ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1992 թվականի N 416
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրական ակտերի ընդունումը և Հայաստանի Հանրապետությունում անձնագրային նոր համակարգի անցնելը սահմանել Հայաստանի Հանրապետությունում համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի ձևակերպման հետևյալ ժամանակավոր կարգը`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացված հրավերների և հիմնարկությունների ու ձեռնարկությունների գրավոր դիմումների հիման վրա գործուղումներ ձևակերպելիս համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում կատարում է «բազմակի» ելքի թույլտվության նշում` մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը, չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը զբոսաշրջության (տուրիստական) և անհատական այցերի ձևակերպման ժամանակ համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում կատարում է «բազմակի» ելքի թույլտվության նշում` մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը, չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` սույն որոշման մասին տեղյակ պահել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում գտնվող օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, սահմանային ծառայություններին:
3. Հաստատել արտասահմանյան գործուղման մեկնող քաղաքացիների համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների սակագները, կամաձայն հավելվածի:
Որակավորման բարձրացման, վերապատրաստման և փոխանակման կարգով արտասահման մեկնող ուսանողների և ասպիրանտների նկատմամբ նշված սակագները կիրառվում են 50 տոկոս զեղչով:
4. Համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների համար վճարվող գումարները գանձվում են Հայաստանի Հանրապետության բյուջե:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 20-ի «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 2-ի «Աշխատողների արտասահմանյան գործուղումների փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների վճարման կարգի մասին» N 7 որոշումը» N 524 որոշման 5-րդ կետը:
| 
 ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ  | 
 Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  | 
| 
 ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ  | 
 Հ. ՔՈԹԱՆՅԱՆ  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ   | 
Ս Ա Կ Ա Գ Ն Ե Ր
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| 
 -------------------------------------------------------------------------------------- Ծառայության տեսակը --------------------------------------------------------------------------------------  | 
 ----------------------------------------Վճարումը (ռուբլի) ----------------------------------------  | 
| 
 Անձնագրի և վիզայի հարցաթերթիկների լրացման   | 
 100  | 
| 
 Անձնագրի ձևակերպում` «բազմակի» ելքի թույլտվության   | 
 2000  | 
| 
 Անձնագրում միայն «բազմակի»   | 
 1500  | 
| 
 Անձնագրի ժամկետի երկարաձգում  | 
500 | 
| 
 Անձնագրում երեխաների վերաբերյալ համապատասխան   | 
 300  | 
| 
 Դեսպանատների մուտքի վիզաներ ստանալու համար   | 
 500  | 
| 
 Օտարերկրյա պետությունների դեսպանությունների   | 
100 | 
| 
 Օտարերկրյա պետությունների դեսպանությունների   | 
200 | 
| 
 Բոլոր գործերի շտապ ձևակերպում (գործերը ներկայացնելու համար սահմանված ժամկետների խախտումով) 
  | 
 Վճարման ենթակա գումարն ավելանում է 100 տոկոսով (նոտայի արժեքը)  | 
| 
 Կազմակերպությունների դիմումներով օտարերկրյա   | 
300 | 
| 
 Կազմակերպությունների դիմումներով օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի-ելքի բազմակի վիզայի ձևակերպում`  | 
|
| 
 6 ամիս ժամկետով  | 
 500  | 
| 
 1 տարի ժամկետով  | 
 1000  | 
| 
 Փաստաթղթերի վավերացում  | 
 50  | 
| 
 ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ  | 
 Հ. ՔՈԹԱՆՅԱՆ  |