Գլխավոր տեղեկություն
Համար
N 4580-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.11.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 նոյեմբերի 2021 թ.

N 4580-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԻԼՎԱ ԴԱՎԹՅԱՆԻՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-001813 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի ղեկավարի 2021թ. նոյեմբերի 9-ի N 626-Ա որոշումը, անհատ ձեռնարկատեր Սիլվա Դավթյանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 22-ին ներկայացված հայտը`

 

Հրամայում եմ`

 

1. Վերահասցեավորել անհատ ձեռնարկատեր Սիլվա Դավթյանին 2021 թվականի հոկտեմբերի 26-ին տրված թիվ Կ-ԴԳ-001813 դեղատնային գործունեության լիցենզիայում գործունեության իրականացման վայրը` մարզ Արարատ, համայնք Արարատ ք. ՈԿՖ բանավան թաղամաս 1/9 հասցեի:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Սիլվա Դավթյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

        

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

        

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2022 թվական: