Basic information
Number
N 407-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.05.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
19.05.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.05.2009
Effective date
20.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2009 թվականի N 407-Ա

 

Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ.Հակոբյանին 2009 թվականի մայիսի 18-23-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 62-րդ վեհաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Թ.Հակոբյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Թ. Հակոբյանի՝ Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ.Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 19

Երևան