«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002340
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 նոյեմբերի 2002 թ. |
N 804 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ» N 2-III-2.2.3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
Հրամայում եմ`
1. Հաստատել «Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները (կցվում է):
2. (կետն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)
Նախարար՝ |
Ա. Մկրտչյան |
|
Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարության 2002 թ. 29 նոյեմբերի N 804 հրամանով |
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
Ս Ա Ն Ի Տ Ա Ր Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կանոնների պահանջները վերաբերում են ինչպես գործող, այնպես էլ նոր կառուցվող և վերակառուցվող գեղեցկության սրահներին:
1.2. Գեղեցկության սրահների արտադրական տարածքներում մատուցվում են հետևյալ ծառայությունները (կամ դրանցից յուրաքանչյուրը)՝ դրանց համար հատկացված առանձին տարածքներում.
- մազերի լվացում, կտրում, հարդարում, ներկում, գանգրացում և համանման աշխատանքներ, սափրում և մորուքի հարթում,
- դեմքի մերսում, մանիկյուր, պեդիկյուր, դիմահարդարում և այլն (դեմքի մաշկի հիգիենիկ մաքրում, բեղերի և թարթիչների ներկում, էպիլյացիա):
Գեղեցկության սրահների սպասասրահներում արգելվում է սննդի օբյեկտների տեղակայումը, ինչպես նաև սննդի ծառայության կազմակերպումը:
1.3. Գեղեցկության սրահներում արգելվում է անցկացնել բուժակոսմետիկ միջամտություններ հիվանդությունների բուժման և մաշկի կոսմետիկ թերությունների (ուգրի, դեմքի և մաշկի սեբորեա, խալեր, հիպերտրիխիոզ, բարորակ նորագոյացություններ և այլ մաշկային հիվանդություններ) վերացման համար:
2. Գեղեցկության սրահների տեղակայմանը ներկայացվող պահանջներ
2.1. Գեղեցկության սրահների տեղակայումը կանոնակարգվում է համաձայն «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» N2.08.02-89 ՍՆիՊ-ի:
2.2. Գեղեցկության սրահների տարածքները պետք է ունենան հետևյալ նվազագույն մակերես՝
Հանդերձարան հաճախորդների համար-0.3 մ2 յուրաքանչյուր մեկ աշխատատեղի համար:
Արտադրական տարածք - յուրաքանչյուր աշխատատեղի համար.
Արտադրական բաժինների կազմը և տարածքները որոշվում են ելնելով սպասարկման տեսակից:
Անձնակազմին և գրասենյակին հատկացվող տարածքներ
2.3. Գեղեցկության սրահների կազմում գործող վարսահարդարման սրահի, կոսմետիկ միջամտությունների սրահի, մանիկյուրի և պեդիկյուրի բաժինների համար հանդերձարանը, նախամուտքը, սպասասրահը և սան. հանգույցը կարող են լինել ընդհանուր:
3. Սանիտարատեխնիկական կառուցվածքը
3.1. Գեղեցկության սրահները պետք է ապահովված լինեն սառը և տաք ջրով, կոյուղով, ջեռուցմամբ, օդափոխիչ համակարգերով, էլեկտրականությամբ:
3.2. Գեղեցկության սրահների օդափոխությունը և ջեռուցումը պետք է համապատասխանի «Ջեռուցում, օդափոխություն և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.01-2000 շինարարական նորմերի պահանջներին:
3.3. Գեղեցկության սրահների լուսավորվածությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 շինարարական նորմերի պահանջներին:
3.4. Գեղեցկության սրահներում աղմուկը չպետք է գերազանցի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2.III-11.3 սանիտարական նորմերով սահմանված սահմանային թույլատրելի մակարդակները:
4. Գեղեցկության սրահների սանիտարահիգիենիկ ռեժիմի ապահովումը
4.1. Գեղեցկության սրահների ամբողջ տարածքը ենթարկվում է մանրակրկիտ մաքրման ամեն օր, աշխատանքի ավարտից հետո: Աշխատանքային օրվա ընթացքում կատարվում են ընթացիկ մաքրման աշխատանքներ և ընթացիկ ախտահանում:
4.2. Կտրված մազերը հավաքվում են պարկերում, որոնք պետք է տեղադրվեն կափարիչով դույլերում: Մազերի և կենցաղային թափոնների աղբահանումը պետք է կատարվի կանոնավոր (մազերը պետք է տեղափոխվեն հերմետիկ փակված պարկերով):
4.3. Գեղեցկության սրահներում առնվազն տարին 2 անգամ պետք է իրականացվեն դեզինֆեկցիոն-դեռատիզացիոն աշխատանքներ:
4.4. Նախքան հաճախորդին սպասարկելը գեղեցկության սրահների աշխատակիցները (վարսահարդարներ, մանիկյուրի, պեդիկյուրի, կոսմետիկ միջամտությունների վարպետներ) պետք է լվանան ձեռքերը: Աշխատանքի ընթացքում նրանք պետք է կրեն աշխատանքային արտահագուստ:
4.5. Գեղեցկության սրահները պետք է ապահովված լինեն անհատական օգտագործման սպիտակեղենով (պենյուար, անձեռոցիկ, սրբիչ և այլն), ինչպես նաև ախտահանված գործիքներով և այլ հիգիենիկ պարագաներով՝ յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման համար:
4.6. (կետն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)
4.7. Գեղեցկության սրահներում կիրառվող գործիքների ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման աշխատանքներն իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:
(4.7-րդ կետը խմբ. 05.04.16 N 11-Ն)
4.8. Գեղեցկության սրահները պետք է ապահովված լինեն առաջին բուժօգնության արկղիկներով:
4.9. Մազերի գանգրացման և ներկման համար օգտագործվող նյութերի նկատմամբ պետք է կատարվի կենսաբանական փորձ: Այդ նպատակով հաճախորդի մաշկին (ականջի ետևում կամ թևի ներսային ծալքում) քսվում է տվյալ նյութից, 10-15 րոպե հետո առաջացած կարմրությունը վկայում է օրգանիզմի գերզգայունության մասին տվյալ նյութի նկատմամբ, ուստի օգտագործումը արգելվում է:
4.10. Մազի քիմիական գանգրացումը և ներկումը վարսահարդարը կատարում է ռետինե ձեռնոցներով:
4.11. Կտրված մազերի հեռացումը հաճախորդի վզից և դեմքից կատարվում է մաքուր բամբակով կամ միանվագ օգտագործման անձեռոցիկով:
(պարբերությունն ուժը կորցրել է 18.05.22 N 31-Ն)
(կանոնները փոփ., խմբ. 05.04.16 N 11-Ն, փոփ. 18.05.22 N 31-Ն)