Գլխավոր տեղեկություն
Համար
N 40
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 40

 

24. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թ.

սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015 թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:

2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2005 թ. նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թթ Ռազմավարության» հիմնական ուղղությունները, ինչպես նաև շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ և Եվրոպայի խորհրդի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հասարակական կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման ու կյանքի որակի բարելավման 2006-2015 թթ գործողությունների ծրագրի» դրույթները:

 

II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

  Ծրագրի նպատակն է`

3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց սոցիալական ներառման համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Ծրագրի խնդիրներն են`

4. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործումը,

5. հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը,

6. բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամության սահմանման գործընթացում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների կիրառման հենքի ստեղծումը,

7. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման կազմակերպումը,

8. հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը,

9. հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում,

10. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,

11. հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վրա:

 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

12. Հաշմանդամության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և պետական նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար պայմանների և հավասար հնարավորություւների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:

13. Շարունակվել են իրականացվել աշխատանքներ 2005 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թթ Ռազմավարության» դրույթների իրականացման ուղղությամբ:

14. 2010 թվականի հոկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կատարվում են աստիճանական քայլեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանն ու օրենսդրական բարեփոխումներին, գործող ծրագրերի խթանմանը, նրանց հիմնախնդիրների լուծման նորովի մոտեցումներին:

15. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հասարակական կյանքում լիարժեք մասնակցության խթանման ու կյանքի որակի բարելավման 2006-2015 թթ գործողությունների ծրագրի» դրույթներին համապատասխան մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կկարգավորի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական և տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները:

16. Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Հայեցակարգն ընդունվել է 2014 թվականի հունվարի 9-ի թիվ 1 արձանագրային որոշմամբ:

Համաձայն վերոնշյալ հայեցակարգի դրույթների` ԱՀԿ ֆունկցիաների միջազագային դասակարգումը թարգմանվել է հայերեն լեզվով, որից հետո աշխատանքներ են տարվել այն ազգային դասակարգիչ հաստատելու ուղղությամբ: Իրականացվել են աշխատանքներ հաշմանդամության սահմանման նոր` ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված չափորոշիչներ մշակելու ուղղությամբ:

17. Լսողության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներին եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման նպատակով հավաստագրերի տրամադրումը կանոնակարգելու նպատակով ընդունվել են ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 20-Ն և 2013 թվականի փետրվարի 14-ի թիվ 121-Ն որոշումները:

18. Բժշկասոցիալական փորձաքննական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներն ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատվել է նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների և վերափորձաքննության բաժնի աշխատանքների մոնիթորինգի ու վերափորձաքննության բաժնի հսկողական փորձաքննությունների իրականացման կարգը:

19. Արդիականացվել և կատարելագործվել են հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» և «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների հաշվառման» տեղեկատվական համակարգերը` համաձայն համապատասխան տեխնիկական առաջադրանքների:

Արդիականացման արդյունքում վերոնշյալ տեղեկատվական համակարգերը համադրվում են այլ համակարգերի հետ, առցանց տեղեկատվություն են տրամադրում այլ համակարգերի, անձնական տվյալների մուտքագրման դեպքում ինքնաշխատ կերպով տեղեկություն են ստանում հարակից այլ համակարգերից: «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգի» արդիականացման արդյունքում առավել վերահսկելի է դարձել պարագաների տրամադրման գործընթացը, մասնավորապես` բացառվում են պարագաների կրկնակի և ժամկետից շուտ տրամադրման հնարավորությունները, հստակեցվել է պարագաների բյուջետային պլանավորման գործընթացը:

 Մշակվել և հստակեցվել են ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես` պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, այդ թվում նաև աչքի պրոթեզավորման և ձայնաստեղծ սարքերի, լսողական սարքերի, հաշմանդամի սայլակների, բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայությունների տրամադրման, տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամների համար հատուկ տառատեսակներով գրքերի տպագրության և «Խոսող գրքերի» ձայնագրման ծառայությունների իրականացման և դրանց հաշվետվողականության ապահովման կարգերը:

20. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը շարունակում է մնալ սոցիալական ոլորտի դժվար լուծելի հիմնախնդիրների շարքում: Վիճակագրական տվյալների համաձայն` 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված 193836 հաշմանդամություն ունեցող անձանց 65,9 %-ը աշխատանքային տարիքի են, որոնցից զբաղված է միայն 8-9%-ը: 2013 թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք), որը գործողության մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, համաձայն որի, եթե հաշմանդամություն ունեցող անձը զբաղված չէ օրենքով սահմանված զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով, ճանաչվում է գործազուրկ և ձեռք է բերում գործազուրկի համար օրենքով սահմանված իրավունքները:

Հաշմանդամների զբաղվածության խթանման նպատակով` կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, օրենքով սահմանված է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա):

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, գրանցված է եղել 1310 հաշմանդամություն ունեցող անձ, իրականացվող ծրագրերում ընդգրկվել են 329-ը, աշխատանքի են ընդունվել 200-ը:

21. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության գործընթացը խթանելու, համայնքի կյանքում նրանց ներգրավելու նպատակով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավումը զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի շրջանակներում կատարվել են ուսումնասիրություններ և մշակվել ձեռնարկներ` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման և նրանց համար աշխատատեղերի հարմարեցման վերաբերյալ: Զբաղվածության տարածքային բոլոր կենտրոններում իրականացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների վերապատրաստում` անձի կարողությունների գնահատման և աշխատատեղերի վերլուծություն իրականացնելու նպատակով:

 Փոքր դրամաշնորհների աջակցությամբ 11 սոցիալական ձեռնարկություններում աշխատանքով ապահովվել է 101 հաշմանդամություն ունեցող անձ, մինչև տարվա վերջ` սոցիալական 6 ձեռնարկությունում աշխատանքով կապահովվի ևս 65-ը:

 Ծրագրի շրջանակներում մասնագիտական կրթություն է ստացել ավելի քան 900, իսկ աշխատանքով ապահովվել է 305 հաշմանդամություն ունեցող անձ:

22. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ ”Հայաստանի կույրերի միավորում” հասարակական կազմակերպության Էջմիածնի ուսումնաարտադրական կազմակերպությունում և Ճամբարակի ”Աստղացոլք” հասարակական կազմակերպությունում գործում են փորձնական սոցիալական կազմակերպություններ: Սոցիալական կազմակերությունների հիմնումը ուղղված է մի կողմից հաշմանդամ անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը, մյուս կողմից նրանց աշխատանքային ներուժը հասարակությանը ի շահ ներդնելուն:

23.«Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է Գյումրի քաղաքի աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ունակությունների վերականգնման, մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայություններ:

24.«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Հանրակրթության մասին», «Կրթության մասին» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները կանոնակարգում են հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կրթության հարցերը:

25. 2013/2014 ուսումնական տարում շարունակվել են աշխատանքները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք անձանց համար նախատեսված միջոցառումների իրականացման և ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ.

1) Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից (ներառյալ մասնաճյուղերը) 2013 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 5000 երեխայի կրթական կարիքների բացահայտում և գնահատում, նրանց հանրակրթությունը կազմակերպելու նպատակով, թերևս, հատկանշական է, որ այս գործընթացի հիմքում ընկած են ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքներն ու մոտեցումները:

2) 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորել են թվով 2300 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ,

3) 2013/2014 ուսումնական տարում հանրապետության 115 ներառական կրթություն իրականացնող դպրոցներում սովորել են 2600 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ,

4) ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, առնվազն անցումային միավոր ստացած հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ուսման ընթացքում հաշմանդամ դարձած անձանց համար,

5) մշակվել, տպագրվել և ձեռք են բերվել ուսումնամեթոդական ձեռնարկներ ու այլ ուսումնական նյութեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Ուսումնաօժանդակ գրականությունը տրամադրվել է հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներին:

26. Շարունակվել և իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խնդիրների լուծմանն ու սոցիալական ներառմանը:

1) 2013 թվականի ընթացքում տրամադրվել է 12615 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա, որից` վերին և ստորին վերջույթների պրոթեզներ` 880, միոպրոթեզներ` 13 հատ, օրթեզներ` 333, սեղմիրան` 683, աղեկապ` 249, սուպինատոր` 610, ռեկլինատոր` 15, հենակ` 1046, ձեռնափայտ` 483, օրթոպեդիկ կոշիկ` 1303.5, պրոթեզի կոշիկ` 1980, կրծագեղձի պրոթեզ` 642, գուլպաներ, ձեռնոցներ` 3140, սիլիկոնե գուլպա` 64 հատ, փոքր տրամաչափի սայլակ 5, քայլակ 153, կատարվել է պարագաների վերանորոգում` 682 հատ, ձայնաստեղծ սարք ստացել է 80 հաշմանդամ, 130 հաշմանդամի կատարվել է աչքի պրոթեզավորում:

2) Տրամադրվել են` 1210 լսողական սարք (որից` 108-ը եվրոպական արտադրության), 36 հավաստագիր` եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար, լսողական սարքի ներդիրներ` 200 հատ /100 երեխա/, հաշմանդամի սայլակ` 373 հատ:

3) Միջազգային և հասարակական կազմակերպությունների միջոցով 2013 թվականին մինչև 12 տարեկան 119 երեխայի տրամադրվել է 222 հատ /OTIKON և SIEMENS ֆիրմաների թվային լսողական սարքեր:

4) Շարունակվել և իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ տառատեսակներով /Բրայլյան/ գրքերի տպագրության, տետրերի պատրաստման, «Խոսող գրքերի» ձայնագրության ծրագիրը, որը նշված անձանց հնարավորություն է տալիս կարդալու, գրելու, ինտեգրվելու հասարակություն:

5) Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնումն իրականացվել է «Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում, ինչպես նաև Միջազգային Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական, Գյումրու վերականգնողական, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոններում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում, «Արարատ» մոր և մանկան կենտրոններում և այլ կազմակերպություններում:

«Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում հիվանդանոցային պայմաններում բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություն են ստացել 979 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձ:

27. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բնագավառում կարևոր տեղ ու դեր ունի նրանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգը:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:

Հոգեկան առողջության ոլորտում համայնքահեն ծառայությունների ներդրման, ստեղծման ու պահպանման, առկա կարողություններն ու ներուժի հզորացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրմանն առնչվող իրավական հիմքերի մշակման նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացնել այլընտրանքային ծառայությունների մոդելների, համապատասխան չափորոշիչների մշակման աշխատանքներ: Նույն նպատակով հստակ ծրագրերի նախագծեր են քննարկվում «Քրոնիմեդ» և այլ կազմակերպությունների հետ:

Անկողնային հիվանդների խնամքի ու սոցիալական սպասարկման անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014 թ. հունիսի 12-ի N609-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվել է ս.թ. հուլիսի 28-ին: Ծրագրի ավարտը նախատեսված է 2015 թ. հուլիսին: Արդյունքում կունենանք նոր կառուցված, կահավորված և անհրաժեշտ սարքավորումներով հագեցած խնամքի հաստատություն:

Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող համայնքային ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Առաքելություն Հայաստան», «Հույսի կամուրջ» և «Փրկություն» հասարակական կազմակերպությաններին:

28. Շարունակվել են Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ աշխատանքները: Հանձնաժողովի նիստերի ընթացքում Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են տեղերում իրականացվող` հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցերը, ներկայացվել համապատասխան առաջարկություններ: Ներկայացվել է հաշմանդամության սահմանման նոր մոդելի և նրա իրականացման ուղղությամբ կատարված ու կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանն ուղղված այլ հարցեր:

29. Հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման նպատակով հեռուստատեսությամբ պարբերաբար հարցազրույցներ են տեղի ունեցել ոլորտում պատասխանատու, նախարարության տարբեր աշխատակիցների հետ, ցուցադրվել հասարակական կազմակերպությունների պատրաստած սոցիալական տեսահոլովակներ:

30. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է այլ հանրապետական գործադիր մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

 

IV. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

31. 2015 թ. իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

32. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում 2015 թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են այդ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունից, հասարակություն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ստեղծելու և հավասար հնարավորություններ ապահովելու, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելու, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

33. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Մասնավորապես, շարունակվելու են աշխատանքները հաշմանդամության սահմանման և բժշկասոցիալական փորձաքննության անցկացման այնպիսի մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, որոնք կապահովեն անձի կարիքներին և կարողություններին համարժեք հասցեական, համալիր և արդյունավետ ծառայությունների մատուցումը` բարձրացնելով դրանց ծախսարդյունավետությունը:

34. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2015 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 11 հիմնական ուղղություններով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թ.

սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշման

Ցանկ

 

 հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների

 

N/N

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման չափը և աղբյուրը

 

Հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրման ապահովում

       

1.1

 Ոլորտը կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանության ապահովում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրմանն ուղղված իրավական ակտերի առկայություն:

 Տարվա ընթացքում

 Ֆինանսավորում չի պահանջվում

1.2

 Հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրման շրջանակներում Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանմանման շափորոշիչների փորձնական կիրառում և լրամշակում: Համապատասխան վերապատրաստումների նախապատրաստում և կազմակերպում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՖՄԴ սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանմանման շափորոշիչների փորձնական կիրառման արդյունքների վերլուծություն: Լրամշակված չափորոշիչներ: Համապատասխան վերապատրաստումների համար փաթեթների /մոդուլների/ առկայություն:

 Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

1.3

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար այլընտրանքային ծառայությունների ստեղծման, առկա կարողություններն ու ներուժի հզորացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրմանն առնչվող իրավական հիմքերի մշակում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար այլընտրանքային ծառայությունների մոդելների, համապատասխան չափորոշիչների առկայություն:

 Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

1.4

Վերականգնողական ծառայությունների հասցեականությունը բարձրացնելու և արդյունավետությունը ապահովելու նպատակով օրենսդրական դաշտի կատարելագործում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լրամշակված իրավական ակտերի առկայություն:

 Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

2.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմանների ապահովում

       

2.1

Հասարակական, արտադրական և բազմաբնակարան բնակելի շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման, նախագծերի մշակման, փորձաքննության և դրանց համաձայնեցման փուլերում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների նկատմամբ վերահսկողություն

 ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների կատարում

 Տարվա ընթացքում

 Ֆինանսավորում չի պահանջվում

2.2

Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար նախատեսված սարքավորանքների /թեքահարթակներ կամ հատուկ վերելակային հարմարանքներ/պատրաստում, ձեռքբերում և մայրաքաղաք ներկրված քաղաքային ավտոբուսների վրա դրանց տեղադրման աշխատանքների իրականացում

Երևանի քաղաքապետարան Տեղական ինքնակառավարման մարմիններ  /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորության ապահովում

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե Տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե

2.3

Քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտներում, կառուցվող շենքերում, փողոցներում,մայթերում թեքահարթակների կառուցում

Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Բնակչության սակավաշարժ խմբերի համար հավասար և մատչելի պայմանների ապահովում

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

2.4

Մայրաքաղաքի ներքաղաքային երթուղիներում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների ուղեսրահներում գովազդային մոնիտորների տեղադրում` կանգառների անվանումների բարձրաձայն հայտարարման և դրանց գրառման ապահովման համար

Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովում

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

2.5

Ճարտարապետահատակագծային առաջադրանքներ նախապատրաստելիս իբրև պարտադիր պահանջ կառուցապատողներին հանձնարարել հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը

Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Բնակչության սակավաշարժուն խմբերի համար հավասար և մատչելի պայմանների ապահովում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

3.

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրեր

       

3.1

Երեխաների ֆիզիկական, մտավոր և/կամ/ հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում

ՀՀ ԿԳՆ

Շուրջ 3000 երեխայի ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե  /206,072.5 հազ.դրամ/

3.2

Հանրապետության 138 հանրակրթական դպրոցում ներառական կրթության կազմակերպում, որից 14-ը` Տավուշի մարզում որպես փորձնական ծրագիր

ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան  /համաձայնությամբ/

Շուրջ 3997 երեխայի համար ներառական կրթության ապահովում, որից` 331-ը Տավուշի մարզում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե՝ /2,509,690.4 հազ. դրամ/ ներառական կրթության ծրագրի շրջանակներում, որից` 212,842.1 հազ. դրամ` Տավուշի մարզում

3.3

Հատուկ կրթության կազմակերպում 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում

ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Հատուկ կրթության կարիք ունեցող շուրջ 2321 երեխայի կրթության կազմակերպում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե  /3,409,046.5 հազ.դրամ/

3.4

Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամ երեխաների համար անվճար հիմունքներով կրթության ապահովում

ՀՀ ԿԳՆ

1-ին և 2-րդ խմբի և "հաշմանդամ երեխա" կարգավիճակ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց պետական պատվերի շրջանակներում կրթության կազմակերպում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /շուրջ 192,744.2 հազ.դրամ/

3.5

Հատուկ կրթության ոլորտում դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում

ՀՀ ԿԳՆ

Հատուկ կրթության կարիք ունեցող հաշմանդամերին ուսումնական ձեռնարկներով

ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /16000.0 հազ.դրամ/

3.6

Հաշմանդամություն ունեցող երիտասարդների ընդգրկում Գեղեցիկ արվեստների ակադեմիայի կրթական ուսուցման ծրագրերում /գրաֆիկական դիզայն, արդուզարդի դիզայն, հագուստների մոդելավորում/

Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական գիտելիքների ձեռքբերում, աշխատանքային կարողությունների զարգացում

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

4.

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր

       

4.1

Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակներում կընդգրկվի հաշմանդամություն ունեցող 260 անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /44 200.0 հազ.դրամ/

4.2

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակներում կընդգրկվի հաշմանդամություն ունեցող 226 անձ և 112 ուղեկցող

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /159 480.0 հազ. դրամ/

4.3

Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակներում կընդգրկվի հաշմանդամություն ունեցող 6 անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /9 342.0 հազ. դրամ/

4.4

Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակներում կընդգրկվի հաշմանդամություն ունեցող 78 անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /24 454.1 հազ. դրամ/

4.5

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակներում կընդգրկվի հաշմանդամություն ունեցող 23 անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /22 778.8

հազ. դրամ/

4.6

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակներում կընդգրկվի 333 հաշմանդամություն ունեցող անձ

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /103 500.0 հազ. դրամ/

4.7

Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի շրջանակներում կընդգրկվի հաշմանդամություն ունեցող 10 անձ

 

ՀՀ պետական բյուջե /1 000.0 հազ. դրամ/

4.8

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Ծրագրի շրջանակներում կընդգրկվի հաշմանդամություն ունեցող 50 անձ

 

ՀՀ պետական բյուջե /2 700.0 հազ.դրամ/

4.9

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում մասնակցության խթանմանն ուղղված նոր ծրագրերի մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հ/կ-ներ

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում մասնակցության խթանմանն ուղղված նոր ծրագրերի փաթեթի առկայություն

Տարվա ընթացքում

Դոնոր կազմակերպություններ

4.10

ՀՀ կույրերի և խուլերի միավորումների առկա ռեսուրսների, կարիքների, զարգացման հեռանկարների ուսումնասիրություն, առաջարկությունների մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հ/կ-ներ

ՀՀ կույրերի և խուլերի միավորումների կարողությունների հզորացման համար առաջարկությունների փաթեթի առկայություն

Տարվա ընթացքում

Դոնոր կազմակերպություններ

4.11

«Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ունակությունների վերականգնման, մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայությունների իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

540 հաշմանդամություն ունեցող անձի ուսուցողական, խորհրդատվական և աշխատանքի վերականգնման ծառայությունների տրամադրում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 
 19 936.4 հազ. դրամ

5.

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր

       

5.1

Տուն ինտերնատներում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման իրականացում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 60 %/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 630 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/1 040 046.7 հազ. դրամ/

5.2

Տնային պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում / հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30%-ը /

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Շուրջ 415 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/36 896.0 հազ.դրամ/

5.3

Խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատին կից հոգեկան առողջության ցերեկային կենտրոնում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 50 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոնում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /17 778.4 հազ.դրամ/

5.4

Տնային պայմանններում և ցերեկային կենտրոններում ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30 %-ը/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ /համաձայնությամբ/

1350 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /51 718.5 հազ. դրամ/

5.5

Մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ դեռահասների և երիտասարդների ցերեկային խնամքի սոցիալ-վերականգնողական ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն "Փրկություն" Հ/Կ /համաձայնությամբ/

Մտավոր խնդիրներ ունեցող 50 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում ցերեկային կենտրոնում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /24 աշխատողի աշխատավարձի վճարում/  /23 216.8 հազ. դրամ/

5.6

Առավել կարիքավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Հաշմանդամութուն ունեցող անձանց սոցիալական աջակցության միջոցով կարիքի բավարարում, սոցիալական վիճակի բարելավում

Տարվա ընթացքում

Երևան համանքի բյուջե

5.7

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու համար վկայականների տրամադրում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

1-ն և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու իրավունքի ապահովում

2015 թվականի  ընթացքում

«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տարեկան աշխատանքների ծավալի շրջանակներում
/200.0 հազ. դրամ/

6.

Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության, այդ թվում վերականգնողական ծրագրեր.

       

6.1

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում նաև վերականգնողական ծառայությունների մատուցում

Տարվա  ընթացքում

ՀՀ պետական բյուջե 6.8 մլրդ դրամ

6.2

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխաներին անվճար, 3-րդ խմբին` 50 տոկոս զեղչով դեղերի տրամադրում

ՀՀ առողջապահության նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց դեղորայքով ապահովում` ըստ դիմելիության

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

/«Բնակչության առողջության առաջնային պահպանման» ծրագրի շրջանակներում շուրջ 1.0 մլրդ դրամ/

6.3

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերի տրամադրում

ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերով ապահովում շուրջ 1300 ուղեգիր

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե  /«Վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում 217 607.3 հազ. դրամ

6.4

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման աշխատանքների կազմակերպում և իրականացում «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 1013 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնում հիվանդանոցային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե  182 311.4 հազ. դրամ/

6.5

Հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական օգնության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ստացում և ամփոփում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վերականգնողական ծառայությունների համակարգված կազմակերպում, վերականգնողական ծրագրերի պլանավորում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

7.

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական, տեխնիկական և այլ օժանդակ միջոցներով ապահովման ծրագրեր.

       

7.1

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզա-օրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում, դրանց վերանորոգում, այդ թվում`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող շուրջ 10 հազար անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով, ձայնաստեղծ սարքերով, աչքի պրոթեզներով և լսողական սարքի ներդիրներով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե   /856 347.0 հազ. դրամ/

7.1.1

Ձայնաստեղծ սարքերով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ձայնաստեղծ սարքի կարիք ունեցող 80 հաշմանդամություն ունեցող անձի ձայնաստեղծ սարքով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե  /27 680.0 հազ. դրամ/

7.1.2

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար աչքի պրոթեզավորման իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

170 հաշմանդամություն ունեցող անձի աչքի պրոթեզով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /11 050.0 հազ. դրամ/

7.2

Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով և լսողական սարքերով ապահովում, այդ թվում`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

1850 անձի լսողական սարքերով, սայլակներով և լսողական սարքերի ներդիրներով ապահովում, այդ թվում`

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/85 650.0 հազար դրամ /

7.2.1

Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

450 հաշմանդամություն ունեցող անձի սայլակներով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /41 850.0 հազ. դրամ/

7.2.2

Հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակառուներին ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լսողության խանգարում ունեցող 1000 անձի լսողական սարքով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/39 000. 0 հազ. դրամ/

7.2.3

Մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքի ներդիրներով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

200 երեխայի /400 ներդիր/ լսողական սարքի ներդիրներով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/4 800.0 հազ. դրամ/

7.2.4

Լսողության խնդիրներ ունեցող մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերով ապահովում /OTIKON, FONAK, SENSEI,SAFARI ֆիրմաների/ և FM համակարգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հավատ» հ/կ /համաձայնությամբ/

Շուրջ 140 երեխայի լսողական սարքերով և FM համակարգով ապահովում

Տարվա ընթացքում

«Հովարդ Կարագյոզյանի հիշատակին» և «Լույսի շող» բարեգործական հիմնադրամներ

7.3

12-18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներին եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար հավաստագրերով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լսողության խանգարում ունեցող 110 անձի /200 հավաստագիր/ լսողական սարքի ձեռքբերման համար հավաստագրերով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/16 000. 0 հազ. դրամ/

7.4

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ /Բրայլյան/ տառատեսակով գրքերի, տետրերի, բյուլետենների տպագրում և "Խոսող գրքերի" ձայնագրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

74400 թերթ ՀԿՄ օրգան ամենամսյա “Բյուլետեն”` 42327 թերթ Բրայլյան գրքի տպագրություն, 320 հատ բրայլյան տետրի պատրաստում, “Խոսող գիրք”` 1600 ժամ տևողությամբ ձայնագրում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 
 /10 506.4 հազ. դրամ/

7.5

Միայնակ մայրերի հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերի իրականացում /հիպոթերապիա, հիդրոթերապիա/

Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնում

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

8.

Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակություն մշակույթի և սպորտի միջոցով.

       

8.1

Պետական աջակցություն «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական պատրաստվածության բարձրացում, առողջության ամրապնդում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/9.000.0 հազար դրամ/

8.2

«Հաշմանդամ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մասնաճյուղերում գեղագիտական, արհեստագործության ուսուցման ծրագրերի իրականացում

ՀՀ մշակույթի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար արվեստի և արհեստների անվճար ուսուցում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 
/105.227.0 հազ. դրամ/

8.3

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում /Լոռու, Շիրակի մարզեր/
«Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ

ՀՀ մշակույթի նախարարություն Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/774.0 հազ.դրամ/

8.4

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար այցելությունների կազմակերպում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթային կազմակերպություններ

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Ինտեգրումը հասարակություն մշակույթի միջոցով:

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

8.5

Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառման նպատակով սպորտային և մշակութային տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների, սպարտակիադաների իրագործում, ցուցահանդեսների կազմակերպում

Երևանի քաղաքապետարան,
/համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառումը հասարակություն մշակութային և սպորտային միջոցառումների միջոցով

Տարվա ընթացքում

Երևան համայնքի բյուջե

9.

Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև

       

9.1

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպությւոններ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի խթանում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

9.2

Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների համակարգում

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի խթանում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

9.3.

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին և կազմակերպվող միջոցառումներին մասնակցություն, համատեղ միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև աջակցություն /խորհրդատվության, տեղեկատվության, մեթոդական աջակցության տրամադրում/:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով

 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի, պետական և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խթանում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

10.

 ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում

       

10.1

ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ԲՍՓ գործընթացի իրականացման համար ձևաթղթերով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
/4 123.2 հազ. դրամ/

11.

 Հանրային իրազեկում

       

11.1

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց համար հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների, քննարկումների, կլոր սեղանների կազմակերպում և իրականացում:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/
 ՀՀ մարզպետարաններ /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրում

Տարվա ընթացքում

Դոնոր կազմակերպություն

11.2

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուսաբանում, գրքույկների, մեթոդական ուղեցույցների տպագրում, հեռուստահաղորդումների կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե /«Հանրային իրազեկման միջոցառումներ» ծրագրի շրջանակում/, դոնոր կազմակերպություններ

11.3

/www.disabilityarmenia.am/ կայքում հաշմանդամության ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումների համալիր ներկայացում, հասարակության իրազեկության բարձրացում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում