Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.18/5(153) Հոդ.123
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006091


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 փետրվարի 2006 թ. 
ք. Երևան

N 163-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել աշխատանքային գոտու օդում ռենիումի սահմանային թույլատրելի խտությունը 6 մգ/մ3 :

2. Հաստատել մթնոլորտային օդում.

- մոլիբդենի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,

- մոլիբդենի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,

- մոլիբդենի եռօքսիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,

- մոլիբդենի եռօքսիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,

- ամոնիումի մոլիբդատի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,

- ամոնիումի մոլիբդատի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը  0,02 մգ/մ3,

- ամոնիումի պարամոլիբդատի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,

- ամոնիումի պարամոլիբդատի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3

- մոլիբդենի սուլֆիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,

- մոլիբդենի սուլֆիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3,

- ֆերոմոլիբդենի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,

- ֆերոմոլիբդենի  միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3,

- մոլիբդենի սիլիցիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,

- մոլիբդենի սիլիցիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3:

 3. Հաստատել մթնոլորտային օդում կալիումի պերռենատի անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակը 0,2 մգ/մ3: Սույն կետով սահմանված նորմի գործողության ժամկետը՝ մինչև 2009 թվականի մարտի 1-ը:

Նախարար՝  

Ն. Դավիդյան


   

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի փետրվարի 16-ի
N 163-Ն հրամանով

    

Հիգիենիկ նորմեր

Աշխատանքային գոտու օդում ռենիումի սահմանային թույլատրելի խտության, մթնոլորտային օդում մոլիբդենի և դրա միացությունների սահմանային թույլատրելի խտությունների և կալիումի պերռենատի անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակի

 

I. Աշխատանքային գոտու օդում

Քիմիական նյութի անվանումը 

Սահմանային թույլատրելի խտությունը, մգ/մ3

1. Ռենիում

 6

II. Մթնոլորտային օդում

Քիմիական նյութի անվանումը  Միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը, մգ/մ3 Միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը,
 մգ/մ3
Անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակը, մգ/մ3
1 2 3 4

1. Մոլիբդեն

 

0,24 0,02   
2. Մոլիբդենի եռօքսիդ  0,24 0,02  -
3. Ամոնիումի մոլիբդատ  0,24 0,02  -
4. Ամոնիումի պարամոլիբդատ  0,24 0,02  -
5. Մոլիբդենի սուլֆիդ 0,35 0,035  -
6. Ֆերոմոլիբդեն  0,35 0,035  -
7. Մոլիբդենի սիլիցիդ  0,35 0,035  -
8. Կալիումի պերռենատ     0,2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2022, N 31-Ն 24.05.2022, N 163-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան