Գլխավոր տեղեկություն
Համար
N 4872-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.10.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 հոկտեմբերի 2022 թ.

N 4872-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՈՒՇԱԿԵՐՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-XX-000431 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 8-րդ մասը և Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի հուլիսի 18-ին Առողջապահության նախարարություն ներկայացված թիվ 01/12567-2022 գրությունը այն մասին, որ Արմավիրի մարզ, գ. Հուշակերտ հասցեում գործունեություն իրականացնող «ՀՈՒՇԱԿԵՐՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում հայտնաբերվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, այն է.

1. ՀՈՒՇԱԿԵՐՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում Առողջապահության նախարարության կողմից 2003 թվականի դեկտեմբերի 15-ին N Կ-XX-000431 լիցենզիայով տրված բժշկական օգնության և սպասարկման տեսակներից արտահիվանդանոցային` ընտանեկան բժշկություն տեսակը իրականացվում է բժիշկ գաստրոէնտերոլոգ Գյուլնարա Մելիքյանի կողմից՝ ով չունի ընտանեկան բժշկի մասնագիտացում և վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 7 շաբաթյա վերապատրաստում, որով խախտվել է Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի պահանջը, և ղեկավարվելով 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Կասեցնել «ՀՈՒՇԱԿԵՐՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն Արմավիրի մարզ, գ. Հուշակերտ հասցեում Առողջապահության նախարարության կողմից 2003 թվականի դեկտեմբերի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-000431 լիցենզիայով նախատեսված ընտանեկան բժշկություն տեսակով զբաղվելու իրավունքը Գյուլնարա Մելիքյանի մասով՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է «ՀՈՒՇԱԿԵՐՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

  Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան