Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2022
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2022
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մայիսի 2022 թ.

N 219-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԻՋԻԳԵՅՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ՎԽ-025 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «ԴԻՋԻԹԵՅՆ» («ԴԻՋԻԳԵՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավահաջորդ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի մայիսի 17-ին ներկայացված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն գրությամբ ներկայացված հայտը, կից փաստաթղթերը, ի լրումն 2022 թվականի մայիսի 19-ին ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ԴԻՋԻԳԵՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի նոյեմբերի 1-ին տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-025 լիցենզիան վերաձևակերպել՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխարեն նշել «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հ/Հ

Իրավաբա-նական անձի
անվանումը

Գտնվելու
վայրը

Լիցեն-զիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ
վճարողի հաշվա-ռման համարը
/ՀՎՀՀ/

Գրանցման համարը

Գործու-նեության տեսակը

Գործու-նեության իրակա-նացման
վայրը

Գործո-ղու-թյան ժամ-կետը

Տեղեկա-տվություն
ՀՀ ֆինանսների նախարա-րության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևա-կերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեց-ման կամ վերա-կանգնման մասին

Այլ
տե-ղե-կու-թյուն-ներ

1.

«ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ («ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ իրավահաջորդ)

Ամիրյան Փ. /26, Կենտրոն 0010 Երևան, Հայաստան

ՎԽ-025

01.11..2017թ.

02665848

286.110.970955

Վիճակա-խաղերի կազմա-կերպում

ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Ծ. Իսակովի պողոտա 11/1

ան-ժամ-կետ

ՀՀ ֆինանսների նախարարի 20.05.2022թ. թիվ 219-Ա հրամանով
լիցենզիան վերաձևա-կերպում

-

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2022 թվական: