Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2022-12.05.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.06.03/12(395).1 Հոդ.200
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.04.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 ապրիլի 2011 թ. 
ք. Երևան

 N 02-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ» N 2-3.4.07-11 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

1) «Հանրակրթական, նախնական մասնագիտական ուսումնական հրատարակություններին ներկայացվող» N 2-3.4.07-11 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը` համաձայն հավելված 1-ի:

2) «Դասագրքերի սանիտարահիգիենիկ փորձաքննության անցկացման ուղեցույցը» և «Դասագրքերի սանիտարահիգիենիկ փորձաքննություն եզրակացությունը»` համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 6-ի N 195 հրամանով հաստատված «Հանրակրթական դպրոցի և նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-3.4.06-05 սանիտարական կանոնները և նորմերը:

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թ. ապրիլի 4-ի

N 02-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ N 2-3.4.07-11 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հանրակրթական և նախնական մասնագիտական կրթության ուսումնական հրատարակությունների սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը /այսուհետ` Կանոններ/ նախատեսված են գրքերի հրատարակությամբ և/կամ հրատարակչական այլ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:

Սույն Կանոնները տարածվում են հանրակրթական և նախնական մասնագիտական կրթության համար նախատեսված պաշտոնապես թույլատրված հրատարակությունների` դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի, ինչպես նաև դիմորդների համար նախատեսված ուսումնական ձեռնարկների վրա:

2. Սույն Կանոնները ներառում են դասագրքերի, ուսումնական և գործնական պարապմունքների ձեռնարկների (այսուհետ` դասագիրք) զանգվածի, հայերեն համակարգչային տպատառերի, տպատառային ձևավորման, տպագրության որակի, ինչպես նաև դասագրքերի համար օգտագործվող տպագրանյութերին ներկայացվող պահանջները և նպատակաուղղված են սովորողների տեսողության օրգանների, հենաշարժական, սիրտանոթային համակարգերի հիվանդությունների կանխարգելմանը:

 

2. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

Դասագիրք – տվյալ (սահմանված կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված) առարկային վերաբերող ուսումնական նյութերի համակարգված շարադրմամբ, պաշտոնապես թույլատրված հրատարակություն:

Ուսումնական ձեռնարկ – (սահմանված կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված) դասագրքին լրացնող կամ մասնակի /լրիվ/ փոխարինող ուսումնական հրատարակություն:

Քրեստոմատիա (ընթերցարան) - (սահմանված կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված ուսումնական ձեռնարկ) ուսումնական գրականություն, որը պարունակում է ուսումնական նյութի բաղադրիչները կազմող գրական - գեղարվեստական, պատմական և այլ ստեղծագործություններ կամ դրանցից դրվագներ (հատվածներ):

Գիրք-տետր – (սահմանված կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված) ուսումնական ձեռնարկ, որը պարունակում է անցած նյութի յուրացմանը նպաստող գործնական առաջադրանքներ և վարժություններ:

Համակցված հրատարակություն – ուսումնական հրատարակություն, որի տեքստի հետ ներառված են նաև ձայնագրություններ (ձայնասկավառակներ, ձայներիզներ) և տեսագրություններ (սլայդներ, տեսաերիզներ):

Դասագրքի էջի շարվածքի դաշտ` տեքստի և/կամ նկարի վերարտադրման համար հատկացված մակերես` շարվածքի դաշտ:

Հիմնական տեքստ – դասագրքի հիմնական բովանդակությունը ներկայացնող տեքստ:

Լրացուցիչ տեքստ – տեքստ (գործնական առաջադրանքներ, թեմային առնչվող հարցեր, աղյուսակներ, ծանոթագրություններ, հավելվածներ), որն ուղեկցում է հիմնական տեքստին:

Ընդգծված տեքստ – աշակերտի ուշադրությունը գրավելու նպատակով, ընդհանուր տեքստի համար ընտրված տառատեսակի հետ համեմատած տեքստի որոշ հատվածների (արտահայտություն կամ առանձին բառեր, տառեր, գրանշաններ) ձևավորման փոփոխություն:

Նկարատակի մակագրություն – պատկերի բառային բնութագիր (անվանում, բովանդակություն, պայմանական նշանների պարզաբանում և այլն):

Նեգատիվային տպատառ – սև կամ գունավոր ֆոնի վրա բաց /շրջված/ տպատառ:

Տառատեսակների խումբ - տպատառեր, որոնք բնութագրվում են իրենց գրաֆիկական կառուցվածքի միասնական բնույթով:

Գարնիտուր (տեսակաշար) – տառատեսակի կառուցվածքային ու գրաֆիկական առանձնահատկություն, որը հնարավորություն է տալիս տարբերել մի տառատեսակը մեկ այլ տառատեսակից: Ամեն մի նկարվածք բնորոշվում է յուրահատուկ անունով, օրինակ՝ Բոլորգիր:

Հայկական տառատեսակների ոճն ու բնութագիրը` ըստ «Հայկական համակարգչային տառատեսակներ» Հայաստանի Հանրապետության ստանդարտին /ՀՍՏ 311- 2009/:

Կեգել – տպատառի չափ, որը չափվում է պունկտերով /կետաչափերով/:

Միջտողային տարածություն – վերին տողի գրանշանների ստորին վերջույթների և ներքին տողի գրանշանների վերին վերջույթների միջև եղած հեռավորությունը, որը չափվում է պունկտերով:

Պունկտ /կետաչափ/ – տպագրության չափման մեջ երկարության միավոր, որը հավասար է 0,376 մմ:

Բնութագրական էջեր - դասագրքում հաճախ հանդիպող էջեր` ձևավորված միատեսակ տառատեսակով և (կամ) պատկերներով:

Տպագրական նյութեր – նյութեր, որոնք օգտագործվում են դասագրքերի տպագրության համար (թուղթ, կազմարարական նյութեր - ստվարաթուղթ, կազմի թուղթ, կավճապատ թուղթ, ներկեր, ժապավեններ և այլն):

Ծոցավորում (Kerning)՝ իրար խանգարող ուրվագծով գրանշանային զույգերի հարմարեցում ընթեռնելիության բարելավման նպատակով: Ծոցավորվող գրանշանները ներկայացվում են ծոցազույգերով (Kerned pairs): Ծոցավորումը կարող է լինել դրական (երբ տառերը հեռացվում են իրարից), կամ բացասական (երբ տառերը մոտեցվում են միմյանց)։

 

3. ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

4. Դասագրքերը ըստ ուսումնական առարկաների ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.

1) հումանիտար (այբբենարան, մայրենի լեզու, հասարակագիտություն, պատմություն, գրականություն, հայերեն և օտար լեզուներ, իրավագիտություն, ֆիզիկական կուլտուրա, աշխատանքի ուսուցում և այլն),

2) մաթեմատիկական (մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, ինֆորմատիկա և այլն),

3) բնագիտական (բնագիտություն, բնապահպանություն, աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և այլն),

4) հատուկ` նախնական մասնագիտական ուսուցման համար (մեխանիկա, ռադիոէլեկտրոնիկա, էլեկտրոտեխնիկա, քիմիական տեխնոլոգիա, գյուղատնտեսություն, բժշկություն, մանկավարժություն, երաժշտություն և այլն):

5. Ուսումնական գործընթացում դասագրքի գործառնական նշանակությունից կախված դասագրքերը ստորաբաժանվում են.

1) դասագիրք,

2) ուսումնական ձեռնարկ,

3) գործնական, որոնց մեջ մտնում են նոր սերնդի հրատարակությունները (գիրք-տետր, աշխատանքային տետր, աշակերտների ինքնուրույն աշխատանքի գիրք և այլն):

6. Համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և աշակերտների տարիքային խմբերի, դասագրքերը նախատեսվում են.

1) տարրական (I-IV դասարաններ) դպրոցի համար (I աստիճան),

2) միջին (V-IX դասարաններ) դպրոցի համար (II աստիճան),

3) ավագ (X-XII դասարաններ) դպրոցի համար (III աստիճան):

Նախնական մասնագիտական կրթության ուսումնական հրատարակությունները, ըստ տարիքային խմբերի, հարկավոր է դասել III աստիճանին:

 

4. ԴԱՍԱԳՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7. Դասագրքի ուսումնական նյութերը հաշվարկվում են.

1) 1 տարվա ուսուցման` I դասարանի համար,

2) 2 տարվա ուսուցման` II-VI դասարանների համար,

3) 3 տարվա ուսուցման` VII-XII դասարանների համար:

Դասագրքի ձևաչափերը կարգավորվում են հանրապետությունում գործող պետական ստանդարտներով: Տարբեր աշխատանքային տետրերի, ձեռնարկների համար օգտագործվում է նաև 70x108/16 ձևաչափը:

8. Դասագրքի առավելագույն զանգվածն /քաշն/ է.

1) I-IV դասարանցիների համար` 300 գրամ,

2) V-VI դասարանցիների համար` 400 գրամ,

3) VII-IX դասարանցիների համար` 500 գրամ,

4) X-XII դասարանցիների համար` 600 գրամ,

5) դասարանում աշխատելու համար նախատեսված I-IV դասարանների բոլոր դասագրքերի առավելագույն զանգվածը /քաշը/` 500 գրամ է:

9. Դասագրքերը հրատարակվում են փափուկ, ճկուն կամ կոշտ կազմով: Կազմը ամուր է, պատրաստված նվազագույնս աղտոտվող նյութից: Կազմի համար օգտագործվում են երեխաների առողջության վրա վնասակար ազդեցություն չունեցող նյութեր:

10. Թղթե ծածկով դասագրքերի կազմերը պատված են մամլված թաղանթով: Իսկ շապիկով դասագրքերը լաքապատված են կամ պատված են մամլված թաղանթով` բացառությամբ կավճապատ կամ հատուկ ծածկով, թղթե շապիկներից:

11. Դասագրքի տպագրական մամուլները իրար միացնելու համար չեն կիրառվում՝

մետաղալարի կարով,

առանց կարելու սոսնձով ամրացման եղանակներ:

12. Դասագրքի բացված զույգ էջերի միջև լուսանցքը 26 միլիմետր է, ընդ որում, յուրաքանչյուր կից էջի նվազագույն լուսանցքը 10 միլիմետր է:

Էջերի լուսանցքների վրա, բացի կից էջի լուսանցքից, տեղադրվում են առաջադրանքների պայմանական նշանները, պատկերներ, ինչպես նաև տեքստ (50 տպատառ ծավալով), հիմնական շարվածքից 5 միլիմետր հեռավորության վրա:

Էջի վերին, արտաքին և ստորին նվազագույն լուսանցքները, բացառությամբ պատկերներով լրացվածի, 10 միլիմետր է:

13. Սև ներկով դասագրքի տպագրության ժամանակ, տեքստի պատկերի տարրերի և թղթի օպտիկական խտությունների միջև նվազագույն տարբերությունը 0,7 է: Տեքստը տպագրվում է ստվերագիծ չունեցող, ոչ աղճատված, դյուրընթեռնելի տպատառերով:

14. Եթե տեքստը տպագրվում է գունավոր, մուգ, գորշ, ինչպես նաև բազմագույն պատկերազարդ ֆոնի վրա, ապա այն տպագրվում է մինչև 0,3 օպտիկական խտություն ունեցող ֆոնի վրա:

15. Դասագրքերի տպագրության ժամանակ նեղ նկարվածքով տպատառեր կիրառվում են միայն վերնագրերում:

16. Հայկական համակարգչային տառատեսակներին ներկայացվող պահանջները սահմանված են նաև «Հայկական համակարգչային տառատեսակներ» Հայաստանի Հանրապետության ստանդարտով ՀՍՏ 311-2009:

17. Դասագրքերի տպագրության ժամանակ չեն կիրառվում (բացառությամբ վերնագրերի).

1) նեգատիվային (բաց/շրջված) տպատառ և գունավոր ներկեր` հիմնական և լրացուցիչ տեքստերի համար,

2) գունավոր ֆոնի վրա թեք կամ շեղ տառատեսակներ` տեքստի ընդգծման համար,

3) գունավոր և մուգ ֆոն` աշխատանքային տետրերի գրելու համար նախատեսված մասերում,

4) գունավոր ֆոնի վրա գունավոր ներկեր` պատկերը ակնառու դարձնելու համար (գրաֆիկ, գծագիր, աղյուսակ, դիագրամ և այլն),

5) հիմնական և լրացուցիչ տեքստերի շարվածք` երեք և ավելի սյուներով:

18. Տեքստային ընդգծումների համար, տարրական դպրոցի դասագրքերում կիրառվում են երեք գույնի ներկից ոչ ավելի, միջին դպրոցի դասագրքերում` երկու գույնի ներկից ոչ ավելի, ավագ դպրոցի դասագրքերը տպվում են առանց գունավոր ներկերի կիրառմամբ:

19. Տարրական դպրոցի դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստի և որևէ հատվածի ընդգծման համար (բացի վերնագրից) կիրառվում է միևնույն տեսակաշարի տպատառային ձևավորման առավելագույնը չորս տարբերակ, որոնք իրարից տարբերվում են բնութագրող որևէ մեկ հատկորոշիչով` կա՛մ տառի չափով, կա՛մ տեսակաշարով, կա՛մ նկարվածքով, կա՛մ գունային ընդգծվածությամբ: Օրինակ` «Արփի» կամ սույն Կանոններով պահանջվող տառատեսակների որակական չափորոշիչներին համապատասխանող այլ տեսակաշարեր:

Միջին և ավագ դպրոցի դասագրքերի հիմնական և լրացուցիչ տեքստերի ձևավորման համար կիրառվում են միևնույն տառատեսակի տարբեր նկարվածքներ /ոճեր/:

Օրինակ` «Դպրոց», «Մաշտոց», «Ասպետ» կամ սույն Կանոններով պահանջվող տառատեսակների որակական չափորոշիչներին համապատասխանող տեսակաշարեր:

20. Տարրական (I-IV) դասարանների դասագրքերում քարտեզների մակագրությունների համար կիրառվում են նվազագույնը 10 պունկտ, V-IX դասարանների համար` նվազագույնը 9 պունկտ, X-XII դասարանների համար` նվազագույնը 8 պունկտ մեծությամբ տպատառեր:

21. Եթե տեքստը էջի վրա տեղադրված է պատկերի աջ կողմում, ապա տողերը գտնվում են մեկ ուղղահայաց գծի վրա` բացառությամբ վերնագրի և նոր տողի:

22. Դասագրքերը տպագրվում են առանց տեղեկատվության կորստի և դյուրընթեռնելիության խաթարման հանգեցնող հետևյալ թերությունների.

1) չտպագրված մասեր (պատկերի էլեմենտների կորուստ), ներկերի լղոզվածություն, բծեր,

2) քերծվածքներ, կրկնակի տպագրություն,

3) սոսնձի ներհոս էջերի մեջ, որը հանգեցնում է էջերի սոսնձման և տեքստի կամ պատկերի վնասման,

4) դասագրքի մասերի կամ կազմի թերություններ:

 

4.2. ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

23. Այբբենարաններին ներկայացվող պահանջներ.

1) Այբբենարանում տեքստի տողի երկարությունը, միջտողային տարածությունը, և կախված տառատեսակի չափից, տպատառի տեսակաշարը համապատասխանում են սույն կանոնների աղյուսակ 1-ի պահանջներին:

2) Հիմնական տեքստը հավաքվում է երկու սյունակով` բացառությամբ բանաստեղծությունների: Բանաստեղծությունների համար տեքստը հավաքվում է երկու սյունակով, միայն եթե սյունակների միջև նվազագույն տարածությունը 18 միլիմետր է:

3) Այբբենարանում ընդգծված տեքստի տպատառը համապատասխանում է սույն կանոնների աղյուսակ 1-ի պահանջներին: Ընդ որում, տողի երկարությունը փոքրացվում է մինչև 90 միլիմետր:

Սյունակներով բառերի շարվածքը ճիշտ է, եթե սյունակում բառերի քանակը առավելագույնը 4-ն է, իսկ սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 13 միլիմետր է:

Էջի վրա տողադարձերի առավելագույն քանակը 4 է:

Շեղագիր տպատառեր չեն կիրառվում:

4) Այբբենարանի այբուբենային էջերի վրա պատկերազարդումների ընդհանուր մակերեսը առնվազն 50 տոկոս է, իսկ հետայբուբենային մասում ` նվազագույնը 30 տոկոս:

5) Վայելչագրության մասում, գրելու ունակությունների յուրացման համար (տառերի մասնիկներ, տառեր, տառերը միացնող մասնիկներ, առանձին բառեր), փոքրատառերի հորիզոնական ուղղորդիչ գծերի միջև առավելագույն հեռավորությունը 8 միլիմետր է, իսկ նվազագույնը` 5 միլիմետր:

Գրելու ունակության (առանձին բառեր, նախադասություններ) ամրապնդման համար վայելչագրության օրինակներում, փոքրատառերի համար, հորիզոնական ուղղորդող գծերի նվազագույն հեռավորությունը 4 միլիմետր է:

Տողերի միջև նվազագույն հեռավորությունը 8 միլիմետր է:

6) Վայելչագրությունում օգտագործվող գծերը, որոնք որոշում են տառերի թեքությունը և շեղությունը, կազմում է 15 տոկոս:

7) Ուղղորդող գծերի (հորիզոնական և թեք) համար կիրառվում են միայն սև, մոխրագույն, բաց երկնագույն կամ բաց կանաչ գույնի ներկեր:

8) Տառերի նմուշները և նրանց տարրերը պատկերելու համար կիրառվում են հոծ գիծ կամ կետագիծ, ինչպես նաև գրելու ժամանակ ձեռքի շարժման ուղղությունը ցույց տվող սլաքներ: Տառերի օրինակները պատկերելու համար օգտագործվում է միայն մեկ գույնի ներկ:

24. Տարրական (I-IV) դասարանների դասագրքերին ներկայացվող պահանջներ.

1) Հայկական, ռուսական և/կամ լատինական այբբենական հիմք ունեցող տպատառերով հրատարակված դասագրքերի տեքստի տողի երկարությունը, միջտողային տարածությունը, տեսակաշարը` կախված տառատեսակի չափից համապատասխանում են սույն կանոնների աղյուսակ 2-ի պահանջներին:

2) Հիմնական տեքստը հավաքվում է երկու սյունակով, բացառությամբ բանաստեղծությունների: Բանաստեղծությունների համար տեքստը հավաքվում է երկու սյունակով, միայն եթե սյունակների միջև նվազագույն տարածությունը 9 միլիմետր է:

3) Երկու և ավելի սյունակներով հավաքվում են բառեր և բառակապակցություններ, ժամանակագրական նյութեր, եթե սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 12 միլիմետր է, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում` 6 միլիմետր:

4) Դասագրքի բառարանային մասում տեքստը հավաքվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 9 միլիմետր է, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում` 6 միլիմետր:

 Բառարանային մասի տառատեսակի չափը 2 պունկտով փոքր է հիմնական տեքստի տառատեսակի չափից, միջտողային տարածությունը 2 պունկտով ավելացնելու դեպքում:

5) Ընդգծված տեքստի տառատեսակի չափը համապատասխանում է սույն կանոնների աղյուսակ 2-ի պահանջներին:

Ձեռագիր տառատեսակի կիրառման դեպքում, նրա չափը 2 պունկտով ավելի է հիմնական տեքստի տառատեսակի չափից:

6) Պատկերների մակագրությունների համար կիրառվում են 12 պունկտից ոչ պակաս չափի տառատեսակներ և դրանք տեղադրվում են պատկերի եզրից նվազագույնը 4 միլիմետր հեռավորության վրա:

25. V-IX և X-XII դասարանների դասագրքերին ներկայացվող պահանջներ.

1) Կախված հայկական, ռուսական և/կամ լատինական տառագրական հիմքով տպագրված դասագրքերի գործառնական նշանակությունից` տառատեսակի չափը, նկարվածքը, միջտողային տարածությունը V-VI դասարանների դասագրքերում համապատասխանում են սույն կանոնների աղյուսակ 3-ի պահանջներին, VII-IX դասարաններինը` սույն կանոնների աղյուսակ 4-ի պահանջներին, X-XII դասարաններինը` սույն կանոնների աղյուսակ 5-ի պահանջներին:

V-XII դասարանների դասագրքերի համար լավագույն տառատեսակներն են ուղիղ և թեք կամ շեղ նկարվածքով:

2) Միայն V-VI դասարանների մայրենի և օտար լեզուների դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերը հավաքվում են երկու սյունակով` պահպանելով սույն կանոնների աղյուսակ 3-ի պահանջները:

VII-XI դասարանների դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերը հավաքվում է երկու սյունակով, եթե պահպանվում են սույն կանոնների աղյուսակ 4-ի պահանջները, X-XII դասարանների դասագրքերում` եթե պահպանվում են սույն կանոնների աղյուսակ 5-ի շարադրված պահանջները:

Ընդ որում, սյան տողի նվազագույն երկարությունը 63 միլիմետր է, իսկ սյունակների միջև նվազագույնը հեռավորությունը` 9 միլիմետր:

Լրացուցիչ տեքստի համար սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 6 միլիմետր է` բաժանարար գծի առկայության դեպքում:

3) Երեք և ավելի սյունակներով բառերը և բառակապակցությունները, ինչպես նաև ժամանակագրական նյութերը հավաքվում են միայն սյունակների միջև 12 միլիմետր տարածություն ապահովելու դեպքում, իսկ բաժանարար գծի առկայության դեպքում` նվազագույնը 6 միլիմետր տարածություն ապահովելու դեպքում:

4) Դասագրքերի բառարանային մասը հավաքվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև պահպանվում է նվազագույնը 9 միլիմետր տարածություն, բաժանարար գծի առկայության դեպքում` 6 միլիմետր:

Բառարանային մասի տառատեսակի չափը համապատասխանում է սույն Կանոնների աղյուսակ 3-ի պահանջներին, VII-IX դասարանների դասագրքերի համար` սույն Կանոնների աղյուսակ 4-ի պահանջներին, X-XII դասարանների դասագրքերի համար` սույն Կանոնների աղյուսակ 5-ի պահանջներին:

 

4.3. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՏԱՌԱՏԵՍԱԿԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

26. Տարրական (I-IV) դասարանների մաթեմատիկական առարկաների դասագրքերին ներկայացվող պահանջներ.

1) Դասագրքերում հիմնական տեքստի տողի նվազագույն երկարությունը, միջտողային տարածությունը, տառատեսակի չափից կախված նրա տեսակաշարը, ծավալը, նկարվածքը համապատասխանում են սույն կանոնների աղյուսակ 6-ի պահանջներին:

2) Հիմնական տեքստը հավաքվում է մեկ սյունակով:

3) Վարժությունները և խնդիրները հավաքվում են մի քանի սյունակով, եթե ապահովվում է սյունակների միջև 12 միլիմետր նվազագույն հեռավորությունը, գունավոր ֆոնի և/կամ բաժանարար գծի առկայության դեպքում` 9 միլիմետր:

Մի առաջադրանքի շրջանակներում սյունակների միջև հեռավորությունը նույնն է:

4) Վարժությունների և խնդիրների տառատեսակի չափը հիմնական տեքստի տառատեսակի չափից փոքր չէ:

5) Ակնառու պատկերների վրա տառատեսակի չափը 2 պունկտով փոքր է կամ հավասար հիմնական տեքստի տառատեսակի չափից:

6) Ընդգծված տեքստի տառատեսակի նվազագույն չափը փոքր չէ հիմնական տեքստի տառատեսակի չափից:

27. V-IX և X-XII դասարանների մաթեմատիկական առարկաների դասագրքերին ներկայացվող պահանջները.

1) V-IX դասարանների դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերի տողի նվազագույն երկարությունը, միջտողային տարածությունը, տառատեսակի չափից կախված նրա խումբը, ծավալը, նկարվածքը համապատասխանում են սույն կանոնների աղյուսակ 7-ի պահանջներին, իսկ X-XII դասարանների համար` սույն կանոնների աղյուսակ 8-ի պահանջներին:

2) Տառային և թվային հիմնական բանաձևերի համար կիրառվում է հիմնական տեքստի տառատեսակի չափից 2 պունկտով փոքր տառատեսակ:

Բանաձևերի օժանդակ մասերի տառատեսակի չափը, V-IX դասարանների դասագրքերում նվազագույնը 6 պունկտ է, իսկ X-XII դասարանների դասագրքերում նվազագույնը 5 պունկտ է:

Վերին տողի տողատակի բանաձևերի (օրինակների) մասնիկների և ստորին տողի վերտողային բանաձևերի մասնիկների միջտողային նվազագույն տարածությունը 2,7 պունկտ է:

Նույն էջի վրա բանաձևերով տեքստերի միջտողային տարածությունները տարբեր են:

3) Վարժությունները, խնդիրները հավաքվում են մի քանի սյունակով, եթե ապահովվում է սյունակների միջև առնվազն 9 միլիմետր հեռավորություն, գունավոր ֆոնի և/կամ բաժանարար գծի առկայության դեպքում – նվազագույն հեռավորությունը 6 միլիմետր է:

Մեկ առաջադրանքի շրջանակներում, սյունակների միջև հեռավորությունը նույնն է:

Վարժությունների և խնդիրների սյունակների տառատեսակների չափը լրացուցիչ տեքստի տառատեսակի չափից փոքր չէ` համաձայն սույն կանոնների աղյուսակ 7-ի և 8-ի պահանջների:

4) Պատկերը (գրաֆիկ, աղյուսակ, ուրվագիծ և այլն) ակնառու դարձնելու համար կիրառվում է 3 գույնից ոչ ավելի, այդ թվում` սևը:

Պատկերի վրայի տառատեսակի նվազագույն չափը 8 պունկտ է:

5) Ընդգծված տեքստի տառատեսակի չափը հիմնական տեքստի տառատեսակի չափից պակաս չէ:

 

4.4. ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՏԱՌԱՏԵՍԱԿԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

28. I-IV դասարանների դասագրքերի տառատեսակային ձևավորումը, կախված դասարանից և նրանց գործառնական նշանակությունից, համապատասխանում է աղյուսակ 9-ի պահանջներին:

29. V-IX դասարանների դասագրքերի տառատեսակային ձևավորումը համապատասխանում է աղյուսակ 10-ում շարադրված պահանջներին:

30. I-IV դասարանների դասագրքերում տեքստը հավաքվում է մեկ սյունակով:

31. V-VI դասարանների դասագրքերում երկու սյունակով հավաքվում է միայն լրացուցիչ տեքստը, իսկ VII-XII դասարանների դասագրքերում` հիմնական և լրացուցիչ տեքստը, եթե պահպանվում են աղյուսակ 10-ում շարադրված պահանջները (բացառությամբ տողի երկարությունից):

Սյունակում տողի նվազագույն երկարությունը 63 միլիմետր է, սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 9 միլիմետր է:

32. I-IV դասարանների դասագրքերի տեքստային աղյուսակներում տողի նվազագույն երկարությունը 63 միլիմետր է, իսկ նրանց միջև նվազագույն հեռավորությունը 12 միլիմետր է, V-VII դասարանների համար նվազագույն երկարությունը 50 միլիմետր է` աղյուսակների միջև 6 միլիմետր նվազագույն հեռավորության դեպքում, VII-XII դասարանների համար նվազագույն երկարությունը 32 միլիմետր է` աղյուսակների միջև 6 միլիմետր նվազագույն հեռավորության դեպքում:

33. I-IV դասարանների դասագրքերի ակնառու պատկերը (գրաֆիկ, աղյուսակ, ուրվագիծ և այլն) ձևավորվում է սույն կանոնների 26-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, V-VII դասարանների դասագրքերում` 27-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխան:

34. I-IV և V-XII դասարանների դասագրքերում ընդգծված տեքստի և առաջադրանքների հարցերի տառատեսակի չափը և միջտողային տարածությունը համապատասխանում են Աղյուսակներ 9 և 10-ում շարադրված պահանջներին, ընդ որում, տառատեսակի նվազագույն չափը հիմնական տեքստի տառատեսակի չափից փոքր չէ:

35. Տառային և թվային բանաձևերի տառատեսակային ձևավորումը համապատասխանում է 27.2 կետում շարադրված պահանջներին:

36. Քիմիական բանաձևերի հիմնական տարրերի նվազագույն չափը հիմնական տեքստի տառատեսակային չափից փոքր չէ, իսկ բանաձևերի օժանդակ տարրերի տառատեսակային չափը նվազագույնը 6 պունկտ է:

VII-IX դասարանների դասագրքերում վերին տողի տողատակի բանաձևերի մասնիկների և ստորին տողի վերտողային բանաձևերի մասնիկների միջտողային նվազագույն տարածությունը 4 պունկտ է, X-XII դասարանների դասագրքերում` 2 պունկտ:

Քիմիական բանաձևեր պարունակող էջերի վրա միջտողային տարածությունները կարող են լինել տարբեր:

 

4.5. ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՏԱՌԱՏԵՍԱԿԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

37. Ուսումնական առարկայից և նրա գործառնական նշանակությունից կախված` դասագրքերի տառատեսակային չափը, միջտողային տարածությունը, տողի երկարությունը, տառատեսակի չափից կախված դրա խումբը, ծավալը, նկարվածքը համապատասխանում է սույն Կանոնների աղյուսակ 11-ի պահանջներին:

38. Դասագրքերում հիմնական և լրացուցիչ տեքստերը հավաքվում են երկու սյունակով, եթե պահպանվում են աղյուսակ 11-ում շարադրված պահանջները, ընդ որում, սյունակում տողի երկարությունը 54 միլիմետր է, սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 9 միլիմետր է:

39. Դասագրքի բառարանային մասում տեքստի հավաքումը կատարվում է երկու սյունակով, եթե սյունակների միջև նվազագույն հեռավորությունը 9 միլիմետր է, իսկ բաժանարար գիծը՝ առկայության դեպքում, նվազագույնը 6 միլիմետր:

Բառարանային մասի տառատեսակի չափը լրացուցիչ տեքստի տառատեսակային չափից փոքր չէ` սույն կանոնների աղյուսակ 11-ի պահանջներին համապատասխան:

40. Քիմիական բանաձևերի տառատեսակային ձևավորումը համապատասխանում է 36 կետի պահանջներին:

41. Տառային և թվային բանաձևերի հիմնական մասնիկների տառատեսակային չափը նվազագույնը 8 պունկտ է, օժանդակ մասնիկներինը նվազագույնը 6 պունկտ է:

42. Ակնառու պատկերների համար (գրաֆիկ, գծագիր, աղյուսակ և այլն) կիրառվում է առավելագույնը 3 գույն, այդ թվում` սևը:

Ակնառու պատկերների վրա գրառումների տառատեսակային չափը նվազագույնը 8 պունկտ է:

43. Ընդգծված տեքստի տառատեսակային նվազագույն չափը 9 պունկտ է:

44. Տեքստային աղյուսակներում տողի երկարությունը 32 միլիմետր է, սյունակների միջև 6 միլիմետր նվազագույն հեռավորություն ապահովելու դեպքում:

 

5. ՊՈԼԻԳՐԱՖԻԿ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

45. Դասագրքերի համար օգտագործվող տպագրանյութերը ունեն դրանց որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթեր:

Տպագրանյութերի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում կատարվում է դրանց սանիտարաքիմիական հետազոտություններ` այդ թվում ֆորմալդեհիդի առկայությունը հայտնաբերելու համար` ջրային մոդելային լուծույթ արտազատվող ֆորմալդեհիդի սահմանային թույլատրելի խտությունը 0,1 մգ/լ է:

46. Դասագրքերի տպագրության համար օգտագործվում է օֆսեթ, տպագրական, ամսագրային և այլն տեսակների, 70-92 % սպիտակության և 91 տոկոս նվազագույն անթափանցելիության ցուցանիշներ ունեցող թուղթ:

47. Դասագրքերում տեքստերի տպագրության համար օգտագործում է միևնույն տեսակի և զանգվածի թուղթ` 1 մ2:

48. Վայելչագրության և աշխատանքային տետրերի տպագրության համար օգտագործվում են նյութեր, որոնք համապատասխանում են ՀՀ պետական ստանդարտներով սահմանված որակի և անվտանգության չափանիշներին:

 

6. ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

49. Սանիտարահիգիենիկ փորձաքննության են ներկայացվում յուրաքանչյուր դասագրքի 3 նմուշ և տպագրանյութերի վերաբերյալ տեղեկությունները:

Կազմակերպությունը դասագրքի, ուսումնական ձեռնարկի, գիրք-տետրի, ուսումնական գրականության և կոմբինացված հրատարակության նմուշօրինակները ներկայացնում է սանիտարահիգիենիկ փորձաքննության, դրանց տպագրությունից հետո` 15 օրվա ընթացքում:

Հիգիենիկ փորձաքննության նաև ներկայացվում են տեղեկություններ. դասագրքի վերնագիրը, դասագրքի նպատակային նշանակությունը, հրատարակչության անվանումը և հասցեն, հրատարակման տարեթիվը, տպարանի անվանումը և հասցեն, տպագրության հանձնման ամսաթիվը, հրատարակության ձևաչափը, թղթի տեսակը ու դրա բնութագիրը հավաստող փաստաթուղթը, գարնիտուրը` հիմնական տեքստի տեսակաշարի անվանումը, տպագրության տեսակը, տպաքանակը, տպարանին տրված պատվերի համարը:

50. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը 4-րդ բաժնի 4.1 գլխի 7, 8, 10, 11 կետերով, 45, 23.7 կետերով, կատարվում է դասագրքի մեկ օրինակի վրա:

51. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը կատարվում է դասագրքի մեկ օրինակի յուրաքանչյուր տեսակի տեքստի և ձևավորման եղանակի 10 բնորոշ էջի վրա` համաձայն հետևյալ պահանջների.

4-րդ բաժնի 4.1-րդ գլխի 7, 8, 12 կետերով, բոլոր դասագրքերի համար,

4-րդ բաժնի 4.2-րդ գլխի 23-րդ կետի 1, 2, 3, 5, ենթակետերով, 4.2 գլխի 24 կետի 1-6 ենթակետերի և 25 կետի 1-4 ենթակետերով` հումանիտար առարկաների դասագրքերի համար,

4-րդ բաժնի 4.3-րդ գլխի 26-րդ կետի 1-ից 6-րդ ենթակետով, 27-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետերով` մաթեմատիկական առարկաների դասագրքերի համար,

4-րդ բաժնի 4.4-րդ գլխի 28-36-րդ կետերով` բնագիտական առարկաների դասագրքերի համար,

4-րդ բաժնի 4.5-րդ գլխի 37-44-րդ կետերով` մասնագիտական առարկաների դասագրքերի համար:

52. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը 4-րդ բաժնի 4.1-րդ գլխի 14, 22-րդ կատարվում է դասագրքի 3 օրինակից յուրաքանչյուրի 10 բնորոշ էջի վրա:

53. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը 4-րդ բաժնի 4.1-րդ գլխի 12-րդ կետով, կատարվում է դասագրքի 3 օրինակից ստուգման համար ընտրված 10 էջի վրա:

54. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը 4-րդ բաժնի 4.1-րդ գլխի 13-րդ կետով, կատարվում է հատուկ տպագրված հսկողական ստվարատախտակով:

55. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը կատարվում է մեկ էջի վրա ըստ 46 կետի, եթե տեսողական (վիզուալ) եղանակով հնարավոր չէ որոշել թղթի բազմերանգությունը:

Եթե դասագրքում նկատվում է թղթի բազմերանգություն, ապա հիգիենիկ փորձաքննություն կատարվում է դասագրքի 3 օրինակից յուրաքանչյուրի 10 բնորոշ էջի վրա:

56. Սանիտարահիգիենիկ փորձաքննության արդյունքը համարվում է դրական, եթե հսկողական ցուցանիշները համապատասխանում են նորմատիվային պահանջներին:

57. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունն իրականացվում է` համաձայն հավելված 2-ի:


Աղյուսակ 1

 

Այբբենարանների տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Այբբենա-րանի մասերը

Տպատառի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտողյան տարածու-թյուն, պունկտ, ոչ պակաս

Տողի երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

Նվազա-գույն

Առավելա-գույն

Խումբը

Ծավալը, նշ/քառ, ոչ ավելի

Նկարվածքը (ոճ)

մմ

մմ

Նախա-պատրաս-տական

36

առանձին տառերի համար

Չի սահման-վում

Չի սահ-մանվում

Չի սահ-մանվում

Առանց ծայրատների

Չի սահ-մանվում

Կիսաթավ կամ թավ, ուղիղ

Այբու-բենային

18

7

117

140

Առանց ծայրատների

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, կիսաթավ, ուղիղ

Հետայբու-բենային

18

7

117

144

Առանց ծայրատների,  քիչ կոնտրաստ

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, միջին կամ կիսաթավ, ուղիղ

 

Աղյուսակ 2

 

I-IV դասարանների հումանիտար առարկաների դասագրքերի տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Ուսման տարին

Տպատառի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտողյան տարածու-թյուն, պունկտ, ոչ պակաս

Տողի երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

Նվազա-գույն

Առավելա-գույն

Խումբը

Ծավալը նշ/քառ, ոչ ավելի

Նկարվածքը (ոճ)

մմ

մմ

Առաջին

18

7

117

167

Առանց ծայրատ-ների,
քիչ կոնտրաստ

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, կիսաթավ

Երկրորդ

16

7

117

167

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, կիսաթավ

Երրորդ

14

7

108

153

Առանց ծայրատների կամ միակողմ ծայրատներով,
քիչ կոնտրաստ

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, միջին կամ կիսաթավ

Չորրորդ

14

12 միայն լրացուցիչ տեքստում

7

81

140

Առանց ծայրատ-ների, կամ միակողմ ծայրատներով,
քիչ կոնտրաստ

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, միջին կամ սովորական

 

Աղյուսակ 3

 

V-VI դասարանների հումանիտար առարկաների դասագրքերի տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Գործառ-նական նշանակու-թյունը

Տառատեսակի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտողյան տարածու-թյուն, պունկտ, ոչ պակաս

Տողի երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

Նվազա-գույն

Առավելա-գույն

Խումբը

Ծավալը,
նշ/քառ, ոչ ավելի

Նկարվածք/ոճ

մմ

մմ

Դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ

12

Չի սահմանվում

63

153

Բոլոր խմբերը

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ կիսաթավ

10
միայն լեզվա-գիտական տեքստում

4,5

63

153

11,0 (12,0 լատինական տառատե-սակների համար)

9
միայն լրացուցիչ տեքստում

3,5

54

Չի սահ-մանվում

Չի սահ-մանվում

Քրեստո-մատիա

(ընթեր-ցարան)

12

6,5

81

131

Չի սահ-մանվում

10

4,5

81

131

11,0 (12,0 լատինական տառատե-սակների համար)

9 միայն լրացուցիչ տեքստում

3,5

54

Չի սահ-մանվում

Չի սահ-մանվում

Նորմալ

Գործնա-կաններ

10

4,5

54

Չի սահ-մանվում

Չի սահմանվում

Նորմալ կամ լայն, սովո-րական, միջին կամ կիսաթավ

9 միայն լրացուցիչ տեքստում

3,5

54

Չի սահ-մանվում

Չի սահմանվում

Նորմալ

 

 

Աղյուսակ 4

 

VII-IX դասարանների հումանիտար առարկաների դասագրքերի տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Գործառ-նական նշանակու-թյունը

Տառատե-սակի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտողյան տարածու-թյուն, պունկտ, ոչ պակաս

Տողի երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

Նվազա-գույն

Առավելա-գույն

Խումբը

Ծավալը, նշ/քառ, ոչ ավելի

Նկար-վածք/ոճ

մմ

մմ

Դասա-գրքեր և ուսումնա-կան ձեռ-նարկներ

10

4,5

72

153

Բոլոր խմբերը

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, սովո-րական, միջին կամ կիսաթավ

9 միայն լեզվագի-տական

3,5

54

153

9,5 (10,5 լատինական տառատե-սակների համար)

Նորմալ կամ լայն, սովո-րական, միջին կամ կիսաթավ

8 միայն լրացուցիչ տեքստում

3

50

Չի սահ-

մանվում

Չի սահ-մանվում

Նորմալ

Քրեստո-մատիա

/ընթեր-ցարան/

12

Չի սահման

վում

81

144

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, սովո-րական, միջին կամ կիսաթավ

10

8

81

122

11,0 (12,0)

Նորմալ կամ լայն, սովո-րական, միջին կամ կիսաթավ

8 միայն լրացուցիչ տեքստում

7

50

Չի սահ-

մանվում

Չի սահ-մանվում

Նորմալ

Գործնա-կաններ

10

7

54

Չի սահ-մանվում

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, սովո-րական, միջին կամ կիսաթավ

9 միայն լեզվագի-տական

7

54

9,5 (10,5 լատինական տառատե-սակների համար)

Նորմալ կամ լայն, սովո-րական, միջին կամ կիսաթավ

8 միայն լրացուցիչ տեքստում

7

50

Չի սահ-մանվում

Նորմալ

 

Աղյուսակ 5

 

X-XII դասարանների հումանիտար առարկաների դասագրքերի տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Գործառնական նշանակությունը

Տառա-տեսակի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտողյան տարածու-թյուն, պունկտ, ոչ պակաս

Տողի երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

Նվազա-գույն

Առավելա-գույն

Խումբը

Ծավալը, նշ/քառ, ոչ ավելի

Նկարվածք/ոճ

մմ

մմ

Դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ

12

Չի սահ-մանվում

81

144

Բոլոր խմբերը

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, սովո-րական, միջին կամ կիսաթավ

10

4,5

72

122

Բոլոր խմբերը

9,5 (10,5 լատինական տառատե-սակների համար)

Նորմալ կամ լայն, սովո-րական, միջին կամ կիսաթավ

9 միայն լեզվագի-տական

3,5

54

Չի սահ-մանվում

Բոլոր խմբերը

10,2 (11,0)

Նորմալ

8 միայն լրացուցիչ տեքստում

3

50

Չի սահ-մանվում

Նորմալ

Գործնականներ (այդ թվում՝ լեզվի դասագրքեր)

9

3,5

54

9,5 (10,5)

Նորմալ կամ լայն, սովո-րական, միջին կամ կիսաթավ

8 միայն լեզվագի-տական

3

54

Չի սահ-մանվում

Նորմալ

8 միայն լրացուցիչ տեքստում

3

50

Չի սահ-մանվում

Նորմալ

 

Աղյուսակ 6

 

I-IV դասարանների մաթեմատիկական առարկաների դասագրքերի տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Տառատեսակի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտողյան տարածություն, պունկտ, ոչ պակաս

Տողի նվազագույն երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

մմ

Խմբեր

Նկարվածք/ոճ

14
ուսուցման
առաջին տարին

6

90

առանց ծայրատների

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

14

6

90

առանց ծայրատների քիչ կոնտրաստ

12

5

90

առանց ծայրատների

 

Աղյուսակ 7

 

V-IX դասարանների մաթեմատիկական առարկաների դասագրքերի տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Դասարաններ

Տառա-տեսակի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտողյան տարածու-թյուն, պունկտ, ոչ պակաս

Տողի նվազագույն երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

մմ

Խմբեր

Նկարվածք/ոճ

5-6

10

Չի սահման-վում

50

Բոլոր խմբերը

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ կիսաթավ

9 միայն լրացուցիչ տեքստում

3,5

50

Նորմալ

7-9

9

3,5

50

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ կիսաթավ

8 միայն լրացուցիչ տեքստում

3

50

Նորմալ

 

Աղյուսակ 8

 

X-XII դասարանների մաթեմատիկական առարկաների դասագրքերի տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Գործառնական նշանակությունը

Տառատեսակի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտողյան տարածություն, պունկտ, ոչ պակաս

Տողի նվազագույն երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

մմ

Խմբեր

Նկարվածք/ոճ

Դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ

9

3,5

54

Բոլոր խմբերը

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

8

միայն լրացուցիչ տեքստում

3

50

Նորմալ

Գործնականներ

9

Չի սահմանվում

50

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

8

3

50

8

միայն լրացուցիչ տեքստում

Չի սահմանվում

50

Նորմալ

 

Աղյուսակ 9

 

I-IV դասարանների բնագիտական առարկաների դասագրքերի տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Գործառ-նական նշանակու-թյունը

Դասա-րան-ներ

Տառա-տեսակի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտո-ղային տարա-ծություն, պունկտ, ոչ պակաս

Տողի երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

Նվազա-գույն

Առավելա-գույն

Խումբը

Ծավալը, նշ/քառ, ոչ ավելի

Նկար-վածք/ոճ

մմ

մմ

Քրեստո-մատիա /ընթերցարան/

1

18

7

117

167

առանց ծայրատ-ների քիչ կոնտրաստ

Չի սահմանվում

Նորմալ կամ լայն, սովորա-կան, միջին կամ կիսաթավ

2

16

7

117

167

3-4

14

7

108

153

Դասա-գրքեր և ուսումնա-կան ձեռ-նարկներ

1-2

14

7

108

153

3-4

12

7

81

140

 

10

միայն լրացուցիչ տեքստում

7

81

131

Աշխա-տանքային տետրեր

1

14

7

77

Չի սահ-մանվում

2-4

12

7

77

Չի սահ-մանվում

 

10 միայն լրացուցիչ տեքստում

7

77

Չի սահ-մանվում

 

Աղյուսակ 10

 

V-XII դասարանների բնագիտական առարկաների դասագրքերի տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Դասարաններ

Տառատեսակի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտողային տարածություն, պունկտ, ոչ պակաս

Տողի երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

Նվազա-գույն

Առավե-լագույն

Խմբեր

Նկարվածք/ոճ

մմ

մմ

5-6

10

4,5

50

153

Բոլոր խմբերը

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

9

միայն լրացուցիչ տեքստում`
1000 նիշից ոչ
ավելի 1 էջում

3,5

50

Չի սահ-մանվում

Նորմալ

7-9

10

4,5

50

153

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

8

միայն լրացուցիչ տեքստում 1500 նիշից ոչ
ավելի 1 էջում

3

50

Չի սահ-մանվում

Նորմալ

10-12

9

3,5

50

153

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

8

միայն լրացուցիչ տեքստում
2000 նիշից ոչ
ավելի 1 էջում

3

50

Չի սահ-մանվում

Նորմալ


Աղյուսակ 11

 

Նախնական մասնագիտական կրթության մասնագիտական առարկաների դասագրքերի տեքստի տառատեսակային ձԵՎավորմանը ներկայացվող պահանջներ

 

Ուսումնական առարկաներ

Գործառ-նական նշանակու-թյունը

Տառատե-սակի չափը, պունկտ, ոչ պակաս

Միջտողյան տարածու-թյուն,
պունկտ, ոչ պակաս

Տողի երկարությունը

Տառատեսակի բնութագիրը

Նվազա-գույն

Առավե-լագույն

մմ

մմ

Ծավալը, նշ/քառ, ոչ ավելի

Նկարվածք/ոճ

Հումանիտար (մանկավարժու-թյուն,
իրավագի-տություն, տնտեսա-գիտություն,
հոգեբանություն և այլն)

 Դասա-գրքեր և ուսումնա-կան ձեռ-նարկներ

10

4,5

72

129

9,5

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

10

Չի սահ-մանվում

72

108

9,5

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

9

միայն լրացուցիչ տեքստում 2000 նիշից ոչ ավելի մեկ էջում

3,5

54

129

10,2

Նորմալ

Գործնա-կաններ

9

3,5

54

129

10,2

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

8

միայն լրացուցիչ տեքստում 2000 նիշից ոչ ավելի մեկ էջում

3

54

129

Չի սահ-մանվում

Նորմալ

Մաթեմա-տիկական (ինֆորմատիկա, տրամա-բանություն և այլն)

Դասագրքեր և ուսումնա-կան ձեռ-նարկներ և գործնա-կաններ

9

3,5

50

Չի սահ-մանվում

Չի սահ-մանվում

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

8

միայն լրացուցիչ տեքստում 2000 նիշից ոչ ավելի մեկ էջում

3

50

Չի սահ-մանվում

Չի նորմա-վորվում

Նորմալ

Բնագիտական (մեխանիկա, էլեկտրոնիկա, ռադիո-տեխնիկա, բժշկություն և այլն)

Դասագրքեր և ուսումնա-կան ձեռ-նարկներ և գործնա-կաններ

9

3,5

54

129

9,5

Նորմալ կամ լայն, սովորական, միջին կամ
կիսաթավ

8

միայն լրացուցիչ տեքստում 2000 նիշից ոչ ավելի մեկ էջում

3

54

129

Չի սահ-մանվում

Նորմալ

 

Աղյուսակ 12 (լրացուցիչ)

 

Տպատառի կեգելը պունկտերով ԵՎ տպատառի բարձրությունը

 

Տպատառի կեգելը պունկտերով

Տպատառի բարձրությունը, մմ

Պունկտերը Դիդո համակարգի համաձայն

Պունկտերը ՍԻ
համակարգի համաձայն

5

5,5

1,25

6

6,5

1,50

7

7,5

1,75

8

8,5

2,00

9

9,5

2,25

10

11

2,50

12

13

3,00

14

15

3,50

16

17

4,00

18

19

4,45

20

21,5

4,95

36

39

8,95

 

1) Մեկ պունկտը.

Դիդո համակարգի համաձայն հավասար է 0.376 մմ

ՍԻ համակարգի համաձայն հավասար է 0.351 մմ:

2) Սույն Կանոններում տպատառերի չափերը համապատասխանում են Դիդո համակարգին:

 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թ. ապրիլի 4-ի

N 02-Ն հրամանի

 

ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. Դասագրքի արտաքին չափերը` երկարությունը և լայնությունը, որոշվում է մինչև 1 միլիմետր ճշգրտություն ունեցող քանոնով:

2. Թղթի տեսակը ըստ 45-47 կետերի որոշվում է համաձայն հրատարակության ելքային կամ նյութերի վերաբերյալ ներկայացված տվյալների:

3. Արտաքին ձևավորումը և ամրացման եղանակը, ըստ սույն Կանոնների 10 և 11 կետերի, որոշվում է վիզուալ:

4. Դասագրքի զանգվածը /քաշը/, ըստ 8 կետի պահանջների, որոշվում է մինչև 5 գրամ ճշտությամբ կշեռքով: Եթե դասագրքի զանգվածը (քաշը) գերազանցում է սահմանված նորմերը, ապա տրվում է բացասական եզրակացություն:

5. Լուսանցքների չափերը, ըստ Կանոնների 12 կետի, որոշվում է մինչև 1 միլիմետր ճշգրտություն ունեցող քանոնով, ստուգման համար ընտրված էջերի կենտրոնում:

Սանիտարահիգիենիկ փորձաքննության արդյունքները համարվում են բացասական, եթե ստուգման համար ընտրված 10 էջից 4-ում արձանագրվում են 12 կետի պահանջներից շեղումներ` 4 լուսանցքից թեկուզ մեկում:

6. Թղթի և տպագրված տեքստի տարրերի օպտիկական խտության միջև տարբերությունը, ըստ Կանոնների 13 կետի, որոշվում է անդրադարձման դենսիտոմետրով:

Ստուգվող էջի տակ դրվում է սպիտակ թուղթ:

Դենսիտոմետրի համար որպես զրո ընդունվում է տպագրական թղթի օպտիկական խտությունը: Այնուհետև ստուգվող էջի վրա, հսկողական ստվարատախտակով չափում են օպտիկական խտությունը և դա ընդունում են որպես տպագրված տեքստի տարրերի և թղթի օպտիկական խտությունների միջև տարբերությունը:

Դասագրքի մեկ օրինակի համար ստուգման արդյունքը համարվում է բացասական, եթե օպտիկական խտությունը փոքր է 0,7-ից.

1) երկու տետրից ոչ ավելի ծավալ ունեցող դասագրքերի համար, եթե նույնիսկ մեկ էջի վրա խախտվում են պահանջները,

2) երկու տետրից ավելի ծավալ ունեցող դասագրքերի համար, եթե ստուգվող էջերի 30 տոկոսում արձանագրվում են խախտումներ:

Եթե դասագրքի 3 ստուգվող օրինակներից նույնիսկ մեկում հայտնաբերվում են ըստ Կանոնների 13 կետի պահանջների անհամապատասխանություն, ապա տրվում է բացասական եզրակացություն:

7. Ֆոնի օպտիկական խտությունը չափում են անդրադարձման դենսիտոմետրով, ստուգվող էջի 5 կետում:

Ստուգվող էջի համար արդյունքը համարվում է բացասական, եթե 5 չափումներից 3-ի արդյունքները չեն համապատասխանում 14 կետի պահանջներին:

Մեկ օրինակի փորձաքննության արդյունքը համարվում է բացասական, եթե ստուգվող 10 էջերից 4-ում հայտնաբերվում են 14 կետի պահանջների անհամապատասխանություն:

Եթե 14 կետի պահանջների անհամապատասխանություն է հայտնաբերվել 3 ստուգվող օրինակներից նույնիսկ մեկում, ապա գնահատման արդյունքը համարվում է բացասական:

8. Տառատեսակների խումբը, ծավալը, նկարվածքը որոշվում է 10 բնորոշ էջերի վրա, սույն Կանոններում սահմանված կետերին համապատասխան /տես համապատասխան աղյուսակները/։

Արդյունքը համարվում է բացասական, եթե 10 ստուգվող էջերից 4-ի վրա հայտնաբերվել են անհամապատասխանություններ նույնիսկ մեկ չափանիշով:

9. Տառատեսակային ձևավորման անթույլատրելի եղանակների հայտնաբերման նպատակով ստուգումները, ըստ 17 կետի կատարվում է դասագրքի օրինակի 10 բնորոշ էջերի վրա:

Արդյունքը համարվում է բացասական, եթե 10 ստուգվող էջերից 4-ի վրա կիրառվել են ձևավորման անթույլատրելի եղանակներ:

10. Հավաքված տեքստի դիրքը նկարազարդումների նկատմամբ, ըստ Կանոնների 21-րդ կետի որոշվում է տեսողական-վիզուալ եղանակով, 10 բնորոշ էջերի վրա:

Արդյունքը համարվում է բացասական, եթե 10 ստուգվող էջերից 4-ի վրա հայտնաբերվում են պահանջներին անհամապատասխանություն:

11. Դասագրքի թերությունները, ըստ 22 կետի, որոշում են տեսողական /վիզուալ/ եղանակով, 3 օրինակից յուրաքանչյուրի 10 բնորոշ էջի վրա:

Մեկ օրինակի փորձաքննության արդյունքը համարվում է բացասական, եթե 10 ստուգվող էջերից 4-ի վրա հայտնաբերվել է թեկուզ մեկ թերություն:

Եթե դասագրքի 3 ստուգվող օրինակներից 2-ում հայտնաբերվել են թերություններ, ապա փորձաքննության արդյունքը համարվում է բացասական:

12. Սանիտարահիգիենիկ փորձաքննության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ըստ Կանոնների 49 կետի, կարող է ներկայացվել դասագրքի հրատարակման տեղեկություններով, կամ լրացուցիչ փաստաթղթերով (ձև 1):

13. Դասագրքի տեքստի տառատեսակային չափը ստուգվում է հետևյալ կետերով.

Չափումները կատարվում են տիպոմետրիկ ձևանմուշով (տողաչափով), ըստ ՏՈՒ 2.034.5748542.64-93, հրատարակչական թափանցիկ շաբլոնով (պունկտերով), ԼԻ-3-10-X խոշորացույցով, ըստ ԳՕՍՏ 25706-83-ի, ՄՊԲ-2 մանրադիտակով (մմ-ով, մինչև 0,01 մմ ճշտությամբ), ըստ ԳՕՍՏ 8074-82-ի:

Տպատառի կեգելը պունկտերով և տպատառի բարձրությունը մմ-ով շարադրված են Աղյուսակ 12-ում (լրացուցիչ):

Խոշորացույցով կամ մանրադիտակով տառատեսակի չափը որոշելու համար, չափում են յուրաքանչյուրի 10 ստուգվող էջի վրա ինքնակամ ընտրված մեկ տպատառի բարձրությունը:

Հրատարակչական թափանցիկ շաբլոնով տառատեսակի չափը որոշվում է հետևյալ կերպ` ստուգվող էջի վրա շաբլոնը դրվում է այնպես, որպեսզի ստուգվող տառը իր բարձրությամբ համընկնի շաբլոնի կոնտրոլ տառի կամ կոնտրոլ «պատուհանի» սահմանների հետ: Որպես կոնտրոլ ընտրվում են «ս», «ո», «ի», «վ» տառերը:

Արդյունքը համարվում է բացասական, եթե 10 չափումներից 4-ի պատասխանները փոքր են եղել նվազագույն նորմատիվից:

14. Միջտողային տարածության չափումները կատարում են հրատարակչական թափանցիկ շաբլոնով:

Միջտողային տարածությունը որոշելու համար չափվում է վերևի տողի նիշերի ստորին գծի և ներքևի տողի նիշերի հիմնագծի (K1` պունկտերով) և վերևի տողի նիշերի վերին գծի և հիմնագծի (Kշ- տպատառի կեգելը պունկտերով) միջև եղած տարբերությունը պունկտերով:

 

Ներմուծեք նկարագրությունը_1364

 

Միջտողային տարածության չափման սխեման

 

K = K1 - K2

 

Արդյունքը համարվում է բացասական, եթե ստացված 10 պատասխաններից 4-ը փոքր է նորմատիվից:

15. Դասագրքի տեքստի տողի երկարությունը ստուգվում է հետևյալ կետերով.

Չափումները կատարվում են 1 մմ ճշտությամբ քանոնով ԳՕՍՏ 427-75-ի համաձայն, կամ տիպոմետրիկ շաբլոնով (տողամետր), կամ հրատարակչական թափանցիկ շաբլոնով` միլիմետրով:

Տողի երկարության որոշման համար չափում են ստուգվող 10 էջից յուրաքանչյուրի վրա մեկ լիարժեք տող:

Արդյունքը համարվում է բացասական, եթե ստացված 10 չափումներից 4-ը չի համապատասխանում պահանջներին:

16. Տեքստի բազմասյունակ հավաքման դեպքում, սյունակների միջև հեռավորությունը ստուգվում է սույն Կանոններում սահմանված կետերին համապատասխան։

Սյունակի և նկարազարդումների միջև եղած հեռավորությունը չափում են կամ 1 մմ ճշտությամբ քանոնով (ԳՕՍՏ 427-75), կամ տիպոմետրիկ շաբլոնով (տողամետր) կամ հրատարակչական թափանցիկ շաբլոնով` մմ-ով:

Սյունակների միջև եղած տարածությունը չափվում է ստուգվող 10 էջից յուրաքանչյուրի վրա:

Արդյունքը համարվում է բացասական, եթե ստացված 10 չափումներից 4-ը փոքր է սահմանվածից:

17. Թղթի սպիտակության աստիճանը որոշվում է ԳՕՍՏ 30113 ստանդարտին համապատասխան:

18. Սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրվում է եզրակացություն (ձև 2):

 

ՁԵՎ 1

 

Նյութերի վերաբերյալ տեղեկություններ

 

Դասագրքի անվանումը _______________________________________________

 

Նյութերի անվանումը

Նորմատիվ փաստաթուղթ

Արտադրող կազմակերպությունը

Հիգիենիկ անվտանգությունը հավաստող փաստաթուղթ

Տպագրական թուղթ

     

Ներկ

     

Ստվարաթուղթ

     

Կազմի թուղթ

     

Լամինացվան թաղանթ

     

Լաք

     

Այլ նյութեր

     

 

(Դասագիրքը հրատարակող կազմակերպություն)

Պատասխանատու անձ` ___________________________________________________

 

Կ. Տ.

 

ՁԵՎ 2

 

Դասագրքերի սանիտարահիգիենիկ փորձաքննության եզրակացություն N________

 

Դասագիրք__________________________________________________________________________

                                                           (անվանումը, հեղինակը)

 

__________________________________________Դասարանի (ների) համար

 

Հրատարակչություն _____________________________ Հրատարակման տարեթիվ _______________

 

Առարկա ____________________________________________________________________________

 

Գործառնական նշանակությունը ________________________________________________________

   (դասագիրք, ուսումնական ձեռնարկ, քրեստոմատիա, գործնական)

 

Ելքի տեղեկություններ (ըստ Կանոնների 49 կետի) __________________________________________

 

Նորմատիվային փաստաթուղթ__________________________________________________________

 

Նյութերի վերաբերյալ տեղեկություններ ___________________________________________________

 

Դասագրքի ձևավորման եղանակների հիգիենիկ փորձաքննության արդյունքներ __________________

___________________________________________________________________________________

(անհամապատասխանություններ հայտնաբերված են /հայտնաբերված չեն/)

 

Տառատեսակային ձևավորման հիգիենիկ փորձաքննության արդյունքները՝ հիմնական տեքստի _____

 

___________________________________________________________________________________

(համապատասխանում է, չի համապատասխանում)

 

լրացուցիչ տեքստի ___________________________________________________________________

                                        (համապատասխանում է, չի համապատասխանում)

բանաձևերի _________________________________________________________________________

 

Գունավոր, գորշ ֆոնի, բազմագույն պատկերների վրա տեքստի տպագրության դեպքում, ֆոնի օպտիկական

խտության հիգիենիկ փորձաքննության արդյունքները _______________________________

___________________________________________________________________________________

                  (համապատասխանում է, չի համապատասխանում)

 

Էջի վրա լուսանցքների հիգիենիկ փորձաքննության արդյունքները _____________________________

___________________________________________________________________________________

                   (համապատասխանում է, չի համապատասխանում)

 

Տեքստի պատկերի տարրերի-թղթի օպտիկական խտությունների միջև տարբերությունը (ըստ

Կանոնների 13 կետի) _____________________________________________________________________

                                             (համապատասխանում է, չի համապատասխանում)

 

Թերությունների առկայությունը (բացակայությունը) (ըստ Կանոնների 13 կետի)

____________________________________________________________________________________

(հայտնաբերված է, չի հայտնաբերված)

 

Թղթի որակի ցուցանիշները (ըստ Կանոնների 46, 47 կետի)

___________________________________________________________________________________

                                                  (նշել որոնք են)

Այլ թերություններ ____________________________________________________________________

                                                    (նշել որոնք են)

Եզրակացություն.

 

Դասագիրք__________________________________________________________________________

                                                      ըստ (անվանումը, հեղինակը)

Դասարանի (ների) համար _____________________________________________________________

 

Հրատարակչություն _____________________________ Հրատարակման տարեթիվ ______________

 

Հիգիենիկ պահանջներին ______________________________________________________________

                                                      (համապատասխանում է, չի համապատասխանում)

Փորձագետ _________________________________________________________________________

                                                        (Ա.Ա.Հ., պաշտոնը, ստորագրություն)

Կազմակերպություն __________________________________________________________________

                                                            (որտեղ կատարվել է փորձաքննությունը)

___________________________________________________________________________________

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.05.2023, N 18-Ն 12.05.2023, N 02-Ն
18.05.2022, N 31-Ն 24.05.2022, N 02-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան