Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.08.2022
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
04.08.2022
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

04 օգոստոսի 2022 թ.
ք. Երևան

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ հրամայում եմ.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» N 06-Ն հրամանի՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 2-րդ հավելվածի 51-րդ կետի աղյուսակ 2-ի.

ա. «Համարը» սյունակի 1-ին տողում «9479-2014» թվերը փոխարինել «9479-2011» թվերով, իսկ «Անվանումը» սյունակի 1-ին տողում՝ «Քարաբլոկներ բնական քարերից՝ երեսապատման իրերի արտադրության համար։ Տեխնիկական պայմաններ» բառերը փոխարինել «Բլոկներ լեռնային ապարներից՝ երեսապատման, ճարտարապետաշինարարական, մեմորիալ և այլ իրերի արտադրության համար։ Տեխնիկական պայմաններ» բառերով,

բ. «Անվանումը» սյունակի 2-րդ տողում «Քարասալեր երեսապատման՝ սղոցված բնական քարից։ Տեխնիկական պայմաններ» բառերը փոխարինել «Բնական քարերից սղոցված երեսապատման սալեր։ Տեխնիկական պայմաններ» բառերով:

գ. 34-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

 

 ՀՍՏ ԳՈՍՏ 8267-95

Խիճ և կոպիճ խիտ լեռնային ապարներից՝ շինարարական աշխատանքների համար։ Տեխնիկական պայմաններ 

 

2) 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված 3-րդ հավելվածի՝

ա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով. «3) 1-2-րդ խմբին են վերագրվում ավազի և ավազակոպճային ապարների ժամանակակից գետահունային, գետաողողատային և դարավանդային հանքավայրերը, որոնց օգտակար ստվարաշերտը տարածական տեղադիրքի, ձևի, չափերի և որակի փոփոխմամբ տարեկան կամ բազմամյա ցիկլում վերականգնվում է որոշակի ինտենսիվությամբ»:

բ. 17-րդ կետի 1-ին ենթակետի աղյուսակ 1-ի «Հանքավայրի տիպը» սյունակի 2-րդ և 3-րդ տողերից հանել «2.1.» և «2.2.» թվերը։

գ. 28-րդ կետի աղյուսակ 2-ի 11-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

 

 ՀՍՏ ԳՈՍՏ 8267-95  Խիճ և կոպիճ խիտ լեռնային ապարներից՝ շինարարական աշխատանքների համար։ Տեխնիկական պայմաններ

 

դ. 62-րդ կետում «միջոցներով» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն հավելվածի 17-րդ կետի աղյուսակ 1-ի «1-2» հանքավայրի խմբի համար սահմանված հետախուզական ցանցի խտության»:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2022 թվական: