«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 օգոստոսի 2013 թ. ք. Երևան |
N 42-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.3.1-01-2013 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
Դ. Դումանյան |
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ և նորմեր
N 2.3.1-01-2013
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) սահմանում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև այն ուսումնական հաստատություններում (կրթահամալիրներում), որոնք իրականացնում են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում սննդի կազմակերպումը պայմանավորվում է երեխաների գտնվելու տևողությամբ`
1) մինչև 3-3,5 ժամ` սնունդ չի կազմակերպվում,
2) 3,5-5 ժամ` կազմակերպվում է մեկից երկու անգամվա սնունդ` նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
3) 5 ժամից ավելի` սնունդը կազմակերպվում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
4) երեխաների սնուցման ռեժիմը` պայմանավորված նախադպրոցական ուսումնական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածով, ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 1-ում:
III. ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է ելնելով` օրգանիզմը հիմնական սննդանյութերով և էներգիայով ֆիզիոլոգիական պահանջը բավարարելու սկզբունքից:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում առանձին տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը սահմանված են սույն կանոնների աղյուսակ 2-ում:
5. Ճաշացուցակը կազմելու և կալորիականության հաշվարկը կատարելու ժամանակ պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրատների 1:1-1,2:4-4,6 հարաբերակցությունը, կամ սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-15 %-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 30-32%-ը` ճարպերի, 55-60%-ը` ածխաջրատների:
6. Ճաշացուցակը կազմվում է ձևավորված սննդի օրաբաժնի (ռացիոնի) հիման վրա և ներառում է ճաշատեսակների, խոհարարական արտադրանքի, ալրային հրուշակեղենի, հացամթերքի և այլ սննդամթերքի բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք), հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների գտնվելու ժամանակահատվածը:
7. Օրինակելի ճաշացուցակում սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի (կալորիականության) ռացիոնալ բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի, կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 3-ի: 8-10,5-ժամյա տևողությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում (կամ առանձին խմբերում) սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի հաշվարկի մեջ չի ներառվում ընթրիքը:
8. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նախատեսել երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր և (կամ) հյութ (ըմպելիք):
9. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված չափաբաժնի օրինակելի ծավալը ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 4-ում:
10. Շուրջօրյա գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների (խմբերի) երեխաների համար սնունդը կազմակերպվում է օրը 4-5 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3.5-4 ժամ:
11. Շուրջօրյա գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների համար սննդանյութերի և էներգիայի օրական պահանջը օրինակելի ճաշացուցակում բաշխվում է հետևյալ կերպ` նախաճաշ` 20%, ճաշ` 30-35%, ետճաշիկ` 15%, ընթրիք` 25%, երկրորդ ընթրիք` 5-10%:
12. Օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել ± 10%-ի սահմաններում` պահպանելով սույն բաժնի 9-րդ կետի պահանջները երկու շաբաթվա ընթացքում:
13. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է 10-14 օրվա համար:
14. Ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեք տարիքային խմբերի` 1-2, 2-3 և 4-6 տարեկան երեխաների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:
15. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 5-ում:
16. Միևնույն ճաշատեսակները կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում:
17. Ճաշացուցակի կազմման օրինակելի ձևաչափը սահմանված է սույն կանոնների ձև 1-ում:
18. Սննդի կազմակերպումը նախատեսում է՝ յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների և խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում առաջին և (կամ) երկրորդ ճաշատեսակ և տաք ըմպելիքներ:
19. Ամենօրյա ճաշացուցակում ներառվում են միսը, կաթը, սերուցքային կարագը և բուսական յուղը, հացը` ցորենի և տարեկանի, շաքարը, կարտոֆիլը, բանջարեղենը, միրգը, հյութերը, ձավարեղենը և յոդացված աղը: Ձուկը, ձուն (հավկիթը), պանիրը, կաթնաշոռը և կաթնաթթվային սննդամթերքը տրվում են 2-3 օրը մեկ:
20. Երկու շաբաթվա ընթացքում երեխան ստանում է անհրաժեշտ սննդամթերքի լրակազմը` պահանջվող ծավալով:
21. Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերում փակցվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը:
22. Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով, նախադպրոցական ուսումնական հաստատություններում չեն օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`
1) առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումք և սննդամթերք,
2) բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների միս, թռչուն ու ենթամթերք` առանց խարանի (դրոշմի) և անասնաբույժի կողմից տրված վկայականի,
3) ձուկ` առանց անասնաբույժի կողմից տրված վկայականի,
4) թռչուն՝ չմաքրած փորոտիքով,
5) ձու` անլվա կճեպով, ինչպես նաև սալմոնելոզի տեսակետից անբարենպաստ տնտեսություններից,
6) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,
7) պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, բոմբաժված, ժանգոտված կամ դեֆորմացված տարայով, առանց պիտակի,
8) ամբարային վնասատուներով վարակված ձավարեղեն, ալյուր, չրեր և այլ մթերքներ,
9) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
10) պիտանիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք,
11) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
12) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
13) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
14) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
15) մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ և այլն,
16) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),
17) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար,
18) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
19) հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն,
20) մակարոն աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,
21) աչքով-ձվածեղ,
22) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
23) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
24) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
25) երշիկեղեն,
26) թերխաշ և հում ձու,
27) պաղպաղակ, ժելե,
28) առանց մրգային միջուկի կարամել։
23. Զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի օգտագործվում`
1) տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
2) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր, սպրեդ,
3) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
4) սուրճ, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
5) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
6) գազավորված ըմպելիքներ,
7) պիստակ, գետնանուշ և այլն,
8) մաստակ,
9) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:
24. Մինչև 2 տարեկան երեխաներին թեյը տրվում է շաբաթը 1 անգամ, իսկ 3-6 տարեկան երեխաներին` 2 անգամից ոչ հաճախ:
25. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար սնունդը կազմակերպվում է ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն երեխաների բուժական և կանխարգելիչ սննդակարգի:
26. Առողջարանային տիպի նախադպրոցական հաստատություններում (բացի տուբերկուլյոզային առողջարաններից) բուժվող երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 6-ում:
27. Փաստացի օրաբաժինը համապատասխանում է հաստատված օրինակելի ճաշացուցակին: Առանձին դեպքերում թույլատրվում է որոշ սննդամթերքի, կերակրատեսակների կամ խոհարարական արտադրատեսակների փոխարինումը մեկ այլով` դրանց սննդային արժեքի համապատասխանության պայմանով:
28. Սննդամթերքի փոխարինումը ըստ սպիտակուցների և ածխաջրատների սահմանված են սույն կանոնների աղյուսակ 7-ում:
29. Վիտամինային անբավարարության կանխարգելման նպատակով տարվա աշուն-գարուն ժամանակահատվածում կատարվում է երրորդ կերակրատեսակների «Ց» վիտամինացում (երրորդ կերակրատեսակի մեկ չափաբաժնին ավելացվում է 35 մգ վիտամին «Ց»` 1-3 տարեկան երեխաների համար և 50 մգ` 4-6 տարեկան երեխաների համար):
IV. ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
30. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործում են եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակները և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակները:
31. Կերակրատեսակների մեջ վիտամինների պահպանումն ապահովելու նպատակով թերմիկ մշակման ենթակա բանջարեղենը մաքրում են եփելուց անմիջապես առաջ և եփում աղաջրի մեջ (բացի բազուկից):
32. Եփած բանջարեղենից աղցաններ պատրաստելու համար օգտագործվող բանջարեղենը (բազուկ, գազար և այլն) նախքան եփելը լվանում են, եփում կեղևով, այնուհետև սառելուց հետո մաքրում են կեղևից և կտրատում:
33. Բանջարեղենը տեսակավորում են, լվանում, մաքրում, այնուհետև քիչ քանակներով կրկնակի լվանում 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրի տակ, որից հետո մշակում են:
34. Մաքրած կարտոֆիլը և այլ բանջարեղենը չորացումից և սևանալուց պահպանելու նպատակով պահում են ջրում 2 ժամից ոչ ավելի:
35. Կաղամբի մշակման ժամանակ հեռացնում են արտաքին թերթիկները, որից հետո լվանում են հոսող ջրի տակ:
36. Նախորդ տարվա բերքը (կաղամբ, սոխ, գազար և այլն) մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում օգտագործվում է միայն թերմիկ մշակումից հետո:
37. Հում կանաչին, որը նախատեսված է առանց հետագա թերմիկ մշակման սառը նախուտեստներ և աղցաններ պատրաստելու համար, 10 րոպե տևողությամբ պահում են 3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրում են հոսող ջրով:
38. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ պահպանվում են հետևյալ պահանջները`
1) եփած մսից, հավից, ձկից պատրաստված երկրորդ կերակրատեսակների բաշխման ժամանակ չափաբաժնով մասնատված միսը կրկնակի եռացնում են արգանակում 5-7 րոպե,
2) չափաբաժնով մասնատված միսը մինչև բաշխումը պահվում է արգանակի մեջ տաք սալիկի կամ մարմիտի վրա` 1 ժամից ոչ ավելի,
3) կոտլետները առանց նախապես տապակման եփում են ջեռոցում 250-2800 C ջերմաստիճանում` 20-25 րոպե,
4) կերակրատեսակների մեջ մտնող բաղադրամասերը խառնում են խոհանոցային պարագաներով` չդիպչելով սննդամթերքին ձեռքերով,
5) կարտոֆիլային խյուս պատրաստելուց օգտվում են մեխանիկական սարքավորումներից,
6) ճաշալրացների (գարնիրներ) համար օգտագործվող սերուցքային կարագը նախապես ենթարկում են թերմիկ մշակման (հալեցվում և հասցվում է մինչև եռման ջերմաստիճանը),
7) ձուն` նախքան եփելը լվանում են, այնուհետև եփում են ջուրը եռալուց հետո ևս 10 րոպե,
8) օմլետները և ձու պարունակող ջեռեփուկները պատրաստում են ջեռոցում. օմլետները` 8-10 րոպե 180-2000 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, ջեռեփուկները` 20-30 րոպե 220-2800 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, իսկ ձվի զանգվածը պահվում է մինչև 30 րոպե ժամանակով` 4±20 C ջերմաստիճանի պայմաններում,
9) երկրորդ ճաշատեսակներ պատրաստելիս բրինձն ու մակարոնեղենը եփում են մեծ ծավալի ջրում (1:6 հարաբերությունից ոչ պակաս), որից հետո չեն լվանում,
10) պատրաստի առաջին և երկրորդ ճաշատեսակները կարող են գտնվել մարմիտի կամ տաք սալիկի վրա պատրաստելու պահից ոչ ավելի, քան 2 ժամ, կամ իզոթերմիկ թերմոսներում, որոնք պահպանում են բաշխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո կրկնակի չեն տաքացվում,
11) տաք ճաշերը (ապուրներ, սոուսներ), ըմպելիքները, երկրորդ ճաշատեսակները բաժանվում են 600 C-650 C ջերմաստիճանի, իսկ սառը ապուրները և ըմպելիքները` 150 C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում,
12) կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո` թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով,
13) հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները պահպանվում են սառնարանում 30 րոպեից ոչ ավելի` 4±20 C ջերմաստիճանի պայմաններում,
14) չհամեմած աղցանները պահպանում են սառնարանում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում` 2 ժամից ոչ ավելի,
15) աղցանները համեմելու համար թթվասեր և մայոնեզ չի օգտագործվում,
16) օգտագործվում է միայն յոդացված աղ:
39. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում թափոնի ելքի հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 8-ի:
V. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
40. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման և կիրառման, օրինակելի ճաշացուցակի մշակման պատասխանատուն տնօրենն է և հաստատության կանոնադրության շրջանակներում գործատուի կողմից ներքին իրավական ակտով սահմանված համապատասխան պաշտոնական պարտականություններ ունեցող անձինք:
41. Յուրաքանչյուր օր լրացվում է «ճաշացուցակ-բաշխում» ձևաչափը, ինչի մեջ նշվում է մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը:
42. «Ճաշացուցակ- բաշխում» ձևաչափը ներկայացված է սույն կանոնների ձև 2-ում:
43. Սննդի կազմակերպման, այդ թվում սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի տեսականու և որակի, ինչպես նաև կերակրատեսակների պատրաստման, խոհարարական մշակման եղանակի նկատմամբ հսկողությունը իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության բուժաշխատողը:
44. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է խոհարարը:
45. Նմուշառումը կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի ներկայությամբ, որի կազմում ընդգրկվում են բուժաշխատողը, խոհարարը և տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը:
46. Կերակրատեսակի նմուշառումը կատարվում է անմիջապես այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է:
47. Նմուշառած կերակրատեսակները պահում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2% լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որը ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:
48. Չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները 100 գրամից ոչ պակաս:
49. Վերցված նմուշները պահպանում են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում, նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:
50. Նմուշառման կարգի և օրվա նմուշների պահպանման պայմանների նկատմամբ հսկողությունը իրականացնում է բուժաշխատողը:
51. Նմուշառված ճաշատեսակի գնահատումը զգայորոշման ցուցանիշների նկատմամբ կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի կողմից:
52. Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի գնահատումը իրականացվում է ըստ զգայորոշման ցուցանիշների, ինչի արդյունքները լրացվում են «Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի խոտանորոշման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 3-ի:
53. Յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակի բացթողումը իրականացվում է նմուշառումից և զգայորոշման ցուցանիշների նկատմամբ գնահատումից հետո:
54. Սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև անբավարար թերմիկ մշակման դեպքերի ժամանակ հանձնաժողովի կողմից չի թույլատրվում կերակրատեսակների բաշխումը` մինչև հայտնաբերված թերությունները վերացնելը:
55. Նախադպրոցական ուսումնական հաստատության բուժաշխատողը սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկը և գնահատումը կատարում է 2 շաբաթը օրը մեկ, ինչի տվյալները գրանցում են «Սննդի օրաբաժնի հսկողության, սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկի մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 4-ում: Գնահատման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հաջորդ 10 օրվա համար նախատեսված ճաշացուցակում կատարվում են ուղղումներ և լրացումներ:
56. Սննդամթերքի հիմնական սննդային նյութերի և էներգետիկ արժեքի տվյալները ներկայացված են սույն կանոնների աղյուսակ 9-ում:
57. Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատության խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում` թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինաների նկատմամբ:
58. Զննումների արդյունքները գրանցվում են «Առողջության մատյան»-ում համաձայն սույն կանոնների ձև 5-ի:
59. Մատյանը լրացնելիս օգտագործվում են հետևյալ պայմանական նշանները` Առ-առողջ է, Մ-մեկուսացված է, Արձ- գտնվում է արձակուրդում, Հ-հանգստյան օր, Ան/թ- անաշխատունակության թերթիկ: Մատյանում նշվում են տվյալ օրը ներկա բոլոր աշխատողների անուն-ազգանունները:
VI. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
60. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով տնօրենի կողմից ապահովվում են`
1) սույն սանիտարական կանոնների առկայությունը,
2) սույն սանիտարական կանոնների կատարման ապահովումը,
3) հիգիենիկ ուսուցման դասընթացների կազմակերպումը երեք տարին մեկ անգամ, որի մասին տեղեկատվությունը լրացվում է «Աշխատողների հիգիենիկ ուսուցման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 6-ի,
4) սույն սանիտարական կանոններով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ամենօրյա վարումը:
Աղյուսակ 1
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ` ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ
Սննդի ընդունման ժամը |
Սննդի ընդունումը` կապված հաստատությունում գտնվելու ժամանակահատվածից | ||
8-10,5 ժամ |
11-12 ժամ |
24 ժամ | |
9.00-9.30 |
նախաճաշ |
նախաճաշ |
նախաճաշ |
10.30-11.00 |
երկրորդ նախաճաշ |
երկրորդ նախաճաշ |
երկրորդ նախաճաշ |
12.00-13.00 |
ճաշ |
ճաշ |
ճաշ |
15.30 |
ետճաշիկ |
ետճաշիկ |
ետճաշիկ |
18.30 |
- |
ընթրիք |
ընթրիք |
21.00 |
- |
- |
երկրորդ ընթրիք |
Աղյուսակ 2
ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆՈՐՄԵՐԸ
Սննդանյութերի անվանումը (մեկ օրվա համար) |
1-2 տարեկան |
2-3 տարեկան |
3-6 տարեկան |
Սպիտակուցներ (գ) |
36 |
42 |
54 |
Այդ թվում կենդանական ծագման (%) |
70 |
70 |
65 |
Ճարպեր (գ) |
40 |
47 |
60 |
Ածխաջրատներ(գ) |
174 |
203 |
261 |
Էներգիա (կկալ) |
1200 |
1400 |
1800 |
Աղյուսակ 3
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ (ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ
Սննդի ընդունում |
% |
1-2 տարեկան 1200 կկալ |
2-3 տարեկան 1400 կկալ |
3-6 տարեկան 1800 կկալ |
Նախաճաշ |
25% |
300 |
350 |
450 |
Ճաշ |
35% |
420 |
490 |
630 |
Ետճաշիկ |
15% |
180 |
210 |
270 |
Ընթրիք |
25% |
300 |
350 |
450 |
Աղյուսակ 4
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ
Կերակրատեսակի անվանումը |
Չափաբաժնի ծավալը ըստ տարիքի (գ) | ||
1-ից մինչև 3 տարեկան |
3-ից մինչև 6 տարեկան | ||
Նախաճաշ | |||
Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ |
120 – 200 |
200 – 250 | |
Ձվից պատրաստված կերակրատեսակ |
40 – 80 |
80 – 100 | |
Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ |
70 – 120 |
120 – 150 | |
Մսից, ձկից պատրաստված կերակրատեսակ |
50 – 70 |
70 – 80 | |
Բանջարեղենային աղցան |
30 – 45 |
60 | |
Ըմպելիքներ (թեյ, կաթ, կակաո և այլ) |
150 – 180 |
180 – 200 | |
Ճաշ | |||
Աղցան, նախուտեստ |
30 – 45 |
60 | |
Առաջին ճաշատեսակ |
150 – 200 |
250 | |
Մսից, ձկից, թռչնից պատրաստված կերակրատեսակ |
50 – 70 |
70 – 80 | |
Ճաշալրաց (գարնիր) |
100 – 150 |
150 – 180 | |
Ըմպելիք |
150 – 180 |
180 – 200 | |
Ետճաշիկ | |||
Կաթ, կեֆիր, մածուն, յոգուրտ |
150 – 180 |
180 – 200 | |
Բուլկի, թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ ալրային հրուշակեղեն |
50 – 70 |
70 – 80 | |
Բանջարեղենից, ձավարեղենից և կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ |
80 – 150 |
150 – 180 | |
Թարմ մրգեր |
40-75 |
75 – 100 | |
Ընթրիք | |||
Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ |
120 – 200 |
200 – 250 | |
Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ |
70 – 120 |
120 – 150 | |
Ըմպելիք |
150 – 180 |
180 – 200 | |
Թարմ մրգեր |
40 – 75 |
75 – 100 | |
Հաց ամբողջ օրվա համար, այդ թվում` |
|||
ցորենի |
70 |
100 | |
տարեկանի |
30 -40 |
50 |
Աղյուսակ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
Մթերքի անվանումը |
Վաղ տարիքի խմբերի (1-3 տար.) |
Միջին և ավագ մանկապարտեզային տարիքի խմբերի (3-6 տար.) | ||
համաքաշ |
զտաքաշ |
համաքաշ |
զտաքաշ | |
Հաց ցորենի |
60 |
60 |
100 |
100 |
Հաց տարեկանի |
30 |
30 |
50 |
50 |
Ալյուր ցորենի |
25 |
25 |
30 |
30 |
Ձավարեղեն, ընդեղեն, |
30 |
30 |
40 |
40 |
Մակարոնեղեն |
20 |
20 |
30 |
30 |
Կարտոֆիլ` | ||||
01.09-ից մինչև 31.10 | 160 | 190 | ||
31.10-ից մինչև 31.13 | 170 | 200 | 140 | |
31.12-ից մինչև 28.02 | 190 | 120 | 215 | |
01.03-ից | 200 | 235 | ||
թարմ կարտոֆիլ |
110 |
130 |
||
Բանջարեղեն, բոստանային մշակաբույսեր |
256 |
200 |
325 |
260 |
Մրգեր թարմ |
110 |
100 |
120 |
110 |
Չրեղեն |
9 |
9 |
11 |
11 |
Մրգային հյութեր` պատրաստի հյութեր ըմպելիքներ |
- 150 |
- 150 |
50 180 |
50 180 |
Հրուշակեղեն (ոչ կրեմային) |
7 |
7 |
20 |
20 |
Շաքար |
40 |
40 |
50 |
50 |
Կարագ սերուցքային |
22 |
22 |
26 |
26 |
Բուսական յուղ |
9 |
9 |
11 |
11 |
Ձու |
0,5 հատ |
20-25գ |
0,6 հատ |
25-30գ |
Կաթ |
390 |
390 |
450 |
450 |
Միս տավարի |
74 |
55 |
94 |
70 |
Թռչնամիս |
23 |
20 |
27 |
24 |
Կաթնաշոռ |
30 |
30 |
40 |
40 |
Ձուկ (փափկամիս) |
37 |
32 |
39 |
37 |
Թթվասեր |
9 |
9 |
11 |
11 |
Պանիր |
4,3 |
4 |
6,3 |
6 |
Մածուն |
150 |
150 |
180 |
180 |
Թեյ (չոր) |
0.2 |
0,2 |
0.2 |
0,2 |
Թթխմոր |
0,4 |
0,4 |
0,5 |
0,5 |
Կարտոֆիլի ալյուր |
3 |
3 |
3 |
3 |
Կակաո (փոշի) |
0,5 |
0,5 |
0,6 |
0,6 |
Աղ յոդացված |
2 |
2 |
6 |
6 |
Աղյուսակ 6
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՏԻՊԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԲԱՑԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ) ԲՈՒԺՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
Մթերքի անվանումը |
Սննդամթերքի քանակը` կապված տարիքից (գ, մլ,) | |||
1-3 տարեկան |
3-6 տարեկան | |||
համաքաշ |
զտաքաշ |
համաքաշ |
զտաքաշ | |
Հաց ցորենի |
70 |
70 |
110 |
110 |
Հաց տարեկանի |
40 |
40 |
50 |
50 |
Ալյուր ցորենի |
20 |
20 |
50 |
50 |
Ալյուր կարտոֆիլային |
1 |
1 |
1 |
1 |
Ձավարեղեն, ընդեղեն, մակարոնեղեն |
35 |
35 |
50 |
50 |
Կարտոֆիլ` | ||||
01.09-ից մինչև 31.10 | 150 | 250 | ||
31.10-ից մինչև 31.13 | 165 | 115 | 270 | 190 |
31.12-ից մինչև 28.02 | 180 | 290 | ||
01.03-ից | 190 | 320 | ||
թարմ կարտոֆիլ |
125 |
|
200 |
|
Բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր |
200 |
160 |
300 |
240 |
Մրգեր թարմ |
120 |
110 |
200 |
190 |
Չրեղեն |
10 |
10 |
15 |
15 |
Մրգային հյութեր |
150 |
150 |
200 |
200 |
Հրուշակեղեն (ոչ կրեմային) |
10 |
10 |
15 |
15 |
Շաքար |
50 |
50 |
60 |
60 |
Կարագ սերուցքային |
30 |
30 |
35 |
35 |
Բուսական յուղ |
5 |
5 |
10 |
10 |
Ձու |
0,5 հատ |
20-25գ |
1 հատ |
40-45գ |
Կաթ |
550 |
550 |
550 |
550 |
Միս տավարի |
100 |
74 |
130 |
96 |
Թռչնամիս |
15 |
10 |
25 |
17 |
Կաթնաշոռ |
40 |
45 |
50 |
50 |
Ձուկ (փափկամիս) |
30 |
28 |
40 |
38 |
Թթվասեր |
10 |
10 |
12 |
12 |
Պանիր |
5,3 |
5 |
10 |
9,7 |
Մածուն |
150 |
150 |
180 |
180 |
Թեյ (չոր) |
0,2 |
0,2 |
0,2 |
0,2 |
Թթխմոր |
0,5 |
0,5 |
1 |
1 |
Կակաո (փոշի) |
2 |
2 |
2 |
2 |
Աղ յոդացված |
2 |
2 |
5 |
5 |
Աղյուսակ 7
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԸՍՏ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ԵՎ ԱԾԽԱՋՐԱՏՆԵՐԻ
Սննդամթերքի անվանումը |
Քանակը (զտաքաշ, գ) |
Սննդային նյութեր (գ) |
Ավելացնել օրվա սննդակարգում կամ բացառել | |||
Սպիտակուցներ (գ) |
Ճարպեր (գ) |
Ածխաջրատներ (գ) | ||||
Հացի փոխարինումը (ըստ սպիտակուցների և ածխաջրատներ) | ||||||
Ցորենի հաց |
100 |
7,7 |
2,4 |
53,4 |
||
Աշորայի (տարեկանի) հաց |
150 |
8,3 |
1,5 |
48,1 |
||
Ալյուր ցորենի առաջին կարգի |
70 |
7,4 |
0,8 |
48,2 |
||
Մակարոն, վերմիշել |
70 |
7,5 |
0,9 |
48,7 |
||
Սպիտակաձավար |
70 |
7,9 |
0,5 |
50,1 |
||
Կարտոֆիլի փոխարինողներ (ըստ ածխաջրատների) | ||||||
Կարտոֆիլ |
100 |
2,0 |
0,4 |
16,3 |
||
Բազուկ |
190 |
2,9 |
- |
17,3 |
||
Գազար |
240 |
3,1 |
0,2 |
17,0 |
||
Կաղամբ |
370 |
6,7 |
0,4 |
17,4 |
||
Մակարոն, վերմիշել՝ առաջին կարգի |
25 |
2,7 |
0,3 |
17,4 |
||
Սպիտակաձավար |
25 |
2,8 |
0,2 |
17,9 |
||
Ցորենի հաց, առաջին կարգի |
35 |
2,7 |
0,3 |
17,4 |
||
Աշորայի (տարեկանի) հաց |
55 |
3,1 |
0,6 |
17,6 |
||
Թարմ խնձորի փոխարինողներ (ըստ ածխաջրատներ) | ||||||
Թարմ խնձոր |
100 |
0,4 |
0,4 |
9,8 |
||
Չորացրած խնձոր |
15 |
0,5 |
- |
9,7 |
||
Ծիրանաչիր (առանց կորիզի) |
15 |
0,8 |
- |
8,3 |
||
Սև սալորաչիր |
15 |
0,3 |
- |
8,7 |
||
Կաթի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) | ||||||
Կաթ |
100 |
2,8 |
3,2 |
4,7 |
||
Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության |
20 |
3,3 |
1,8 |
0,3 |
||
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության |
20 |
2,8 |
3,6 |
0,6 |
||
Պանիր |
10 |
2,7 |
2,7 |
- |
||
Տավարի միս՝ առաջին կարգի |
15 |
2,8 |
2,1 |
- |
||
Տավարի միս՝ երկրորդ կարգի |
15 |
3,0 |
1,2 |
- |
||
Ձուկ (փափկամիս) |
20 |
3,2 |
0,1 |
- |
||
Մսի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) | ||||||
Տավարի միս՝ առաջին կարգի |
100 |
18,6 |
16,0 |
|||
Տավարի միս՝ երկրորդ կարգի |
90 |
18,0 |
7,5 |
կարագ+ 6 գ | ||
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության |
130 |
18,2 |
23,4 |
3,7 |
կարագ – 9 գ | |
Ձուկ |
120 |
19,2 |
0,7 |
- |
կարագ + 13 գ | |
Ձու |
145 |
18,4 |
16,7 |
1,0 |
||
Ձկան փոխարինողներ (ըստ սպիտակուցների) | ||||||
Ձուկ |
100 |
16,0 |
0,6 |
1,3 |
||
Տավարի միս՝ առաջին կարգի |
85 |
15,8 |
11,9 |
- |
կարագ – 11 գ | |
Տավարի միս՝ երկրորդ կարգի |
80 |
16,0 |
6,6 |
- |
կարագ – 6 գ | |
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության |
115 |
16,1 |
20,7 |
3,3 |
կարագ – 20 գ | |
Ձու |
125 |
15,9 |
14,4 |
0,9 |
կարագ – 13 գ | |
Կաթնաշոռի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) | ||||||
Կաթնաշոռ բարձր յուղայնության |
100 |
14,0 |
18,0 |
2,8 |
||
Տավարի միս՝ առաջին կարգի |
90 |
16,7 |
12,6 |
- |
կարագ – 3 գ | |
Տավարի միս՝ երկրորդ կարգի |
85 |
17,0 |
7,5 |
- |
||
Ձուկ |
100 |
16,0 |
0,6 |
- |
կարագ + 9 գ | |
Ձու |
130 |
16,5 |
15,0 |
0,9 |
կարագ – 5 գ | |
Ձվի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) | ||||||
Ձու՝ 1 հատ |
40 |
12,5 | 11,5 | 0,7 | ||
Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության |
35 |
4,9 |
6,3 |
1,0 |
||
Պանիր |
20 |
5,4 |
5,5 |
- |
||
Տավարի միս՝ առաջին կարգի |
30 |
5,6 |
4,2 |
- |
||
Տավարի միս՝ երկրորդ կարգի |
25 |
5,0 |
2,1 |
- |
||
Ձուկ |
35 |
5,6 |
0,7 |
- |
Աղյուսակ 8
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՌԸ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹԱՓՈՆԻ ԵԼՔԻ ԱՂՅՈՒՍԱԿ
Սննդամթերքի անվանումը |
Թափոնի (մթերքի ընդհանուր ուտելու ոչ ենթակա մասի) % |
Ձավարեղեն |
1 |
Ընդեղեն |
0,5 |
Կարտոֆիլ` մինչև հունվարի 1-ը հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը մարտի 1-ից թարմ կարտոֆիլ |
24 30 40 10 |
Սմբուկ |
10 |
Դդմիկ |
7 |
Կաղամբ |
20 |
Ծաղկակաղամբ |
25 |
Կանաչ սոխ |
20 |
Սոխ |
16 |
Գազար` մինչև հունվարի 1-ը հունվարի 1-ից հետո |
23 30 |
Վարունգ |
7 |
Պղպեղ քաղցր |
25 |
Կանաչի |
20 |
Բողկ |
20 |
Ճակնդեղ |
20 |
Մարոլի տերևներ |
20 |
Բազուկ |
20 |
Լոլիկ |
5 |
Սպանախ |
26 |
Կանաչ լոբի |
10 |
Դդում |
36 |
Ձմերուկ |
40 |
Սեխ |
36 |
Մրգեր թարմ |
10 |
Ձու |
10 |
Միս տավարի` 1-ին կարգի 2-րդ կարգի |
25 29 |
Հավ |
26 |
Ձուկ |
30 |
Աղյուսակ 9
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Սննդամթերքի անվանումը |
Սպիտակուցներ (գ) |
Ճարպեր (գ) |
Ածխաջրատներ (գ) |
Էներգետիկ արժեք (կկալ) |
Բանջարեղեն | ||||
Սմբուկ | 1,2 | 0,1 | 5,1 | 24 |
Դդմիկ | 0,6 | 0,3 | 4,9 | 23 |
Կաղամբ (թարմ) | 1,8 | 0,1 | 4,7 | 27 |
Կաղամբ (աղադրած) | 1,8 | 0 | 2,2 | 19 |
Ծաղկակաղամբ | 2,5 | 0,3 | 4,5 | 30 |
Կարտոֆիլ | 2,0 | 0,4 | 16,3 | 80 |
Սոխ կանաչ | 1,3 | 0 | 3,5 | 19 |
Սոխ գլուխ | 1,4 | 0 | 9,1 | 41 |
Գազար | 1,3 | 0,1 | 7,2 | 30 |
Վարունգ | 0,8 | 0,1 | 2,6 | 14 |
Վարունգ ջերմոցի | 0,7 | 0,1 | 1,9 | 11 |
Պղպեղ կանաչ քաղցր | 1,3 | 0 | 5,3 | 26 |
Պղպեղ կարմիր քաղցր | 1,3 | 0 | 5,7 | 27 |
Մաղադանոս | 3,7 | 0,4 | 8,0 | 49 |
Բողկ | 1,2 | 0,1 | 3,8 | 21 |
Մարոլ | 1,5 | 0,2 | 2,3 | 17 |
Բազուկ | 1,5 | 0,1 | 9,1 | 42 |
Լոլիկ | 1,1 | 0,2 | 3,8 | 23 |
Լոլիկ ջերմոցի | 0,6 | 0 | 2,9 | 14 |
Կանաչ լոբի | 4,0 | 0 | 4,3 | 32 |
Սխտոր | 6,5 | 0 | 5,2 | 46 |
Սպանախ | 2,9 | 0,3 | 2,0 | 22 |
Թրթնջուկ | 1,5 | 0, | 3,0 | 19 |
Միս | ||||
Տավարի 1-ին կարգի | 18,6 | 16,0 | 0 | 218 |
Տավարի 2-րդ կարգի | 20,0 | 9,8 | 0 | 168 |
Հավի 1-ին կարգի | 18,2 | 18,4 | 0,7 | 241 |
Հավի 2-րդ կարգի | 21,2 | 8,2 | 0,6 | 161 |
Հնդկահավի | 19,5 | 22,0 | 0 | 276 |
Հորթի միս 1-ին կարգի | 19,7 | 2,0 | 0 | 97 |
Ձուկ, ձկնամթերք, ծովամթերք | ||||
Սիգ | 19 | 7,5 | 0 | 144 |
Ծովային կաղամբ | 0,9 | 0,2 | 3,0 | 16 |
Պերկես (օկուն) ծովային | 18,2 | 3,3 | 0 | 103 |
Թառափազգիներ (իշխան) | 16,4 | 10,9 | 0 | 164 |
Ձողաձուկ (տրեսկա) | 16,0 | 0,6 | 0 | 69 |
Ձու | ||||
Ձու | 12,5 | 11,5 | 0,7 | 157 |
Մրգեր, հատապտուղներ և բոստանային մշակաբույսեր | ||||
Ծիրան |
0,9 |
0,1 |
9,0 |
41 |
Սերկևիլ |
0,6 |
0,5 |
7,9 |
40 |
Ադամաթուզ |
1,5 |
0 |
22,4 |
91 |
Բալ |
0,8 |
0,5 |
10,3 |
52 |
Տանձ |
0,4 |
0,3 |
9,5 |
42 |
Թուզ |
0,7 |
0,2 |
11,2 |
49 |
Հոն |
1,0 |
0 |
9,7 |
45 |
Դեղձ |
0,9 |
0,1 |
9,5 |
43 |
Սալոր |
0,08 |
0 |
9,6 |
43 |
Խուրմա |
0,5 |
0, |
13,3 |
53 |
Կեռաս |
1,1 |
0,4 |
10,6 |
50 |
Թութ |
0,7 |
0 |
12,0 |
52 |
Խնձոր |
0,4 |
0,4 |
9,8 |
45 |
Նարինջ |
0,9 |
0,2 |
8,1 |
40 |
Թուրինջ |
0,9 |
0,2 |
6,5 |
35 |
Կիտրոն |
0,9 |
0,1 |
3,0 |
33 |
Մանդարին |
0,8 |
0,3 |
8,1 |
40 |
Խաղող |
0,6 |
0,2 |
15,0 |
65 |
Մորի |
0,8 |
0,3 |
8,3 |
42 |
Կարմիր հաղարջ |
0,6 |
0,2 |
7,3 |
39 |
Սև հաղարջ |
1,0 |
0,2 |
7,3 |
38 |
Մասուր թարմ |
1,6 |
0 |
10,0 |
51 |
Մասուր չորացրած |
3,4 |
0 |
21,5 |
110 |
Ձմերուկ |
0,7 |
0,2 |
8,8 |
38 |
Սեխ |
0,6 |
0 |
9,1 |
38 |
Դդում | 1,0 | 0,1 | 4,2 | 25 |
Չրեղեն | ||||
Ծիրանի չիր |
5,2 |
0 |
55,0 |
234 |
Չամիչ քիշմիշի |
1,8 |
0 |
66,0 |
262 |
Սև սալորի չիր |
2,3 |
0 |
58,4 |
242 |
Խնձորի չիր |
3,2 |
0 |
68,0 |
273 |
Բալի չիր |
1,5 |
0 |
73,0 |
292 |
Տանձի չիր |
2,3 |
0 |
62,1 |
246 |
Դեղձի չիր |
3,0 |
0 |
68,5 |
275 |
Կաթ և կաթնամթերք | ||||
Կաթ պաստերիզացված |
2,8 |
3,2 |
4,7 |
58 |
Կաթի փոշի |
26,0 |
25,0 |
37,5 |
476 |
Կաթ խտացրած |
7,0 |
8,3 |
9,5 |
140 |
Կաթ խտացրած շաքարով |
7,2 |
8,5 |
56,0 |
320 |
Սերուցք 10% |
3,0 |
10,0 |
4,0 |
118 |
Սերուցք 20% |
2,8 |
20,0 |
3,6 |
205 |
Թթվասեր 10% |
3,0 |
10,0 |
2,9 |
116 |
Թթվասեր 20% |
2,8 |
20,0 |
3,2 |
206 |
Կեֆիր ցածր յուղայնության |
3,0 |
0,05 |
3,8 |
30 |
Կեֆիր բարձր յուղայնության |
2,8 |
3,2 |
4,1 |
56 |
Յոգուրտ 1,5 % յուղայնության (քաղցր) |
5,0 |
1,5 |
8,5 |
70 |
Պանրիկներ կաթնաշոռային մանկական (փաթեթավորած) |
9,1 |
23,0 |
18,5 |
315 |
Կաթնաշոռ բարձր յուղայնության |
14,0 |
18,0 |
2,8 |
232 |
Կաթնաշոռ ցածր յուղայնության |
18,0 |
0,6 |
1,8 |
88 |
Պանիր «Բռինզա» |
17,9 |
20,1 |
0,0 |
260 |
Պանիր հալած (փաթեթավորած) |
24,0 |
13,5 |
0,0 |
226 |
Պանիր «Չանախ» |
65 |
24 |
4,1 |
510 |
Պանիր «Լոռի» |
23 |
27,5 |
0 |
339 |
Ճարպեր | ||||
Կարագ սերուցքային |
0,5 |
82,5 |
0,8 |
748 |
Յուղ հալած |
0,3 |
98 |
0,6 |
887 |
Յուղ բուսական |
0 |
99,9 |
0 |
899 |
Ձավարեղեն | ||||
Հնդկաձավար |
9,5 |
2,3 |
65,9 |
329 |
Սպիտակաձավար |
11,3 |
0,7 |
73,3 |
326 |
Վարսակաձավար |
11,0 |
6,1 |
49,7 |
303 |
Գարեձավար |
10,0 |
1,3 |
66,3 |
324 |
Կորկոտ |
11,5 |
3,3 |
66,5 |
348 |
Բրինձ |
7,0 |
1,0 |
71,4 |
330 |
Բլղուր |
10,0 |
1,4 |
67 |
321 |
Հաճար |
10,0 |
1,4 |
67 |
321 |
Ընդեղեն | ||||
Լոբի հատիկ |
21,0 |
2,0 |
46,6 |
292 |
Ոլոռ |
23,0 |
1,6 |
50,8 |
314 |
Սիսեռ |
23,0 |
1,2 |
53,3 |
303 |
Ոլոռ կանաչ |
5,0 | 0,2 | 12,8 | 73 |
Ոսպ |
24,8 |
1,1 |
53,7 |
310 |
Ընկուզեղեն | ||||
Նուշ |
18,6 |
57,7 |
13,6 |
645 |
Ընկույզ |
13,8 |
61,3 |
10,2 |
648 |
Հաց, հացամթերք, ալյուր | ||||
Հաց տարեկանի |
6,9 |
1,2 |
42,4 |
214 |
Հաց ցորենի` բարձր տեսակի ալյուրից |
7,7 |
2,4 |
53,4 |
254 |
Հաց ցորենի 1-ին տեսակի ալյուրից |
7,9 |
1 |
48,1 |
239 |
Հաց ցորենի 2-րդ տեսակի ալյուրից |
8,1 |
1,2 |
46,6 |
220 |
Հաց ցորենի` թեփով |
8,8 |
3,4 |
43,8 |
248 |
Ալյուր ցորենի` բարձր տեսակի |
10,3 |
1,1 |
68,9 |
334 |
Ալյուր ցորենի` 1-ին տեսակի |
10,6 |
1,3 |
67,6 |
331 |
Ալյուր ցորենի` 2-րդ տեսակի |
11,7 |
1,8 |
63,7 |
324 |
Ալյուր տարեկանի |
6,9 |
1,1 |
76,9 |
326 |
Ալյուր եգիպտացորենի |
7,2 |
1,5 |
72,1 |
331 |
Ալյուր կարտոֆիլի |
0,1 |
0 |
79,6 |
327 |
Մակարոնեղեն` |
10,4 |
1,1 |
69,7 |
337 |
Բուլկի |
7,8 |
2,5 |
50,5 |
261 |
Չորաբլիթ |
11,0 |
1,3 |
73,0 |
330 |
Չորահաց |
8,5 |
10,8 |
66,0 |
398 |
Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք | ||||
Շաքարավազ |
0 |
0 |
99,8 |
379 |
Մեղր |
0,8 |
0 |
80,3 |
314 |
Զեֆիր |
0,8 |
0 |
78,3 |
304 |
Իրիս |
3,3 |
7,5 |
81,8 |
387 |
Մարմելադ |
0,4 |
0 |
76,0 |
293 |
Կարամել մրգային միջուկով |
0 |
0,1 |
92,1 |
357 |
Շոկոլադապատ կոնֆետներ |
2,9 |
10,7 |
76,6 |
396 |
Հալվա |
11,6 |
29,7 |
54 |
516 |
Շոկոլադ կաթնային |
6,9 |
35,7 |
52,4 |
550 |
Վաֆլի մրգային միջուկով |
3,2 |
2,8 |
80,1 |
350 |
Վաֆլի յուղ պարունակող միջուկով |
3,4 |
30,2 |
64,7 |
530 |
Շերտային խմորեղեն խնձորով |
5,7 |
25,6 |
52,7 |
454 |
Բիսկվիտային խմորեղեն մրգային |
4,7 |
9,3 |
64,2 |
351 |
Քաղցրաբլիթ |
4,8 |
2,8 |
77,7 |
350 |
Ջեմեր և մուրաբաներ | ||||
Մուրաբա տանձի |
0,3 |
0,2 |
70,8 |
273 |
Մուրաբա ելակի |
0,3 |
0 |
70,9 |
271 |
Մուրաբա արքայամորու |
0,6 |
0,2 |
70,4 |
273 |
Մուրաբա դեղձի |
0,5 |
0 |
66,8 |
258 |
Մուրաբա սալորի |
0,4 |
0,3 |
74,2 |
288 |
Ջեմ խնձորի |
0,4 |
0,3 |
65,3 |
250 |
Ջեմ ծիրանի |
0,5 |
0 |
68,8 |
265 |
Ջեմ խնձորի |
0,4 |
0 |
65 |
250 |
Հյութեր և ըմպելիքներ | ||||
Գազարի հյութ |
1,1 |
0,1 |
12,6 |
56 |
Տոմատի հյութ |
1 |
0,1 |
2,9 |
18 |
Ծիրանի հյութ |
0,5 |
0 |
13,7 |
56 |
Արքայախնձորի հյութ |
0,3 |
0,1 |
11,8 |
52 |
Նարնջի հյութ |
0,7 |
0,1 |
13,2 |
60 |
Խաղողի հյութ |
0,3 |
0 |
13,8 |
54 |
Բալի հյութ |
0,7 |
0,2 |
11,4 |
51 |
Նռան հյութ |
0,3 |
0 |
14,5 |
64 |
Թուրինջի հյութ |
0,3 |
0,1 |
7,9 |
38 |
Կիտրոնի հյութ |
0,6 |
0 |
3,9 |
33 |
Մանդարինի հյութ |
0,8 |
0 |
9,8 |
45 |
Դեղձի հյութ |
0,3 |
0 |
16,5 |
68 |
Սալորի հյութ |
0,3 |
0,1 |
15,2 |
68 |
Սև հաղարջի հյութ |
0,5 |
0 |
7,3 |
41 |
Մասուրի հյութ |
0,1 |
0,2 |
16,1 |
67 |
Խնձորի հյութ |
0,5 |
0,1 |
9,1 |
38 |
Տանձի հյութ |
0 |
0 |
14,4 |
59 |
Թեյ շաքարով |
0,1 |
0 |
7 |
28 |
Թեյ կիտրոնով |
0,1 |
0 |
6,8 |
28 |
Սննդային հավելումներ | ||||
Թթխմոր չոր |
12,7 |
8,5 |
2,7 |
109 |
Ժելատին |
87,2 |
0,7 |
0,4 |
355 |
Ցորենի թեփ |
16 |
16,6 |
3,8 |
165 |
Կակաո փոշի |
24,2 |
17,5 |
27,9 |
380 |
Ձև 1
ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ
Օր._____________________________
Շաբաթ. _______________________
Տարվա եղանակ. _______________
Տարիքային խումբ. _____________
ՀՀ |
Կերակրատեսակի անվանումը |
Չափաբաժնի քաշը |
Սննդային նյութեր (գ) |
Էներգետիկ արժեք(կկալ) |
Վիտամիններ (մգ) |
Միկրոտարրեր (մգ) | |||||
Սպիտա-կուցներ |
Ճարպեր |
Ածխա-ջրատներ |
B1 |
B2 |
C |
Ca |
Fe | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև 2
Տարածաշրջանի անվանումը_________________________________________________________ (մարզ, համայնք) Գտնվելու վայրը ___________________________________________________________________
Հիմնադրի անվանումը _____________________________________________________________
Նախադպրոցական ուսումնական հաստատության համարը, անվանումը__________________
Կազմակերպության անվանումը_______________________________________________________ | |
Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ Տնօրեն` ______________________________ (անուն, ազգանուն) Կ.Տ. ստորագրություն__________________ | |
ՃԱՇԱՑՈՒՑԱԿ-ԲԱՇԽՈՒՄ
«_________»________________________20 թ.
Երեխաների թիվը______________________ |
Ճաշացուցակ |
Մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/ քանակը | ||||||||||||||||||||||||
Նախաճաշ |
|||||||||||||||||||||||||
2-րդ նախաճաշ |
|||||||||||||||||||||||||
Ճաշ |
|||||||||||||||||||||||||
Ետճաշիկ |
|||||||||||||||||||||||||
Ընթրիք |
|||||||||||||||||||||||||
Մեկ երեխայի համար` |
|||||||||||||||||||||||||
Ընդամենը տրվել է` |
|||||||||||||||||||||||||
Մեկ կգ-ի արժեքը` |
|||||||||||||||||||||||||
Ընդամենը գումարը` |
Լրացվում է ամեն օր դուրս գրված սննդամթերքի համար
Ստորագրություններ`
Ընդունող`________________(խոհարար) Հանձնող`__________________(տնտեսվար) Բուժաշխատող/դիետոլոգ_______________
Ձև 3
ՊԱՏՐԱՍՏԻ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿԻ, ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՈՏԱՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Կերակրա- տեսակի պատրաստման ամսաթիվը, ժամը |
Խոտանորոշ- ման ժամը |
Պատրաստի կերակրատե- սակի, արտադրանքի անվանումը |
Չափա- բաժնի քաշը |
Կերակրատե- սակի պատրաստ- ման համար դուրս գրված սննդամթերքի անվանումը |
Դուրս գրված սննդամթերքի համաքաշը |
Դուրս գրված սննդամթերքի զտաքաշը |
Պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի պատրաստ-վածության նկարագիրը և զգայորոշման գնահատման արդյունքները |
Պատրաստի կերակրատե- սակի, արտադրան- քի իրացման թույլտվություն |
Նշում պատրաստի կերակրա-տեսակի, արտա- դրանքի բաշխման արգելման փաստի մասին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ստորագրություններ`
Տնօրեն_______________ Բուժ.աշխատող_____________________ Խոհարար_____________________
Ձև 4
ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՏՅԱՆ
Հ/Հ |
Մթերքի անվանումը |
Փաստացի դուրս գրված սննդամթերքի քանակը (զտաքաշ, գ) մեկ սնվող անձի հաշվարկով ըստ օրերի |
Ընդամենը 14 օրվա ընթացքում դուրս գրված սննդամթերքի քանակը |
Միջինում 1 օրվա ընթացքում դուրս գրված սննդամթերքի քանակը |
Սպիտա-կուցներ |
Ճարպեր |
Ածխա- ջրատներ |
Կկալ |
Մթերքի նորմը գրամներով (զտաքաշ) |
Նորմից շեղում %(+/-) | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
… |
14 |
|||||||||||
Ձև 5
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ
հ/հ |
Աշխատողի անուն ազգանուն |
Պաշտոն |
Ամիս/օր | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6. |
… |
30 | |||
1. |
||||||||||
2. |
||||||||||
3. |
Ձև 6
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հ/Հ | Ամսաթիվ |
ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ | ||||
Մասնակիցների անուն, ազգանունը | Ուսուցում անցկացնող կազմակերպության անվանումը | Ուսուցում անցկացնողի անուն, ազգանունը | Ուսուցման թեման |
Ստորագրություն | ||
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2022, N 31-Ն | 24.05.2022, N 42-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|