ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
05 օգոստոսի 2022 թ. |
N 338-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԻՋԻԹԵՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԻՇԽ-002 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 2022 թվականի հուլիսի 29-ին գործունեության իրականացման վայրի (սերվերների տեղակայման վայրի) փոփոխման նպատակով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի օգոստոսի 4-ին ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հոկտեմբերի 24-ին տրված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման թիվ ԻՇԽ-002 լիցենզիայում նշված ք. Երևան, Ամիրյան փողոց 26 շենք, 1/10 գործունեության իրականացման վայրի փոխարեն նշել Երևան, Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 15/3 (սերվերների տեղակայման վայր):
2. Համաձայնություն տալ «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին:
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
Տ. Խաչատրյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|