«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006173
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 17 մայիսի 2006 թ.
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ք. ԵրևանN 533-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-009-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
Հրամայում եմ՝
Հաստատել` «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-009-06 (կցվում է):
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հաստատված է |
ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ)
ՀՆ N 2.2.4-009-06
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն հիգիենիկ նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են թրթռման (վիբրացիայի) դասակարգումը, նորմավորվող չափորոշիչները, աշխատատեղում թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները ու բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները:
1.2 (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)
2. Տերմիններ և սահմանումներ
2.1 Թրթռում (վիբրացիա) - առաձգական տատանումներ և ալիքներ պինդ մարմիններում:
2.2 Թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակ (ՍԹՄ) աշխատատեղերում - թրթռման մակարդակն է, որն աշխատատեղերում` աշխատանքային գործունեության ընթացքում, չի առաջացնում առողջական վիճակի շեղումներ և մասնագիտական հիվանդություններ:
2.3 Թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակ բնակելի և հասարակական շենքերում - մակարդակ, որը ներքին և արտաքին թրթռման աղբյուրների (վիբրացիայի) ազդեցության արդյունքում զգայուն մարդու մոտ չի առաջացնում էական անհանգստություն և ֆունկցիոնալ համակարգի փոփոխություններ:
2.4 Թրթռման (վիբրացիայի) ճշգրտված մակարդակ - հաճախականությունների օկտավային շերտերում որոշված թրթռման (վիբրացիայի) թվային բնութագիր:
2.5 Ժամանակի ընթացքում փոփոխվող թրթռման (վիբրացիայի) համարժեքային (ըստ էներգիայի) ճշգրտված մակարդակ - ըստ ժամանակի մշտական թրթռման (վիբրացիայի) ճշգրտված մակարդակ, որն ունի նույն թրթռման արագացման (վիբրոարագացման) կամ թրթռման արագության (վիբրոարագության) միջինքառակուսային ճշգրտված արժեքը, ինչ որ տվյալ ոչ մշտական թրթռումը (վիբրացիան) ժամանակի որոշակի հատվածում:
(2.5-րդ կետը փոփ. 21.12.12 N 21-Ն)
2.6 Մշտական թրթռում (վիբրացիա), որի նորմավորվող չափորոշիչները դիտարկման ընթացքում փոփոխվում են 2 անգամից ոչ ավելի (6 դԲ):
2.7 Ոչ մշտական թրթռում (վիբրացիա), որի նորմավորվող չափորոշիչները 10 րոպե դիտարկման ընթացքում` 1 րոպե մշտական չափման դեպքում փոփոխվում է 2 անգամից ոչ պակաս (6 դԲ):
3. Թրթռման դասակարգումը
3.1 Թրթռումը (վիբրացիան) դասակարգվում է.
3.1.1 տեղային թրթռում (վիբրացիա), որն առաջանում է աշխատատեղերում ձեռքով ղեկավարվող մեքենաներից և սարքավորումներից, փոխանցվում է ձեռքերի միջոցով և ունի կոորդինատային համակարգի Xտ , Yտ, Zտ առանցքներին համապատասխան թրթռման ազդեցության ուղղվածություն:
(3.1.1-ին կետը լրաց. 21.12.12 N 21-Ն, փոփ. 16.10.13 N 61-Ն)
3.1.2 ընդհանուր թրթռում (վիբրացիա), որն առաջանում է աշխատատեղերում տրանսպորտային միջոցներից, տրանսպորտատեխնոլոգիական և տեխնոլոգիական գործընթացներից, փոխանցվում է աշխատատեղերում կանգնած կամ նստած դիրքում գտնվող աշխատողին` հենման մակերեսների միջոցով, և ունի կոորդինատային համակարգի Xտ , Yտ, Zտ առանցքներին համապատասխան թրթռման ազդեցության ուղղվածություն:
(3.1.2-րդ կետը լրաց. 21.12.12 N 21-Ն, փոփ. 16.10.13 N 61-Ն)
3.2 Ընդհանուր թրթռումը ըստ ծագման աղբյուրի ստորաբաժանվում է.
3.2.1 ընդհանուր թրթռում 1-ին կարգի տրանսպորտային թրթռում (վիբրացիա), որն առաջանում է աշխատատեղերում (արտադրական սենքում և արտադրական սենքից դուրս) տեղաշարժվող ինքնագնաց և կցորդային մեքենաներից, տրանսպորտային միջոցներից,
3.2.2 ընդհանուր թրթռում (վիբրացիա) 2-րդ կարգի - տրանսպորտատեխնոլոգիական թրթռում (վիբրացիա), որն առաջանում է աշխատատեղում` արտադրական սենքում հատուկ նշանակության ուղեգծերով կամ հարթակներով տեղաշարժվող մեքենաներից և մեխանիզմներից,
3.2.3 ընդհանուր թրթռում (վիբրացիա) 3-րդ կարգի - տեխնոլոգիական թրթռում (վիբրացիա), որն առաջանում է աշխատատեղերում ստացիոնար մեքենաներից կամ կարող է փոխանցվել թրթռման աղբյուր չունեցող աշխատատեղ:
3.3 Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) 3-րդ կարգը ըստ ազդեցության տեղի ստորաբաժանվում է.
3.3.1 «ա» -կազմակերպության արտադրական սենքի մշտական աշխատատեղերում,
3.3.2 «բ» - օժանդակ և/կամ արտադրական սենքի աշխատատեղերում, որտեղ չկա թրթռում (վիբրացիա) առաջացնող աղբյուր,
3.3.3 «գ» - կազմակերպական, վարչական, գրասենյակային և այլ ոչ արտադրական սենքերի աշխատատեղերում:
4. Թրթռման (վիբրացիայի) չափորոշիչները
4.1 Թրթռման չափորոշիչներն են.
4.1.1 թրթռման (վիբրացիայի) արագությունը` մետր/վայրկյան (մ/վրկ),
4.1.2 թրթռման (վիբրացիայի) արագացումը` մետր/վայրկյան քառակուսի (մ/վրկ2):
4.2.1 Տեղային թրթռման (վիբրացիայի) համար հաճախականության նորմավորվող տիրույթը սահմանվում է միջին երկրաչափական 8, 16, 31,5, 63, 125, 250, 500, 1000 Հց հաճախականության օկտավային շերտերը:
4.2.2 Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) համար հաճախականության նորմավորվող տիրույթը սահմանվում է 1/3 միջին երկրաչափական հաճախականության 0,8, 1, 1,25, 1,6, 2,0, 2,5, 3,15, 4, 5,0, 6,3, 8,0, 10,0, 12,5, 16,0, 20,0, 25,0, 31,5, 40,0, 50,0, 63,0, 80,0 Հց օկտավային շերտերը:
4.3 Թրթռման արագության (վիբրոարագության) կամ թրթռման արագացման (վիբրոարագացման) համարժեքային (ըստ էներգիայի) ճշգրտված մակարդակը որոշվում է գործիքային չափման միջոցով:
(4.3-րդ կետը փոփ. 21.12.12 N 21-Ն)
5. Աշխատատեղերում թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
5.1 Տեղային թրթռման (վիբրացիայի) նորմավորվող չափորոշիչների սահմանային թույլատրելի մակարդակները որոշվում են աղյուսակ 1-ին համապատասխան:
Աղյուսակ 1 |
Տեղային թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր Հց Սահմանային թույլատրելի մեծություններր Xտ, Yտ, Zտ առանցքներով թրթռման արագացման թրթռման արագության մ/վ2 դԲ մ/վ . 10-2 դԲ 8 1,4 123 2,8 115 16 1,4 123 1,4 109 31,5 2,8 129 1,4 109 63 5,6 135 1,4 109 125 11,0 141 1,4 109 250 22,0 147 1,4 109 500 45,0 153 1,4 109 1000 89,0 159 1,4 109 Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները 2,0 126 2,0 112
(աղյուսակը փոփ. 21.12.12 N 21-Ն, 16.10.13 N 61-Ն)
(5.1-ին կետը փոփ. 21.12.12 N 21-Ն, 16.10.13 N 61-Ն)
5.2 Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) նորմավորվող չափորոշիչների թույլատրելի մակարդակները սահմանվում են 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակներին համապատասխան:
Աղյուսակ 2 |
Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր Հց |
Թրթռման արագացման սահմանային թույլատրելի մեծությունները | |||||||
մ/վ2 |
դԲ | |||||||
1/3 օկտավում |
1/1 օկտավում |
1/3 |
1/1 օկտավում | |||||
Z |
X0 , Y0 |
Z0 |
X0 , Y0 |
Z0 |
X0, Y0 |
Z |
X0,Y0 | |
0,8 1,0 1,25 1,6 2,0 2,5 3,15 4,0 5,0 6,3 8,0 10,0 12,5 16,0 20,0 25,0 31,5 40,0 50,0 63,0 80,0 |
0,70 0,63 0,56 0,50 0,45 0,40 0,35 0,32 0,32 0,32 0,32 0,40 0,50 0,63 0,79 1,00 1,30 1,60 2,00 2,50 3,20 |
0,22 0,22 0,22 0,22 0,22 0,28 0,35 0,45 0,56 0,70 0,89 1,10 1,40 1,80 2,20 2,80 3,50 4,50 5,60 7,00 8,90 |
1,10
0,79
0,56
0,63
1,10
2,20
4, 50
|
0,40
0,45
0,79
1,60
3,20
6,30
13,00
|
117 116 115 114 113 112 111 110 110 110110 112 114 116 118 120 122 124 126 128 |
107 107 107 107 107 109 111 113 115 117 119 121 123 125 127 129 131 133 135 137 139 |
121
118
115
116
121
127
133
|
112
113
118
124
130
136
142
|
Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները |
0,56 |
0,40 |
115 |
112 |
Աղյուսակ 2-ի շարունակությունը |
Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր Հց |
Թրթռման արագացման սահմանային թույլատրելի մեծությունները | |||||||
մ/վ . 10-2 |
դԲ | |||||||
1/3 օկտավում |
1/1 օկտավում |
1/3 օկտավում |
1/1 օկտավում | |||||
Z |
X0 , Y0 |
Z0 |
X0 , Y0 |
Z0 |
X0, Y0 |
Z |
X0,Y0 | |
0,8 1,0 1,25 1,6 2,0 2,5 3,15 4,0 5,0 6,3 8,0 10,0 12,5 16,0 20,0 25,0 31,5 40,0 50,0 63,0 80,0 |
14,00 10,00 7,10 5,00 3,50 2,50 1,79 1,30 1,00 0,79 0,63 0,63 0,63 0,63 0,63 0,63 0,63 0,63 0,63 0,63 0,63 |
4,50 3,50 2,80 2,20 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 1,78 |
20,00
7,10
2,50
1,30
1,10
1,10
1, 10 |
6,30
3,50
3,20
3,20
3,20
3,20
3,20 |
129 126 123 120 117 114 111 108 106 104 102 102 102 102 102 102 102 102 102 102 102 |
119 117 115 113 111 111 111 111 111 111 111 111 111 111 111 111 111 111 111 111 111 |
132
123
114
108
107
107
107 |
122
117
116
116
116
116
116 |
Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները |
|
|
1,10 |
3,20 |
|
|
107 |
116 |
(աղյուսակը փոփ. 21.12.12 N 21-Ն)
Աղյուսակ 3 |
Թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
2-րդ կարգ - տրանսպորտատեխնոլոգիական
Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր Հց |
Սահմանային թույլատրելի մեծությունները X0, Y0 Z0 առանցքներով | |||||||
Թրթռման արագացում |
Թրթռման արագություն | |||||||
մ/վրկ2 |
դԲ |
մ/վ . 10-2 |
դԲ | |||||
1/3 օկտավում |
1/1 օկտավում |
1/3 օկտավում |
1/1 օկտավում |
1/3 օկտավում |
1/1 օկտավում |
1/3 օկտավում |
1/1 օկտավում | |
1,6 2,0 2,5 3,15 4,0 5,0 6,3 8,0 10,0 12,5 16,0 20,0 25,0 31,5 40,0 50,0 63,0 80,0 |
0,25 0,22 0,20 0,18 0,16 0,16 0,16 0,16 0,20 0,25 0,32 0,40 0,50 0,63 0,79 1,00 1,30 1,60 |
0,40
0,28
0,28
0,56
1,10
2,20 |
108 107 106 105 104 104 104 104 106 108 110 112 114 116 118 120 122 124 |
112
109
109
115
121
127 |
2,50 1,80 1,30 0,98 0,63 0,50 0,40 0,32 0,32 0,32 0,32 0,32 0,32 0,32 0,32 0,32 0,32 0,32 |
3,50
1,30
0,63
0,56
0,56
0,56 |
114 111 108 105 102 100 98 96 96 96 96 96 96 96 96 96 96 96 |
117
108
102
101
101
101 |
Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները |
|
0,28 |
|
109 |
|
0,56 |
|
101 |
(աղյուսակը փոփ. 21.12.12 N 21-Ն)
Աղյուսակ 4 |
Թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
3-րդ կարգ - տեխնոլոգիական` «ա» տեսակ
Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր Հց |
Սահմանային թույլատրելի մեծությունները X0 , Y0 և Z0 առանցքներով | |||||||
Թրթռման արագացում |
Թրթռման արագություն | |||||||
մ/վրկ2 |
դԲ |
մ/վ . 10-2 |
դԲ | |||||
1/3 օկտավում |
1/1 օկտավում |
1/3 օկտավում |
1/1 օկտավում |
1/3 օկտավում |
1/1 օկտավում |
1/3 օկտավում |
1/1 օկտավում | |
1,6 2,0 2,5 3,15 4,0 5,0 6,3 8,0 10,0 12,5 16,0 20,0 25,0 31,5 40,0 50,0 63,0 80,0 |
0,089 0,079 0,070 0,063 0,056 0,056 0,056 0,056 0,070 0,089 0,110 0,140 0,180 0,220 0,280 0,350 0,450 0,560 |
0,14
0,10
0,10
0,20
0,40
0,79 |
99 98 97 96 95 95 95 95 97 99 101 103 105 107 109 111 113 115 |
103
100
100
106
112
118 |
0,89 0,63 0,45 0,32 0,22 0,18 0,14 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 0,11 |
1,30
0,45
0,22
0,20
0,20
0,20 |
105 102 99 96 93 91 89 87 87 87 87 87 87 87 87 87 87 87 |
108
99
93
92
92
92 |
Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները |
0,10 |
100 |
0,20 |
92 |
(աղյուսակը փոփ. 21.12.12 N 21-Ն)
Աղյուսակ 5 |
Թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
3-րդ կարգ - տեխնոլոգիական` «բ» տեսակ
Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր, Հց |
Սահմանային թույլատրելի մեծությունները X0 , Y0 և Z0 առանցքներով | |||||||
Թրթռման արագացում |
Թրթռման արագություն | |||||||
մ/վրկ2 |
դԲ |
մ/վ . 10-2 |
դԲ | |||||
1/3 օկտա-վում |
1/1 օկտա- վում |
1/3 օկտա- վում |
1/1 օկտա- վում |
1/3 օկտա-վում |
1/1 օկտա- վում |
1/3 օկտա- վում |
1/1 օկտա- վում | |
1,6 2,0 2,5 3,15 4,0 5,0 6,3 8,0 10,0 12,5 16,0 20,0 25,0 31,5 40,0 50,0 63,0 80,0 |
0,035 0,032 0,028 0,025 0,022 0,022 0,022 0,022 0,028 0,035 0,045 0,056 0,070 0,089 0,110 0,140 0,180 0,220 |
0,056
0,040
0,040
0,079
0,160
0,320 |
91 90 89 88 87 87 87 87 89 91 93 95 97 99 101 103 105 107 |
95
92
92
98
104
110 |
0,350 0,250 0,180 0,130 0,089 0,070 0,056 0,045 0,045 0,045 0,045 0,045 0,045 0,045 0,045 0,045 0,045 0,045 |
0,500
0,180
0,089
0,079
0,079
0,079 |
97 94 91 88 85 83 81 79 79 79 79 79 79 79 79 79 79 79 |
100
91
85
84
84
84 |
Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները |
0,040 |
92 |
0,079 |
84 |
(աղյուսակը փոփ. 21.12.12 N 21-Ն)
|
Աղյուսակ 6 |
Թրթռման (վիբրացիայի) սահմանային թույլատրելի մակարդակները
3-րդ կարգ - տեխնոլոգիական` «գ» տեսակ
Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր Հց Սահմանային թույլատրելի մեծությունները X0, Y0 և Z0 առանցքներով Թրթռման արագացում Թրթռման արագություն մ/վրկ2 դԲ մ/վ . 10-2 դԲ 1/3 օկտավում 1/1 օկտավում 1/3 օկտավում 1/1 օկտավում 1/3 օկտավում 1/1 օկտավում 1/3 օկտավում 1/1 օկտավում 1,6 2,0 2,5 3,15 4,0 5,0 6,3 8,0 10,0 12,5 16,0 20,0 25,0 31,5 40,0 50,0 63,0 80,0 0,0130 0,0110 0,0100 0,0089 0,0079 0,0079 0,0079 0,0079 0,0100 0,0130 0,0160 0,0200 0,0250 0,0320 0,0400 0,0500 0,0630 0,0790 0,020 0,0140 0,0140 0,028 0,056 0,100 82 81 80 79 78 78 78 78 80 82 84 86 88 90 92 94 96 98 86 83 83 89 95 101 0,130 0,089 0,063 0,045 0,032 0,025 0,020 0,016 0,016 0,016 0,016 0,016 0,016 0,016 0,016 0,016 0,016 0,016 0,180 0,063 0,032 0,028 0,028 0,028 88 85 82 79 76 74 72 70 70 70 70 70 70 70 70 70 70 70 91 82 76 75 75 75 Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները 0,014 83 0,028 75
(աղյուսակը փոփ. 21.12.12 N 21-Ն)
(5.2-րդ կետը փոփ. 21.12.12 N 21-Ն)
6. Բնակելի սենքերում, հիվանդասենյակներում և հանգստյան տներում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները
6.1 Բնակելի սենքերում, հիվանդասենյակներում և հանգստյան տներում թրթռման թույլատրելի մակարդակները սահմանվում են 7-րդ աղյուսակին համապատասխան:
Աղյուսակ 7 |
Թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները բնակելի սենքերում, հիվանդասենյակներում, հանգստյան տներում
Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր Հց Թույլատրելի մեծությունները X0, Y0 և Z0 առանցքներով Թրթռման արագացում Թրթռման արագություն մ/վրկ .10-3 դԲ մ/վ . 10-4 դԲ 2 4 8 16 31,5 63 4,0 4,5 5,6 11,0 22,0 45,0 72 73 75 81 87 93 3,2 1,8 1,1 1,1 1,1 1,1 76 71 67 67 67 67 Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները 4,0 72 1,1 67 1. Թույլատրվում է ցերեկային ժամերին թույլատրելի մակարդակներից գերազանցում 5 դԲ-ով: 2. Ոչ մշտական թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակներին մտցվում է ուղղում -10 դԲ, իսկ բացարձակ արժեքները բազմապատկվում են 0,32-ով: 3. Հիվանդասենյակներում, հանգստյան տներում, մանկական և նախադպրոցական կազմակերպություններում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները անհրաժեշտ է նվազեցնել 3 դԲ-ով:
(աղյուսակը փոփ. 21.12.12 N 21-Ն)
(6.1-ին կետը փոփ. 21.12.12 N 21-Ն)
7. Հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները
7.1 Հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները սահմանվում են 8-րդ աղյուսակին համապատասխան:
Աղյուսակ 8 |
Հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները
Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր, Հց |
Թույլատրելի արժեքները X0, Y0 և Z0 առանցքներով | |||
Թրթռման արագացում |
Թրթռման արագություն | |||
մ/վրկ2 .10-3 |
դԲ |
մ/վ .10-3 |
դԲ | |
2 4 8 16 31,5 63 |
10,0 11,0 14,0 28,0 56,0 110,0 |
80 81 83 89 95 101 |
0,79 0,45 0,28 0,28 0,28 0,28 |
84 79 75 75 75 75 |
Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները |
10 |
80 |
0,28 |
75 |
1. Ոչ մշտական թրթռման (վիբրացիայի) համար թույլատրելի արժեքներին մտցվում է ուղղում -10դԲ, իսկ բացարձակ արժեքները բազմապատկվում են 0,32-ով: 2. Դպրոցների սենքերի, ուսումնական հաստատությունների, գրադարանների ընթերցասրահների համար մտցվում է ուղղում -3դԲ: |
(աղյուսակը փոփ. 21.12.12 N 21-Ն)
(7.1-ին կետը փոփ. 21.12.12 N 21-Ն)
7.2 Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 1-ի:
(7.2-րդ կետը լրաց. 16.10.13 N 61-Ն)
8. Թրթռման ազդեցության կոորդինացիային առանցքների ուղղությունները
(վերնագիրը խմբ. 21.12.12 N 21-Ն)
8.1 Ընդհանուր կամ տեղային թրթռման (վիբրացիայի) ազդեցությամբ պայմանավորված աշխատատեղերում, թրթռման (վիբրացիայի) ազդեցության ուղղությունները՝ ըստ կոորդինատային առանցքների, սահմանվում են Հավելված 2-ով:
(8.1-ին կետը խմբ. 16.10.13 N 61-Ն)
Հավելված 1
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման կազմակերպման գործընթացը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան:
2. Սույն Հավելվածով կանոնակարգվում է թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման կազմակերպման և իրականացման գործընթացը և արդյունքների ամփոփումը` ուղղման արժեքների օգտագործմամբ:
3. Թրթռման չափիչ սարքերն ունենում են չափագիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված ստուգաչափման մասին հավաստող փաստաթուղթ, իսկ թրթռման չափիչ սարքերի շահագործումը և պահպանումն իրականացվում է չափման յուրաքանչյուր սարքի տեխնիկական հրահանգին համապատասխան:
2. ԹՐԹՌՄԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
3. Գործող հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան թրթռման (վիբրացիայի) գնահատումը կատարվում է հետևյալ մեթոդներով.
1) նորմավորվող չափորոշչի (թրթռման արագության կամ թրթռման արագացման) հաճախականության (սպեկտրալ) անալիզով.
2) նորմավորվող չափորոշչի (թրթռման արագության կամ թրթռման արագացման) ինտեգրալ գնահատումով (ըստ հաճախականության):
4. Թրթռման (վիբրացիայի) ազդեցությունը հիմնականում բնութագրվում է թրթռման նորմավորվող չափորոշչի ինտեգրալ գնահատումով (ըստ հաճախականության, որը հնարավորություն է տալիս գործիքային չափման միջոցով ստանալ միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային շերտերում թրթռման արագության կամ թրթռման արագացման ճշգրտված կամ համարժեքային ճշգրտված արժեքների և դրանց մակարդակների թվային բնութագրերը:
3. ՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. Չափում կատարելու նպատակով ընտրվում են թրթռման (վիբրացիայի) տատանումների առավելագույն արտահայտված կետերը:
6. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռատվիչն ամրացվում է թրթռման (վիբրացիայի) աղբյուրի այն մասում, որի հետ շփվում է աշխատողը.
1) տեղային թրթռման դեպքում` բռնակների, ղեկանիվների, ղեկավարման լծակների, ձեռքում պահվող մշակվող դետալների վրա,
2) ընդհանուր թրթռման դեպքում` նստարանի, աշխատանքային հարթակի, աշխատանքային գոտու հատակի և ոտնակի վրա:
7. Ոչ մշտական աշխատատեղում և աշխատանքային գոտում ընտրվում են 3-ից ոչ պակաս հսկողական կետեր:
8. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռատվիչը տեղադրվում է հավասար և հարթ մակերեսի վրա, երեք փոխադարձ ուղղահայաց X, Y, Z առանցքների ուղղություններին համապատասխան.
1) ընդհանուր թրթռման դեպքում - որտեղ Xը (սագիտալ` հետևից առաջ) և Yը (կողային` աջից ձախ) առանցքները հորիզոնական են և զուգահեռ հենման մակերեսին, իսկ Z-ը ուղղահայաց առանցք է` ուղղված նստարանի կամ հատակի հետ մարմնի հպման մակերեսին (ըստ նկար 1-ի).
2) տեղային թրթռման դեպքում - որտեղ Xտ առանցքը զուգահեռ է թրթռման աղբյուրի բռնման (պահելու) տեղին, Yտ առանցքն ուղղահայաց է ափին, իսկ Zտ առանցքը գտնվում է Xտ առանցքի և սեղմման ուժի գործադրման ուղղությամբ առաջացած հարթության վրա:
9. Կոշտ, անհարթ մակերևույթի (ասֆալտ, բետոն, մետաղական սալիկներ) կամ առանց ամուր ծածկույթի նստարանների դեպքում թրթռատվիչն ամրացվում է անմիջապես տվյալ մակերեսին:
10. Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) չափման դեպքում ընտրվում է բարձր զգայունությամբ թրթռատվիչ, իսկ տեղային թրթռման (վիբրացիայի) չափման դեպքում` մեծ ամրությամբ և փոքր չափսերի թրթռատվիչ:
11. Թրթռատվիչն ամրացվում է գործարանային հրահանգի համաձայն:
12. Թրթռաչափիչ սարքը պետք է տեղադրվի այնպես, որպեսզի պաշտպանված լինի էլեկտրական, էլեկտրամագնիսական և այլ դաշտերի ազդեցությունից:
4. ՉԱՓՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
13. Չափումն սկսելուց առաջ անհրաժեշտ է պահպանել մի շարք ընդհանուր պահանջներ. չափման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել թրթռատվիչի ամրացմանը, որպեսզի բացառվի չափման սխալի տոկոսի ավելացումը:
14. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռման չափորոշիչները (թրթռման արագություն կամ թրթռման արագացում) չափվում են առնվազն 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է թրթռման արագության կամ թրթռման արագացման մակարդակների միջին թվաբանականը:
15. Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) դեպքում չափումը պետք է կատարել թրթռում առաջացնող մեքենաների և մեխանիզմների` տվյալ արտադրությանը բնորոշ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ: Անհրաժեշտ է ընտրել մշտական, շարունակական աշխատանքային ռեժիմ` չափիչ սարքի հիմնավորված ցուցմունք ստանալու համար:
16. Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) չափման արդյունքները համադրվում են «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի`
1) տեղային թրթռման դեպքում՝ 1-ին աղյուսակին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,
2) ընդհանուր թրթռման դեպքում՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակներին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,
3) բնակելի և հասարակական շենքերում՝ 7-րդ և 8-րդ աղյուսակներին համապատասխան թույլատրելի մակարդակների հետ:
17. Չափման արդյունքներով կազմվում է արձանագրություն լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով՝ ըստ հաստատված ձևի:
5. ԹՐԹՌՄԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
18. Թրթռման ինտեգրալ գնահատումը ըստ հաճախականության հնարավորություն է տալիս գործիքային չափման միջոցով որոշելու թրթռման արագության կամ թրթռման արագացման ճշգրտված արժեքները և/կամ մակարդակները կամ դրանց լոգարիթմական մակարդակները՝ հետևյալ բանաձևով.
|
կամ |
LU |
= 101g |
|
0.1(L Ui + L Ki) |
, |
որտեղ
Սi -ն և LՍi-ն - թրթռման արագության կամ թրթռման արագացման միջին քառակուսային արժեքն է կամ դրանց լոգարիթմական մակարդակը i-րդ հաճախականության գոտում,
Ki-ն և Lki-ն - թրթռման արագության կամ թրթռման արագացման բացարձակ արժեքների և դրանց մակարդակների կշռային գործակիցներն են i-րդ հաճախականության գոտու համար համապատասխանաբար` տեղային թրթռման դեպքում՝ 1-ին աղյուսակին, իսկ ընդհանուր թրթռման դեպքում` 2-րդ աղյուսակին համապատասխան:
Աղյուսակ 1
Ki և LKi կշռային գործակիցների արժեքները տեղային թրթռման համար
Միջին |
Կշռային գործակիցների արժեքները, դԲ | |||
թրթռման արագության hամար |
թրթռման արագացման համար | |||
Ki |
LKi |
Ki |
LKi | |
8 |
1.0 |
0 |
0.5 |
-6 |
16 |
1.0 |
0 |
1.0 |
0 |
31.5 |
0.5 |
-6 |
1.0 |
0 |
63 |
0.25 |
-12 |
1.0 |
0 |
125 |
0.125 |
-18 |
1.0 |
0 |
250 |
0.063 |
-24 |
1.0 |
0 |
500 |
0.0315 |
-30 |
1.0 |
0 |
1000 |
0.016 |
-36 |
1.0 |
0 |
Աղյուսակ 2
Ki և LKi կշռային գործակիցների արժեքները ընդհանուր թրթռման համար
Միջին երկրաչափական հաճախականության |
Ընդհանուր թրթռում | |||||||||||||||
թրթռման արագացման համար |
թրթռման արագության համար | |||||||||||||||
1/3 օկտավայում |
1/1 օկտավայում |
1/3 օկտավայում |
1/1 օկտավայում | |||||||||||||
Zը |
Xը, Yը |
Zը |
Xը, Yը |
Zը |
Xը, Yը |
Zը |
Xը, Yը | |||||||||
Ki |
LKki |
Ki |
LKi |
Ki |
Lki |
Ki |
Lki |
Ki |
Lki |
Ki |
Lki |
Ki |
Lki |
Ki |
Lki | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
0.8 |
0.45 |
-7 |
1.0 |
0 |
|
|
|
|
0.045 |
-27 |
0.4 |
-8 |
|
|
|
|
1.6 |
0.63 |
-4 |
1.0 |
0 |
|
|
|
|
0.125 |
-18 |
0.8 |
-2 |
|
|
|
|
3.15 |
0.9 |
-1 |
0.63 |
-4 |
|
|
|
|
0.35 |
-9 |
1.0 |
0 |
|
|
|
|
6.3 |
1.0 |
0 |
0.31 |
-10 |
|
|
|
|
0.8 |
-2 |
1.0 |
0 |
|
|
|
|
12.5 |
0.63 |
-4 |
0.16 |
16 |
|
|
|
|
1.0 |
0 |
1.0 |
0 |
|
|
|
|
25.0 |
0.315 |
-10 |
0.08 |
-22 |
|
|
|
|
1.0 |
0 |
1.0 |
0 |
|
|
|
|
50.0 |
0.16 |
-16 |
0.04 |
-28 |
|
|
|
|
1.0 |
0 |
1.0 |
0 |
|
|
|
|
19. Ընդհանուր թրթռման 2-րդ և 3-րդ կարգերի գնահատման ժամանակ Xընդ. և Yընդ. առանցքների ուղղությունների համար կշռային գործակիցների արժեքները հավասար են Zընդ. ուղղության արժեքին
6. ԹՐԹՌՄԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ
20. Աղյուսակ 3-ում բերված է տեղային թրթռման ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակը` որոշված թրթռման արագության մակարդակների էներգետիկ գումարման եղանակով:
Աղյուսակ 3
Թրթռման արագության ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակ
Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր, Հց | ||||||||
8 |
16 |
31.5 |
63 |
125 |
250 |
500 |
1000 | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Թրթռման արագության մակարդակները, Li դԲ |
108 |
112 |
120 |
116 |
111 |
107 |
104 |
103 |
Կշռային գործակիցների արժեքները Ki, դԲ |
-6 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Թրթռման արագության ճշգրտված օկտավային մակարդակները, (Li+Ki), դԲ |
102 |
112 |
120 |
116 |
111 |
107 |
104 |
103 |
Թրթռման արագության մակարդակների զույգերով էներգետիկ գումարման միջոցով ստացված տվյալները` հաշվի առնելով 4-րդ աղյուսակի ուղղումները |
112.4 |
121.5 |
112.5 |
106.5 | ||||
122.1 |
113.5 | |||||||
122.7=123 |
21. 8-1000Հց հաճախականությունների օկտավային շերտերում չափված թրթռման արագության մակարդակներն են L1=108 դԲ, L2112 դԲ, L3=120 դԲ, L4=116 դԲ, L5=111 դԲ, L6=107 դԲ, L7=104 դԲ, L8=103 դԲ: Թրթռման արագության էներգետիկ գումարումը կատարվում է զույգերով: Սկզբից հաշվի են առնվում հաճախականությունների օկտավային շերտերի համար կշռային գործակիցները, մասնավորապես 8 Հց հաճախականության օկտավային շերտում այն հավասար է -6-ի, ուստի ճշգրտված մակարդակը հավասար է 108+(-6)=102 դԲ, իսկ մյուս շերտերի համար կշռային գործակիցները հավասար են 0-ի: Այնուհետև կատարվում է մակարդակների էներգետիկ գումարումը` L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1=112-102=10 դԲ, դրան համապատասխան աղյուսակ 4-ից ընտրվում է ∆L=0.4 դԲ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` L2 + ∆L= 112+0.4= 112.4 դԲ:
22. Նույն ձևով որոշվում են L3 և L4, L5 և L6, L7 և L8 մակարդակները`
L3-L4=120-116=4դԲ, |
∆L=1.5դԲ, | L3+∆L=120+1.5=121.5դԲ, |
L5-L6=111-107=4դԲ, |
∆L=1.5դԲ, | L5+∆L=111+1.5=112.5դԲ, |
L7-L8=104-103=1դԲ, |
∆L=2.5դԲ, | L7+∆L=104+2.5=106.5դԲ: |
Անուհետև պետք է որոշել L1+2 և L3+4, L5+6 և L7+8 մակարդակները`
L1=121.5-112.4=9.1դԲ, |
∆L=0.6 դԲ, | L1+∆L=121.5+0.6=122.1դԲ, |
L2=112.5-106.5=6դԲ, |
∆L=1դԲ, | L2+ ∆L= 112.5+1= 113.5դԲ: |
23. Վերջնական արդյունք ստանալու համար այն կլորացվում է մինչև ամբողջական թիվը, ըստ որի թրթռման արագության ճշգրտված մակարդակը հավասար է 123 դԲ-ի:
24. Ստացված թրթռման արագության ճշգրտված մակարդակը` 123 դԲ-ը, համադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի 1-ին աղյուսակով սահմանված թրթռման արագության ճշգրտված մակարդակի` 112 դԲ-ի հետ, այն գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակը 11 դԲ-ով:
Աղյուսակ 4
∆L ուղղման արժեքները կախված գումարելի մակարդակների տարբերությունից
L2 -L1 գումարելի մակարդակների տարբերությունը, դԲ |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
10 |
∆L ուղղումը, դԲ |
3 |
2.5 |
2.2 |
1.8 |
1.5 |
1.2 |
1 |
0.8 |
0.6 |
0.4 |
7. ԹՐԹՌՄԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՃՇԳՐՏՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ
25. Թրթռման համարժեք ճշգրտված մակարդակը համարվում է ոչ մշտական թրթռման թվային բնութագիր` որոշված փաստացի մակարդակների միջինացման ճանապարհով` հաշվի առնելով թրթռման ազդեցության ժամանակի տևողությունը և կարող է որոշվել հետևյալ բանաձևով.
Lհամ.=10lg, որտեղ
L1, L2 , ….Lո-ը - համապատասխանաբար t1 , t2….tո ժամանակի ընթացքում ազդող թրթռման արագության կամ թրթռման արագացման մակարդակներն են,
T-ն թրթռման ազդեցության ընդհանուր ժամանակն է` T= t1+ t2+….tո։
26. Աղյուսակ 5-ում բերված է թրթռման արագության համարժեք ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակը`
Աղյուսակ 5
Թրթռման արագության ճշգրտված մակարդակները, |
Հերթափոխի ընթացքում թրթռման տվյալ մակարդակի ազդեցության ժամանակը, ժամ |
Ուղղումը թրթռման տվյալ մակարդակին |
Թրթռման արագության ճշգրտված մակարդակները` հաշվի առնելով |
Թրթռման արագության համարժեքային ճշգրտված մակարդակը, ստացված մակարդակների զույգերով գումարման եղանակով` հաշվի առնելով 4-րդ աղյուսակի ուղղումները, դԲ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
108 |
1 |
-9 |
99 |
|
107 |
2 |
-6 |
101 |
103.2 |
115 |
0.5 |
-12 |
103 |
106 |
110 |
1 |
-9 |
101 |
107.2 |
104 |
3 |
-4.2 |
100 |
108 |
27. Աշխատանքային հերթափոխում (8 ժամյա)` կազմակերպության արտադրական սենքի մշտական աշխատատեղում, թրթռման համապատասխանաբար 1, 2, 0.5, 1 և 3 ժամվա ազդեցության ընթացքում թրթռման արագության ճշգրտված մակարդակները կազմել են 108, 107, 115, 110 և 104 դԲ, որոնց ազդեցության տևողությունից կախված 6-րդ աղյուսակից ընտրվում են համապատասխանաբար -9, -6, -12, -9 և -4.2 դԲ ուղղումները: Կատարելով համապատասխան ուղղումներ թրթռման արագության ճշգրտված մակարդակներին, ստացվում է համապատասխանաբար 99, 101, 103, 101 և 100 դԲ: Այնուհետև այդ մակարդակները համադրվում են զույգերով: Դրա համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1=101-99=2 դԲ, դրան համապատասխան աղյուսակ 4-ից ընտրվում է ∆L=2.2 դԲ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` L2 + ∆L= 101+2.2= 103.2 դԲ:
28. Նույն ձևով որոշվում են L3 և L2, L4 և L3, L5 և L4 մակարդակները`
L3-L2=103.2-103=0.3դԲ, |
∆L=2.5դԲ, | L3+∆L=103.2+2.5=106դԲ, |
L4 -L3=106-101=5դԲ, |
∆L=1.2դԲ, | L4 +∆L=106+1.2=107.2դԲ, |
L5 -L4 =107.2-100=7.2դԲ, |
∆L=0.8դԲ, | L5 +∆L=107.2+0.8=108դԲ: |
Աղյուսակ 6
Թրթռման համարժեքային մակարդակի հաշվարկի համար ճշգրտված մակարդակներին կատարվող ուղղման արժեքները
Թրթռման |
ժամ-ով |
8 |
7 |
6 |
5 |
4 |
3 |
2 |
1 |
0.5 |
15 րոպե |
5 |
%-ով |
100 |
88 |
75 |
62 |
60 |
38 |
25 |
12 |
6 |
3 |
1 | |
Ուղղումը` դԲ-ով |
0 |
-0.6 |
-1.2 |
-2 |
-3 |
-4.2 |
-6 |
-9 |
-12 |
-15 |
-20 |
(հավելվածը լրաց. 16.10.13 N 61-Ն)
ԹՐԹՌՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ԱՌԱՆՑՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հավելվածը լրաց. 16.10.13 N 61-Ն)
(նորմերը փոփ., լրաց., խմբ. 21.12.12 N 21-Ն, 16.10.13 N 61-Ն, փոփ. 18.05.22 N 31-Ն)