Գլխավոր տեղեկություն
Համար
N 46
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

6 նոյեմբերի 2014 թվականի N 46

 

20. Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆԻՍՏԻ 17-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ N 28 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի նիստի 17-րդ կետով հավանության արժանացած «Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին հավանություն տալու մասին» N 28 արձանագրային որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն արձանագրային որոշման հավելվածներում ընդգրկված կազմակերպություններում արդիականացման, հիմնանորոգման, նորոգման, նոր տարածքների ձեռքբերման (կառուցման) աշխատանքներն սկսելու մասին տեղեկացնել համապատասխան պետական մարմնին, որի հաշվեկշռում ամրագրված է անշարժ գույքը, ինչպես նաև շինարարության շահագործման փաստագրման ակտը (N 1 ձև) ներկայացնել համապատասխան պետական մարմնի ստորագրմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 12

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 6-ի նիստի N 46 արձանագրային որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի նիստի N 28

արձանագրային որոշման

Առաջին փուլ: Ցանկ 1: Առաջնահերթ օբյեկտների «Կրթական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման» աշխատանքների նկարագիրն ըստ տեսակների և ծավալների:

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 6-ի նիստի N 46 արձանագրային որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի նիստի N 28

արձանագրային որոշման

Երկրորդ փուլ: Ցանկ 1: Առաջնահերթ օբյեկտների «Կրթական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման» աշխատանքների նկարագիրն ըստ տեսակների և ծավալների:

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 6-ի նիստի N 46 արձանագրային որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի նիստի N 28

արձանագրային որոշման

Երրորդ փուլ: Ցանկ 1: Առաջնահերթ օբյեկտների «Կրթական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման» աշխատանքների նկարագիրն ըստ տեսակների և ծավալների: