Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2022
Ընդունող մարմին
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
14.06.2022
Ստորագրող մարմին
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
14.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ

 

14 հունիսի 2022 թվականի
ք. Երևան

N 227-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ գնահատման որակավորման վկայականի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

Ս. Թովմասյան

 

Հավելված

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի

2022 թվականի հունիսի 14-ի

N 227-Ն հրամանի

 

ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Վկայականում նշվում են՝

1) վկայական տվող մարմնի անվանումը.

2) վկայականի հերթական համարը.

3) որակավորված անձի անունը, հայրանունը, ազգանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).

4) որակավորման տեսակը.

5) վկայականի տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը.

6) QR-կոդ՝ «Փաստաթղթի իսկությունը և վավերականությունը» ստուգվում է Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքի միջոցով:

2. Վկայականը տրվում է 5 (հինգ) տարի ժամկետով:

3. Վկայականը վավերացվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի ստորագրությամբ և կոմիտեի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

4. Որակավորման վկայական ստացած ֆիզիկական անձանց տվյալները Կադաստրի կոմիտեն հրապարակում է իր պաշտոնական կայք-էջում:

5. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլնի) դեպքում գնահատողը պարտավոր է դրա մասին հայտնել լիազոր մարմնին` վկայականի կրկնօրինակն ստանալու համար:

6. Լիազոր մարմինը պարտավոր է վկայականի կրկնօրինակը տրամադրել գնահատողին դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում: Վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

 

Ներմուծեք նկարագրությունը_21890

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N _______

 

Սույն վկայականը տրվում է

 

_______________________________________ -ին

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ներմուծեք նկարագրությունը_21891

 առ այն, որ նա մասնակցել է

Կադաստրի կոմիտեի կողմից կազմակերպված

գնահատման գործունեության

որակավորման քննության:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի 

 20__ թվականի __________ ____-ի N ____-Ա 

 հրամանի համաձայն տրամադրվել է

ԳՆԱՀԱՏՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

 

Գործողության ժամկետը մինչև` ___ ___________ 20___ թ.

 

Կադաստրի

Կոմիտեի ղեկավար`

 


________________

(ստորագրություն)


________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

____ ______________ 20__ թ.

 

QR-կոդ (երկչափ շտրիխ կոդ) Փաստաթղթի իսկությունը և վավերականությունը կարող է ստուգվել Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքի միջոցով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2022 թվական: