Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.09.03/23(436).1 Հոդ.215
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.07.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10012330

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հուլիսի 2012 թ.  

ք. Երևան

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ, ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ, ՕԴԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-3.3.1.-026-12 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել «Ախտաբանաանատոմիական բաժանմունքների, հյուսվածքաբանական լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 2-III-3.3.1.-026-12 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված


Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2012 թվականի հուլիսի 31-ի

N 11-Ն հրամանով

 

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ, ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ, ՕԴԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2-III- N 3.1.1.-026-2012

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի (այսուհետ` սանիտարական կանոններ) պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ախտաբանաանատոմիական բաժանմունքների, հյուսվածքաբանական լաբորատորիաների համար` անկախ սեփականության ձևից և այն նախագծող, շինարարական և այլ կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են ախտաբանաանատոմիական բաժանմունքի, հյուսվածքաբանական լաբորատորիայի հողահատկացման, նախագծման, շինարարության և վերակառուցման աշխատանքներով:

2. Սույն սանիտարական կանոնները սահմանում են ախտաբանաանատոմիական բաժանմունքների, հյուսվածքաբանական լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը:

 

II. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

 

3. Ախտաբանաանատոմիական բաժանմունքը տեղակայվում է առանձին մասնաշենքում` ավտոփոխադրամիջոցների և սայլակների (հիվանդանոցի հիվանդասենյակային մասնաշենքերից) մոտեցման հարմար ուղիներով և հետիոտնի անցուղիներով: Ախտաբանաանատոմիական մասնաշենքը իր ծիսակատարությունների գոտով հիվանդասենյակների, բնակելի և հասարակական շենքերի պատուհանների տեսանելիության դաշտից դուրս է լինում և ունենում է առնվազն 30 մ հեռավորություն հիվանդասենյակային բաժանմունքներով մասնաշենքերից, պոլիկլինիկայից և սննդի կառուցահատվածից:

4. Ախտաբանաանատոմիական բաժանմունքի սպիտակեղենի լվացումը կատարվում է առանձնացված լվացքատանը կամ հիվանդանոցի լվացքատանը` որտեղ առանձնացվում է կեղտոտ սպիտակեղենի ընդունման, տեսակավորման սենք, իսկ լվացման արտադրամասում` ըստ բաժանմունքի մակնշված լվացքի մեքենա:

5. Ախտաբանաանատոմիական բաժանմունքը ապահովվում է էներգիայի սնուցման լրացուցիչ աղբյուրով:

6. Ախտաբանաանատոմիական բաժանմունքը ապահովվում է կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով:

 1) Մատակարարվող ջրի որակը համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմեր և կանոններ» N 876 հրամանի պահանջներին:

2) Կենտրոնացված ջրահեռացման համակարգում կեղտաջրերի մաքրման և վարակազերծման կայանի բացակայության դեպքում՝ նոր կառուցվող, վերակառուցվող ախտաբանաանատոմիական բաժանմունքում ապահովում են կեղտաջրերը նախքան կոյուղու համակարգ մղելը վարակազերծման կառույցով:

3) Կենտրոնացված ջրահեռացման համակարգի բացակայության դեպքում կեղտաջրերի մաքրումը և վարակազերծումը կատարվում է տեղային մաքրման կայանում:

7. Ախտաբանաանատոմիական բաժանմունքի համար առաջարկվող սենքերի նվազագույն կազմը և մակերեսները սահմանվում են համաձայն սույն սանիտարական կանոնների հավելված 1-ի:

8. Դիահերձարանը, նախադիահերձարանը, ֆիքսացիոնը ապահովվում են օդի ուլտրամանուշակագույն մանրէասպան սարքով:

9. Դիահերձարանին հարակից տեղակայվում է նախադիահերձարանը, ֆիքսացիոնը, հանդերձարանը, սանհանգույց-ցնցուղարանը և կեղտոտ սպիտակեղենի, բժշկական թափոնի պահման սենքերը:

10. Դիակների պահպանման, հանդերձավորման սենքերը ունենում են առանձին մուտք, հերձման և բիօպսիոն նյութերի մշակման հետ կապված սենքերը առանձին միջանցքով կամ նախամուտքով առանձնացված են լինում մյուս կառուցահատվածներից` բժիշկների և սպասարկող անձնակազմի համար նախատեսված սենքերից, սպասասրահ, տեղեկատվական-մատենավորման և տեղեկանքների տրման մասից:

11. Դիակների պահպանման սենքի, նախադիահերձարանի, դիահերձարանի, հանդերձավորման սենքի դռների բացվածքների և սենքերի հատակագծումը ապահովում է դիակներով սայլակների և պատգարակների ազատ անցումը:

 12. Դիակների պահպանման սենքը ապահովվում է վերելակով` եթե դիակների պահման սենքը և դիահերձարանը նույն հարկում չեն, դիակները դիահերձարան տեղափոխելու համար:

13. Բաժանմունքի սենքերի, այդ թվում՝ դիահերձարանի հիմնական սենքերի բարձրությունը հատակից մինչ առաստաղ լինում է 3 մետրից ոչ պակաս:

14. Սառնարանային տնտեսության սառնարաններում ապահովվում է +20, + 40 C ջերմաստիճան, չիդենտիֆիկացված դիակների պահպանման համար անհրաժեշտ է ապահովել -150, -250 C ջերմաստիճան:

15. Վարակիչ հիվանդություններից մահացածների կամ այդ հիվանդություններից մահացության կասկածի դեպքում դիակը պահվում է անջրաթափանց, ամբողջական և ամուր պարկի մեջ:

16. Մեկ դիահերձարանի առկայության դեպքում սկզբում հերձում են ոչ վարակիչ հիվանդություններից մահացածների, այնուհետև՝ վարակիչ հիվանդություններից մահացածների դիակները:

17. Դիահերձման սենյակում օդի օպտիմալ ջերմաստիճանը +200, +210 C է:

18. Ախտաբանաանատոմիական բաժանմունքի սենքերում տեղադրվում են մշտական հոսող սառը և տաք ջրով ապահովված լվացարաններ:

19. Աշխատող անձնակազմի ձեռքերի լվացման համար ապահովվում են լվացարաններ` առանձնացված այն լվացարաններից, որոնք նախատեսված են գույքը և գործիքները լվանալու համար:

20. Դիահերձարանում և նախադիահերձարանում տեղադրվում են վիրաբուժական հատուկ լվացարաններ` ջրի բացթողման արմնկային կամ ոտնակային հարմարանքով:

21. Սեկցիոն (դիահերձման) սեղանները միացված են լինում սառը և տաք ջրամատակարարման համակարգին: Ունենում են շարժական ցնցուղ` միացված սառը և տաք ջրամատակարարման համակարգին: Սենքի հատակը ապահովվում է հատականցքով: Վերջինում տեղադրվում է ցանցորսիչ:

22. Ախտաբանաանատոմիական բաժանմունքի սենքերն ապահովվում են որակյալ մաքրման համար հարթ, ամբողջական, պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով:

23. Սենքերի պատերը մինչ բարձրության կեսը պատված են լինում յուղաներկով կամ հեշտ մաքրվող և ախտահանիչ լուծույթներով հաճախակի մաքրելուց չքայքայվող ջրանթափանց այլ նյութով, իսկ հերձարանի, նախադիահերձարանի, դիակների պահման սենյակի և սանհանգույցների պատերը մինչև առաստաղ լինում են կաֆելապատ: Սենքերում պատերի և հատակի բոլոր կցորդման տեղերը և անկյունները լինում են կլորացված:

24. Կահավորանքի և սարքավորումների մակերեսները լինում են հարթ, հեշտ մաքրվող, ենթակա խոնավ մաքրման և ախտահանման։ Սեկցիոն սեղանները պատրաստվում են հեշտ մաքրվող, ջրանթափանց և ախտահանման նկատմամբ կայուն նյութից (մարմար, ցինկապատ երկաթ, չժանգոտվող պողպատ և այլն):

25. Բաժանմունքում կամ առանձին սենքերում անհրաժեշտության դեպքում իրականացվում է կոսմետիկ կամ հիմնական վերանորոգում՝ սենքերի պատերի, առաստաղի, հատակի մակերեսների ամբողջականության վերականգնման, քայքայված ինժեներական ցանցերի (ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, ջերմամատակարարում, էլեկտրամատակարարում) նորով փոխարինման, շենքը կրող կառուցվածքների, շենքի միջհարկային ծածկերի (առաստաղների, հատակների), աստիճանների, վերելակների, նկուղների, ձեղնահարկի, տեխնիկական հարկերի, տանիքի անսարքությունների վերացման նպատակով: Սենքերի մակերեսների անհարթությունները, ճեղքերը, սարքավորումների անսարքությունները վերացնում են անմիջապես:

26. Ախտաբանաանատոմիական բաժանմունքի բոլոր սենքերը սարքավորված են լինում մեխանիկական դրդմամբ արտաձիգ օդափոխանականությամբ:

27. Ամռան ժամանակ ճանճերից պաշտպանվելու համար լուսամուտները ցանցապատում են:

28. Հերձումը կատարվում է հատուկ արտահագուստով, հաստ մոմլաթե գոգնոցով, կրկնակոշիկներով, հաստ երկարաթև ձեռնոցներով, ռեսպիրատորով, դիմակով, աչքերի պաշտպանական ակնոցով:

29. Սենքերի մաքրման համար հակահամաճարակային ռեժիմի հսկողությունը իրականացնող պատասխանատուի կողմից սահմանվում են ժամանակացույցեր: Դիահերձարանի և դիակների պահպանման սենքի հիմնական («գլխավոր») մաքրումը, լվացման ժամանակ օգտագործելով 3-5% քլորամինի լուծույթ կամ 2,5% քլորակրի պարզեցված լուծույթ, կատարվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից մահացած յուրաքանչյուր դիակի հերձումից հետո:

30. Դիակի հերձումից և մաքրումից հետո հերձման սեղանը, հերձման փոքր սեղանիկը, գործիքները, կշեռքի նժարները, օրգանների լվացման համար լվացարանները և վաննաները, ցանցերը և հատակը մանրակրկիտ լվացվում են սառը, հետո՝ տաք ջրով /շարժական ցնցուղով/, հետո ախտահանվում են քլորամինի 3-5% լուծույթով կամ 2,5% քլորակրի պարզեցված լուծույթով:

31. Ախտահանման ենթակա են բոլոր գործիքները, գույքը, հատուկ արտահագուստը և սպիտակեղենը:

32. Հոսող արյան շիճուկը և մնացած բոլոր թափոնները ախտահանվում են տեղում` դրանց վրա լցնելով քլորակիր՝ 1 ժամ տևողությամբ: Հատուկ վտանգավոր վարակներից մահացածների դիակների բոլոր նյութերը նախօրոք վնասազերծվում են, հետո միայն լցնում ընդհանուր կոյուղին:

33. Հերձարան կողմնակի մարդկանց և մահացածի հարազատների մուտքը խստիվ արգելվում է:

34. Դիակների հանդերձավորումը կատարվում է հատուկ դրա համար հատկացված սենյակում: Դիակների հանդերձավորում դիահերձարանում և դիակների պահպանման սենքում չի կատարվում:

35. Ժանտախտից, խոլերայից, ծաղկից և սիբիրյան խոցից մահացած անձանց դիակները դագաղում տեղավորվում է հետևյալ կերպ. դագաղի հատակին լցվում է քլորակիր, ներսում փռվում է մոմլաթ, որի վրա նորից լցվում է մի շերտ քլորակիր: Դիակը կիպ փաթաթում են կարբոլաթթվով թրջված սավանով, դիակը դնում են քլորակրով ծածկված մոմլաթի վրա, մոմլաթի ազատ ծայրերով ծածկում են դիակը և վրան լցնում են մեկ շերտ քլորակիր: Դրանից հետո դագաղը մեխերով ամրացվում է:

 

III. ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

 

36. Ապահովվում է կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով: Մատակարարվող ջրի որակը համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմեր և կանոններ» N 876 հրամանի պահանջներին:

37. Սենքերն ապահովվում են որակյալ մաքրման համար հարթ, ամբողջական, պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով: Սենքերի պատերը մինչ բարձրության կեսը պատված են լինում յուղաներկով կամ հեշտ մաքրվող և ախտահանիչ լուծույթներով հաճախակի մաքրելուց չքայքայվող ջրանթափանց այլ նյութով:

38. Հիստոլոգիական լաբորատորիայի համար առաջարկվող սենքերի նվազագույն կազմը և մակերեսները սահմանվում են համաձայն սույն սանիտարական կանոնների հավելված 2-ի:

39. Լաբորատորիան սարքավորված է լինում քարշիչ պահարանով, որտեղ կատարվում է ցնդող քիմիական և թունավոր նյութերի լցում, ռեակտիվների պատրաստում, ծծմբաթթվային պղնձի շիկացում, նյութերի փաթեթավորում, մանրացում, կշռում և այլն, այդ նպատակի համար առանձնացված սարքերով և սպասքով (կշեռքներ, ձագարներ, հավանգներ և այլն):

40. Թունավոր նյութերը պահվում են չհրկիզվող պահարաններում` փակի տակ, առանձին սենյակում, որը ունենում է երկաթյա ցանցով ցանցապատված լուսամուտներ, իսկ դռները երեսապատված են լինում երկաթով` մետաղական:

41. Հատուկ թունավոր նյութերը (սուլեմա և այլն) պահվում են չհրկիզվող պահարանների ներքևի դարակաշարերին:

42. Բոլոր ցնդող քիմիական նյութերը (քսիլոլ, տոլուոլ, քլորոֆորմ, անիլին, ֆորմալին և այլն) պահվում են պինդ փակվող ապակյա ամանեղենում (կիպահղկած խցաններով բյուքսերում և բանկաներում), փակ պահարանում` հեռու տաքացուցիչ սարքերից և բաց կրակից: Ցնդող նյութերը բացվում են միայն տվյալ նյութի օգտագործման պահին:

43. Թթուները և հիմքերը պահվում են կիպահղկած խցաններով ապակյա ամանեղենում պահարանների ստորին դարակներում, ռեակտիվներից և ներկերից առանձին: Խիտ թթուների նոսրացման ժամանակ, ցայտումից խուսափելու համար անհրաժեշտ է թթուն ավելացնել ջրի վրա և ոչ թե հակառակը: Ռեակտիվների եռման ժամանակ չի կարելի անոթը (փորձանոթներ) խցանով ծածկել:

44. Էլեկտրական և գազի տաքացնող սարքերը (էլեկտրասալիկներ, ջրային բաղնիք) տեղադրվում են հրակայուն նյութերից պատրաստված տակդիրների վրա, հեռու պայթյունավտանգ և այրվող նյութերից: Արգելվում է պայթյունավտանգ և այրվող նյութեր դնել այն սեղանների վրա, որոնց վրա դրված են տաքացնող սարքեր և բաց կրակով սարքեր (գազ, հրածորան, սպիրտայրոց և այլն): Արգելվում է թերմոստատներում դնել պայթյունավտանգ և այրվող նյութեր (օրինակ՝ եթեր) և դրանցում չորացնել կինոժապավեններ:

45. Մանրահատիչի /միկրոտոմի/ վրա աշխատելուց հետո անհրաժեշտ է անմիջապես հանել դանակը և տեղակայել մշտական պահպանման պատյանում: Արգելվում է դանակը մանրահատիչում թողնել կամ լաբորատորիայում տեղափոխել առանց պատյանի:

46. Թաց արխիվը պահվում է հատուկ սենքում` պինդ փակված բանկաներում: Պահման ժամկետի լրացման դեպքում նյութերը հեռացնում են որպես բժշկական թափոն՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 24-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2-1.3-3 սանիտարական կանոններ և նորմեր», «Բժշկական թափոնների անվտանգ գործածության» ուղեցույց» N 03-Ն հրամանի։

47. Թունավոր նյութերի և դրանց փաստաթղթերի պահպանման պատասխանատուն հանդիսանում է լաբորատորիայի ղեկավարը, կամ այն անձը, որին հրամանով լիազորված է այդ պարտականությունը:

48. Ընթացիկ աշխատանքի համար թունավոր նյութերի բացթողումը կատարվում է միայն հիմնարկի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր թույլտվությամբ, այդ միջոցը ստացող լաբորատորիայի ղեկավարի ստորագրությամբ պահանջագրի առկայության դեպքում: Ընդ որում՝ յուրաքանչյուր փաթեթի վրա փակցվում է պիտակ` նշելով թունավոր նյութի անվանումը, «Թունավոր է» և «Վարվել զգույշ» նախազգուշացումով:

49. Թունավոր նյութերը բացթողնելուց առաջ դրանց պահպանման համար պատասխանատու անձը պարտավոր է անձամբ ստուգել բացթողման հիմնավորումը, բացթողնվող թունավոր նյութերի համապատասխանությունը ուղեկցող փաստաթղթերին, փաթեթավորման ճշգրտությունը, որից հետո ստորագրել պահանջագրի պատճենում:

50. Թունավոր նյութերը ենթակա են առարկայական-քանակական հաշվառման համարակալված, կարված և կնիքով ու հիմնարկի ղեկավարի կողմից ստորագրված մատյանում:

 

Հավելված 1

«Ախտաբանաանատոմիական բաժանմունքների, հյուսվածքաբանական

լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը,

գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը,

ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, սանիտարահակահամաճարակային

ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 2-III-3.3.1.-026-12

սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի հավելվածի

 

Սենք

մակերես (մ2)

ծանոթություն

Վարչատնտեսական մաս

   

Բաժանմունքի վարիչ

8

 

Անձնակազմի աշխատասենյակ

12

 

Սանհանգույց

3

 

Տեղեկատվական-մատենավորման, տեղեկանքների տրման մաս,
Փաստաթղթերի արխիվ

10

 

Սպասասրահ

10

 

Ինվենտարի, մաքուր սպիտակեղենի պահման սենք

3

 

Սեկցիոն մաս

   

Դիակների պահպանման սենք

6

1 սառնարանին

Դիակի հանդերձավորման սենք

10

 

Նախադիահերձարան

8

 

Ֆիքսացիոն

6

 

Թաց աուտոպսիոն և բիօպսիոն նյութի արխիվ

6

 

Դիահերձարան

18

1 սեկցիոն սեղանի համար, 2-րդի համար ավելացվում է 12 մ2

Հանդերձարան, սանհանգույց-ցնցուղարան

4

 

Կեղտոտ սպիտակեղենի պահման սենք

 4

 

Բժշկական թափոնի պահման սենք

4

 

 

Հավելված 2

«Ախտաբանաանատոմիական բաժանմունքների, հյուսվածքաբանական

լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը,

գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը,

ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, սանիտարահակահամաճարակային

ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 2-III-3.3.1.-026-12

սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի հավելվածի

 

Սենք

մակերես (մ2)

ծանոթու-
թյուն

Բիօպսիոն և աուտոպսիոն նյութի ընդունման և գրանցման սենք

6

 

Բիօպսիոն և աուտոպսիոն նյութի հետազոտման սենք

 14

 

Ռեակտիվների և թունավոր և ցնդող նյութերի պահեստ

6

 

Թաց աուտոպսիոն, բիօպսիոն նյութի, միկրոպրեպարատների պահման արխիվ

8

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2022, N 31-Ն 24.05.2022, N 11-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան