Գլխավոր տեղեկություն
Համար
N 31
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

24 հուլիսի 2014 թվականի N 31

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի N 43 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 8-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

2) 10-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

3) 11-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով.

4) 12-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2015 թվականի Հունվարի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ» բառերով.

5) 13-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2015 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ» բառերով.

6) 14-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2015 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

7) 15-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2015 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 1

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան