Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 21.04.2022
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.04.2022
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

14 ապրիլի 2022 թ.
ք. Երևան

  N 09-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետով, և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանի.

1) նախաբանի «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 10.1 հոդվածի առաջին մասի «գ» պարբերությունը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետը և 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 77-րդ կետը.» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետով» բառերով,

2) II գլխի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը» բառերից հետո լրացնել «,սողանքային երևույթներից տարածքների ինժեներական պաշտպանությունն ապահովող միջոցառումների ընդհանուր նկարագիրը» բառերը,

3) IV գլխի N 2 Աղյուսակի «Շինարարության կազմակերպման նախագիծ» բաժնի «Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի պահպանմանն (այդ թվում՝ սողանքների առաջացման կանխարգելմանն) ուղղված միջոցառումներ» բառերով,

4) IV գլխի N 3 Աղյուսակի «Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի պահպանմանն (այդ թվում՝ սողանքների առաջացման կանխարգելմանն) ուղղված միջոցառումներ» բառերով,

5) IV գլխի 5-րդ կետի 8-րդ ենթակետի 1-ին պարբերության «շրջակա միջավայրի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի (այդ թվում՝ սողանքային երևույթների)» բառերով, «Տեքստային նյութեր» պարբերության «ազդեցության նվազեցմանը,» բառերը փոխարինել «ազդեցության նվազեցմանը և սողանքների առաջացման կանխարգելմանը,)» բառերով:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2022 թվական: