Գլխավոր տեղեկություն
Համար
N 287-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2022-10.11.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.08.2022
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.08.2022
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2022

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 օգոստոսի 2022 թ. 

ք. Երևան

N 287-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել.

1) 2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,

2) 2022-2023 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:

2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

11 օգոստոսի 2022 թ.

ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2022 թվականի օգոստոսի 11-ի

N 287-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

Հ/Հ

ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1.

Լոր

2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 30-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 113300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

2.

Քարակաքավ

2022 թվականի նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 19900 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

3.

Թխակապույտ աղավնի

2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 42000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

4.

Անտառային աղավնի

2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 2000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

5.

Տափաստանային արտույտ

2022 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 9-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 150000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

6.

Կռնչան բադ

2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 28500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

7.

Մոխրագույն բադ

2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 17700 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

8.

Ճքճքան մրտիմն

2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 2150 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

9.

Սուլող մրտիմն

2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

10.

Սև փարփար

2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 26450 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

11.

Եղեգնահավ

2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 10300 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

12.

Մորակտցար

2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 4500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

13.

Եվրոպական նապաստակ

2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 460 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

14.

Փորսուղ

2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 125 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

15.

Քարակզաքիս

2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 450 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

16.

Վայրի խոզ

2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հունվարի 15-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 20 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

17.

Սովորական աղվես

2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2023 թվականի փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ):

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2022 թվական: