Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 31.08.2022
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
26.08.2022
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

26 օգոստոս 2022 թ.
ք. Երևան

  N 21-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 13-02-2022 «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի «ՍՆիՊ III-4-80* «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» 100-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2022 թվական: