ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 ապրիլ 2022 թ. |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 83-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 19-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու և Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 16-ի N 36-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 83-Ն հրամանի հավելված 2-ի «Տնային (բժշկական կազմակերպությունից դուրս, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը) մահերի դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացնող (ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների) բժշկական կազմակերպությունների ցանկ»-ում`
1) 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել,
2) 4-րդ կետի 3-րդ սյունակում «Արաբկիր» բառից հետո լրացնել «,Կենտրոն» բառը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|