Basic information
Number
N 406-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.05.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
19.05.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.05.2009
Effective date
20.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2009 թվականի N 406-Ա

 

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2009 թվականի մայիսի 24-26-ը գործուղել Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն)՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի՝ Բրատիսլավա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Մովսեսյանի՝ Բրատիսլավա մեկնելու հետ կարված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրատիսլավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 19

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation