ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
14 ապրիլի 2022 թ. |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն հրամանի՝
1) 1-ին կետում և հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «հանրակրթական» բառը,
2) հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մարզպետարանների ենթակայությամբ գործող Հաստատությունների դասագրքերը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 1-12-րդ դասարանների սովորողների դասագրքերը մինչև օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացված դասագրքերի հրատարակման մրցույթում հաղթած կազմակերպությունների կողմից առաքվում են ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան (նրանց կողմից բաշխման համար առանձնացված վայրեր), որտեղից իրականացվում է դասագրքերի բաշխում՝ հատկացում ուսումնական Հաստատություններին:»,
3) հավելվածը լրացնել նոր՝ 17.1. և 17.2. կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Նախարարության ենթակայության երկրորդ և երրորդ կրթական աստիճանի ծրագրեր իրականացնող Հաստատությունների դասագրքերի ընդունումն ու բաշխումը կատարվում է ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում (կամ նրանց կողմից բաշխման համար առանձնացված վայրերում)՝ ԴՏՀՏՇՀ ներկայացուցչի մասնակցությամբ:
17.2. Հաստատությունների տարրական դասարանների՝ ՀՀ պետական բյուջեով հրատարակվող դասագրքերի հանձնումը ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան (նրանց կողմից բաշխման համար առանձնացված վայրեր) իրականացվում է հանձնման և ընդունման ակտով, ինչի վերաբերյալ ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարությանը ներկայացվում է հաշվետվություն»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|