Գլխավոր տեղեկություն
Համար
N 1816-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.04.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

    

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29 ապրիլ 2022 թ.

N 1816-Ա

    

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-001105 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ կողմից 2022 թվականի ապրիլի 15-ին ներկայացված դիմումը.

       

Հրամայում եմ`

                

1. Ուժը կորցրած ճանաչել 2020 թվականի փետրվարի 24-ին անհատ ձեռնարկատեր ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-001105 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2 անհատ ձեռնարկատեր ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

                

Ա. Ավանեսյան

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2022 թվական: