Գլխավոր տեղեկություն
Համար
N 1677-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.04.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 ապրիլի 2022 թ.

N 1677-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵԴԲԱԼԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-003161 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՄԵԴԲԱԼԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի ապրիլի 15-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՄԵԴԲԱԼԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի մարտի 4-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003161 լիցենզիայի գործողությունը մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին՝

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2022 թվական: