ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
25 հուլիսի 2022 թ. |
N 27-Ն |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 21-րդ կետերով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. Խզմալյան |
Հավելված ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 27-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) ընտրության և վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է դասընթացի միջոցով:
3. Վերապատրաստման դասընթացն իրականացվում է նախարարության կողմից սահմանված ժամկետում՝ առկա կամ հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և՛ առկա, և՛ հեռավար ձևերի համադրմամբ):
4. Համայնքային և պետական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումներն իրականացվում են պետական միջոցների հաշվին:
5. Ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենները և մանկավարժական աշխատողները կարող են մասնակցել վերապատրաստմանը՝ հիմնադրի կամ օրենքով չարգելված ֆինանսական միջոցների հաշվին:
6. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն), իսկ վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն Կազմակերպությունն է:
2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
7. Ուսումնական հաստատության տնօրենի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարարի) կողմից հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից:
8. Նախարարի հրամանով հաստատվում և 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում են տվյալ ուսումնական տարվա վերապատրաստումների ժամանակացույցը:
9. Տնօրենների վերապատրաստման մոդուլները մշակվում են կազմակերպության կողմից՝ վերապատրաստման դասընթացի չափորոշչի և ծրագրի հիման վրա ու ներկայացվում են նախարարություն՝ հաստատման:
10. Դասընթացները սկսվում են ոչ շուտ, քան երաշխավորված կազմակերպությունների ցանկի հրապարակումից 30 օր հետո:
11. Վերապատրաստման դասընթացի առնվազն 80 %-ին մասնակցած և վերապատրաստման դասընթացի չափորոշչին ու ծրագրին համապատասխան ամփոփիչ աշխատանք (որը պարտադիր ներառում է հետազոտական բաղադրիչ) հանձնած տնօրենին դասընթացի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով:
12. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում՝ տնօրենը մեկ տարվա ընթացքում պարտավոր է մասնակցել վերապատրաստման դասընթացների՝ սեփական միջոցների հաշվին:
13. Հիմնադրամը յուրաքանչյուր վերապատրաստումից հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, հիմնադրին է ներկայացնում վերապատրաստմանը տնօրենի մասնակցության և ուսումնառության արդյունքների վերաբերյալ տեղեկանք:
14. Հիմնադրամը յուրաքանչյուր վերապատրաստումից հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն՝ համաձայն ձև 1-ի:
3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ
15. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների (այսուհետ՝ դասընթաց) ընտրությունն իրականացնում և դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է նախարարությունը:
16. Կազմակերպությունը և դասընթացը երաշխավորվում են սույն կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա, նախարարի հրամանով, որը տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
17. Կազմակերպությունը և դասընթացը կարող են ճանաչվել երաշխավորված՝ սույն կարգի 19-20-րդ կետերով ամրագրված՝ կազմակերպությանը և դասընթացին ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով։
18. Նախարարությունը, հիմք ընդունելով կազմակերպության մեկամյա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման արդյունքները, մինչև սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը, կարող է կազմակերպությանը հանել կազմակերպությունների ցանկից (այսուհետ` ցանկ)՝ սույն կարգի 44-46-րդ կետերի համաձայն:
19. Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպություններ:
20. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունը պետք է ունենա`
1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
2) վերապատրաստումն առկա կամ հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և՛ առկա, և՛ հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր,
3) վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ,
4) վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն`
ա. բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ` նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,
բ. գիտելիքներ և հմտություններ` մանկավարժության տեսության և պրակտիկայի արդի զարգացումների, այդ թվում՝ մանկավարժության մեջ տեխնոլոգիաների կիրառության, ներառականության ապահովման ուղղությամբ, կրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նախադպրոցական մանկավարժական տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:
21. Կազմակերպությունը պետք է՝
1) վերապատրաստվողներին ապահովի վերապատրաստման թեմատիկ, ուսումնական պլան-ծրագրերով, պարապմունքների ժամանակացույցով,
2) ապահովի վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքներ՝ պլանավորում, իրականացում և դասընթացի արդյունքների ամփոփում, գնահատում,
3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմի և նախարարություն ներկայացնի ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:
22. Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել Ցանկում, եթե`
1) դատական կարգով ճանաչված է սնանկ, գտնվում է կամ լուծարման, կամ վերակազմակերպման գործընթացում, կամ արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,
2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:
23. Կազմակերպության համապատասխանությունը ներկայացվող չափանիշներին գնահատվում է նախարարության կողմից` սույն կարգի 34-37-րդ կետերի պահանջների համաձայն:
24. Ցանկում կարող են ընդգրկվել դասընթացներ, որոնք՝
1) ներկայացվում են սույն կարգի 19-րդ կետում նշված Կազմակերպությունների կողմից.
2) համապատասխանում են վերապատրաստման ծրագրի կամ դրա բաժնի բովանդակությանը։
25. Ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով նախարարությունը տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարում է մրցույթ:
26. Ըստ անհրաժեշտության՝ ցանկը պարբերաբար կարող է թարմացվել:
27. Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում և հանրապետական կամ տեղական զանգվածային լրատվության միջոցներով: Հայտարարության տեքստում նշվում են մրցույթին մասնակցելու պայմանները, սահմանված չափանիշները, սույն կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, հայտերի ընդունման ժամկետները:
28. Վերապատրաստում իրականացնել ցանկացող կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն Ձև 2-ի, որը ներառում է`
1) դիմում,
2) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),
4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկություններ սույն կարգի 20-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,
5) կազմակերպության` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
6) տվյալներ` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,
7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,
8) վերապատրաստման ծրագիրը կամ դրա որևէ բաժինը, որը ցանկանում է իրականացնել կազմակերպությունը:
29. Սույն կարգի 30-րդ կետում նշված հայտի հետ միասին կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից հաստատված վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված` 110-ժամյա վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ: Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում է միայն տվյալ բաժինը կամ բաժինները՝ համապատասխան ժամաքանակով:
30. Դասընթացը երաշխավորելու համար սույն կարգի 19-րդ կետում նշված կազմակերպությունները ներկայացնում են Նախարարի կողմից սահմանված ձևի հայտ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, որը ներառում է՝
1) Նախարարի կողմից հաստատված՝ վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին դասընթացի համապատասխանության հիմնավորում,
2) Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն),
3) Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում,
4) Դասընթացը վարող մասնագետների վերաբերյալ տվյալներ։
31. Վերապատրաստում իրականացնող կազմակերպություն ճանաչելու կամ Դասընթացը երաշխավորելու նպատակով մինչև մրցույթի հայտարարությունը Նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
32. Հանձնաժողովը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո 30-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և գնահատում հետևյալ ընթացակարգի համաձայն՝
1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր կազմակերպության և դասընթացի գնահատման համար կազմվում է միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի և Ձև 5-ի, որոնք տրամադրվում են Հանձնաժողովին` սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան տվյալ կազմակերպության և դասընթացի անհատական գնահատում իրականացնելու համար,
2) Հանձնաժողովը գնահատման անվանական թերթիկների տվյալների (ցուցանիշների) հիման վրա կազմում է հանրագումարային գնահատման թերթիկ, որտեղ նշվում են բոլոր կազմակերպությունների՝ համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, և դասընթացների՝ համաձայն սույն հավելվածի Ձև 7-ի, հանրագումարային արդյունքները (ստացված միավորների միջին թվաբանական ցուցանիշը),
3) հիմք ընդունելով հանրագումարային արդյունքները` Հանձնաժողովը, ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունում է որոշում` հայտ ներկայացրած կազմակերպությունը և/կամ դասընթացը՝
ա. ցանկում 3 տարի ժամկետով ընդգրկելու կամ
բ. հայտը մերժելու մասին՝ սույն կարգով սահմանված կազմակերպությանը և դասընթացին ներկայացվող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում:
33. Ներկայացված հայտում թերությունների առկայության դեպքում՝ նախարարության կողմից կազմակերպությանը գրավոր տեղեկացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում լրամշակել հայտը և կրկին ներկայացնել նախարարություն:
34. Կազմակերպությունների հայտերի գնահատումն իրականացվում է հարյուրմիավորային սանդղակով` հետևյալ չափանիշներին համապատասխան.
1) փորձը մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր,
2) Կազմակերպության վերապատրաստող մասնագետների որակավորումը, փորձառությունը մինչև 25 միավոր,
3) Կազմակերպության ֆինանսական միջոցները, շենքային պայմաններն ու գույքային ապահովվածությունը՝ մինչև 25 միավոր։
4) Կազմակերպության ներկայացրած մոդուլի համապատասխանությունը սույն կարգի 29-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր:
35. Ցանկում ընդգրկվում են 60 և ավելի միավոր հավաքած Կազմակերպությունները:
36. Առանձին բաժնով դասընթացի հայտի գնահատումն իրականացվում է հիսուն միավորային համակարգով` հետևյալ չափանիշներին համապատասխան.
1) Դասընթացը մշակած կազմակերպության փորձը մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր,
2) Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 30-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր։
37. Ցանկում ընդգրկվում են 40 և ավելի միավոր վաստակած դասընթացները:
38. Կազմակերպությունն իր գործունեությունը պետք է իրականացնի Նախարարի սահմանած` ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստման չափորոշչին, ծրագրին և կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման թեմատիկ պլանին համապատասխան:
39. Սույն կարգի համաձայն՝ Ցանկում ընդգրկված Կազմակերպությունը վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան` պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումը:
40. Վերապատրաստում կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված մոդուլները կամ դասընթացները հաստատվել են Նախարարի կողմից:
41. Յուրաքանչյուր տարի, վերապատրաստումներից հետո, վերապատրաստված մանկավարժական աշխատողները գնահատում են իրենց վերապատրաստած կազմակերպության դասընթացը՝ հետևյալ չափանիշներով.
1) վերապատրաստման նյութերի բովանդակությունն ու որակը՝ առավելագույնը 5 միավոր,
2) վերապատրաստող անձնակազմի պատրաստվածությունը՝ առավելագույնը 5 միավոր,
3) վերապատրաստման դասընթացի կազմակերպման որակը՝ առավելագույնը 5 միավոր,
4) վերապատրաստման դասընթացի օգտակարությունը իրենց հետագա գործունեության համար՝ առավելագույնը 5 միավոր,
5) ուսումնանյութական բազայի հագեցվածությունը և ՏՀՏ միջոցները՝ առավելագույնը 5 միավոր :
42. Գնահատման արդյունքներով 10-ից պակաս միավոր ստացած Կազմակերպությունների՝ Ցանկում հետագա ներառման հարցը քննարկվում է Հանձնաժողովի կողմից։
43. Յուրաքանչյուր տարի Ցանկը կարող է համալրվել կամ փոփոխվել՝ սույն կարգի համաձայն:
44. Վերապատրաստման դասընթացը գնահատվում է յուրաքանչյուր տարի՝ կազմակերպության կողմից նախարարությանը ներկայացված հաշվետվության և վերապատրաստված մանկավարժական աշխատողների՝ իրենց վերապատրաստած կազմակերպությունների դասընթացի գնահատման արդյունքների հիման վրա: Ելնելով հաշվետվության և գնահատման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում կազմակերպությանը կամ դասընթացը ցանկում թողնելու կամ հանելու մասին:
45. Դասընթացը գնահատվում է յուրաքանչյուր տարի՝ հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա: Ելնելով հաշվետվության քննարկման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում դասընթացը ցանկում թողնելու կամ հանելու մասին:
46. Կազմակերպությունը կամ դասընթացը ցանկից հանելու մասին նախարարության կողմից ընդունվում է որոշում, եթե՝
1) տվյալ կազմակերպության ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովել սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերի պահանջների կատարումը,
2) վերապատրաստվածների գնահատման արդյունքներով 10 միավորից պակաս է ստացել:
47. Կազմակերպության հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
1) վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը` ըստ խմբերի,
2) վերապատրաստման դասընթացի մասնակիցների անվանացանկը` ըստ խմբերի (նաև էլեկտրոնային կրիչով),
3) դասընթացի մասնակիցների հաճախումների գրանցման մատյանի համապատասխան էջերի պատճենները կամ լուսանկարները,
4) վերապատրաստվողների կողմից կազմակերպության և իրականացրած դասընթացի գնահատման անանուն ամփոփաթերթ։
4. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
48. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:
49. Համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողը վերապատրաստման ներկայացվում է հիմնական աշխատավայրից, եթե հիմնական աշխատավայրում ևս աշխատում է որպես մանկավարժական աշխատող:
50. Տնօրենը լիազոր մարմնի ղեկավարին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին է ներկայացնում տվյալ տարվա վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը:
51. Լիազոր մարմնի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանումը կազմում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների՝ վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների ճշտված ցանկը:
52. Վերապատրաստման դասընթացները սկսվում են կազմակերպությունների ցանկի հրապարակումից առնվազն մեկ ամիս հետո:
53.Մանկավարժական աշխատողը հրապարակված ցանկից ընտրում է կազմակերպություն, որի մասին վերապատրաաստումների սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնում է հաստատության տնօրենին` պայմանագիր կնքելու համար:
54. Վերապատրաստման դասընթացի առնվազն 80 % մասնակցած և առնվազն 9 միավոր հավաքած մանկավարժական աշխատողին դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով:
55. Սույն կարգի 54-րդ կետով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում՝ մանկավարժական աշխատողը մեկ տարվա ընթացքում պարտավոր է մասնակցել վերապատրաստման դասընթացների՝ սեփական միջոցների հաշվին:
56. Վերապատրաստման արդյունքում ստացած վկայականի պատճենը կցվում է մանկավարժական աշխատողի անձնական գործին:
57. Կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն, համաձայն՝ Ձև 1-ի:
Ձև 1
Կազմակերպության կողմից իրականացված վերապատրաստման
դասընթացի վերաբերյալ հաշվետվություն
1. Կազմակերպության անվանումը.
2. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները).
3. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).
4. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) մասնակիցների ցանկը՝ ըստ խմբերի, որտեղ նշվում է՝
1) մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատությունը,
3) պաշտոնը,
4) մանկավարժական աշխատողի՝ դասընթացից բացակայած ժամերի թիվը,
5) մանկավարժական աշխատողի հավաքած միավորները՝ ըստ բաղադրիչների,
6) մանկավարժական աշխատողի հավաքած միավորների ընդհանուր թիվը,
7) մանկավարժական աշխատողի մասնակցության բնութագիրը.
5. Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրված մասնակիցների ամփոփիչ աշխատանքների (որը պարտադիր ներառում է հետազոտական բաղադրիչ)հղումները՝ ըստ խմբերի:
Ձև N 2
Հ ա յ տ
վերապատրաստում իրականացնել ցանկացող
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
______________________________
______________________________
______________________________
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու
Դ Ի Մ ՈՒ Մ
__________________________________________________________________________
(Կազմակերպության անվանումը)
ցանկանում է մասնակցել Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:
Կազմակերպությունը դիմում է վերապատրաստումները _____________________________մարզի (մարզերի) մանկավարժական աշխատողների վերապատրաստումը կազմակերպելու իրավունք ստանալու համար։
Կազմակերպությունը պատասխանատու է հայտում նշված տեղեկատվության համար և պատրաստակամ է կատարելու այն պարտավորությունները, որոնք` մրցույթում հաղթելու դեպքում, կսահմանվեն հետագայում կնքվելիք պայմանագրով:
Տնօրեն` |
____________________________ |
Կ.Տ. |
«_____» _________________20-- թ. |
I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքը (քաղաքը)
__________________________________________________________________
Կազմակերպությունը
__________________________________________________________________
Գտնվելու վայրը
______________________________________________________________________
1. Կազմակերպության տարածքի ֆիզիկական վիճակը, գործունեության իրավունքը, պայմանները
1) Կազմակերպության սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) (պետական գրանցման վկայականի, կանոնադրության, պայմանագրի, հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճենները) առնվազն մեկ ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքներ իրականացնելու համար:
_______________________________________________________________________________

2) Վերապատրաստումների համար նախատեսված լսարանների, սենյակների քանակը և դրանց ֆիզիկական վիճակի նկարագրությունը
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
3) Նկարագրել սենյակների կահավորվածությունը (սեղաններ, աթոռներ, գրատախտակ և այլն, տեսակը, մաշվածության աստիճանը )
________________________________________________________________________________

4) Թվարկել վերապատրաստումների իրականացման համար նախատեսված
սենյակներում առկա սարքավորումները (համակարգիչներ, պրոյեկտոր,
տեսատեխնիկա, տպիչ, բազմացնող սարք և այլն), տեսակը և քանակը
Սարքավորման անվանումը |
մակնիշը |
քանակը |
վիճակը |
5) Հեռավար կամ համակցված եղանակով վերապատրաստման դեպքում անհրաժեշտ հագեցվածությունը, կազմակերպման մանրամասները
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
6) Հոսող ջրի առկայությունը
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
7) Սանհանգույցների առկայությունը և վիճակը
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
8) Ծավալուն վերապատրաստում իրականացնելու դեպքում կազմակերպական բնույթի լրացուցիչ տվյալներ՝ անհրաժեշտ ծավալներ ապահովելու հնարավորության վերաբերյալ
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
9) Ներկայացնել տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ (կրթություն, աշխատանքային փորձ).
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
2. Վերապատրաստման մասնակիցների սպասարկման ծառայությունների մատուցումը, ժամանակացույցը
1) Նախատեսվող ճաշի և սուրճի ընդմիջումներ
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
2) Սննդի կազմակերպման համար համապատասխան տարածքի (ճաշասենյակ) առկայությունը, վիճակը, մակերեսը
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
3) Ճաշասենյակում առկա սեղանների և աթոռների քանակը
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
4) Անհրաժեշտության դեպքում վերապատրաստվողների՝ փոխադրամիջոցով տեղափոխման կազմակերպումը (նշել փոխադրումների ձևերը, երթուղիները, մոտավոր արժեքը, անհրաժեշտ փաստաթղթերը)
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
3. Վերապատրաստման ծրագրի բովանդակությունը, համապատասխան հագեցվածությունը և օրվա ժամանակացույցը
Վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկով, մոդուլով, թեստային առաջադրանքներով, հարցաշարերով, ամփոփաթերթերով, ուսումնանյութական բազայով, կահավորանքով, ՏՀՏ միջոցներով, սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ ապահովվածությունը
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
4. Կազմակերպության մարդկային ռեսուրսների հնարավորությունները (տեղեկանք CV)
Տրամադրել տվյալներ աշխատակազմի մասին
Անունը, ազգանուն, ծննդյան թիվը |
Կրթությունը, որ ուսումնական հաստատությունն է ավարտել (որակավորումը) |
Մասնա-գիտական ստաժը |
Վերջին 5 տարում վերապատրաստումների՝ որպես վերապատրաստող, մասնակցության փորձը ղեկավար և մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում |
Որպես վերապատ-րաստող վերապատ-րաստումների ինչ ծրագրերի է մասնակցել (ծրագրի անվանումը) |
Այլ տեղեկու-թյուններ |
5. Կազմակերպության փորձառությունը վերապատրաստումների իրականացման ուղղությամբ
Ներկայացնել տեղեկանք` վերապատրաստման բնագավառում Կազմակերպության վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին (առկայության դեպքում)
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Հայտում նշված տեղեկատվությունը հաստատում եմ`
__________________ |
Ձև N 3
Կազմակերպության հանրագումարային գնահատման անվանական թերթիկ
Կազմակերպության անվանումը |
Մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ոլորտի փորձի համապատաս-խանությունը սույն կարգի 21-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 5 միավոր |
Ներկայացված ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատաս-խանությունը սույն կարգի 29-րդ կետի պահանջներին, առավելագույնը` 45 միավոր |
Վերապատրաստող մասնագետների որակավորման, փորձառության և պաշտոնների նկարագրերի համապատաս-խանությունը սույն կարգի 21-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 30 միավոր |
Կազմակերպության ֆինանսական և գույքային ապահովվածության պայմանների համապատաս-խանությունը սույն կարգի 21-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և ենթակետերի պահանջներին, առավելագույնը` 20 միավոր |
Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 80 միավոր |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`
Ձև N 4
Հ ա յ տ
կազմակերպության դասընթացի երաշխավորման
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
______________________________
______________________________
______________________________
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկելու համար
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ
________________________________________________________________________________
(Դասընթացի անվանումը)
________________________________________________________________________________
(Դասընթացը վարող մասնագետի անունը, ազգանունը, որակավորումը)
________________________________________________________________________________
(Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ Դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում)
________________________________________________________________________________ ________________________________________________________________________________
(Դասընթացը մշակած կազմակերպության անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն, հեռախոսահամարը
Նախարարի կողմից հաստատված՝ Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին Դասընթացի համապատասխանության հիմնավորում։
|
դասընթացը Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:
Տնօրեն` |
____________________________ |
Կ.Տ. |
«_____» _________________20-- թ. |
Ձև N 5
Կազմակերպությունների գնահատման անվանական թերթիկ
Հ/Հ |
Կազմակերպության անվանումը |
Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը) |
Հանձնաժողովի որոշումը |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝
Ձև 6
Դասընթացի միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ
Դասընթացի անվանումը |
Դասընթացը մշակած կազմակերպության փորձը մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր |
Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 29-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր |
Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 50 միավոր |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`
Ձև 7
Դասընթացների հանրագումարային գնահատման թերթիկ
Հ/Հ |
Դասընթացի անվանումը |
Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը) |
Հանձնաժողովի որոշումը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2022 թվական: