ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հուլիսի 2022 թ. |
N 397-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԼՐԱԿԱԶՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակները, լրակազմերը և դրանք դասակարգել հետևյալ կերպ.
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ` 182 անձ, որից`
ա. բարձր անվտանգային գոտի` 60 անձ,
բ. միջին անվտանգային գոտի՝ 52 անձ,
դ. ցածր անվտանգային գոտի` 10 անձ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 60 անձ.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` 373 անձ, որից`
ա. բարձր անվտանգային գոտի` 103 անձ,
բ. միջին անվտանգային գոտի` 150 անձ,
գ. ցածր անվտանգային գոտի` 70 անձ,
դ. կալանավորվածներին պահելու վայր` 50 անձ.
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ 548 անձ, որից՝
ա) միջին անվտանգային գոտի՝ 533 անձ,
բ) ցածր անվտանգային գոտի՝ 15 անձ.
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` 265 անձ, որից`
ա. բարձր անվտանգային գոտի` 25 անձ, այդ թվում` կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 15 անձ,
բ. միջին անվտանգային գոտի` 55 անձ,
գ. ցածր անվտանգային գոտի՝ 65 անձ,
դ. անչափահասների քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտի՝ 40 անձ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 80 անձ.
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 780 անձ, որից`
ա. բարձր անվտանգային գոտի` 70 անձ,
բ. միջին անվտանգային գոտի` 110 անձ,
գ. ցածր անվտանգային գոտի` 10 անձ,
դ. կալանավորվածներին պահելու վայր` 590 անձ.
6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` 339 անձ, որից`
ա. բարձր անվտանգային գոտի` 15 անձ, այդ թվում` կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 5 անձ,
բ. միջին անվտանգային գոտի՝ 80 անձ,
դ. ցածր անվտանգային գոտի` 180 անձ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 64 անձ.
7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ` 240 անձ, որից՝
ա. բարձր անվտանգային գոտի` 65 անձ,
բ. միջին անվտանգային գոտի՝ 90 անձ,
դ. ցածր անվտանգային գոտի` 5 անձ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 80 անձ.
8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` 464 անձ, որից`
ա. բարձր անվտանգային գոտի` 5 անձ,
բ. միջին անվտանգային գոտի` 443 անձ,
գ. ցածր անվտանգային գոտի` 10 անձ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 6 անձ.
9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` 60 անձ, որից`
ա. բարձր անվտանգային գոտի` 7 անձ,
բ. միջին անվտանգային գոտի` 8 անձ,
դ. կալանավորվածներին պահելու վայր` 45 անձ.
10) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` 1240 անձ, որից`
ա. բարձր անվտանգային գոտի` 160 անձ, այդ թվում՝ կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակ կրող դատապարտյալների համար՝ 12 անձ,
բ. միջին անվտանգային գոտի` 475 անձ,
գ. ցածր անվտանգային գոտի` 5 անձ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 600 անձ.
2. Սույն հրամանի 1-ին կետի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.12.2022, N 787-Ն | 27.12.2022, N 397-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|