Գլխավոր տեղեկություն
Համար
N 3842-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.10.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հոկտեմբերի 2021 թ.

N 3842-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000334, 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000522 ԵՎ «ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002253 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «Թիվ 5 Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 8-ին ներկայացված հայտը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Վերաձևակերպել Երևանի Քաղաքապետարանի «Թիվ 5 Պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2003թ. հոկտեմբերի 23-ին տրված թիվ Կ-XX-000334, 2004 թվականի ապրիլի 28-ին տրված թիվ Կ-XX-000522 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները «Թիվ 5 Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության անվամբ և իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան Փ./ 8/2 հասցե և «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը 2017 թվականի ապրիլի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-002253 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան Փ./ 8/2 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Թիվ 5 Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական: