«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
12 հուլիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204178
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հուլիսի 2004 թ. |
թիվ 100-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով`
(նախաբանը փոփ. 03.05.22 N 222-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել հարկադիր կատարողին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
|
Դ. Հարությունյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է կատարողական գործողությունների կատարման ընթացքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողներին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկը:
(1-ին կետը փոփ. 03.05.22 N 222-Ն)
2. Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև աշխատանքային օրվա ավարտից հետո անհապաղ կատարում պահանջող, պարտապանի մեղքով կամ այլ պատճառներով կատարողական գործողությունների կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին դարձած կատարողական գործողությունները շարունակվում են մինչև դրանց փաստացի կատարումը:
3. Արտաժամյա ծառայության (աշխատանքի) վերաբերյալ հարկադիր կատարողի վերադասի (բաժնի պետ, վարչության պետ) կողմից կազմվում է համապատասխան զեկուցագիր և ներկայացվում Գլխավոր հարկադիր կատարողի հաստատմանը: Հաստատումից հետո այն ուղարկվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվապահություն` համապատասխան հաշվարկներ և վճարումներ կատարելու համար:
(3-րդ կետը փոփ. 03.05.22 N 222-Ն)
4. Արտաժամյա ծառայության համար հարկադիր կատարողին վճարվում է հավելում օրենքով սահմանված կարգով:
(4-րդ կետը փոփ. 22.03.18 N 116-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 22.03.18 N 116-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 22.03.18 N 116-Ն)
(հավելվածը փոփ. 22.03.18 N 116-Ն, 03.05.22 N 222-Ն)
|
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.05.2022, N 222-Ն | 04.05.2022, N 100-Ն | |
22.03.2018, N 116-Ն | 13.04.2018, N 100-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|