) կրկնագործված արհեստական մորթով կամ գործվածքային քաթանով, որն իր կառուցվածքով նման է ֆլովեր-լաքին:

3.1.28. «Բոլոնյա» տեսակի ռուսական արտադրության սինթետիկ մանրաթելից մանածագործվածք, մինչև 1 տարեկան երեխաների կոշիկի համար:

3.1.29. Արհեստական կաշի, կոշիկի ձևվածքի վերին եզրի եզրակարման համար:

3.1.30. Ռետինե արտաքին կրկնատակեր (5 մմ-ից ոչ ավելի հաստությամբ):

3.1.31. Թույլատրվում է օգտագործել նաև այլ հումք ու նյութեր, որոնք իրենց հատկություններով բավարարում են սույն կանոնների 2 կետով սահմանված պահանջները:

3.2. Սույն կանոններով սահմանված կոշիկների և դրանց պատրաստման ժամանակ օգտագործվող հումքին ներկայացվող պահանջները, փորձաքննության արդյունքների  հիման  վրա,  հավաստվում  են  հիգիենիկ եզրակացությամբ (Հավելված 3):

3.3. (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)

 

4. ԿՈՇԻԿՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

4.1. Կոշիկի փորձաքննությունը կատարվում է հետևյալ դեպքերում.

ա. նոր տեսակի կոշիկի արտադրություն կազմակերպելու ժամանակ,

բ. թողարկվող արտադրանքի կազմի (կառուցվածքի) մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ,

գ. թողարկվող արտադրանքի տեխնոլոգիական հրահանգում, արտադրական գործընթացի լրակազմության մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ,

դ. կոշիկի փորձնական խմբաքանակի արտադրություն կազմակերպելու ժամանակ,

ե. հիգիենիկ եզրակացության տրման ժամկետի սպառման դեպքում:

4.2. Հիգիենիկ փորձաքննությունը իր մեջ ներառում է.

ա. որակի և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննություն,

բ. լաբորատոր-գործիքային հետազոտություններ և փորձարկումներ, անհրաժեշտության դեպքում նաև արտադրության պայմանների սանիտարահիգիենիկ հետազոտություն:

4.2.1. Փորձաքննության համար պատվիրատուն ներկայացնում է անհրաժեշտ քանակությամբ կոշիկների փորձանմուշներ և հետևյալ փաստաթղթերը.

ա. Տեղական արտադրությամբ կոշիկների համար`

կոշիկների նորմատիվային և (կամ) տեխնիկական փաստաթղթեր /տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգներ և այլն/,
կոշիկների փորձարկման արձանագրություններ (եթե առկա են):

բ. Արտասահմանյան արտադրությամբ կոշիկների համար`

կոշիկների և դրանց պատրաստման համար օգտագործվող հումքի և նյութերի անվտանգությունը հաստատող փաստաթուղթ (երկրի լիազոր մարմնի, արտադրող և առաքող կազմակերպության կողմից տրված)։

4.2.2. Կոշիկի պատրաստման համար օգտագործվող նյութերի վերաբերյալ հիգիենիկ եզրակացություն ստանալու նպատակով փորձաքննության համար պետք է ներկայացվեն.

ա. նյութի անվանումը և նրա օգտագործման նշանակությունը,

բ. պատրաստման ամսաթիվը,

գ. բաղադրությունը և դրա մեջ մտնող նյութերի տոկոսային հարաբերությունը,

դ. տեխնիկական փաստաթղթերից տվյալներ բաղադրիչների և ամբողջ նյութի ֆիզիկաքիմիական հատկությունների մասին։

4.3. (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)

 

5. ՍԱՆԻՏԱՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԹՈՒՆԱԲԱՆԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5.1. Սանիտարաքիմիական հետազոտությունները նպատակաուղղված են կոշիկից և դրանց պատրաստման համար օգտագործվող հումքից մոդելային միջավայրեր արտազատվող վնասակար նյութերի հայտնաբերմանը։

Արտադրանքից մոդելային միջավայրեր արտազատվող քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ) պետք է չգերազանցեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թ-ի հունիսի 15-ի N 673-Ն հրամանով հաստատված N 2-III-4.8-01-2006 «Հիգիենիկ նորմատիվներ»-ը և սույն կանոնների Հավելված 2-ում նշված քանակությունները։

5.2. Նոր տեսակի (բնույթի) նյութերից պատրաստված արտադրանքը, չհետազոտված և կրկնակի սինթեզված քիմիական նյութերի թունաբանական հետազոտությունը իր մեջ ներառում է.

ա. քիմիական նյութերից սուր թունավորության մակարդակի որոշումը կատարվում է լաբորատոր կենդանիների (սպիտակ առնետ, սպիտակ մուկ, նապաստակ, ծովախոզուկ) վրա դրված փորձերի հիմքերով` կենդանու ստամոքսի մեջ ներարկելով նյութի միջին չափաքանակը (ՄՉ 50), որը առաջացնում է կենդանու մահը,

բ. մաշկի վրա փոփոխություններ առաջացնող նյութերի հատկությունների որոշում.

գ. մաշկի միջոցով նյութերի ներծծման մակարդակի որոշում,

դ. նյութի կումուլյատիվ հատկության հետազոտում։

Ստացված բոլոր արդյունքների հիմքերով անհրաժեշտ է որոշել հետազոտվող նյութի թունավորության մակարդակը։

5.2.1. Արտադրանքի թունաբանահիգիենիկ գնահատականը տրվում է քիմիական նյութերի միգրացիայի մակարդակը որոշող թունավորության ինդեքսով: Թունավորության ինդեքսը որոշվում է սահմանված կարգով (բջջային թեստ-օբյեկտի վրա in vitro /It/) և ստացված արդյունքը պետք է գտնվի 70-120%-ի սահմանում։

5.3. Լատեքսներով և որոշ օժանդակ միջավայրերով մշակման ենթարկված կոշիկի պատրաստման ժամանակ օգտագործվող պոլիմերային նյութերից մոդելային միջավայրեր արտազատվող քիմիական նյութերի ցանկն ու դրանց թունաբանական հետազոտության մեթոդներն ու եղանակները ներկայացվում են սույն կանոնների Հավելված 4-ում։

(հավելվածը փոփ. 18.05.22 N 31-Ն)

 

 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թ. ապրիլի 19-ի
N 732-Ն հրամանով


Մոդելային միջավայրեր արտազատվող քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ)

 

Կոշիկների կազմի մեջ
մտնող նյութերը
Արտազատվող
նյութերի անվանումը
Ջրային միջավայր,
մգ/լ, ոչ ավելի
Օդային միջավայր,
մգ/մ 3, ոչ ավելի
Բնական նյութեր,
ստվարաթուղթ

բնական կաշի
Գումարային ըստ
թունաքիմիկատների
Պենտաքլորֆենոլ
ֆորմալդեհիդ


0,05
0,1


-
0,003
Արհեստական նյութեր
(վիսկոզա. ացետատներ)
Ծծմբաածխածին 1,0 0,005
Արհեստական կաշի ֆորմալդեհիդ,
դիբուտիլֆտալատ
դիօկտիլֆտալատ
0,1
0,25
2,0
0,003
0,1
0,02
Քիմիական նյութեր
պոլիէթերային
(Պէ. լավսան)
Էթիլենգլիկոլ
Դիմեթիլտերեֆտալատ
1,0
1,5
1,0
0,05
Պոլիվինիլքլորիդային
(ՊՎՔ. քլորին)
Բենզոլ
Տոլուոլ
Դիոկտիլֆտալատ
Դիբուտիլֆտալատ
0,01
0,5
2,0
0,2
0,1
0,6
0,02
-
Պոլիվինիլսպիրտային
(ՊՎՍ. վինոլ)

Վինիլացետատ

0,2 0,15

Պոլիոլեֆինային
(պոլիպրոպիլենային,
պոլիէթիլենային)

Ֆորմալդեհիդ
Ացետալդեհիդ
0,1
0,2
0,003
0,01

Պոլիուրետային
(սպանդեկս)

Էթիլենզիկոլ
Ացետալդեհիդ
1,0
0,2
1,0
0,01

Ներկանյութեր

Բենզիդինի հիմքով չի թույլատրվում չի թույլատրվում
Մկնդեդ (As) 0,05 0,003
Կապար (Pb) 0,03 0,0003
Կադմիում (Cd) 0,001 0,0003
Քրոմ (Cx) 0,1 0,0015
Կոբալտ (Co) 0,1 0,001
Պղինձ (Cu) 1,0 0,001
Նիկել (Ni) 0,1 0,001
սնդիկ (Hg) 0,0005 0,0003

 

 

Հավելված 3

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թ. ապրիլի 19-ի
N 732-Ն հրամանով

 

Հիգիենիկ եզրակացություն տրամադրող

հաստատության ռեկվիզիտներ

 

ՀԻԳԻԵՆԻԿ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 00000
_______________________________
(արտադրանքի, հումքի, նյութի լրիվ անվանումը)
 
____  _______________ N ____

 

1. _______________________________________________________________

(Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր` հայրենական արտադրանքի համար, ՀՀ ներկրվող 
արտադրանքի, հումքի ռեկվիզիտներ)

համաձայնեցված է, համապատասխանում է ՀՀ սանիտարական օրենսդրությանը

 

2. _______________________ համապատասխան լինելով _______________________
                   արտադրանքի լրիվ անվանումը                                                                  նորմատիվային փաստաթղթին

 

_______________________________ հիգիենիկ փորձաքննության արդյունքներից ելնելով

          ՀՀ ներկրվող արտադրանքի փաստաթղթերին

թույլատրվում Է ՀՀ տարածքում արտադրության և իրացման __________________________

________________________________________________________________

նկատի առնելով հետևյալ պայմանները ________________________________________

________________________________________________________________

 

3. Արտադրանքի հիգիենիկ բնութագիրը.

ցուցանիշներ (գործոններ)

 

3.1. _________________________

3.2. _________________________

3.3. _________________________

___________________________

 


թույլատրելի մակարդակներ
(մեծություններ)
_________________________
_________________________
_________________________
_________________________

 

4. Օգտագործման, պահպանման, տեղափոխման, իրացման ժամանակ _________________

արտադրանքի անվանումը
անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ պահանջները___________________
__________________________________________________________________

 

5. Սույն հիգիենիկ եզրակացությունը ուժի մեջ է__________________________________
(ժամկետը, խմբաքանակի ծավալը)

Պաշտոնատար անձ _____________________

կ.կ.

 _______________________
Անունը, ազգանունը, հայրանունը

___  ____________200 թ.

                        

 

Հավելված 4

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թ. ապրիլի 19-ի
N 732-Ն հրամանով

 

Պոլիմերային նյութերից մոդելային միջավայրեր արտազատվող քիմիական նյութերի ցանկն ու դրանց թունաբանական հետազոտության մեթոդներն ու եղանակները

 
հ/հ

Նյութերի անվանումը

Ենթադրվող նյութի արտա-
զատումը (միգրացիան)

Հետազոտության մեթոդը, եղանակը,
ռեակցիաներ

1. Պոլիամիդային հիմքով
նյութեր
Կապրոլակտամ
Գեկսամետիլենդիամին
Գիդրոկսամային թթվի առաջացում
2.4-դինիտրոքլորբենզոլի հետ ռեակցիա
2. Պոլիակրիլնիտրիլային
հիմքով նյութեր
ակրիլնիտրիլ
դիամետիլֆորմամիդ

դիվինիլ, սպիրոլ
ֆենոլ

ծծմբային անհիդրիտ
-հիդրոլիզի ռեակցիա՝ հիմնային միջավայրում
-հիդրոլիզ՝ հիմնային մրջավայրում և որոշում՝
2.4 -դինիտրոքլորբենզոլի հետ
-թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդներ
-դիազոտիրովացված պարանիտրոանիլինի
հեն ռեակցիա
- ֆուկսինֆօրմալդեգի հետ ռեակցիա
3. ՊոլիԷֆիրային հիմքով
/լավսան, տերիլեն,
լատեկսներով մշակման
ենթարկված մորթի
տերեֆտալային թթվի
դիմետիլային նյութեր

էտիլենգրիկոլ
- աղաթթվային հիդրոկսիլամինի և քլորային
երկաթի հետ բարդ եթերների
փոխազդեցության ռեակցիա
-յոդաթթվի օքսիդացումը մինչև
ֆորմալդեգիդ
4. Պոլիվինիլքլորիդային
նյութ (քլորին, վլակոլին,
սոինոլ. տեկստավինիտ)
քլորօրգանական
միացություններ


քլորաջրածին
դիբուտիլֆտալատ
-Էրիսմանի ինստիտուտի սարքի միջոցով
քլորի յոնի ռեակցիան ազոտաթթվային
արծաթի հետ
- ազոտաթթվային արծաթի հետ ոեակցիա
-երկաթի քլորիդի և աղաթթվային
հիդրոկսիլամինի հետ ոեակցիան
5. Ցելուլոզային հիմքով
հակաէլեկտրաստատիկ և
կոշիկի մտնումը
նվազեցնող
տոգորանյութերով
/կարբոմոլ մշակված նյութեր
ծծմբածխածին
կրեմնիումօրգանական
միացություններ
ֆորմալդեգիդ
-պղնձի ացետատ հետ ոեակցիա
-ամոնիմոլիբդատի հետ ոեակցիա

-ֆենիլգիդրազինի հետ ռեակցիա
6. Պիրովատեկս - հրակայուն
տոգորանյութ
ամիններ
ֆոսֆորօրգանական
միացություններ
չհագեցած ածխաջրածիններ
-2.4-դինիտրոքլորբենզոլի հետ ոեակցիա
-ամոնիմոլիբդատի հետ ոեակցիա
- թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ
7. Քլորոպրենային կաուչուկ քլորոպրեն
քլորօրգանական
միացություններ
- թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ
-էրիսմանի ինստիտուտի սարքի միջոցով
քլորի յոնի ռեակցիան ազոտաթթվային
արծաթի հետ
8. Սինթետիկ կաուչուկներ դիվինիլ
ֆենոլ
ֆենոլֆորմալդեգիդ
ստիրոլ
-թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ
-դիազոտիրովացված պարանիտրոանիլինի
հետ ռեակցիա
-ֆենիլգիդրազինի հետ ռեակցիա
-թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ
9. Պոլիվինիլացետատային վինիլացետատ -թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ
10. Պենապոլիուրետանային
հիմքով կաշի
տոլուիլենդիիզոցիանատ

դիմետիլֆորմամիդ
-նորսուլֆազոլով և նիտրատ նատրիի
հետ ռեակցիա
-հիդրոլիզի ռեակցիա հիմնային միջավայրում
և որոշում` 2.4-դինիտրոքլորբենզոլի հետ
11 Կաշի` միզաթվաֆենոլֆորմ
ալդեզիդային
ֆենոլֆորմ-ալդեգիդայնին
խեժեր
ֆենոլ

ֆորմալդեգիդ
ստիրոլ
-նարվինտոանիլինով դիֆաստիրացման
ռեակցիա
-ֆենիլգիդրազինով ռեակցիա
-թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդ
12. Կաուչուկ` անիոնաակտիվ
ՄԱՆ-Ի հիմքով նյութեր
անկալսուլֆատ –-մոլիբդենային կապույտով ռեակցիա
13. Կատիոնաակտիվ
(մակերևութաակտիվ
նյութեր) ՄԱՆ-եր
ամինամիացություններ •-2,4-դինիտրոքլորբենզոլի հետ ռեակցիա