Գլխավոր տեղեկություն
Համար
N 490-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.15/20(197) Հոդ.204
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.05.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006177

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 մայիսի 2006 թ. 
ք. Երևան

 N 490-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԻՆՖՐԱՁԱՅՆԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-008-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել` «Աշխատատեղերում ինֆրաձայնի հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-008-06 (կցվում է):

Նախարար՝ 

Ն. Դավիդյան

 

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
 2006 թ. մայիսի 11-ի
N 490-Ն հրամանով

Հիգիենիկ նորմեր

Աշխատատեղերում ինֆրաձայնի

ՀՆ N 2.2.4-008-06

1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ

1.1 Սույն հիգիենիկ նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են աշխատատեղերում ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները և ինֆրաձայնի աղբյուր հանդիսացող սարքերի, սարքավորումների, մեքենաների և մեխանիզմների շահագործման ժամանակ ինֆրաձայնի ազդեցության սահմանային թույլատրելի մակարդակները:

1.2 (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)


2. Տերմիններ և սահմանումներ

 

2.1 Ինֆրաձայն - լսելի (ակուստիկ) հաճախականության միջակայքի ստորին շերտագծից` 20 Հց-ից (Հերց) ցածր հաճախականության ձայնային տատանումներ և ալիքներ:

2.2 Ձայնային ճնշման ընդհանուր (գծային) մակարդակ` դեցիբելգծային  (դԲգծ ) - մեծություն չափված աղմկաչափի «գծային» սանդղակով կամ հաշվարկված հաճախականությունների օկտավային շերտագծերում ձայնային ճնշման մակարդակների էներգետիկ գումարման միջոցով հաշվի չառնելով օկտավային ուղղումները:

2.3 Ձայնային ճնշման համարժեքային (ըստ էներգիայի) ընդհանուր (գծային) մակարդակ Lհամ  դԲգծ ՝ ոչ մշտական ինֆրաձայնի - մշտական լայնաշերտ ինֆրաձայնի մակարդակ, որն ունի նույն միջին քառակուսային ձայնային ճնշումը, ինչ որ տվյալ ոչ մշտական ինֆրաձայնը՝ ժամանակի որոշակի հատվածում:

 

3. Ինֆրաձայնի դասակարգումը

 

3.1 Ինֆրաձայնը ըստ սպեկտրի դասակարգվում է.

3.1.1 Լայնաշերտ ինֆրաձայն - չընդհատվող սպեկտրով մեկ օկտավայից ավելի լայնությամբ ինֆրաձայն:

3.1.2 Երանգային ինֆրաձայն - սպեկտր, որը ներառում է լսելի ընդհատվող բաղադրիչներ: Ինֆրաձայնի ներդաշնակ (հարմոնիկ) բնութագիրը սահմանվում է օկտավային հաճախականությունների շերտագծերում՝ մեկ շերտագծի մակարդակի 10 դԲ-ից ոչ պակաս գերազանցումով` հարակից շերտագծերի նկատմամբ:

3.2 Ըստ ժամանակի ինֆրաձայնը դասակարգվում է.

3.2.1 Մշտական ինֆրաձայն, որի ձայնային ճնշման մակարդակը դիտարկման ընթացքում փոփոխվում է 2 անգամից ոչ ավելի (6 դԲ-ով)` աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով և «գծային» սանդղակով չափումների ժամանակ:

3.2.2 Ոչ մշտական ինֆրաձայն, որի ձայնային ճնշման մակարդակը դիտարկման ընթացքում փոփոխվում է 2 անգամից ոչ պակաս (6 դԲ-ով) աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով և «գծային» սանդղակով չափումների ժամանակ:

 

4. Ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները և սահմանային թույլատրելի մակարդակները

 

4.1 Մշտական ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները համարվում են 2, 4, 8, 16 Հց միջին երկրաչափական հաճախականություններով օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակները (Lp), որոնք որոշվում են հետևյալ բանաձևով (դԲ).

 

Lp = 101g   P2 
P20
 դԲ ,  որտեղ

 

P- ձայնային ճնշման միջին քառակուսային արժեքն է, Պասկալ (Պա)

P0 - օդում ձայնային ճնշման ելքային արժեքը` հավասար  2 . 10-5  Պա

4.1.2 Ձայնային ճնշման մակարդակը (միաթիվ գնահատականով) չափվում է աղմկաչափի «գծային» սանդղակով՝ դԲգծ -ով (պայմանով, եթե աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրով «գծային» և «Ա» սանդղակներով չափված մակարդակների տարբերությունը կազմում է 10 դԲ-ից ոչ պակաս):

4.2 Ոչ մշտական ինֆրաձայնի նորմավորվող չափորոշիչները համարվում են 2, 4, 8, 16 Հերց միջին երկրաչափական հաճախականություններով օկտավային շերտերում ձայնային ճնշման համարժեքային (ըստ էներգիայի) մակարդակները` Lհամ  (դԲ) և ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակը (դԲգծ ), որոնք որոշվում են հետևյալ բանաձևով.

 

Lհամ = 101g (
T
  n

i=1
t∙ 100.1L ) դԲ, որտեղ 

 

T - դիտարկման ժամանակն է, ժամ

ti - Li աղմուկի ազդեցության տևողությունը, ժամ

n -ինֆրաձայնի ազդեցության ընդհատումների ընդհանուր թիվը

Li - ինֆրաձայնի լոգարիթմական մակարդակը` ժամանակի i-րդ հատվածում, դԲ

4.4 Աշխատատեղերում ինֆրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները բերված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Աշխատատեղերում ինֆրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները

 

N

Արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի ցուցանիշներ

Ձայնային նշման մակարդակները (դԲ) միջին երկրաչափական հաճախականություններով օկտավային շերտագծերում (Հց)

Ձայնային
ճնշման
ընդհանուր մակարդակ, դԲգծային

2

4

8

16

1.

- Աշխատանքային գործընթացի  ծանրություն

- Աշխատանքային գործընթացի լարվածություն

100

95

95

90

90

85

85

80

100

95

2. Ժամանակի ընթացքում տատանվող և ընդհատվող ինֆրաձայնի ձայնային ճնշման սահմանային թույլատրելի մակարդակը  սահմանվում է 120 դԲ: 

 

4.3 Ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակը որոշվում է միայն գործիքային չափման արդյունքով:

4.4 Ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակը` կախված ինֆրաձայնի ազդեցության տևողությունից, որոշվում է աղյուսակ 2-ին համապատասխան:

 

Աղյուսակ 2

 

Ուլտրաձայնի ձայնային ճնշման համարժեքային ընդհանուր մակարդակի հաշվարկ


Ազդեցության տևողությունը (ժամ)

8

7

6

5

4

3

2

1

0.5

Ուղղումը, դԲ

0

0.6

1.2

2

3

4.2

6

9

12

 

4.5 Աղյուսակ 1-ում բերված աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության բնութագիրը, ինչպես նաև ինֆրաձայնի հիգիենիկ գնահատումը և ինֆրաձայնից պաշտպանության միջոցները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 756-Ն հրամանով:

(հավելվածը փոփ. 18.05.22 N 31-Ն)